Tuesday, January 15, 2013

Ռասպուտին. կայսերության կործանո՞ղ, թե անմեղ զոհ

Պետությունը կենդանի օրգանիզմի է նման, իսկ պատմությունը՝ արդի լրագրությանը. անգամ մեկ փոքրիկ վիրուս կարող է սպանել մարդուն, եթե նա վատառողջ է ու այդ վիրուսի դեմ չի պայքարում, իսկ պատմությունը հետո հակասական գնահատական է տալիս ու չի կարողանում կողմնորոշվել, թե արդյո՞ք վիրուսի հետ գործ ունեինք, թե բուժիչ մասնիկի։ Այսպիսի կերպար է նաև Ռասպուտինը, ում անվան շուրջ բանավեճեր շարունակվում են մինչ օրս։ Ոմանք պնդում են, թե հենց նա էր այն մարդը, ով վերջնականապես կործանեց Ռուսական Կայսրությունը, իսկ ոմանք էլ պնդում են, որ նա պարզապես դարձավ զոհ՝ պալատական բարդ ինտրիգներին։ Ձեզ եմ ներկայացնում իմ կատարած համեստ հետազոտությունը այս թեմայի շուրջ։

Նախապատմությունը
Որպեսզի հասկանանք Ռասպուտինի ի հայտ գալու և թռիչքային վերելքի ֆենոմենը, պետք է պատկերացում ունենալ 20-րդ դարի սկզբում Ռուսական Կայսրությունում տիրող իրավիճակի մասին, իմանալ արքունիքի ներքին հակասույթունները, բախումների էլիտայի տարբեր խմբավորումների, մասնավորապես դրա ուղղափառ ու մասսոնական բևեռների միջև և այլն...
Այսպես, Ռասպուտինը՝ Սիբիրից եկած մի կիսագրագետ «հոգևորական», հայտնվեց թատերաբեմում այն ժամանակ, երբ արդեն վերջնականապես տապալվել էին 1905 թվականին նախաձեռնված բարեփոխումները, այդպես էլ չգրանցելով մնայուն արդյունքներ։ Ռուսաստանը ողջ թափով սլանում էր դեպի աննախադեպ համաեվրոպական պատերազմը, Ճապոնիայից կրած խայտառակ պարտությունից հետո՝ ֆրանսիական և անգլիական բանկերից կաբբալիստական վարկերի բեռի տակ տքնելով, իսկ գահի վրա թուլակամ ու ոչ վճռական Նիկոլայ 2-րդ կայսրն էր։ Արքունիքը հեղեղված էր տարբեր տեսակի շառլատաններով ու օկկուլտիստներով, իսկ էլիտայի մեջ ինտրիգներն ու դավադրությունները կրում էին ամենօրյա բնույթ։
Եվ ահա, այս միջավայրում հայտնվեց Գրիգորի Ռասպուտինը, ով մինչ այդ ժամանալեով Պետերբուրգ, սկզբում վստահության մեջ էր մտել Սինոդի մի շարք արքիեպիսկոպոսների մոտ, իսկ ֆետո, նրանց միջոցով ծանոթացել էր մեծ իշխանուհիների և կայսրուհու ֆրեյլինների հետ, որոնք էլ ի վերջո ներկայացրին Ռասպուտինին կայսեր ընտանիքին։ Բանն այն է, որ այդ էտապում հատկապես սրվել էին հարաբերությունները էլիտայի ռուսական-ուղղափառ խմբավորման և մասսոնական խմբավորումների միջև, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլայ երկրորդը գնալով մեկուսանում էր էլիտայից ու ձգտում էր հետադարձ կապ ստեղծել հասարակ ժողովրդի հետ, Ռասպուտինի թեկնածությունը իդեալական էր թվում՝ կայսեր վստահությունը ձեռք բերելու համար։


