Showing posts with label հետաքրքիր. Show all posts
Showing posts with label հետաքրքիր. Show all posts

Saturday, January 26, 2013

10 հետաքրքիր փաստ ուտելիքի մասին

10. Մշընկույզ (мускатный орех)
Nutmeg-1
Մշընկուզենին միակ ծառն է, որը միանգամից երկու տեսակի պտուղ է տալիս՝ բուն մշընկույզն ու ընկուզը պարուրող թաղանթը (նկարի մեջ պտղի կորիզը հենց մշնկույզն է, իսկ կարմի գույնի կոյացությունը՝ թաղանթը)։ Իհարկե, ավելի մեծ տարածում ունի հենց ընկույզը, բայց թաղանթը օգտագործվում է որպես համեմունք մի շարք խոհանոցներում։ Օրինակ ֆրանսիական ավանդական սոուսներից մեկը՝ բուշամելը պատրաստելիս, այս թաղանթը պարտադիր է։ Այն եփում են սոխի հետ կաթի մեջ, ինչից հետո այս լուծույթը խառնում են ալրի ու կարագի հետ։
9. Սուշի
864914143 B180682199 B
Ի հեճուկս տարածված կարծրատիպի, սուշին ճապոնական ուտեստ չէ։ Սուշիի մասին առաջին հիշատակումները Ք.Ա. 4-րդ դարից են։ Այդ հեռավոր ժամանակներում հարավ-արևելյան Ասիայում ձուկը աղի ու բրնձի մեջ էին դնում, իսկ մի քանի ամիս հետո բրինձը պարզապես թափում էին ու ուտում էին ձկան միսը։ Այս բաղադրատոմսը փոխառեցին Չինաստանում, իսկ 8-րդ դարում այն հասավ նաև Ճապոնիա։ Ժամանակակից ճապոնական սուշին տարբերվում է սկզբնական տարբերակից, որովհետև այն մատուցվում է բրնձով հանդերձ։ 1980-ականներից սուշին տարածվեց աշխարհով մեկ, իսկ հատուկ այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում հում ձուկ ուտել, կարող եմ խորհուրդ տալ սուշիի կորեական տարբերակը՝ կիմբափը, որը գրեթե նույն սուճին է, պարզապես ձկան փոխարեն եփած միս է պարունակում։
8. Ռուսական սպասարկում
Restreview070115 560
Մինչ արևմտյան խոհանոցի գրեթե բոլոր բաղադրատոմսերը կրում են ֆրանսիական խոհանոցի ազդեցությունը, լավ կլինի իմանալ, որ սեղանի սպասարկամն կուլտուրան մծամասամբ փոխառված է ռուսներից և այդպես էլ կոչվում ՝ «Ռուսական սպասարկում»։
Սպասարկման այս տարբերակը իր արմատներն առնում է դեռ ցարական ժամանակներից, երբ ի տարբերություն ֆրանսիական սպասարկման, որի պարագայում բոլոր ուտեստները պատարստվում էին մինչ սեղան նստելը և միանգամից մատուցվում էին ամբողջ քանակությամբ (դրանք դրվում էին հավելյալ սեղանին), ռուսական տարբերակում մատուցում են երկու տարբեր ափսե, իսկ ուտեստները մատուցում են հերթականությամբ։ Այս կերպ խուսափում են ուտեստները սառը վիճակում ճաշակելու ոչ այնքան հաճելի երևույթից և ինչու ոչ, ամեն ուտեստ թարմ վիճակում են ճաշակում։
7. Ամենահին ռեստորանը
Salzburg-Stiftskeller
Stiftskeller St. Peter-ը ավստրիական Զալցբուրգում գտնվող Սուրբ Պետրոսի Արքաբբայության տարածքում է գտնվում և լինելով հիմնադրված 803 թվականին, այն հանդիսանում էաշխարհի հնագույն ռեստորանը, որն անդադար գործում է արդեն 1210 տարի։  Ի դեպ, տվյալ աբբայությունը հանդիսանում է գերմանախոս աշխարհի ամենահին քրիստոնեական վանքը։
6. Մետաղական տարրաների բացիչ
Can-Opener-Photo-Co-Thekitchn.Com
Առաջին մետաղյա տարրաները ի հայտ են եկել 1770ականներին՝ նիդերլանդներում և կիրառվում էին հոլանդացի նավաստիների կողմից։ Չնայած դրան, մետաղական տարրան պատենտավորվել է միայն 1810 թվականին՝ բրիտանացի Փիթեր Դյուրանի կողմից։ Սկզբում, տարրաները ավելի ծանր էին, քայն դրանց բաղադրությունը և դրանք բացվում էին ձեռքի տակ եղած ցանկացած հարմար կործիքով, մինչև 1855 թվականը, երբ հայտնագործվեց մետաղական տարրաների բացիչը։ Ի սկզբանե, դրանք շատ նման էին հասարակ դանակների, աբյց 1870 թվականից դրանք հավելվեցին աջակցող պտուտակով, որը սակայն շարունակում էր պարունակել ֆիզիկական ուժի լուրջ կիրառություն։ Միայն 1925 թվականին պատենտավորվեց կրկնակի պտուտակներով բացիչը, որը շարունակում է մնալ ամենատարածված մեխանիզմը մինչ օրս։
5. Դիետային գազավորված ըմպելիք
Screen Shot 2011-06-29 At 9.51.24 Am
Ամենաառաջին դիետային գազավորված ըմպելիքը  “No-Cal Soda-Pop”-ն էր, որը պատենտավորվել է Հայման Քիրշի և նրա որդու՝ Մորրիսի կոմից Բրուկլինում (1904 թվականին): Նրանք ռուսական հրեաներ էին, որոնք օգտվելով հրեական կոշեր խոհանոցի բաղադրատոմեսերից, ստեղծեցին առանց շաքարի գազավորված ըմպելիքների տեխնոլոգիաները։ Ի սկզբանե, նրանք այս ըմպելիքները մատակակարում էին հիվանդանոցներին՝ շաքարախտով տառապող հիվանդների կարիքների համար։ 2000-ականներին INOV8 Beverage Company ընկերությունը կյանքի կոչեց այս տեխնոլոգիան և այժմ դիետիկ գազավորված ըմպելիքները վաճառվում են աշխարհով մեկ։
4. Կոլա՞, թե՞ չկոլա
Vanilla
Չնայած իրենց անվանունմանը, կոլաների հիմնական բաղադրամասերն են շաքարը, ցիտրուսային յուղը, տամարինդը, դարչինը, վանիլը և թթվային հավելումները։ Տարբեր ընկերություններ, տարբեր արոմատիզատորներ են օգտագործում, որպեսզի իրենց կոլաներին յուրահատուկ համ հաղորդեն, բայց բոլորի համային հիմքը հենց վանիլն ու դարչինն են։ Մնացածն արդեն քիմիկատներ են, այնպես որ, արդի կոլաներում Կոկա ասվածը միայն անվան ու պատմության մեջ կա, բայց ոչ երբեք բաղադրության։
3. Սննդի առաքման առաջին ծառայությունը
Screen Shot 2011-06-29 At 11.17.33 Am
1830 թվականին՝ Պորտ Ալբա 18 հասցով բացվեց Antica Pizzeria Port’Alba սննդի առաքմամաբ առաջին ծառայությունը։ Միաժամանակ, այն աշխարհում առաջին մասնագիտացված պիցցերիան էր։ Շուտով այն վերածվեց մարդկանց գլխավոր հավաքատեղիի՝ հիմնականում նկարիչների, ուսանողների և այլ մասնագիտության տեր մարդկանց, ովքեր փոքր եկամուտ ունեին։ Ուշագրավ է, որ դեռ այն ժամանակ գործում էր ապառիկ վճարման համակարգ և կարելի էր պատվիրված ուտելիքի համար վճարել 8  օրվա ընթացքում։ Ի դեպ, այս պիցցերիան գործում է մինչ օրս։
2. Անհամություն
Spoon-Taste-Food-1
իսկ դուք գիտե՞ք, որ համեր զգալու համար պատասխանատու են լեզուն և թուքը։ մենք պարզապես ի վիճակի չէին լինի տարբերել համերը, եթե չլիներ մեր բերանի խոռոչի թքարտադրությունը։ Թուքը լուծում է աղերը և դրա շնորհիվ մենք սկսում ենք համային ազդակներ ստանալ։ Բայց ավելի ուշագրավ է այն, որ ինչքան էլ թուք ունենաս, քո համար ցանկացած ուտելիք անհամ կթվա, եթե հոտերը ընկալելու խնդիր ունենաս։ Հենց հոտերը, թուքն ու լեզուն են ուտելիքը համեղ կամ անհամ դարձնում մեզ համար։
1. Մեղր
Screen Shot 2011-06-29 At 11.18.39 Am
Միշտ հիշեք. իսկական մեղրը երբեք չի փչանում։ Մեղրը միակ ուտելիքն է, որ հում վիճակում անփոփոխ է մնում՝ անկախ ժամանակից։ Պատրկերացնո՞ւմ եք, հնեաբանները 3300-ամյա մի եգիպտական դամբարանից մեղրով լի կարաս էին հայտանբերել և ի զարմանս իրենց, պարզել էին, որ միջի մեղրը ասես երեկ փեթակից հանված լինի։ Դարեր շարունակ մեղրը հանդիսանում էր հիմնական քաղցրավենիքը, իսկ դրա գնահատման առհավատչայն մենք տեսնում ենք ինչպես սուպերմարկետներում՝ գնապիտակի տեսքով, այլև եգիպտական որմնանկարներում և անտիկ չինական պոեմներում։

