Thursday, November 29, 2012

10 ամենազարհուրելի սերիական մարդասպանները (Մաս 2)

Շարունակելով մարդկության պատմության ամենասարսափելի մարդասպանների ցուցակն, այսօր Ձեզ կներկայացնեմ առաջատարներին, որոնցից յորաքանչյուրն ավելի շատ մարդ է սպանել, քան նախորդ նյութում թվարկված 5-ը՝ միասին վերցված։ Հատկանշական է, որ այս ցուցակում «պատվավոր» տեղերում ոչ միայն տղամարդիկ են...

5. Ժիլ դե Ռե, առնվազն 150 զոհ
100-ամյա պատերազմի մասնակից, Ժաննա Դ´Արկի աջակից, մարշալ, ալքիմիկոս և Մոնմորանսի-Լավալ ազնվական տոհմից սերող ֆրանսիական բարոն Ժիլ Դե Ռեն այնուամենայնիվ պատմության մեջ մտել է, որպես հայտնի սերիական մարդասպաններից մեկը։
Այս հրեշվը 15 տարվա ընթացքում իր տոհմական ամրոցում սադիստական եղանակներով բռնաբարել և սպանել է առնվազն 150 6-18 տարեկան երեխա։
Նրա զոհերը բացառապեես կապուտաչյա և շիկահերներն էին դառնում, ինչպիսին ինքն էր մանուկ ժամանակ։ Ռեին ձերբակալեցին և իր երկու օգնականների հետ մահապատժի ենթարկեցին՝ սերիական սպանությունների համար, բայց զոհերի հավաստի թիվն այդպես էլ անհայտ մնաց, որովհետև 15 տարվա ընթացքում շատերի հետքն անգամ ցնդել էր։ Տարբեր վարկածներով, Դե Ռեի հրեշավոր նախճիրի զոհ կարող է դարձած լինել ընդհուպ 600 մարդ։ ի դեպ, Ժիլ Դե Ռեն մտավ նաև ֆոլկլյորի մեջ՝ որպես Կապույտ Մորուք։




3. Լուիս Գարավիտո (Գազան), առնվազն 172 զոհ
Գարավիտոն կոլումբիաց էր, որի նախասիրություններն էին՝ բռնաբարություններ, պեդոֆիլիա, հոմոսեքսուալիզմ, նեկրոֆիլիա։ Նրա զոհերը բացառապես երեխաներ էին՝ ։6-16 տարեկան, որոնք հիմնականում որբեր էին կամ անապահով ընտանիքներից էին։ Այս տմարդը շահելով երեխաների վստահությունը մի մեկուսի տեղ էր տանում նրանց, բռնաբարում, կտտանքների ենթարկում, կոկորդները կտրում, իսկ հետո մարմինը մասերի էր բաժանում։ 
Նա խոստովանել է 140 երեխաների սպանության մեջ, բայց կասկածվում էր ևս 172-ի մեջ, բայց ապացուցվել է ընդամենը 138 սպանություն։ Նրան դատել են ամեն մի սպանության համար առաննձին և ստացվել էր մոտավորապես 1800 տարի ազատազրկման ժամկետ, բայց կոլումբիական օրենքով չի կարելի մարդուն 30 տարուց ավել բանտարկել ուստի 1999 թվականին սահմանվել էր հենց 30 տարվա պատժաժամկետ, իսկ օրինակելի կարգապահության համար այն հետագայում նվազեցվել էր մինչև 22 տարի։ 2006 թվականից Կոումբիայում թեժ քննարկումներ են գնում, որովհետև հասարակությունը պահանջում է ավելի խիստ պատիժ այս հրեշիի համար

