1. Հենրի Սմոլինսկի
Հենրի Սմոլինսկին մի ինժեներ էր, ով թողեց իր աշխատանքը, որպեսզի Հիմանդրի «Ըդվենսդ Վիիքլ Էնջինիըրզ» ընկերությունը, որը հիմնականում կենտրոնացել էր թռչող մեքենայի նախագծման վրա, որը կարելի կլիներ շուկա մտցնել։ Առաջին երկու փորձարարական մոդելները պատրաստվեցին 1973 թվականին և ներկայացնում էին իրենցից Սեսսնկա Սքայմասթեր ինքնաթիռի և Ֆորդ Պինտոյի հիբրիդ, իսկ պոչի հատվածը կառուցված էր այնպես, որ հնարավոր լիներ հանել և դնել այն։
Սմոլինսկին արդեն պատրաստվում էր մասսայական արտադրություն սկսել հաջորդ տարվանից, բայց 1973 թվականի սեպտեմբերի 11-ին փորձարական թռիչք իրականացնելիս Հենրի Սմոլինսկին և Հարոլդ Բլեյքը զոհվեցին, որովհետև օդում օդանավ-մեքենայի թևը պոկվել էր։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ պատճառը վատ եռակցումն էր։
2. Ֆրանց Րիշել
Ֆրանց Րիշելը Ավստրիայում ծնված ֆրանսիացի էր, ով իր ապրուստի համար վաստակում էր դերձակություն անելով, սիկ ազատ ժամանակ զբաղվում էր պարաշյուտների նախագծումով։ Այդ ժամանակ ինքնաթիռները դեռ նորություն էին և Րիշելն սկսել էր աշխատել պարաշուտների նախագծերի վրա, երբ նա ընդամենը մեկ թռիչէ էր իրականացնել 1903 թվականին։ Առաջին փորձարկումներն իրականացվել էին մանակենների վրա և արդյունքները բավարար էին, որպեսզի Րիշելը ինքը փորձարկի պարաշուտը, ուստի նա կատարեց իր առաջին թռիչքը պարաշուտով Էֆելյան աշտարակից՝ 60 մետրր բարձրությունից։ Արդյունքում, նրա աձաջին թռիչքը դարձավ նաև վերջինը...
Հորաս Լ. Հանլին իրավաբան էր և Լուիզիանա նահանգի օրեսդիր մարմնի անդամ, ով տարված էր սուզանավերով։ Նա մեծ ավանդ ունի սուզանավերի նախագծման և կառուցման հարցում և նրա աջակցությամբ կառուցված երեք տարբեր մոդելներ մսնակցել են ԱՄՆ Քաղաքացիական Պատերազմում՝ Հարավային Կոնֆեդերացիայի կազմում։ Նա անժամանակ հեռացավ կյանքից, երբ իր երրորդ մոդելը ջրի տակ էր։ Հանլիի առաջին սուզանավը խորտակվել է 1862 թվականին, ընդ որում դիտավորյալ՝ երբ Հարավցիները ստիպված էին հանձնել Նյու Օրլեանը և չէին ուզում, որ այն անցնի Հյուսիսցիների ձեռքը։ Երկրորդ սուզանավը խորտակվել է Ալաբամայի Մոբայլ ծոցում, իսկ 3-րդ սուզնավը խորտակվեց 1963 թվականի հոտեմբերի 15-ին՝ իր հետ ջրի հատակ տանելով իրեն՝ Հանլիին և ևս յոթ մարդու։ Ի դեպ, Հանլիի երրորդ սուզնավը հանվել էր ծովի հատակից և էլի կիրառվել էր, ավելին, Հանլի անունը կրող այս սուզնավը պատմության մեջ մտավ, որպպես առաջին սուզանավը, որը կարողացավ այլ նավ խորտակել։
Թոմաս Միդգլեյ կրտ. հայտնի քիմիկոս էր, ով առավել հայտնի է վառելիքի հետ կապված մի շարք հայտնագործությունների համար, հատկապես Ֆրիոն գազի հետ կապված։ Նա հաջողացրել է մի քանի անգամ սուր թունավորումներ ստանալ վառելիքային գազերից և հենց վառելքիքից, բայց նա այնուամենայնիվ մահաեցել է իր մեկ այլ հայտանագործությունից. նա պարաններով աշխատող մեխանիզմ էր մտածել, որն օգնում էր նրա մարմնին (նա պոլիոմելիտով էր տառապում) երբ նա քնում էր և մի գիշեր նա խճճվելով պարանների մեջ՝ խեղդամահ էր եղել։
Մարի Կյուրին հնրահայտ ֆիզիկոս և քիմիկոս էր, ով առավել հայտնի դարձավ ռադիոկատիվության վերաբերյալ կատարած իր հայտնագործություններով։ Նա է հայտնագործել պոլոնիում ու ռադիում քիմիական տարրերը և նա երկու անգամ պարգևատրվել է Նոբելյան մրցանակով՝ մեկը ֆիզիկայի ոլորտում (որը նա կիսել է իր ամուսնու և Հենրի Բեքքուորելի հետ), իսկ մյուսը՝ քիմիայի ոլորոտում (Լինուս Փոլինքի հետ)։ Կյուրին հայտանագործեց ռադիոակտիվությունը, բայց ցավոք նա հայտանգործեց նաև դրա մահացու ազդեցությունը մարդու առողջության վրա։ Նա մահացավ 1934 թվականի հուլիսի 4-ին՝ ապլաստիկ անեմիայից, որը առաջացել էր ռադիոակտօօվ ճառագայթման ենթարկվելու հետևանքում։
6. Պերիլլոս Աթենացի.
Այս ցուցակում ընդգրկված բոլոր գյուտարարներից գուցե միայն Պերիլլոսն է, ով իրոք արժանի էր կործանվելու իր իսկ հայտնագործության միջոցով։ Նա ստեղծել էր անտիկ աշխարհում ամենասարսսափելի մահապատժի ձևերից մեկի համար ծառայող գործիքը՝ Բրոնզե Ցուլը։ Դրա մեջ էին փակում դատապարտյալներին և խորովում էին նրանց՝ ցուլի տակ խարույկ վառելով։ Նա այնպես էր պատրաստել այդ սարսափելի գործիքը, որ հատուկ խողովակների միջոցով դատապարտյալների ճիչերը նմանեցնում էր ցուլի արձակած ձայների։ Նա պատարստել էր այս ցուլը Սիցիլիայի բռնապետ Ֆալարիսի պատվերով և երբ Ֆալարիսը տեսել էր այս հրեշավոր գյուտը, կարգադրել էր, որ հենց առաջին մարդը ում վրա պետք է կիրառվի բրոնզե ցուլը լինի հենց ինքը՝ Պերիլլոս Աթենացին...
7. Վալերիան Աբակովսկի
Վալերիան Աբակովսկին ռուս գյուտարար էր, ով ևս զոհ գնաց իր իսկ հայտնագործության՝ արագընթաց գնացքի պատճառով։ Նրա նախագծած գնացքը զինված էր ինքնաթիռի շարժիչով և պտուտակով, իսկ նախագծված էր հատուկ Պորհրդային քաղաքական վերնախավի համար։ Աբակովսկու գնացքը հիանալի դրսևորեց իրեն փորձարկման ժամանակ, բայց Մոսկվա վերադարձի ճանապարհին այն դուրս եկավ գծերից և կործանվեց՝ սպանելով գնացքի մեջ գտնվող Աբակովսկուն և ևս 5 մարդու։
No comments:
Post a Comment