Զինված ավազակախմբերի հաճախակի բախումները վաղուց արդեն սովորական երևույթ են Լոս Անջելեսում։ Բնականաբար, հիմնականում զոհվում են բանդաների անդամները, բայց հաճախ էլ պատախական գնդակը խլում է անմեղ անցորդի կյանքը։
Թմրանյութերի շրջանառություն, մեքենաների առևանգում, կողոպուտներ, գողություններ... ահա Լոս Անջելեսի բանդաների հիմնական զբաղմունքների ցանկը, իսկ դրանց անդամները զբաղվում են ամեն ինչով, ինչը կարող է եկամուտ բերել, կամ գոնե վնասել իրենց մրցակիցներին։ Հանցագործություններն էլ հիմնականում արվում են ատեության, վրեժի, կամ էլ պարզապես մեծ փողեր ունենալու ցանկության հողի վրա։ Բանդաները բնավ էլ նոր խնդիր չեն և ոչինչ չի հուշում, որ մոտ ապագայում, այս խնդիրը վերջապես լուծում կստանա... Մի խոսքով, բարի գալուստ բանդաների արքայություն։