Monday, January 7, 2013

Ինչպիսի՞ն էին Google-ը, YouTube-ը, Facebook-ը և այլ խոշորագույն կայքերը «մանուկ հասակում»


Հանրահայտ կայքերն, ինչպիսիք են  Facebook, Google, Twitter կամ YouTube կայքերը, ժամանակի ընթացքում փոխել են իրենց արտաքին դիզայնը, ընդ որում մի քանի անգամ, իսկ դրանցից ոմանք փոխվել են անճանաչելիության աստիճան՝ համեմատած սկզբնական տարբերակի հետ։
Early versions of Google, YouTube...
Սկսենք Գուգլի օրինակից. այս կայքը գրեթե չի փոխել, բայց փոխարենը հեղփոխական փոփոխություններ է կատարել իր մատուցած ծառայությունների և ընձեռած հնարավորությունների տեսակետից։ Կայքը գործարկվել է 1998 թվականին և դրա ստեղծողները՝ Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը նախընտրել էին մաքսիմալ պարզ դիզայն դրա համար։ 

Early version of Youtube
Աշխարհի խոշորագույն վիդեոպորտալը՝ Յութուբը, գործարկվել է 2005 թվականին և սկզբում նա չուներ վիդեո ինտերֆեյց, ցույց չէր տալիս առկա վիդեո կոնտենտը, իսկ ամենաառաջին վիդեոն, որը ներբեռնվել էր կայք, դա կայքի հիմնադիրներից մեկի՝ Ջերադ Քարիմին կողմից արված ձայնագրությունն էր, որը կոչվում էր «Ես՝ կենդանաբանական այգում»։

Early version of Facebook
Երբ Մարկ Ցուկերբերգը նոր էր հիմնել այժմ աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը հանդիսացող Ֆեյսբուքը, այն միայն նախատեսված էր Հարվարդի համալսարանի ուսանողների համար և կոչվում էր ոչ թե Facebook, այլ The Facebook, իսկ կայքի վերին ձախ անկյունում դերասան Ալ Պաչինոյի նկարն էր։
Early version of Facebook
Yahoo անվանումն իրականում հապավում է (Yet Another Hierarchical Officious Oracle), ինչը թարգմանվում է Փերևս Մեկ Այլ Հիերարխիպ Պաշտոնական Գուշակ. Սկզբում այս կայքն ուներ բավականին պարզունակ դիզայն և նեղ ուղղվածություն, բայց կարճ ժամանակ անց այն վերածվեց նաև նորությունների կայքի։ 
Early version of Amazon
Աշխարհում ամենախոշորագույն առցանց գնումների ցանցը, որն ի սկզբանե առցանց գրախանութ էր պարզապես, Ամազոն կայքն է, որն այդպես կոչվեց իր հիմնադիր Ջաֆֆրի Բեզոսի կողմից՝ ի պատիվ նույնանուն գետի։ Հիմնադրվելով դեռևս 1995 թվականին, Ամազոն մինչ օրս էլ բավականին պարզունակ դիզաայն ունի։

Early version of Twitter
Գրեթե անհնար է ճանաչել այժմ աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկը՝ Թվիթթերը, երբ նայում ես, թե ինչպիսի սկզբնական տեսք ուներ այն։ Այնուամենայնիվ, այն 5 անգամ փոխել է իր արտաքինը վերջին 5 տարիների ընթացքում, ստանալով այն տեսքն, որն ունի այսօր։
Early version of The New York Times
Մայսփեյս խոշորագույն ամերիկյան սոցիալական կայքը իս սկզբանե հիմնադրվել էր, որպես նույնանման Friendster կայքի մրցակից և երբ այն հասել էր իր փառքի գագաթնակետին՝ 2005-2007 թթ, մայսփեյսը գնվեց 580 միլլիոն դոլարով։ Ժամանակին հանդիսանալով համացանցի ամենաշատ այցելվող կայքը, այն աստիճանաբար կորցրեց իր դոմինանտ դերակատարությունը և ի վերջո գնվեց հայտնի երգիչ ու դերասան Ջասթին Թիմբերլեյքի կողմից 35 միլլիոն դոլարով։ 

Early version of Myspace
The New York Times թերթի տպագիր տարբերակը գոյություն ունի դեռևս 1851 թվականից, բայց էլեկտրոնային տարբերակը լույս տեսավ միայն 1996 թվականին և սկզբում այ միայն մեկ ֆոտո ուներ առաջին էջում, իսկ մնացածը տեքստային էր, այնինր, այսօր թերթի կայքը հագեցած է ֆոտոկոնտենտով։ 

No comments:

Post a Comment