Ոմանք տարիներով քրտնաջան աշխատելով չեն կարողանում հարստանալ, ոմանք հարուստ ծնվում են, ոմանք հարուստ դառնում են էլի տարիների ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես հաջող կողոպուտ են իրականացնում և մի ակնթարթում վերածվում միլլիոնատերերի։ Շարունակում են ներկայացնել ձեզ ամենաաղմկոտ կողոպուտների թեժ տասնյակը։
5. Նեյթսբրիջ Բանկի կողոպուտ
1986 թվականի Իտալիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվեց ոմն Վալերիո Վիչչին, ով իր հայրենիքում գտնվում էր հետախուզույան մեջ՝ 56 զինված կողոպուտ իրականցնելու համար։ Բնականաբար, Վիչչին շարունակեց իր հաջողակ «կարիերան» նաև իր նոր հայրենիքում։ Մի օր էլ նա իր ծանոթի հետ մտնում է բանկ և հայտնում անձնական բանկային պահարան վարձակալելու վերաբերյալ։ Երբ նրան ուղղեկցում էին պահոց, ավազակները հարձակվեցին և վնասազերծեցին բանկի մենեջերին և պահակազորի աշխատակիցներին, ապա Վիչչին՝ վերադառնալով սրահ, հանգիստ բանկի դռնից կախեց ցուցանակ, որն ասում էր, որ բանկը չի աշխատում և վերադառնալով իր հանցակցի մոտ, մինչև վերջին սենթ սրբեցին բանկի պահոցները՝ ընդհանուր առամամբ տանելով 60 միլլիոն դոլար, որն այսօրվա փոխարժեքի գներով հավասար է 174 միլլիոն դոլար։ Կողոպուտի մասին հայտնի դարձավ միայն մեկ ժամ անցց, ինչը թույլ տվեչ կողոպտիչներին անարգել հեռանալ հանցագործության վայրից։ Հետագայում Վիչչիի հանցակիցցներին ձերբակալեցին, բայց ինքը՝ հնարամիտ կողոպտիչը կարողացավ փախնել Լատինական Ամերիկա։ Այսպիսի հանճարեղ կողոպուտը և նրա կազմակերպիչը ունեան շատ հիմար ու ողբերգական վախճան, երբ մի քանի տարի անց Վալերիոն որոշեց վերադառնալ Անգլիա՝ իր սիրելի Ֆեռռարիի հետևից և բնականաբար ձերբակալվեց և դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։ Վիչչին զոհվեց 2000 թվականին՝ փոխհրաձգության ժամանակ։
4. Բաղդադի Բանկի կողոպուտը
Մի գեղեցիկ իրաքյան առավոտ էր, երբ Բաղդադի Բանկի աշխատակիցները գալով աշխատանքի, հայտնաբերեցին, որ բանկի դռները բաց են, պահակազորը չկա, իսկ սեյֆը դատարկ է։ Բանից պարզվել էր, որ 3 պահակները՝ հանցավոր համաձայնության գալով, սպասել էին, որ աշխատանքային օրն ավարտվի, հետո սուսուփուս բացել էին սեյֆը և 282 միլլիոն դոլարով հհանդերձ անհետացել էին։ Ըստ որոշ վարկածների, նրանք կաշառել էին տեղի ոստիկանությանը, որն ապահովել էր նրաց անարգել անցումը հսկիչ անցագրային բոլոր կետերով։ Ամեն դեպքում, ոչ կողոպտիչներին կարողացան գտնել, ոչ էլ փողերը... համենայն դեպս այդպես են ասում...