Աշխարհի 10 ամենահանճարեղ երեխաները


10. Էլիս Թան Ռոբերթս
 
IQ: 156
2007 թվականին Լոնդոնում ծնված Էլիս Ռոբերթսը պատմության մեջ ամենաերիտասարդ անձն է, որ ընդգրկվել է «Մենսի» ինտելեկտի բարձր գործակից ունեցող մարդկանց ակումբի կազմում։ Անդամ դառնալու պահին, Էլիսն ընդամենը 2 տարեկան 4 ամսեկան էր։ Ծնողների խոսքերով, Էլիսը շատ է սիրում հաշվել իսպաներեն լեզվով ու հանգիստ թվարկում է աշխարհի բոլոր երկրներն ու դրանց մայրաքաղաքները։
9. Հայդ Հենքինս
 
IQ: 159
2008 թվականին ծնված Հայդին ևս ընդգրկվեց «Մենսի» էլիտար ակումբում՝ 2012 թվականին։ Հայդին ապրում է Վինչեստեր անգլիական քաղաքում և անհամբեր սպասում է, թե ե՞րբ է վերջապես սկսելու դպրոց հաճախել։ Ի դեպ, նրա IQ-ի մակարդակին խաբնվել պետք չէ, ամենևին պարտադիր չէ, որ նա լավ սովոր դպրոցում։ Ինչպես հայտնի է, Էյնշտեյնի ցուցանիշը ընդամենը մեկ միավորով էր ավելի այս աղջկա ցուցանիշից, բայց նա դպրոցում շատ վատ էր սովորում։
8. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
 
