Պետությունը կենդանի օրգանիզմի է նման, իսկ պատմությունը՝ արդի լրագրությանը. անգամ մեկ փոքրիկ վիրուս կարող է սպանել մարդուն, եթե նա վատառողջ է ու այդ վիրուսի դեմ չի պայքարում, իսկ պատմությունը հետո հակասական գնահատական է տալիս ու չի կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք վիրուսի հետ գործ ունեինք, թե բուժիչ մասնիկի։ Այսպիսի կերպար է նաև Ռասպուտինը, ում անվան շուրջ բանավեճեր շարունակվում են մինչ օրս։ Ոմանք պնդում են, թե հենց նա էր այն մարդը, ով վերջնականապես կործանեց Ռուսական Կայսրությունը, իսկ ոմանք էլ պնդում են, որ նա պարզապես դարձավ զոհ՝ պալատական բարդ ինտրիգներին։ Ձեզ եմ ներկայացնում իմ կատարած համեստ հետազոտությունը այս թեմայի շուրջ։