Հիվանդ արքայազնը
Նիկոլայի միակ որդին՝ արքայազն Ալեքսեյը, տառապում էր մայրական գծի ժառաննգական հիվանդությամբ՝ հեմոֆիլիայով։ Այս հիվանդությամբ տառապողների մոտ արյունը շատ դժվարությմաբ է մակարդվում և անգամ փոքր վնասվածքը բերում է ողբերգական հետևանքների։ Եվ ահա, մի օր արքայազնը թիավարելիս չափից ավել լարում է իր ուժերը, ինչև բերում է ներքին արյունահոսության ու ճարահատյալ ծնողները դիմում են Ռասպուտինին, որին խորհուրդ էին տվել մեծ իշխանուհիները և կայսերուհու ֆրեյլինները։
Ռասպուտինի աղոթների արդյունքում, թե ինչ որ այլ միջոցների կիրառությունից, բայց Ալեքսեյի վիճակը բարելավվում է, ինչից հետո Ռասպուտինը վեր է ածվում Կայսեր ու հատկապես կայսրուհու անսահմանափակ վստահությունը։
Նշեմ, որ արքայանն ապրեց Ռասպուտինի մահվանից հետո էլ և մահացավ ոչ թե հեմոֆիլիայից, այլ իր ծնողների ու հարազատների հետ միասին՝ բոլշևիկների գնդակից, որոնք գնդակահարեցին արքայական ընտանիքին 1918 թվականին։ 2000 թվականին Ալեքսեյը և արքայական ընտանիքի մնացած անդամները Ռուս Ուղղափառ Եկեղեցու որոշմամբ դասվեցին սրբերի դասին։


Ռասպուտինը դառնում է ինքնուրույն գործոն
Ինչպես նշեցի, Ռասպուտինին ակտիվ աջակցում էին եկեղեցական ու պալատական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչներ՝ Նիկոլայ 2-րդի վրա սեփական ազդեցությունը ուժեղացնելու նպատակով, սակայն Ռասպուտինը, ով շատ պրագմատիկ ու եսակենտրոն մարդ էր, ամենևին էլ չէր պատրաստվում խաղաքարտ լինել ուրիշի ձեռքերում և իր ազդեցությունը կայսերական ընտանիքի համար ծառայացնում էր բացառապես իր շահերի համար։
Նա սկսում է իր կաշառքի ու այլ անիրավ պայմանների դիմաց, պաշտոններ խոստանալ մարդկանց, կամ ընդհակառակը՝ պաշտոնանկությանը նպաստել։ Նրա ազդեցությունը հատկապես մեծանում է, որբ սպանվում է ազդեցիկ ու հզոր վարչապետ Ստոլիպինը։ Այժմ գաղտանզերծվել են փաստաթղթեր, որոնք հստակ փաստում են, որ Ռասպուտինը շատ հեռու էր սուրբ մարդ կոչվելուց, նա պարզապես մոլի կարիերիստ էր։ Սակայն, պետք չէ նաև տրվել այլ ծայրահեղության ու նրանից դժոխային դև ու խայտառակ այլասերված մարդ ներկայացնել։ Իսկ քանի որ նա չէր ենթարկվում ոչ մի ուժային կենտրոնի, այլ ինքն էր փորձում առանձին ուժային կենտրոն դառնալ, նրա դեմ ծավալված ինֆորմացիոն պատերազմը և ի վերջո սպանությունը, կազմակերպվում ու ղեկավարվում էին տարբեր ուժերի կողմից։