IQ: 165 (ենթադաբար)
Մոցարտը սկսել է երաժշտություն գրել դեռ 5 տարեկանում, դեռահաս տարիքում նա արդեն ելույթ էր ունենում թագավորների պալատներում, իսկ 17 տարեկանում նա արդեն պալատական երաժշտի պաշտոնում էր աշխատում։ Նա մահացավ շատ երիտասարդ, բայց հավերժական տեղ վաստակեց արվեստի պատմության մեջ։
7. Թեոդոր Կաչինսկի
IQ : 167
Թեոդորը մաթեմատիկակական հանճճար էր, ով 1942 թվականին՝ 16 տարեկան հասակում ընդունվեց հարվարդ, որն ավարտեց արդեն 20 տարեկանում։ Արդեն 26 տարեկանում նա ստացավ պրոֆեսսորի կոչում՝ Բերկլիում գտնվող էլիտար Կալիֆորնիայի Համալսրանում։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, Կաչինսկու անունը ավելի շատ հիշվել է ոչ թե իր գիտական հետազոտությունների համար, այլ փոստով մարդկանց ռումբեր ուղղարկելու, ինչի համար Կաչինսկին ձերբակալվեց 1996 թվականին և այժմ ցմահ ազատազրկված է (ընդ որում, 4 անգամ)։ Այս հանճարը, ով իր ոճիրների համար ստացավ «Ունիբոմբեր» կեղծանունը, հիշատակվում է նաև օսկարակիր «Խելացի Ուիլլ Հանթինգ» ֆիլմում։
6. Յուդեթ Փոլգար
IQ: 170
Արդեն 13 տարեկանում Յուդիտը մտավ լավագույն 100 շախմատիստների ցուցակի մեջ, որտեղ մտնում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Յուդիթը նաև գերազանցեց լեգենդար ու անպարտելի աշխարհի չեմպիոն Ռոբերթ Ֆիշերի սահամանած ռեկորդը և դարձավ պատմության ամենաերիտասարդ շախմատային գրոսսմաստերը։
5. Բլեզ Պասկալ
IQ: 195 (ենթադրաբար)
1623-1662ոո. ապրած Պասկալը ընդամենը 16 տարեկանում ձևակերպեց Պասկալի թեորեմը և գրեց «Կոնային հատումների փորձը» գիրքը։
4. Կիմ Ունգ-Յոնգ
IQ: 210
Կորեացի այս հանճարը (ծնվել է 1963թ.) դեռ մանուկ հասակում գրանցեց համաշխարհային ռեկորդ՝ իր IQ ցուցանիշով։ 4 տարեկանում նա ճապոնական հեռուստատեսության եթերում լուծեց բարդ մաթեմատիկական խնդիր, իսկ 5 տարեկանում նա խոսում էր 4 լեզուներով։ 8 տարեկանից նրան հրավիրեցին Ամերկյան Տիեզերական Գործակալությունում, որտեղ և նա աշխատում է Կոլորադոի Համալսարանն ավարտելուց հետո։ 
3. Թերենս Թաո
IQ: 211
1975 թվականին ծնված Թերենսը 8 տարեկանում մասնակցեց Ջոնս Հոփքինսի համալսարանի անցկացրած բացառիկ տաղանդների հետազոտությունում և հավաքեց 760 բալ մաթեմատիկական սեգմենտում։ 1986 թվականին՝ 10 տարեկան հասակում նա դարրձավ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ամենաաերիտասարդ մասնակիցը։
2. Ուիլյամ Ջեյմս Սիդս
IQ: 275
1898-1944թթ ապրած Ուիլյամ Սիդսը կարողանում էր գրել արդեն 1 տարեկանում, 4 տարեկանում նա կարդաց Հոմերոսը՝ հունարենով, 6 տարեկկանում ուսումնասիրում էր Արիստոտելի տրամաբանության տեսությունը, 8 տարեկանում ազատ տիրապետում էր 8 լեզուների, իսկ 11 տարեկանում ընդունվեց Հարվարդ, որն ավարտեց 16 տարեկանում։
Այնուամենայնիվ, Սիդսի անունը ստացավ վատ վերացական իմաստ, որով նկարագրում են այն երևույթը, երբ տաղանդաշատ վունդերկինդները չեն կարողանում մեծ հաջողություններ գրանցել արդեն հասուն տարիքում։ Չափահաս դառնալով նա աշխատում էր, որպես սովորական հաշվապահ։ Նա այդպես էլ չամուսնացավ և մահացավ 46 տարեկկան հասակում՝ ուղեղի ներքին արյունահոսությունից։ Նրա մահվանից հետո հայտնաբերվեց մի քանի գիտական աշխատանք, որոնք Սիդսը չէր հրապարակել կյանքի օրոք, որովհհետև նա խուսափում էր հասարակության ուշադրության կենտրոնում գտնվելուց։
1. Գրեգորի Սմիթ
IQ: 200+
1990 թվականին ծնված Գերգորի Սմիթը 2 տարեկանում կարողանում էր անգիր անել ամբողջական գրքեր, իսկ 10 տարեկանում նա արդեն ընդունվեց համալսարան։ Գրեգորիի հետաքրքրությունները սակայն միայն գիտություններով չեն սահմանափակվում, նա ակտիվ հասարակական կյանք է դրսևորում և հիմնադրելով «International Youth Advocates» շարժումը ճանապարհորդում է աշխարհով մեկ և զբաղվում երեխաների իրավունքների պաշտպանությամբ։ Ընդամենը 16 տարեկան հասակում Գրեգորին երկու անգամ նոմինացվել է Նոբելյան մրցանակի։

Monday, January 21, 2013

Պատմության 10 ամենահայտնի լրտեսուհիները

Մատա Հարի (1876-1917)

