Wednesday, November 28, 2012

10 զարհուրելի սերիական մարդասպանները

Մարդ արարած տիպի մեջ երբեմն հանդիպում են այնպիսի զարհուրելի անոմալիաներ, որոնք իսկական հրեշի են վերածում տվյալ մարդուն։ Թերևս ամենազարհուրելի օրինակը, դա սերիական մարդասպաններն են՝ մանիակները, որոնց հիվանդագին պահանջմունքները մի ինչ որ պահից սկսված բավարավում են միայն այլ մարդդկանց խոշտանգելով, սպանելով, իսկ երբեմն նաև ուտելով։ Այս նյութում կներկայացնեմ Ձեզ պատմությանը հայտնի 10 ամենամահաբեր ու դաժան սերիական մարդասպանների ցուցակը.


10. Ջեֆֆրի Դամեր, 17 զոհ

Ջեֆֆրի Դամերը ամերիկացի սերիական մարդասպան է, ով 1978-1991թթ ընկած ժամանակահատվածում սպանել է 17 մարդու, ընդ որում նրա զոհերը բացառապես արական սեռի ներկյացուցիչներ էին։ Դամերի զանցանքների զարհուրելիությունը անգամներով ավելի էն սարսափելի, հաշվի առնելով, որ այդ սպանությունները զուգորդվում էին հոմոսեքսուալիզմի, պեդոֆիլիայի, նեկրոֆիլիայի և կանիբալիզմի դրսևորումներով։
Դամերին ձերբակալեցին 1991 թվականին, իսկ նրա բնակարանից հայտնաբերեցին մի քանի մարդու պատկանող մարմնի տարբեր մասեր և բազմաթիվ անձնական իրեր՝ որոնք Դամերը պահում էր, որպես հուշանվեր։ Դատավարությունը մեղավոր ճանաչեց նրան 15 մարդու սպանության մեջ և դատապարտեց 15 ցմահ ազատազրկումների, բայց Դամերը ընդամենը 3 տարի ապրեց բանտում։ 1994 թվականին նրան ծեծելով սպանեց մեկ այլ բանտարկյալ։

9. Ջոն Ուեյն Գեյսի (ծաղրածու մարդասպանը), 33 զոհ

Գեյսին ևս ամերիկյան սերիական մարդասպանների «աստղաբույլի» ներկայացուցիչ է։ Որպես ծաղրածու աշխատող այս կլորադեմ հրեշի ձեռքով 1972-1978թթ ժամանակահատվածում դաժանաբար սպանվել է 33 մարդ։ Ինչպես և Դամերի դեպքում, այս դեպքում ևս գործ ունենք հոմոսեքսուալիզմի, նեկրոֆիլիայի և պեդոֆիլիայի հետ, որովհետև Գեյսիի զոհերը բոլորը բացառապես տղամարդիկ կամ դեռահաս տղաներ էին։ Գեյսիի տան խուզարկության արդյունքում նկուղը ստուգող ոստիկանները քիչ է մնացել ուշաթափվեն գարշահոտից։ Հետագայում, այնտեղ հայտնաբերել են 29 դի՝ անպարկեշտ դիրքերում... ևս չորսին, Գեյսիի խոստովանության համաձայն, նա խորտակել է գետում։
1980 թվականին նրան դատապարտեցին մահապատժի։ Այս որոշումը նա վիճարկեց 4 անգամ  և մինչ նրա պատիժի կիրականացվեր նա հասցրեց գիրք գրել և նկարներ նկարել, որոնք վաճառում էր անհատ կոլլեկցիոներների։ Նրա վերջին խոսքերն են եղել «Kiss my ass»...
8. Թեոդոր (Թեդ) Բանդի, 35-100 զոհ