Ռասպուտինի դերը ցարական ընտանիքի վարկաբեկման հարցում
Գիտության մեջ գոյություն ունի Թիթեռի էֆեկտ հասկացողությունը, երբ աննշան ուժով կոնկրետ կետերի վրա ազդելով, կարդինալ փոխվում է ամբողջ համակարգը՝ դեպի վեր, թե դեպի վար, արդեն մյուս հարցն է։ Ռասպուտինը դարձավ հենց այն թիթեռը, որը դարձավ Ցարական Ռուսաստանի խարխալված համակարգը կործանողը։ Այլ ժամանակ ու այլ պայմաններում, նման հսկա պետությունը հանգիստ կմարսեր Ռասպուտինին ու ոչինչ էլ չեր լինի, բայց պետք է հաշվի առնել, որ 1905 թվին Ռուսաստանը արդեն շատ հեղհեղուկ զանգված էր, չնայած Ստոլիպինյան ռեֆորմների, իսկ 1910 թվականից հետո, երբ Ռասպուտինը հատկապես հզորացավ, ռուսաստանը գտնվում էր բարոյական հոգևարքի մեջ, իսկ պետական ապպարատի գլխավոր թրծող գործոնը՝ ցարը, թերևս ամենաթույլ թագավորն էր Ռոմանովների ողջ արքայատոհմի պատմության մեջ։ Ռասպուտինի պատճառով կործանվեց այդ հսկայական պետության երեք հենասյուներից մեկը՝ հավատն առ ինքնակալ կայսեր, ինչև և հանգեցրեց դոմինոյի էֆֆեկտի։
Սրա պատճառները շատ են և կրում են ինչպես օբյեկտիվ այնպես էլ սուբյեկտիվ բնույթ։ Ես արդեն ասեցի, որ Ռասպուտինի դեմ ծավալվեց իսկական ինֆորմացիոն պատերազմ, որը բնավ էլ չթուլացավ անգամ նրա մահվանից հետո։ Սա սուբյեկտիվ կողմն է, իսկ օբյեկտիվ կայանում է նրանում, որ Ռասպուտինն իրոք հեռու էր բարոյականությունից և հայտնի էր իր հարբած դեբոշներով ու սեքսուալ բնույթի սկանդալներով։ Սրան գումարվում էին ասեկոսեները, որ նա ինչպես մեծ իշխանուհիների, այնպես էլ կայսերուհի Ալեքսանդրայի հետ է սեքսուալ կապերի մեջ, իսկ կայսերը պարում է նրա դուդուկի տակ։ Արդյունքում, հոգտեմբերյան հեղափոխության ժամանակ՝ Ռասպուտինի մահվանից գրեթե մեկ տարի անց, ժողովրդի մոտ ձևավորվել էր ուժեղ կարծրատիպ, որ ազգությամբ գերմանուհի կայսրուհի Ալեքսանդրան սատանայի ծառա ու այլասերված Ռասպուտինի սիրուհին էր, ինչպես և բազմաթիվ պալատական տիկիններ և նրանք լրտեսում ու գործում էին ի օգուտ Գերմանական կայսրության շահերի։ Հետագայում բազմաթիվ նման ասեկոսեներ հերքվեցին փաստերով, հատկապես հայտնի է Ֆրեյլին Վիրուբովայի դեպքը, որին մեղադրում էին Ռասպուտինի հետ սիրային կապ պահելու մեջ, այնինչ, բժշկական փորձագիտությամբ հաստատվեց, որ Վիրուբովան կույս էր անգամ Ռասպուտինի մահվանից հետո։

