Wednesday, November 14, 2012

Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ 9 բան


Տղամարդ կոչվելու համար անհրաժեշտ չափանիշները փոփոխվել են դարերի ընթացքում ու ձևափոխման մեծ փուլ են անցել։ Եթե քարե դարում տղամարդ կոչվելու իրավունքի համար պետք է մամոնտ սպանեիր, անտիկ աշխարհում՝ շատ ստրուկներ ունենայիր, ապա մեր օրերում չափանիշններն միանգամայն այլ են։ Ձեզ եմ ներկայացնում ձեզ 9 կարևորագույն չափորոշիչ, որոնք մինիմալ նախապայմանն են տղամարդ կոչվելու իրավունքին արժանանալու համար։


9
Խարույկ վառել
Տղամարդը, առավել ևս հայ տղամարդը, իր մեջ միշտ ունի թաքնված պիրամանիա, իսկ խարույկ վառելու հմտությունները անցել են մեզ գենետիկ մակարդակով՝ դեռ քարե դարում ապրող մեր նախնիներից։ Թեև 21-րդ դարում հազվադեպ ես առչվում խարույկ վառելու անհրաժեշտությանը, այնուամենայիվ սա այն հմտությունն է, որի բացակկայությունը վստահաբար լավ կողմից չի բնորոշում տղամարդուն։ Ի վերջո, եթե անգամ էքստրեմալ իրավիճակում չհայտնվենք, ապա վստահաբար խորոված սարքելուն կառնչվենք ու համաձայնվեք, ամոթ կլինի, եթե չկարողանաս այդ իրադրությունում հարց լուծել։