Մատա Հարին անկասկած դասվում է պատմության ամենահայտնի լրտեսուհիների շարքին, ում իսկական անունը Մարգարիտա Հերտրուդա Ցելլե էր։ Մարգարիտան լավ կրթություն ուներ և ամբողջ 7 տարի բնակվել էր Յավա կղզում՝ իր ամուսնու հետ, ով հարբեցող էր և պարբերաբար դավաճանում էր Մարգարիտային։ Երբ նրանք վերադարձան Եվրոպա, Մարգարտան թողեց աուսնուն ու սկսեց աշխատել կրկեսում՝ սկբում որպես ձիավոր, իսկ հետո՝ արևելյան պարերի կատարող։ Շուտով Մարգարիտան՝ ով արդեն ընտրել էր Մատա Հարի կեղծանունը, իսկական աստղի վերածվեց Փարիզում։ Դեռ պատերազմից առաջ նրան հավաքագրեց գերմանական հետախուզությունը, իսկ պատերազմից հետո նա արդեն համագործակցում էր նաև ֆրանսիացիների հետ։ Նա խաղամոլ էր և նրան շատ փող էր պետք, որպպեսզի մարեր թղթաղից գոյացող իր պարտքերը։ 1917 թվականին, նա ձերբակալվեց ֆրանսիիացիների կողմից և նրան դատապարտեցին մահապատժի, որն ի կատար ածվեց հոկտեմբերի 15-ին։ Համարվում է, որ մահապատժի գլխավոր դրդապատճառը եղել է նրանում, որ նա չափից ավելի շատ էր շփվում բարձր դիրք գրավող ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ, ինչը կարող էր խիստ անցանկալի արդյունքներ կարող էր ունենալ վերջիններիս համար, իսկ ինչ վերաբերում է նրա լրտեսուհի լինելու պահին, ապա գիտնականները հակվում են նրան, որ նրա դերը՝ որպես լրտեսուհի շատ է գերագնահատված պատմության մեջ։

Tuesday, January 15, 2013

Ռասպուտին. կայսերության կործանո՞ղ, թե անմեղ զոհ

Պետությունը կենդանի օրգանիզմի է նման, իսկ պատմությունը՝ արդի լրագրությանը. անգամ մեկ փոքրիկ վիրուս կարող է սպանել մարդուն, եթե նա վատառողջ է ու այդ վիրուսի դեմ չի պայքարում, իսկ պատմությունը հետո հակասական գնահատական է տալիս ու չի կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք վիրուսի հետ գործ ունեինք, թե բուժիչ մասնիկի։ Այսպիսի կերպար է նաև Ռասպուտինը, ում անվան շուրջ բանավեճեր շարունակվում են մինչ օրս։ Ոմանք պնդում են, թե հենց նա էր այն մարդը, ով վերջնականապես կործանեց Ռուսական Կայսրությունը, իսկ ոմանք էլ պնդում են, որ նա պարզապես դարձավ զոհ՝ պալատական բարդ ինտրիգներին։ Ձեզ եմ ներկայացնում իմ կատարած համեստ հետազոտությունը այս թեմայի շուրջ։

Monday, January 7, 2013

Ինչպիսի՞ն էին Google-ը, YouTube-ը, Facebook-ը և այլ խոշորագույն կայքերը «մանուկ հասակում»


Հանրահայտ կայքերն, ինչպիսիք են  Facebook, Google, Twitter կամ YouTube կայքերը, ժամանակի ընթացքում փոխել են իրենց արտաքին դիզայնը, ընդ որում մի քանի անգամ, իսկ դրանցից ոմանք փոխվել են անճանաչելիության աստիճան՝ համեմատած սկզբնական տարբերակի հետ։
Early versions of Google, YouTube...
Սկսենք Գուգլի օրինակից. այս կայքը գրեթե չի փոխել, բայց փոխարենը հեղփոխական փոփոխություններ է կատարել իր մատուցած ծառայությունների և ընձեռած հնարավորությունների տեսակետից։ Կայքը գործարկվել է 1998 թվականին և դրա ստեղծողները՝ Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը նախընտրել էին մաքսիմալ պարզ դիզայն դրա համար։ 

Հետաքրքիր փաստեր դեպրեսսիայի մասին



1.   Դեպրեսսիածին հիմնական երևույթը դա ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ վիրավորանքներն են, որոշակի դեղամիջոցներ՝ հիմնականում արյան ճնշումը իջեցնելու համար նախատեսված, հարազատների և ընկերների հետ ունեցած կոնֆլիկտները, մտերիմներից ինչ որ մեկի մասին, քրոնիկական հիվանդություններ և ժառանգական հակվածություն առ դեպրեսսիա։
      2.  Անգամ դրական իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ համալսարանն ավարտելը, ամուսնությունը, նոր աշխատանքի անցնելը և այլն, ևս կարող են բերել դեպչրեսսիայի։
3.      Ալկոհոլ, ծխախոտ և թմրանյութեր պարբերաբար օգտագործողների 30 տոկոսի մոտ ևս հաճախակի է դեպրեսսիան։

Saturday, January 5, 2013

Ինչպիսին պետք է լինի իդեալական երաժշտական ալբոմը. խորհուրդներ սկսնա երգիչների համար


Ցանկացած ոք, ով մտադրություն ունի լրջով զբաղվել պրոֆեսսիոնալ երաժշտությաբ և դրանով գումար վաստակել, վաղ թե ուշ բախվում է սեփական ալբոմի ձայնագրման խնդրին։ Դուք կասեք, որ ի՞նչ է եղել որ, 10-15 երգ ես ձայնագրում ու ալբոմը պատրաստ է։ Կասեք ու չարաչար կսխալվեք, որովհետև իսկական երաժշտական ալբոմը պարզապես երքերի հավաքածու չէ՝ մեկտեղված ինչ որ մի կրիչի մեջ, լինի դա լսաերիզ թե սկավառակ, այն այնուամենայնիվ գեղարվեստական աշխատանքի արգասիք է։ Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում մի շարք խորհուրդներ, որոնք հաստատ կօգնեն Ձեզ, եթե որոշեք դուք էլ Ձեր ալբոմը թողարկել։

