Monday, January 7, 2013

Հետաքրքիր փաստեր դեպրեսսիայի մասին



1.   Դեպրեսսիածին հիմնական երևույթը դա ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ վիրավորանքներն են, որոշակի դեղամիջոցներ՝ հիմնականում արյան ճնշումը իջեցնելու համար նախատեսված, հարազատների և ընկերների հետ ունեցած կոնֆլիկտները, մտերիմներից ինչ որ մեկի մասին, քրոնիկական հիվանդություններ և ժառանգական հակվածություն առ դեպրեսսիա։
      2.  Անգամ դրական իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ համալսարանն ավարտելը, ամուսնությունը, նոր աշխատանքի անցնելը և այլն, ևս կարող են բերել դեպչրեսսիայի։
3.      Ալկոհոլ, ծխախոտ և թմրանյութեր պարբերաբար օգտագործողների 30 տոկոսի մոտ ևս հաճախակի է դեպրեսսիան։

4.      Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ընկնում դեպրեսսիայի մեջ քան տղամարդիկ, որովհետև նրանց օրգանիզմում ավելի շատ է Էստրոգեների պարունակությունը, որոնք որոշակի նախապայմանների առկայության դեպքում բերում են հոգեբանական խնդիրների։
5.      Տղամարդիկ ավելի ռիսկային գոտում են հայտնվում, երբ մոտենում են ծերունական տարիքի, որովհետև նրանց օրգանիզմում նվազում է տեստաստերոնի քանակը։
6.      Տղամարդկանց մոտ դեպրեսսիվ դրսևորումները միանգամայն այլ են քան կանանց մոտ. եթե կանայք անելանելիության զգացողություն են ունենում և մեկին են փնտրում, ում գանգատվելով կարող են եղմել վիճակը, ապա տղամարդիկ ավելի դյուրագրգիռ են դառնում, ինչի հետևանքով նրանք կարող են ավելի դաժան ու ագրեսսիվ դառնալ։
7.      Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսսիայի պատճառով նվազում է ոսկրային հյուսվածքների խտությունը և բարակում են քներակի պատերը, ինչի հետևանքով հատկապես կանանց մոտ կարող է զարգանալ օստիոպարոզ և սրտային անբավարարվածություն։
8.      Աբրահամ Լինքոլնը ուներ քրոնիկական դեպրեսսիա, որն առաջացել էր այն բանից հետո երբ մահացել էր նրա առաջին սերը՝ Էնն Ռուտլեդժ։
9.      Զարգացած շուկայական համակարգի տեր երկրներում հենց դեպրեսսիան է հանդիսանում ամենատարածված հոգեբանական խնդիրը։
10.  Տարեց մարդիկ ավելի են հակված դեպրեսսիայի, քան երիտասարդները, որովհետև նրանց ուղեղներն ավելի են հակված քիմիական անոմալիաների։
11.  Դեպրեսսիվ մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում հարբուխով, ավելի հաճախ են ունենում սրտային կաթվածներ, իսկ մարդիկ, ոովքեր սրտի վիրահատություն են տարել, երկու անգամ ավելի հակված են դեպրեսսիա ունենալուն, քան մարդիկ, ովքեր փորձությունով չեն անցել։
12.  Ֆրեյդը, ով հեղափոխություն արեց հոգեբուժությունում, առաջինն էր, ով առաջ քաշեց այն հիպոթեզը, որ դեպրեսսիան՝ դա գրգռվածությունն ու զայրույթն է, որն ուղղում ես ինքդ քեզ վրա։
13.  Շատ կարևոր է սիրել և գուրգուրել երեխաներին, որովհետև հենց այն երեխաները, ովքեր նման գուրգուրանքի պակաս են ունենում, հետագայում տառապում են դեպրեսսիայի ամենասուր ձևերից։
14.  Դեպրեսսիա ունեցողների 80 տոկոսը թույլ չի տալիս, որպեսզի իրենց օգենեն դուրս գալ դրանից։
15.  Միջին ստատսիստիկական խաղամոլը՝ դա 35 տարեկան տղամարդ է, ով տառապում է քաշի ավելցուկից և դեպրեսսիայից։
16.  Դեպրեսսիան կարող է սրվել, եթե դրսում մռայլ ու անձրևոտ եղանակ է։
17.  Փոքր տարիքում դեպրեսսիայի հակվածություն ունեն ավելորդ քաշով տառապող երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական տեսքի տարբերվելու պատճառով միայնակ են իրենց զգում։ Ընդ որում, եթե ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվում, նման երեխաների հոգեբանական վիճակը միայն վատթարանում է։
18.  Դեպրեսսիայով տառապող երիտասարդ հայրերի ծծկեր բալիկները որպես կանոն ավելի անհանգիստ ու լացկան են։

No comments:

Post a Comment