8
Փողկապ կապել
Պատկերացրեք, դուք արթնացել եք ու գիտեք, որ այսօր խիստ կարևոր մի իրադարձության պետք է ներկա լինեք, որտեղ պարտադիր կերպով պաշտոնական հագուստ է պահանջվում կրել։ Դուք կոկիկ հագնվու եք, մեկ էլ սարսափահար հիշում եք, որ դուք փողկապ կապել չգիտեք… Ոմանք իհարկե կարող են թույլ տալ իրենց առանց փողկապի ներկայանալ ցանկցած տեղ, որովհետև շատ ներդաշնակ տեսք են ունենում անգամ առանց դրա, այնուամենայնիվ, մեծամասնության համար, սա կդառնա ոչ շահեկան երևույթ, որը կարող է թափթված մարդու տրամադրություն ստեղծել դիմացինի մոտ։ Բարեբախտաբար, համացանցի հասանելիությունը կարելի է ասել համատարած է և եթե դուք անգամ գաղափար էլ չունեք, թե ինչպես են կապում փողկապը, ապա ձեզանից 5 րոպե կպահաննջվի սովորել՝ շնորհիվ youtube-ի։
7
Ինչ որ մի սպորտաձևով զբաղված լինի
Կարևոր չի, թե ինչ սպորտում, ֆուտբոլ, թե կյորլինգ, կառատե, թե շախմատ, բայց տղամարդը գո՜նե մի քանի ամիս առաջ իինչ որ տարիքում պետք է հաճախած լինի ինչ որ մի խմբակի։ Ճիշտ է, հայ տղամարդկանց դեպքում ստացվում է, որ մեզ մոտ ամեն տղամարդ առնվազ երևանի չեմպիոնն է եղել, համենայն դեպս իրենց պատմելով, այնուամենայնիվ, սա մնում է պարտադիր նախապայման։ Կարևորը, որ կարողնաս բացատրել տվյալ սպորտաձևի կանոնները, որպեսզի մարդիկ գո՜նե հավատան որ դու էդ սպորտը, որից չեմպիոն ես եղել, գոնե հեռուստացույցով տեսել ես։ Ու մեկ էլ, նարդին ու բլոտը դեռ սպորտաձև չեն ընկալվում, այնպես որ, եթե մինչև հիմա ձեր ողջ սպորային ավյունը այդ երկու ատլետիկ մարզաձևերու էր, իսկ ձեր գլխավոր մարզադահլիճը՝ բակի բեսեդկան, ապա ժամանակն է վերանայելու ձեր մոտեցումները։
6
Մեքենա սարքել
Պարտադիր չէ պռոֆեսիոնալ դզող-փչողի կամ խադավիկի հմտություններ ունենալ, բայց այնուամենայնիվ մինիմալ հմտությունները ավելի քան ցանկալի են։ Տղամարդը պետք է գոնե կարողնա անիվը օդ փչի կամ փոխի այն, էլեկտրական մոմերից քիչ թե շատ գլուխ հանի, իսկ խամ մարդկանց մոտ խիստ ուժեղ մասնագետի տպավորություն թողնելու մոտ, պետք է մեկումեջ կիրառի կառդան, կառոբկա, կոնուսի տռոսս, ռադիատոր ու այլ նմանատիպ տերմինաբանություն, ինչպես նաև ամեն հարյուր կիլոմետրից հետո մտահոգ դեմքով ասի, որ ինչ որ ձայն է լսում աջ կռիլոյի կողմից։
5
Ընկերոջը «լևի» տանել
Չկա տենց տղամարդ, որ ավելի միամիտ կամ գոնե ոչ այնքան փորձառու ընկեր չունենա։ Պապայության գագաթնակետներից մեկն էլ հենց ընկերոջ կուսազրկումը կազմակերպելն է, կամ ինչպես մենք ենք ասում՝ քավոր կանգնելը։ Հասկանալի պատճառով չեմ մանրամասնում շատ, բայց, եթե դուք ունեք նման ընկեր ու չեք էլ փորձում ինչ որ բան անել, ապա դա առաջին հերթին վատ է ձեզ համար։ Միայն կասեմ, որ սա փախադարձ պարտավորեցնող քայլ է և երջանիկ ընկերն ուղակի լավության տակ մնալ չի կարող։
4
Երկխոսություն վարել իմանալ
Ճիշտ երկխոսություն կառուցելը գրեթե արվեստ է։ Խարիզմատիկ ու հետաքրքիր լինելու ունակությունը՝ միևնույն ժամանակ չճնշելով զրուցակցիդ իսկական առաքինություն է։ տղամարդը պետք է ի վիճակի լինել էքսպրոմտ թեթև հումոր անել, իսկ մյուս պահին աձակցական բառ ասել իր զրուցակցին, իսկ սրանից էլ անմիջապես հետո, նա պետք է ի վիճակի լինել անմիջապես անցնել Իրանի միջուկային խնդրի աշխարհաքաղաքական դերի մասին դատողություններ անելուն։ 
3
Առաջին բուժ օգնություն ցուցաբերել
Րաֆֆի Հովհաննիսյանի մասին պատմությունը պարզ ցույց է տալիս, որ իրականում բոլորի համար անհրաժեշտ այս հմտությունների իմացությունը միևնույն է ընկալվում է որպես հերոսություն։ մյուս կողմից, Աստված մի արասցե, արտակարգ իրավիճակի դեպքում նման հմտություններն իրոք խիստ պետքական են, ինչպես նաև ավելացնում են դրանց տիրապետողի ինքնակառավարումը ճգնաժամային իրավիճակներում։
2
Սարքել փչացածը
Մեր կենցաղում սովորոկան երևույթ է, երբ փչանում է դռան փականը, կամ հոսանքի ապահովիչները գղում են, կամ մահճակալի զսպանակներն են ճռճռում։ Նման դեպքերի համար ամեն անգամ վարպետ կանչելու փոխարեն, կարելի է պարզապես տղամարդ լինել ու չզլանալ ինքդ փչացած փականը սարքել կամ փոխել, կամ աթոռի թուլացած ոտքը ամրացնել։ Սա համ ավելի ձեռնտու է ձեր գրպանին, համ էլ ավելի նաստավոր է ջեր ինքնագնահատականի համար։
1
Պատրաստել
Տարածված կարծիք է, որ աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են։ Չգիտեմ որքանով է սա համապատասխանում իրականությանը, բայց որ ամեն տղամարդ պետք է կարողանա հարկ եղած դեպքում ոչ միայն կողմնորոշվել խոհանոցում, այլև դա անել լավ և համով՝ փաստ է։ Համ էլ, անհերքելի փաստ է, որ դա դուր է գալիս կանանց (խելամտության սահմանում իհարկե)…

No comments:

Post a Comment