Saturday, December 22, 2012

Պատմության խոշորագույն նավաբեկությունները


Ձեզ եմ ներկայացնում պատմության ամենաողբերգական նավաբեկությունների պատմությունները, որոնցից յուարքանչուրը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Որոշ դեպքերում հանգամանքները պարզվել են, իսկ որոշ դեպքերում էլ ողբերգության պատճառները իրոք առեղծվածային են և դարձել են բազմաթիվ հետաքննությունների ու անգամ ֆիլմերի թիրախ։
«Ադմիրալ Նախիմով». 423 զոհ
1985 թվականի օգոստոսի 31-ին «Ադմիրալ Նախիմով» շոգեքարշը ժամանկեց Նովորոսսիյսկի նավահանգիստ, ընդունեց ուղևորների և սկսեց ծով դուրս գալ։ Այդ նույն ժամանակամիջոցին նավահանգիստ էր մտնում նաև «Պյոտր Վասեվ» նավը, ինչի մասին «Ադմիրալ Նախիմովի» անձնակազմը տեղեկացվել էր վաղօրոք։
Սակայն «Պյոտր Վասեվ»-ում անսպասելիորեն խափանվեց ուղղգծի որոշման ավտոմատացված համակարգը, ինչի մասին նավապետը իմացավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր և իր նավն ամբողջ թափով ընթանում էր դեպի «Ադմիրալ Նախիմովը», իսկ բախումն անխուսափելի էր։
Հարվածն այնքան ուժեղ էր, որ «Ադմիրալ Նախիմովի» աջ կողի վրա 80 քառակուսի մետր մակերեսով անցք առաջացավ ու նա շրջվեց այդ կողի վրա։ Մարդիկ անգամ չէին հասցնում լքել իրենց նավախուցերը, իսկ իլլյումինատրներից երևում էր այդ դժբախների ձեռքերը... Արդյունքում, 423 ուղևոր և անձնակազմի անդամ կնքեց իր մահկանացուն, իսկ 64 հոգու մարմինը այդպես էլ մնաց ծովի հատակում։
«Նովոռոսսիյսկ». 604 զոհ
Իտալական ռազմածովային ուժերի պարծաք հանդիսացող «Ջուլիո Չեզարե» գծանավը անցավ ԽՍՀՄ-ին՝ համաձայն Երկրորդ Աշխարհամարտի արդյունքների ամփոփումով և վերանվանվեց «Նովորոսսիսկ»։ Այն խորտակվեց 1955 թվականի հոկտեմբերի 29-ին, մինչ օրս չբացահայտված պատճառններով առաջացած ուժգին պայթյունի պատճառով։
Այդ օրը գծանավը վերադարձել էր հեռավոր արշավից, որպեսզի մասնակցի Սևաստոպոլի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող տոնակատարություններին։ Գիշերը անհայտ հանգամանքներում հնչեց պայթյունի որոտը, որը 150 քառակուսի մետր մակերեսով անցք է բացել նավի հատակին, ինչից այն խորտակվել էր։
Էվակուացման հրաման տրվեց միայն այն ժամանակ, երբ նավը սկսեց թեքվել ու ընկղմվե ջրի մեջ։ Այս ողբերգությունը խլեց 604 մարդու կյանք, իսկ համաձայն պաշտոնական վարկածի, պայթյունի պատճառը դեռևս 1944 թվականին նախանջող գերմանացիների կողմից թողնված ստորջրյա ականներից մեկն է եղել։ Սա շատ վիճահարույց վարկած է, որովհետև հետագայում Սևաստոպոլյան նավահանգստի հատակից հանված և ոչ մի գերմանական ական այլևս պայթյունավտանգ չէր։ Կա ևս մեկ վարկած, համաձայն որի «Նովորոսսիյսկի» պայթյունը իտալացի ձրասույզների էլիտար դիվերսիոն խմբի ակցիայի հետևանք է՝ կոմս Բորգեզեի գլխավորությամբ։
«Էստոնիա». 852 զոհ
«Էստոնիա» լաստանավը խորտակվեց 1994 թվականի սեպտեմբերի 27-ին։ Չնայած մոլեգնող փոթորկին և 20մ/վ արագությամբ փշող քամուն, լաստանավը դուրս էր եել Տալլինի նավահագստից ուշ գիշերով, իսկ կեսգշերին մեկ այլ լաստանավից նկատել էին, որ «Էստոնիայի» արագությունը անսովոր բարձր է։ 
Գիշերվա 1։30-ին ստացվեց կարճ հաղորդագրություն, որտեղ լաստանավից օգնություն էին խնդրում, ինչից կարճ ժամանակ անց, այն անհետացավ ռադիոտեղորոշիչների էկրաններից։ Դատելով հաղորդագրության տեքստից, նավն արդեն համարյա շրջվել էր և հակամառախուղային ազդանշանի միջոցով փորձում էին արթնացնել քնած ուղևորներին։
Նավաբեկության վայր շտապեցին մոտակայքում գտնվող այլ նավեր և ուղղաթիռներ, բայց բարդ եղանակային պայմանների պատճառով «Էստոնիայի» վրա գտնվող 989 մարդկանցից 852-ը զոհվեցին կամ անհայտ կորան։ Հետագա փորձաքննությունները ցույց տվեցին, որ նավաբեկության պատճառը նավի կառուցվածքային թերություններն էին՝ համադրված եղանակային պայմանների հետ։ Նավը մինչ օրս էլ ծովի հատակին է, այն կոնսեվացված է, այն ծածկել են բետոնով, իսկ սուզումներ կատարելը դեպի «Էստոնիան» արգելված են։
«Լուզիտանիա». 1198 զոհ
Բրիտանական «Լուզիտանիա» ուղևորատար լայները տպավորիչ կենսագրություն ուներ։ Այն 202 անգամ հատել էր Ատլանտյան օվկիանոսը և դեռ երկար կլողար, եթե 1915 թվականի մայիսի 6-ին այն չհայտնվեր  գորմանական U-20 սուզնավի տեսադաշտում, որը տորպեդահարեց «Լուզիտանիայի» Իռլանդիայի ափերի մոտ։ Արձակված տորպեդները պայթեցին «Լուզիտանիայի» աջ կողին և վնասվածքներն այնքան լուրջ էն, որ հսկա նավը խորտակկվեց ընդամենը 18 րոպեի ընթացքում։
Թրկարարական նավակները չէին հերիքում, իսկ եղածներից շատերն էլ ծովն էին ընկել կամ շրջվել էին։ Արդյունքում, զոհվեց 1198 անմեղ մարդ, որոնցից 100-ը երեխաներ էին։
«Տիտանիկ». 2208 զոհ
Фатальный айсберг "Титаника": 2208 жертв
Անկասկած, պատմության ամենաողբերգական նավաբեկությունը «Տիտանիկինն» է՝ 1912 թվականի ապրիլի 12-ին։ «Տիտանիկը» ծով էր դուրս եկել 2224 մարդով բեռնված։ Նրա առաջին ուղևորությունը լայնորեն գովազդված էր, իսկ նրա ուղևորների թվում բազմաթիվ հայտնի մարդիկ էին։ Գովազդային արշավի ընթացքում նավի նախագծողը պնդում էր, որ այն անգամ Աստված չի կարողանա խորտակել և ի ապացույց իր խոսքերի, անձամբ որոշեց մասնակցել առաջին ուղևորությանը։
Չնայած դրան, նավը խորտակվեց՝ բախվելով հեռվից երևացող այսբերգի, իսկ զոհերի քանակը զարհուրելի էին, որովհետև փրկարարական նավակների քանակը չէր հերիքում։ Մինչ օրս էլ հայտնի չէ, թե ինչու աշխարհի ամենախոշոր ուղևորատար նավը այսպիսի անհեթեթ վախճան ունեցավ, շրջանառվում են տարբեր վարկածներ, ընդհուպ մինչև մեծ խաբեության չհաշվարկավծ հետևանք՝ կազմակերպված աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մորգանի կողմից, որպեսզի ապահովագրական ընկերություններից միլլիոններ ստանա (նա չէր հաշվարկել, որ նավը կարող է խորտակվել)։ Արդյունքում, զոհվեց 2208 մարդ...