Ռասպուտինի սպանությունը
1916 թվականի ձմռան դրությամբ Ռոււսաստանը արդեն երկու տարի է արնաքամ էր լինում ի սկզբանե անհաջող սկսված 1-ին Աշխարհամարտում, իսկ հանրության մեջ էլ ավելի էին ուժեղանում հեղափոխական տրամադրությունները՝ ինչպես վերնախավի մակարդակով, այնպես էլ սովորական ժողովրդի։ Մյուս կողմից, անհանգիստ էին Անտնանտի անդամ Ռուսաստանի դաշնակիցներ Ֆրանսիան ու Բրիտանիան, քանի որ նրանց լրտեսները հայտնում էին, որ գնալով մեծանում է այն բանի հավանականությունը, որ Նիկոլայ 2-րդին իր շրջապատը կհամոզի սեպարատիվ խաղաղություն կնքել Գերմանիայի հետ և դուրս գալ պատերազմից, ինչը անասելի բարդ կացություն կստեղծի դաշնակիցների համար՝ Արևմտյան ռազմաճակատում։ Հակապատերազմական այս թևի առաջամարտիիկներից մեկն էլ հենց Ռասպուտինն էր, ով հենվում էր կայսերուհի Ալքեսանդրայի հովանավորության վրա, ով, ինչպես արդեն նշեցի ինքը գերմանուհի էր ու առնվազն հակասական գործունեություն էր ծավալել պատերազմի տարիներին։
Արդյունքում, կազմակերպվեց դավադրություն, որին մասնակցում էին իշխանական ամենաազդեցիկ տներից մեկի ժառանգ՝ Ֆելիքս Յուսուպովը, Նիկոլայ 2-րդի զարմիկ, մեծ իշխան Դմիտրիյ Պավլովիչը, պատգամավոր Պուրիշկևիչը և բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ Օսվալդ Ռեյները։
Ռասպուտինին հրավիրեցին Յուսուպովյան պալատ, որտեղ խորամանկությաբ տարան նկուղ ու սպանեցին, իսկ դիակը նետեցին գետը։ 2004 թվականին լույս տեսած BBC-ի ֆիլմում, որը կոչվում էր «Ո՞վ է սպանել Ռասպուտինին» որոշակի պարզություն մտցվեց ահավոր միստիֆիկացված սպանության գործի մեջ։ Բանն այն է, որ սպանության պատասխանատվությունը դե ֆակտո ստանձնել է Mi 6 գործակալությունը, իսկ որպեսզի խառնաշփոթ առաջացնի, տարբեր լեգենդներ ու ստեր կիրառելով, անընդհատ խառնել են հետաքննության ու հետագա զարգացումների ընթացքոը։ Ըստ սպանության մասնակիցների, նրանք սկզբում թունավորել են Ռասպուտինին ցիանիդի կալիումով, որը լցված է եղել նրա գինու ու խմորեղենի մեջ (չնայած որ առաջին մահափորձից հետո Ռասպուտինը քաղցր չէր ուտում), այնուհետև Յուսուպովը կրակել է նրա մեջքին, բայց դա չի սպանել Ռասպուտինին և նա փորձել է խեղդել դավադիրին, հետո նրա վրա մ քանի անգամ կրակել են ներխուժած մյուս դավադիրները, ինչից հետո նա մահացած է ձևացել և չնայած ստացված հրազենային վնասվածքերին փորձել է փախնել պալատից՝ մագլցելով բարձր պատը, երբ իրեն մի պահ անուշադրության են մատնել, իսկ հետո էլ նրան պարզապես սպանել են գլխին գանտելներով հարվածելով, փաթաթել են սավանի մեջ ու նետել գետը և անգամ այդ ժամ, Ռասպուտինն իբր էլի ուշքի է եկել, քանել է պարանները և մահացել է ջրախեղդ լինելուց։
Այնինչ, այս վարկածը հերքվում էր ինչպես դատաբժշկական փորձագիտության արդյունքներով, որոնք հստակ ցույց են տվել, որ Ռասպուտինի թոքերում ջուր ընդհանրապես չի եղել, ինչպես դա լինում է ջրախեղդ եղածների մոտ, նրա ստամոքսում ի սպառ բացակայել են թույնի հետքեր, նրա գանգը կոտրած է եղել, բայց այդ վնասվածքը, ի թիվս այլ վնասվածքների, արդեն հետմահու է եղել ստացված՝ հավանաբար կամուրջից անկման հետևանքով, իսկ մահվան պատճառ եղել է որովայնի շրջանում ստացված հրազենային վնասվածքը։ Իսկ գլխին արձակված ստուգիչ կրակոցը արվել էր անգլիական ատրճանակից, իսկ նրա վրա ոչ մի սավան ու պարաններ չեն եղել։
Մնում է ավելացնել, որ Ռասպուտինի սպանությունից հետո ոչ մի մեղավոր չպատժվեց, թեև Նիկոլային գահընկեց արեցին միայն երկու ամիս անց։ Սպանության գրեթե բոլոր մասնակիցները արթագաղթեցին արտասահման հեղափոխության ժամանակ, նրանց օրինակին հետևեց նաև Ռասպուտինի դստրերից մեկը։ Սպանության գործով հետաքննությունը կասեցվեց անձամբ Կերենսկու հրամանով, ով նախ արդարադատության նախարարներ, իսկ հետո ժամանակավոր կառավարության վարչապետը։ Բոլշևիկները շարունակեցին կիրառել Ռասպունի դեմոնացված կերպարը իրենց քարոզչությունում, իսկ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Ռուսաստանում մնացած Ռասպուտինի բոլոր հարազատների հետքերը կորում են հյուսիսային գաղութատիպ ավաններում։

Եվ այսպես, ինչպես արդեն նշեցի, Ռասպուտինն՝ ինքնին, այն հանգամանքը չէր, որը ստեղծել էր ցարիզմի ճգնաժամը, նա ընդաենը մարդ էր, որը տիրապետում էր հիպնոսի տեխնիկային և ուներ իշախության անհագ ձգտում, բայց նա ընդամենը մարդ էր, որը հակառակ իր կամքին, դարձավ այն վերջին թեթև հպումը, որ քարուքանդ արեց Ռուսական կայսրության սասանվող շենքը։

No comments:

Post a Comment