Thursday, November 22, 2012

Թոփ 10 դավադրության տեսություններ և դրանք ստեղծող մարդիկ. Մաս 2

Շարունակում եմ ներկայացնել Դավադրության տեսությունների թոփ տասնյակը և դրանք ստեղծած մարդկանց։ Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

8. Էնդրյու Բեսիագո. Ճանապարհորդություններ ժամանակի միջով և կյանք՝ Մարսի վրա


Էնդրյու Բասիագոն կարելի է ասել պրոֆեսսիոնալ է դավադրության տեսությունների ոլորտում։ Նա է սկիզբ դրել մարսի վրա գոյություն ունեցող կյանքի և տելեպորացիայի վերաբերյալ ամենատարօրինակ պնդումներին ու վարկածներին՝ դեռ 1960-ականներին։ Ըստ նրա, ամերիկյան մի գաղտնի ծրագիր զբաղվել է հանճարեղ սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի գաղափարների հիմման վրա աշխատող ժամանակի մեքենայի նախագծմամբ և հենց Բեսիագոն էր ընտրված դառնալու ԱՄՆ առջին ճանապարհորդը ժամանակի միջով։
Ըստ Բասագիոյի, ԱՄՆ-ը կարողացել է իրականացնել մտահաղացում և իրեն՝ Բեսիագոյին, ուղարկել են 19-րդ դարի Գեթթիսբերգ, որտեղ նրան նկարել է ինչ որ լուսնկարիչ։ Շարունակելով այս ցնդաբանական թեզերը, Բեսիագոն անկեղծացել է, որ 1971 թվականին, իրեն ուղարկել են նաև 2013 թվական, որտեղ նա տեսել է, որ Ամերիկայի Գերագույն Դատարանի շեքը ամբողջությամբ ջրի տակ է անցել՝ 2012 թվականին տեղի ունեցած ինչ որ իրադարձությունների հետևանքով։
Այնուամենայնիվ, Բեսիագոյին հայտնի դարձրեց նրա 2008 թվականի աշխատությունը, որտեղ նա պատմում էր, որ Մարս իրականում բնակցեված է։ Ի թիվս տարբեր երկրաբանական և գիտական այլ փաստարկների, որպես փաստարկ նա ներկայացնում է Գրառման մեջ առկա լուսանկարը, որը ՆԱՍԱ-յում կրում է PIA10214 հերթական համարը, որն արվել է 2007 թվականի նոյեմբերին Րովեր Սփիրիթ հետազոտական արբանյակով՝ Մարսի վրա գտնվող Գուսևի կրատերում։
7. Ֆրենկ Թիփլեր. Դավադրության տեսություն հարություն առած մեռելների մասին

1997 թվականին հրապարակված իր «Ինչո՞ւ են մարդիկ հավատում տարօրինակ բաների» գրքում Մայքլ Շերմերը պատմում է գիտնականների մասին, ովքեր դարձել են հերետիկոսներ գիտության մեջ, որովհետև սկսել են պարոնորմալ երևույթների խորացված ուսումնասիրությունների անել։ Ըստ Շերմերի, կրթված և խելացի մարդիկ հաճախ ավելի հակված են հավատալու կասկածելի ու տարօրինակ բաներին և որպես օրինակ բերում է Վոլտերի Պանգլոսսինն ում հետ ուղիղ համեմատական է անցկացնում՝ համեմատելով Պանգլոսսին Գրենկ Ջեյ Թիփլերի հետ, ով ֆիզիկոս-մաթեմատիկոս էր։
Թիփլերը հեղինակել է մի շարք աշխատություններ այսպես կոչված Օմեգա կետի վերաբերյալ հիփոթեզի մասին, որն ըստ Թիլերի հենց այն մաթեմատիկական և ֆիզիկական մեխանիզմն է, որով կարելի է վերակենդանացնել մահացածներին։ Օմեգա կետն, ըստ Թիփլերի, հեռավոր ապագայում ձևավորված տիեզերական մի վիճակ է, որը հնարավորություն կտա մեր հետնորդներին վերակենդանացնել մահացածերին՝ կրկնելով Մեծ Պայթյունի ցիկլը։ Նա նույնացնում է Օմեգա Կետն Աստծո հետ։ Այս տեսության քննադատները պնդում են, որ Թրիփլերի տեսությունը հակասում է Կոպեռնիկոսյան սկզբունքներին, ինչպես նաև չի ենթարկվում հավանականության տեսությանը։ Արդյունքում, դժվար չի կռահել, որ այս հիպոթեզը որակվեց, որպես կեղծ գիտություն։ Թիփլերը մինչ օրս էլ շարունակում է մնալ գիտական աշխարհի ամենահակասական կերպարներից մեկը։


No comments:

Post a Comment