Saturday, December 8, 2012

Լոս Անջելեսյան բանդաները (Photo)

1795 Войны банд в Лос Анджелесе
Զինված ավազակախմբերի հաճախակի բախումները վաղուց արդեն սովորական երևույթ են Լոս Անջելեսում։ Բնականաբար, հիմնականում զոհվում են բանդաների անդամները, բայց հաճախ էլ պատախական գնդակը խլում է անմեղ անցորդի կյանքը։
Թմրանյութերի շրջանառություն, մեքենաների առևանգում, կողոպուտներ, գողություններ... ահա Լոս Անջելեսի բանդաների հիմնական զբաղմունքների ցանկը, իսկ դրանց անդամները զբաղվում են ամեն ինչով, ինչը կարող է եկամուտ բերել, կամ գոնե վնասել իրենց մրցակիցներին։  Հանցագործություններն էլ հիմնականում արվում են ատեության, վրեժի, կամ էլ պարզապես մեծ փողեր ունենալու ցանկության հողի վրա։ Բանդաները բնավ էլ նոր խնդիր չեն և ոչինչ չի հուշում, որ մոտ ապագայում, այս խնդիրը վերջապես լուծում կստանա... Մի խոսքով, բարի գալուստ բանդաների արքայություն։

Saturday, December 1, 2012

Պատմության 10 ամենաաղմկարահրույց կողոպուտները. մաս 2

Ոմանք տարիներով քրտնաջան աշխատելով չեն կարողանում հարստանալ, ոմանք հարուստ ծնվում են, ոմանք հարուստ դառնում են էլի տարիների ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես հաջող կողոպուտ են իրականացնում և մի ակնթարթում վերածվում միլլիոնատերերի։ Շարունակում են ներկայացնել ձեզ ամենաաղմկոտ կողոպուտների թեժ տասնյակը։

Friday, November 30, 2012

10 ամենաաղմկահարույց կողոպուտները

Բոլորս էլ գոնե փոքր ժամանակ, գոնե մեկ անգամ երազել ենք բանկ թալանել, դե իսկ հանճարեղ ու մանրակրկիտ կազմակերպված կողոպուտների մասին ֆիլմերը միշտ է պահաննջված են եղել, իսկ դրանցում մարմնավորված կերպարները՝ հերոսներ։
Բայց մենք ապրում ենք, ոչ թե իղձերում և ֆիլմերում, այլ իրական աշխարհում, որոտեղ կողոպուտներ ի՞նչ խոսք, լինում են և լինում են հազարներով՝ Աստծո ամեն օր, բայց դրանց մեջ հանդիպում են բացառիկները, որոնք ինչպես իրենց ծավալներով, այնպես էլ բարձրցրած աղմուկով կարող են մրցել ֆիլմերում ցուցադրվածների հետ։ Այս անգամ ձեզ կներկայացնեմ ամենաաղմկահարույց կողոպուտների թեժ տասնյակը.

