Monday, November 26, 2012

Պատմության ամենակարևոր ճակատամարտերի Թոփ 10. Մաս 1


Մարդկության պատմությունը միշտ ընթացել է պատերազմների ու խաղաղության ցիկլներով։ Տարբեր դարերում, տարբեր ժողովուրդներ, տարբեր դրդապատճառներով, տարբեր պատերազմների մեջ են եղել, բայց որոշ ճակատամարտեր ավելին են դարձել, քան հաղթանակ/պարտություն տվյալ պատերազմում, դրանք փոխել են մարդկության պատմության ընթացքը, կամ էլ, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ դրանք թույլ չեն տվել, որպեսզի պատմության ընթացքն ու ուղղությունը փոխվեն։ Ձեզ եմ ներկայացնում այն 10 ճակատամրտերը, որոնք փոխեցին մարդկության պատմությունը։

10. Սալամիսի ճակատամարտ, ՄԹԱ 480թ
Ճակատամարտ, որը կանխորոշեց Արևմտյան քաղաքակրթության գոյության իրավունքը։ ՄԹԱ 480 թվականին Սալամիսի նեղուցում հարյուրավոր մարտանավեր էին կուտակվել՝ թվով զիջող հունական նավատորմը՝ Թիմիստոկլեսի ղեկավարության ներքո, ծոււղակ էին լարել պարսից Քսերքսես արքայի հսկայական նավատորմի համար։ Ներքաշելով նրանց Սալամիսի նեղուցը, հույները զրկեցին պարսիկներին իրենց թվային առավելությունն օգտագործելու հնարավորությունից և օգտվելով իրենց ավելի զարգացած նավատորմի և ավելի հմուտ նավաստիներ ունենալու առավելությունից պարզապես ջախջախեցին պարսից նավատորմը։ Արդյունքում, Քսերքսեսը ստիպված էր նահանջել Հունաստանից, ինչը հետագայում բերեց նրան, որ ի վերջո հունական քաղաքակրթությունը դարձավ Արևմտյան քաղաքակրթության հիմպքը և դրա առաջամարտիկներն՝ ի դեմս Մակեդոնիայի ու հետագայում Հռոմի, հաստատեցին Արևմուտքի գերիշխանությունը հայտնի աշխարհի վրա։