4. Ամելիա Դեյեր, առնվազն 200 նորածին
Ի տարբերություն այս ցուցակի այլ «հերոսներից», Աամելիա Դեյերը սերիական սպանություններով էր զբաղվում զուտ շահադիտական նկատառումներով, բայց ըստ իս, ամենամեծ հրեշն այս ցուցակում հենց նա է, ու դրան կա երկու պատճառ. նա հոգեկան հիվանդ չէր ու սպանություններն անում էր գիտակցված, ինչպես նաև այն զարհուրելի հանգամանքը, որ նրա զոհերը բացառապես նորածին երեխաներ էին։
Բանն այն է, որ Դեյերն աշխատում էր, որպես մանկաբարձ և նրա հիմնական «հաճախորդները» կանայք էին, ովքեր ծննդաբերում էին ապօրինի զավակներ՝ հաճախ շատ ազդեցիկ մարդկանցից։ Դեյերը գումարի դիմաց վերցնում էր նորածիններին և որբանոց հանձնելու պատրվակով իր խնամակալության տակ էր առնում, իսկ հետո Godfrey's Cordial կոչվող լուծույթով հասցնում էր նրանց մահվան։ Նորածիններին այս լուծույթը հյուծում էր և նրաննք անընդհատ քնած էին մնում, միչև չէին մահանում։
Դեյերին մահվան դատապարտեցին 1896 թվականին, երբ նրա զոհերի թիվը տատանվում էր 200-400-ի սահմաններում։ Կախաղան հանելուց առաջ իրեն ընձեռված վերջին խոսքում Ամելիա Դեյերն ասեց. «Ես ոչ մի ասելու բան չունեմ»
3. Պեդրո Լոպես, ավելի քան 300 զոհ
Կոլումբիացի Պեդրո Լոպեսն, ով  գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես 20-րդ դարի ամենազարհուրելի մանիակ։
Պեդրոյի մայրը վռնդել էր նրան տնից 9 տարեկան հասակում այն բանից հետո, երբ Պեդրոն բռնաբարել էր իր փոքրիկ քրոջը։ Նրան փողոցից վերցրել էր մի պեդոֆիլ և 3 տարի որպես սեքսուալ ստրուկ պահել, մինչև մի օր Լոպեսը չէր փախել ու իր ավազակախումբը հավաքելով սպանել էր իր տանջողին ու ևս մի քանի հոգու, ովքեր 3 տարի իրեն բռնաբարում էին։ Նրան դատապարտել էին 8 տարվա ազատազրկման, որտեղ նրան ևս սեռական բռնությունների էին ենթարկել։ Ինչպես ինքն է խոսովանում, ժամանակի ընթացքում նա սպանել էր իրենց բռնաբարողներից էլի երեքին։
Ազատվելուց հետո Լոպես հոգեկանը ամբողջովին խաթարված էր և նա տեղափոխվելով Պերու, սկսեց իր արյունալի որսը՝ աղքատ գեղջկուհիների վրա, որոնց նա որսում էր, բռնաբարում, սպանում և գրեթե միշտ նույն տեղում թաղում։ Անպատժելիության զգցումից նա հասել էր նրան, որ շաբաթական 3-4 մարդ էր սպանում, մինչև աղջիկներից մեկին չէր հաջողվել դուրս պրծնել նրա ձեռքից։ Երբ Ոստիկանները ձերբակալալ էին նրան և Լոպեսը խոստովանել էր, որ 300 մարդ է սպանել, նրան սկզբում չէին հավատացել, բայց երբ նրա մատնանշած վայրից առնվազն 110 մարդու մնացորդներ էին հանել, նրա սարսափելի հռչակը տարածվել էր ողջ աշխարհով։ 

Լոպեսին Պերույում դատապարտեցին 20 տարվա (այն տեղ ավելի խիստ վճիռ չկար), բայց հետո հանձնեցին Էկվադորին, որտեղ վերջինիս դատապարտեցին մահապատժի, սակայն մինչ օրս էլ ոչ մի փաստատղթով հաստատված փաստ չկա, որ մահապատիժն ի ատար է ածվել։ Ասեմ ավելին, գուցե Գոմեսը վաղուց արդեն ազատության մեջ է...
1. Ելիզավետա Բատորի (Արյունոտ Կոմսուհի), մինչև 650 զոհ
Ելիզավետա Բատորին պատմությանը հայտնի ամենամահաբեր ու զարհուրելի սերկիական մարդասպանն է։ Հունգարական թագավորության ամենաազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչը լինելով, 16-17-րդ դարերում ապրած այս հրեշը ժողովրդի կողմից ստացել էր «Արյունոտ Կոմսուհի» կեղծանունը, որովհետև Բատորին հավատում էր, որ եթե պարբերաբար ընդունի լոգանք կույսերի արյան մեջ, ապա չի ծերանա։
Նրա ոճրագործություններն այն աստիճան էին հասե, որ մարդիկ փորձում էին փախչել նրա հողերից իսկ զոհերի թիվն այնքան էր մեծացել, որ այս լուրերը ի վերջո հասել էին Ավստրիայի կայսր Մաթեոսիн նա ուղղղարկել էր հունգարիայի պալադին կոմս տուրզոյին, ստուգելու այս տեղեկությունները։

1610 թվականի դեկտեմբերի 29-ին կոմս Տուրզոն՝ զինված ջոկատի ուղղեկցությամբ անսպասելի ներխուժեց բատորիի ամրոց և կոմսուհուն իր ծառաների հետ բռանցրեց զոհերի հերթական խմբաքանակի սպանդի ժամանակ։ Չնայած անհերքելի փաստերին, Բատորիի կյանքը փրկեց իր ազնվական բարձր ծագումն ու ուժեղ ընտանիքը, սակայն նա մինչև իր կյանքի վերջին օրը մնաց կողպված սեփական ամրոց նկուռներում։

No comments:

Post a Comment