Thursday, November 29, 2012

10 ամենազարհուրելի սերիական մարդասպանները (Մաս 2)

Շարունակելով մարդկության պատմության ամենասարսափելի մարդասպանների ցուցակն, այսօր Ձեզ կներկայացնեմ առաջատարներին, որոնցից յորաքանչյուրն ավելի շատ մարդ է սպանել, քան նախորդ նյութում թվարկված 5-ը՝ միասին վերցված։ Հատկանշական է, որ այս ցուցակում «պատվավոր» տեղերում ոչ միայն տղամարդիկ են...

Wednesday, November 28, 2012

10 զարհուրելի սերիական մարդասպանները

Մարդ արարած տիպի մեջ երբեմն հանդիպում են այնպիսի զարհուրելի անոմալիաներ, որոնք իսկական հրեշի են վերածում տվյալ մարդուն։ Թերևս ամենազարհուրելի օրինակը, դա սերիական մարդասպաններն են՝ մանիակները, որոնց հիվանդագին պահանջմունքները մի ինչ որ պահից սկսված բավարավում են միայն այլ մարդդկանց խոշտանգելով, սպանելով, իսկ երբեմն նաև ուտելով։ Այս նյութում կներկայացնեմ Ձեզ պատմությանը հայտնի 10 ամենամահաբեր ու դաժան սերիական մարդասպանների ցուցակը.

Monday, November 26, 2012

Պատմության ամենակարևոր ճակատամարտերի Թոփ 10. Մաս 1


Մարդկության պատմությունը միշտ ընթացել է պատերազմների ու խաղաղության ցիկլներով։ Տարբեր դարերում, տարբեր ժողովուրդներ, տարբեր դրդապատճառներով, տարբեր պատերազմների մեջ են եղել, բայց որոշ ճակատամարտեր ավելին են դարձել, քան հաղթանակ/պարտություն տվյալ պատերազմում, դրանք փոխել են մարդկության պատմության ընթացքը, կամ էլ, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ դրանք թույլ չեն տվել, որպեսզի պատմության ընթացքն ու ուղղությունը փոխվեն։ Ձեզ եմ ներկայացնում այն 10 ճակատամրտերը, որոնք փոխեցին մարդկության պատմությունը։

Thursday, November 22, 2012

Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանք ստեղծող մարդիկ. Մաս 2

Շարունակում եմ ներկայացնել Դավադրության տեսությունների թոփ տասնյակը և դրանք ստեղծած մարդկանց։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Tuesday, November 20, 2012

Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանց ստեղծող մարդիկ. Մաս 1


Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանց ստեղծող մարդիկ. Մաս 1
Կան որոշակի բառեր, որոնք բացի իրենց բուն իմաստից նաև վերացական իմաստ են ձևավորել հանրության գիտակցությունում։ 20-րդ դարում այդ շարքը հարստացավ եվ մի բառակապակցությամբ՝ դավադրության տեսություն ասվածով։ Այս որակումը օգտագործվում է, երբ ի հայտ է գալիս ինչ որ մի մեղադրանք/բացահայտում, որը չի ամրագրված որևէ հավաստի փաստերով և ապացույցներով։
Մեր օրերում շատ մարդիկ են տարված դավադրությունների տարբեր տեսություններով, իսկ ոմանք անգամ ստեղծում են դրանք՝ ապահովելով դրանք հետաքրքիր ու տարօրինակ փաստարկների քողով։ Ստորև կներկայացնեմ Ձեզ 10 ամենաուշագրավ դավադրության տեսություններն ու դրանք կերտողներին։

Wednesday, November 14, 2012

Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ 9 բան


Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ չափանիշները փոփոխվել են դարերի ընթացքում ու ձևափոխման մեծ փուլ են անցել։ Եթե քարե դարում տղամարդ կոչվելու իրավունքի համար պետք է մամոնտ սպանեիր, անտիկ աշխարհում՝ շատ ստրուկներ ունենայիր, ապա մեր օրերում չափանիշններն միանգամայն այլ են։ Ձեզ եմ ներկայացնում ձեզ 9 կարևորագույն չափորոշիչ, որոնք մինիմալ նախապայմանն են տղամարդ կոչվելու իրավունքին արժանանալու համար։

Tuesday, November 13, 2012

Աշխարհհի 10 ամենավտանգավոր քիմիկատները


Ձեզ եմ ներկայացնում աշխարհում ամենամահաբեր քիմիկատների «շքերթը», որտեղ ներառված են ինչպես այնպիսի թունաքիմիկատներ, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել պատերազմների ժամանակ, այնպես էլ այնպիսիք, որ առռկա են ձեր կենցաղում և որոնք դուք սովոր եք չնկատել էլ։ 
10 of the Most Dangerous Chemicals in the World

10. Դիգօքսին

Բուսական այս էքստրակտի չափավոր կիրառությունը օգտակար է սրտի համար, սակայն այն մահացու է, եթե չարաշահվում է։ Այսպես, բուժքույր Շարլիք Քալլենը, ով հետագայում հայտնի դարձավ, որպես «Մահվան հրեշտակ», ավելի քան 40 հիվանդի է սպանել այս քիմիկատի ներարկում կատարելով։