Մեկ այլ ամերիկացի հրեշ ում մասին ևս բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։ 1974-1978թթ ժամանակահատվածում նա սպանել է առնվազն 35 կնոջ (30 սպանություն նա խոստովանել է, բայց կասկածվում էր ևս 70-ի)։ Բանդին, ինչպես ևս իր համերկրացիներ Դամերն ու Գեյսին, ևս նեկրոֆիլ էր, բայց ոչ մի ապացուցված սպանության դրվագում չենք հանդիպում հոմոսեքսուալիզմի դրսևորումների։ Օգտվելով իր բնածին խարիզմայից և բարետես արտաքիքնից, Բանդին շահում էր կանանց վստահություն, նստեցնում էր իր մեքենան և մետեղական ձոձով հարվածում էր նրանց գլխին, ինչից վերջիններս կամ կորցնում էին իրենց գիտակցությունը, կամ էլ տեղում մահանում։
Այնուհետև բանդին կենակցում էր դիակների հետ, ինչից հետո գլխատում էր նրանց։ Իր դատավարության ժամանակ նա հրաժարվեց դատապաշտպաններից և ինքը ստանձնեց իր պաշտպանությունը և այնքան հանդուգն էր, որ ինքն էր քննում գործով վկաներին։ Բանդիին ձերբակալել են երկու անգամ։ Առաջին անգամ նրան հաջողվել է փախնել հենց դատարանի շենքից՝ 1975 թվականին։ Երկրորդ անգամ նրան հաջողվեց ձերբակալել միայն 1978 թվականին, դատը կայացավ 1979 թվականին, իսկ մահապատիժը՝ 1989 թվականին։ Նրա վերջին խոսքքերն էին. «Հաղորդեք իմ ընտանիքին ու ընկերներին, որ ես իրենց սիրում եմ»։
7. Անդրեյ Չիկատիլո (Սատանա), առնվազն 53 զոհ

Սովետական Միության ամենազարհուրելի հանցագործներից մեկը, ում ձեռքով սպանվել են տասնյակ մարդիկ (հետաքննությունը նրան էր վերագրում 65, ինքը՝ Չիկատիլոն, խոստովանել է 56 սպանություն, իսկ ապացուցվել է 53)։ Այս մոլագարը թերևս ամենազարհուրելի մարդկանցից մեկն է աշխարհում։ Նրա համար տարբերություն չկար, թե ինչ տարիքի էին իր զոհերը (ամենափոքրիկը 7 տարեկան էր) և ինչ սեռի։ Նա սպանում էր, բռնաբարում էր ու պարզապես հոշոտում էր դիկաները։
12 տարի միլիցիան անարդյունք փնտրտուքների մեջ էր։ Չիկատիլոյի կատարծ սպանության մեղադրանքով գնդակահարվել է մեկ և ձերբակալվել են բազմաթիվ այլ մարդիկ, մինչև նրան հաջողվեց հայտնաբերել 1990 թվականին։ Չիկատիլոյին գնդակահարեցին 1994 թվականին։ Մահվանից առաջ նա պայմանավորվել էր ճապոնացի գիտնականների հետ, որ կվաճառի իր ուղեղը 2 մլն դոլարով և նրա վերջին խոսքերն էին «Только не вышибайте мне мозги»: Նրա վերջին ցանկությունը չիրականացվեց...
6. Ջավեդ Իկբալ, 100 զոհ

Այս հրեշը ընդամենը 18 ամսվա ընթացքում Պակիստանի Լախոր քաղաքում սպանել է 100 երեխայի և ինքը մինչև իր մահն էլ պնդում էր, որ ոչ մի ափսոսանք ու կսկիծ չի զգում իր արարքների համար։ Ավելին, այս տմարդը հպարտորեն հայտարարում էր, որ ցանկության դեպքում հանգիստ 500 հոգու կարող էր սպանել և ոչ որ չէր նկատի դա և պահանջում էր, որպեսզի իրեն կոչեին «100 երեխա սպանող»։ Իկբալը վստահություն էր ձեռք բերում անապահով ընտանիքների կամ որբ երեխաների ու դեռահասների մոտ, այնուհետև սպանում էր կտտանքների էր ենթարկում, բռնաբարում, սպանում, մասնատում և մարմնի մասերը հալացնում աղաթթվի մեջ, ինչից հետո ստացված հեղուկը դատարկում էր կոյուղու մեջ։ Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ հարևանները բողոքել էին նրա տնից եկող գարշահոտից։ Իկբալը մնրամասն նկարագրել է ամեն սպանություն տետրերում, իսկ 50-րդ զոհից հետո նաև պարտադիր լուսանկարել իր զոհերին։
Իկբալին անգամ ցմահ ազատազրկման չէին դատապարտել, բայց արդարադատությունը գտավ նրան իր բանտախցում՝ դատապարտվելուց քիչ հետո։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

1 comment: