Tuesday, November 13, 2012

Աշխարհհի 10 ամենավտանգավոր քիմիկատները


Ձեզ եմ ներկայացնում աշխարհում ամենամահաբեր քիմիկատների «շքերթը», որտեղ ներառված են ինչպես այնպիսի թունաքիմիկատներ, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել պատերազմների ժամանակ, այնպես էլ այնպիսիք, որ առռկա են ձեր կենցաղում և որոնք դուք սովոր եք չնկատել էլ։ 
10 of the Most Dangerous Chemicals in the World

10. Դիգօքսին

Բուսական այս էքստրակտի չափավոր կիրառությունը օգտակար է սրտի համար, սակայն այն մահացու է, եթե չարաշահվում է։ Այսպես, բուժքույր Շարլիք Քալլենը, ով հետագայում հայտնի դարձավ, որպես «Մահվան հրեշտակ», ավելի քան 40 հիվանդի է սպանել այս քիմիկատի ներարկում կատարելով։

10 of the Most Dangerous Chemicals in the World

9. Ջրածնի պեռօքսիդ

Ջրածնի պեռօքսիդը մենք օգտագործում ենք բերանի ողողումներ կատարելու համար, բայց այն ինչ մենք ենք օգտագործում ընդամենը 3-6%-անոց լուծույթ է, իսկ դրա ավելի բարձր պարունակկության դեպքում այն արդեն հրթիռային վառելիք է։ Այն խիստ անկայուն է և անգամ թեթև տատանում առաջացնելու դեպքում այն կարող է պայթել, եթե լուծույթը 70 տոկոսից բարձր թանձրության է։ Ի դեպ, Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած 2005 թվականի ահաբեկչության ժամանակ ռումբերը հենց այս քիմիկատից էին պատրաստված և դրանց պայտթյունի արդյունքում 52 մարդ զոհվեց։
10 of the Most Dangerous Chemicals in the World

8. Էթիլեն գլիկոլ

Մեզ այն ավելի հայտնի է որպես մեքենաների անտիֆրիզ։ Այն էժան է, այն շատ պարզ քիմիական բաղադրություն ունի, այն չափավոր տոքսիկ է, բայց այն հանգիստ կարելի է վերածել շատ ավելի վտանգավոր թրթնջուկային թթվի։ Այն պետք է հեռու պահել կենդանիներից, որովհետև վերջիններս կարող են խառնել այն սնունդի հետ, քանի որ այն քաղցր համ ունի և երբ այն խմում են, ապա խմողին սպասվում է դանդաղ և տանջալի մահ. 72 ժամվա ընթացքում գլիկոլը հերթով շարքից հանում է կարևոր օրգանները։ Այնուամենայնիվ, փրկության հույս կա, եթե Էթիլեն գլիկոլը խմածին հնարավորինս շուտ տրվի հացահատիկային սպիրտ, որովհետև էթանոլն ու էթիլենը չեզոքացնում են միմյանց։
10 of the Most Dangerous Chemicals in the World

7. Նիկոտին

Ծխախոտի գլանակների բաղադրության 0.6-3 տոկոսը կազմող այս բուսական յուղատիպ քիմիկատը հեղուկ տեսքով կարող է մահվան պատճառ դառնալ, քանի որ հեշտությամբ թափանցում է արյան մեջ։ Հաճախակի են հանդիպում մահացու դեպքեր, երբ նիկոտինային պլաստիրներ օգտագործող մարդիկ միաժամանակ նաև ծխում են։

6. Նատրիումի ցիանիդ

Սովորական արդյունաբերական ռեագենտ, բայց մեկ սխալ քայլ և այն վեր է ածվում անուշաբույր նուշի հոտով մահվաբեր ամպի։ Թափանցելով արյան մեջ այս գազը թույլ չի տալիս բջիջներին թթվածին կլանել, ինչն էլ սպանում է օրգանիզմը շատ կարճ ժամանակում։
10 of the Most Dangerous Chemicals in the World

5. Ստրիխնին

Սովորաբար կրծողների ու թռչունների դեմ կիրառվող այս պեստիցիդը նաև շատ տարածված թույն է, քանի որ համարյա հետք չի թողնում։ Ասում են անգամ Մակեդոնացուն ստրիխնինով են թունավորել, ինչի արդյունքում վերջինս մահացավ՝ այդպես էլ չգրավելով ողջ աշխարհը։
10 of the Most Dangerous Chemicals in the World

4. Տաբուն

Սա առաջին նյարդա-կաթվածային քիմիկատներից մեկն է եղել, որ հայտնաբերվել է մարդկության կողմից, որը ճանաճելի է իր մրգային հոտի համար։ Այն շնչողը շուտով ունենում է ջղաձգություններ ու կաթվածահար է լինում։ Տաբունն ինքնին մահացու գազ չէ, բայց քիմիկոսների հետազոտությունները բերեցին նրան, որ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ դրա կատարալեագործված րիցին ու սոման տարբերակները հազարավոր Իրանցիների ու քրդերի սպանեցին։
10 of the Most Dangerous Chemicals in the World

3. 2, 3, 7, 8-տետրաքլորոդիբենզո-պի-դիօքսին

Այս բարդ անունով քիմիկատը ավելի հայտնի է դեռ Վիետնամական պատերազմից՝ Նարնջագույն Գործակալ անվամբ։ Այն քիմիկատն օգտագործվում էր ձունկլիների կանաչազերծման համար, բայց հետո պարզվեց, որ այն բազմաթիվ մաշկային և այլ հիվանդություններ է առաջացնում կենդանի էակների, այդ թվում նաև մարդկանց մոտ։ 
10 of the Most Dangerous Chemicals in the World

2. VX

Սա աշխարի ամենաառաջին զանգվածային ոչնչացման քիմիական զենքերից մեկն է։ 1950 թվականից դրա կուտակված հսկայկան պաշարներից ձերբազատվելու համար, VX-ը սկսեցին օգտագործել թունաքիմիկատների արտադրության մեջ, իսկ ինչ էլ մնացել էր՝ ուտիլիզացվել է, այդ թվում աշխարհի խոշորագույն VX-ի պահեստը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Աննիստօն քաղաքում։
10 of the Most Dangerous Chemicals in the World

1. Բատրախոտոքսին

Աշխարհում ամենաթունավոր քիմիկատը այսպես կոչված Բատրախոտոքսինն է, որն օգտագործվում է որոշ վայրի ցեղերի մոտ՝ տեգերի վրա քսվող թույնի տեսքով։ Այն ստանում են տրոպիկական գորտերի կկղանքից, բայց գորտերը ոչ թե իրենք՝ իրենցով են այն արտադրում, այլ հատուկ միջատի մարսումի հետևանքով։

No comments:

Post a Comment