Saturday, November 10, 2012

Լեոնարդո դա Վինչին՝ նաև հանճարեղ անատոմ


Leonardo da Vinci's sketches of a fetus
Լեոնարդո դա Վինչիի կողմից պատկերած մոր արգանդում գտնվող երեխայի գծանկարը, որը նա 1510 և 1513 թվականների միջակայքում է արել։
Լեոնարդո դա Վինչիի կողմից արված մարդկային օրգանների 500-ամյա իլյուստրացիաները գրեթե բոլորը շատ մանրամասն ու ճշգրիտ են։ բոլորը, բացի այն պատկերներից, որտեղ պատկերված են կանացի ռեպրոդուկտիվ օրգանները։
Բանն այն է, որ այդ ժամանակներում շատ դժվար էր կանանց դիակներ «Ճարել», որոնց դիահերձման արդյունքում կարելի կլիներ լիարժեք պատկերացում կազմել, թե ի՞նչ տեսք ունեն կանանց տարբեր օրգաններն ու հյուսվածքները։
Լեոնարդոն անկասկած ոչ միայն իր ժամանակների, այլ ողջ պատմության հանճարեղ մարդկանցից մեկն է եղել, ընդ որում, նա անգամ հանճարների շրջանակում է յուրահատուկ, որովհետև բազմակողմանի է դրսևորել է բազմակողմանի զարգացվածություն։ Նա ուսումնասիրում էր մարդկային անատոմիան, որպեսզի հնարավորինս ճշգրիտ պատկերի մարդկանց իր կտավերում, բայց իր ուսումնասիրությունները նա կատարում էր ոչ այնքան նկարչի ու արվեստգետի, ինչքան գիտնականի աչքերով։
Այդ ժամանակներում անատոմիան գտնվում էր նույն մակարդակի վրա, ինչ անտիկ աշխարհում էր, իսկ ամենալուրջ գիտական աշխատությունը հանդիսանում էր 2-րդ դարի հռոմեացի անատոմ Գալենի աշխատությունը, ով հաճախ իր դիտարկումներն արել էր կենդանիներին ուսումնասիրելով։ Այսպիսով, նշվեց, որ միջին դարերով շատ բարդ էր դիահերձման համար կանացի դիակներ ճարել, որովհետև անտեր դիակները որպես կանոն պատկանում էին հարբեցող ու թափառաշրջիկ տղամարդկանց, մինչդեռ կանայք անհամեմատ քիչ էին այդ շարքում։
Բացի դրանից, խնդիրն էլ ավելի էր բարդացնում ժամանակի հետամնացոությունը, որն արտահայտվում էր նաև նրանով, որ մարդիկ չէին տիրպետում դիակների բալզամավորման միջոցներին և դրանք սկսում էին նեխել արդեն 2-3 օր հետո՝ անտանելի աշխատանքային պայմաններ ստեղծելով այդ թվում նաև Լեոնարդոյի համար։ Այնուամենայնիվ, Լեոնարդոն հանճար էր և նա այն աստիճան մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեց, որ նրա գծապատկերների ճշգրտությունը ցնցում է անգամ այսօրվա բժիշկներին ու պաթոլոգաանատոմներին։ Եթե ժամանակակից գիտությունը վերջին 60 տարվա մեջ է սկսել լրջորեն ուսումնասիրել մկանային հյուվածքների կառուցվածքն ու տեղաբաշխումը, ապա Լեոնարդոն դա արել է դեռ 500 տարի առաջ, նա է առաջինը պատկերել մարդու ողնաշարի համակարգը, ինչպես նաև առաջիններից էր, ով մոտեցել էր արյան շրջանառության առանձնահատկությունները հասկանալուն։
Լեոնարդոն առաջինն էր, ով պատկերել է մարկային պտուղն՝ արգանդում, բայց այյտեղ մենք նկատում ենք բազմաթիվ թերացումներ ու սխալներ։ Ակնհայտ է այն փաստը, որ շատ անգամ Լեոնարդոն հիմնվում էր կենդանիների վերարտադրողական օրգանական համակարգի կառուցվածքի վրա, երբ պատկերում էր կանանց ռեպրոդուկտիվ օրգանները։
Վստահաբար կարելի է պնդել, որ նա պատրաստվում էր հրապարակել իր աշխատություններն անատոմիայի վերաբերյալ, սակայն նա այդպես էլ չարեց դա և այժմ նրա աշխատություններն այս ոլորտում պահվում են Բրիտանիայի Արքայական Թանգարանում և ցուցադրված են Թագուհու Պատկերասրահում։
Ֆլորենցիացի հանճաարը չէր տիրապետում այն գիտելիքներին, որոնք այսօր սովորական են, բայց միևնույն է, նա դարերով առաջ էր անցել իր ժամանակաշրջանից, իսկ նյութի սկզբում դրված նկարը, որտեղ երեխան մորր արգանդում է, երևի առաջին քայլը կարելի է համարել դեպի ուլտրաձայնային սարքերի միջոցով արվող պատկերը տանող «ճանապարհին»։

Thursday, November 8, 2012

7 գյուտարարներ, որոնց սպանել են իրենց իսկ հայտանագործությունները

1. Հենրի Սմոլինսկի
Հենրի Սմոլինսկին մի ինժեներ էր, ով թողեց իր աշխատանքը, որպեսզի Հիմանդրի «Ըդվենսդ Վիիքլ Էնջինիըրզ» ընկերությունը, որը հիմնականում կենտրոնացել էր թռչող մեքենայի նախագծման վրա, որը կարելի կլիներ շուկա մտցնել։ Առաջին երկու փորձարարական մոդելները պատրաստվեցին 1973 թվականին և ներկայացնում էին իրենցից Սեսսնկա Սքայմասթեր ինքնաթիռի և Ֆորդ Պինտոյի հիբրիդ, իսկ պոչի հատվածը կառուցված էր այնպես, որ հնարավոր լիներ հանել և դնել այն։