3. Բոստոնի թանգարանի կողոպուտը
Ոստիկանի համազգեստով երկու տղամարդու ուշ գիշերով հաջողվել էր խաբել Գարդների թանգարանի պահակազորին, որ իրենք եկել են կանչով։ Խախտելով ներքին կանոնադրությունը, պահակները ներս էին թողել կողոպտիչներին, որոնգ միանգամից ձեռնաշղթաներ էին հագրել միամիտներին, ընդ որում, սա այն դեպքում, երբ երկուսն էլ անզեն էին։ Հետագա 81 րոպեների ընթացքում կողոպտիչները անշտապ ընտրում էին, թե որ նկարներն առևանգեն և արդդյունքում, նրանց «ընտրանու» ընդհանուր գինը կազմել էր ավելի քան 300 միլլիոն դոլար և ներառում էր Ռեմբրանդի և Վերմերի գլուխգործոցները։ Այնուհետև չարագործենրը էլի անշտապ վերցրել էին իրենց հետ անվտանգության տեսախցիկների նկարած տեսաերիզները և հռացել էին։
Սա 20 տարի վաղեմություն ունեցող դեպք է։ 1994 թվականին անոնիմ հաղորդագրություն էր ստացվել, որտեղ առաջարկվում էր վերադարձնել գողացված նկարները 2.6 միլլիոն դոլարի և պատասխանատվությունից ազատվելու երաշխիքների դիմաց, սակայն հետո էլ ոչ մի ընթացք չէր ունեցել այս գործընթացը։ Ամենայն հավանականությամբ, կողոպտիչները սիրողական մակարդակի էին, որովհետև նրանք բավականին անփութորեն էին վերցրել նկարները և որ ամենահատկանշականն է, ձեռք չէին տվել ամենաթանկարժեք նկարներին։ Այնինչ, փաստը մնում է փաստ՝ մինչ օրս էլ այս կողոպուտը չի բացահայտվել, չնայած նրան, որ ոստիկանությունը 5 միլլիոն դոլար է խոստացել այն մարդու, ով օգտակար տեղեկություններ կհաղորդի, իսկ այն մարդը, ում մոտ կհայտնաբերվեն նկարները ազատված է քրեական պատասխանատվությունից։
2. Արժեթղթեր
Լոնդոնի նրբանցքներից մեկում մի օր թալանել էին 58-ամյա գործավար Ջոն Գոդարդին, ումից խլել էին ձեռքում եղած փոքրիկ կեյսը։ Փոխոցային ավազակը չէր էլ պատկերացնում, երբ դանակով սպառնալով խլում էր կեյսը, որ այնտեղ 292 միլլիոն դոլարի արժեթղթեր կան, որոնց յուրահատկությունը նրանում էր, որ դրանք կարելի էր օգտագործել կանխիկ գումարի պես, այսինքն ում մոտ որ եղավ, նա էլ տերն է։
Ոստիկանությանը հոջղվեց բռնել բոլոր հանցագործներին, բացի 2-ից, իսկ բանդայի պարագլուխի մարմինը գտան՝ փամփուշտը ճակատի մեջ։ Հատկանշական է, որ պատմության մեջ երկրորդ խոշորագույն կողոպուտը ի կատար է ածվել սովորական փողոցային բանդիտի կողմից։
1. Իրաքի Կենտրոնական Բանկը
Ոմանց համար կարող է զավեշտալի թվալ, բայց պատմության մեջ գրանցված ամենամեծ կողոպուտն իրականցվել է նորից իրաքում, իսկ որ ամենազավեշտալին է, կողոպտիչը հանդիսացել է այն ժամանակվա Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնի որդին։ Բնականաբար, ոչ մի կրեատիվ մոտեցման մասին խոսք լինել չի կարող, պարզապես Իրաքյան երկորդ պատերազմի նախօրեին Սադդամը, ով Իրաքն ամբողջությամբ ու իր բնակչությամբ հանդերձ իր մասնավոր սեփականությունն էր համարում, ուղղարկեց իր որդուն Իրաքի ԿԲ, որպեսզի վերջինս վերցնի այնտեղ եղած ողջ դոլարային պաշարները։ Հուսեյնի որտին էլ պարզապես մի բեռնատար վերցրեց, գնաց բանկ, հրամայեց ողջ գումարը տեղափոխել կոնտեյների մեջ ու հեռացավ՝ իր հետ տանելով 1 միլլիարդ դոլար։
Հետագայում Սադդամն ու իր որդիները սպանվեցին, իսկ Սադդամի պալատներից մեկի պատի մեջ գտան գաղտնի պահոց, որտեղ պահված էր 650 միլլիոն դոլար։ Մնացած 350 միլլիոնը այդպես էլ չհայտնաբերվեց, իսկ եթե հայտնաբերվեց էլ, ապա դրա ամսին երբեք չի բարձրաձայնվել ու առավել ևս Իրաքի նոր իշխանություններին այդ գումարը չի վերադարձվել։
No comments:
Post a Comment