9. Ակցիումի ճակատամարտ, ՄԹԱ 31թ
Ացիումի ճակատամարտով վերջակետ դրվեց բազմաբևեռ իշխանական համակարգով Հռոմեական պետությանը և վերջնականապես ծնվեց Հռոմեական Կայսրությունն ու կեսար-կայսեր ինստիտուտը։ Հռոմը մինչ օրս էլ համարվում է գերիշխանության տեսակետից անգերազանցելի բարձրունքների հասած պետություն։
Ակցիումի ճակատամարտը որոշեց երկրորդ Եռիշխանության ճակատագիրը և դաժան ծովամարտից հետո, որի արդյունքում Կլեոպատրայի և Մարկ Անտոնիոսի միացյալ նավատորմը ջախջախվեց Օկտավիանոս Օգոստոսի ավելի փոքրաթիվ նավատորմի կողմից։ Արդյունքում, Կլեոպատրան և Մարկ Անտոնիոսը ճողոպրեցին Եգիպտոս և փոչրձեցին ուժերը հավաքել՝ նոր հարված հասցնելու համար, բայց Ակցիումի ճակատամարտում կրած պտմությունը բերել էր նրան, որ Անտոնիոսի դրոշի տակ կռվող լեգիոնները զանգվածային դասալիքության պատճառով փաստացի դադարել էին գոյություն ունենալ։ Հայերիս համար սա կարելի է ցանկալի հաղթանակ համարել, քանի որ հենց այս զույգի ձեռքով խոշտանգվեց և բանտում մահացավ Հյաոց Արտավազդ արքան… Ամեն դեպքում, Ակցիումի ճակատամրտով սկսվեց Հռոմեական Կայսերների դարավոր գերիշխանությունը, իսկ Օկտավիանոս Օգոստոսը դարձավ առջինը այդ երկար ցանկում։
8. Ճակատամարտ Կատալունյան դաշտերում, 451թ
Այս ճակատամարը հիմքերից ցնցեց միանգամից երկու կայսրություններ և արդյունքում բերեց երկուս փլուզմանը՝ Արևմտյան Հռոմեական Կայսրության և Աթիլլ Հոնի տերության։ Արդեն 10 տարի Արևմտյան աշխարհը զարհուրելի արշավանքի թիրախ էր դարձել՝ արևելքի անծայչրածի տափաստաններից Եվրոպա էին ներխուժել հոների անթիվ- անհամար հորդաները՝ Աթիլլա արգայի գլխավորությամբ։ Բազմաթիվ բախումներից և ճակատամարտերից հետո հոները հաստատվել էին այժմյան Հունգարիայի տարածքում և պարբբերաբար արշավներ էին իրականցնում հարակից տարածքների վրա; Հենց նման արշավանքներից մեկի արդյունքում էլ կայացավ Կատալունյան Դաշտերի Ճակատամարտը, որը եթե ոչ ամենախոշոր, ապա մինչ այդ եղած բոլոր ճակատամարտերից խոշորագույնն էր և ժամանակակիցների վկայությամբ, այդ ճակատամարտ-նախճիրի ժամանակ զովեցին ավելի քան 100 հազար ռամիկներ՝ երկու կողմերից։
Ճակատամարտի արդյունքում չեղան հստակ հաղթողներ և պարտվողներ՝ Աթթիլան նահանջեց Գալլիայից, վիզիգոթների արքա Թեոդորիխը ընկավ քաջերի մահով, Արևմտյան Հռոմեական Կայսրության բանակը կրեց այնպիսի կորուստներ, որոնք նա այդպես էլ չկարողացավ վերականգնել և մի քանի տարի անց՝ ինքն անէացավ։ Սակայն հոների համար սա ևս ցավագին արդյունքներ ունեցավ և 3 տարի անց՝ Աթթիլայի մահվանից հետո, Հոնական հսկայածավալ տերությունը բաժանվեց բեկորների։
7. Տուրի ճակատամարտ, 732թ.
8-րդ դար, Ֆրանկական պետության տուր քաղաքի մատույցներ։ Իրար դեմ հանդիման դուրս էին եկել երկու բանակներ՝ 20000 քրիստոնյա մարտիկ հաշվող ու գերազանցապես հետևակից բաղկացած Ֆրանկների բանակը՝ Շարլ Մարտելլի գլխավորությամբ և 50000 մահմեդական մարտիկ ունեցող, գերազանցապես թեթև հեծելազորից բաղկացած արաբական բանակը՝ Աբդուլ Րահման Ալ Ղաֆիքիի գլխավորությամբ։ Տուրի ճակատամարտի դեպքում կանկեր նաև Ֆրանկների պետությունը, ինչպես մինչ այդ անկել էր Իսպանիան և մած հարց է, թե արդյո՞ք այդ դեպքում քրիստոնեությունը կլիներ աշխարհի թիվ 1 կրոնը և առհասարակ, այսօր կլիներ Եվրոպական Միությո՞ւն, թե Եվրոպական Խալիֆություն։
Ամեն դեպքում, Մարտելը հաղթեց և ջախձախելով արաբներին քշեց նրանց մինչև իսպանիա, սակայն Արևմտյան Եվրոպայում մինջև ուշ միջնադար կային իսլամական պետություններ՝ Պիրենեյան թերակղզում։

6. Հաթթինի ճակատամարտ, 1187թ. 
Ճակատամարտ, որը դարձավ Խաչակիրների պետության վերջի սկիզբը՝ Սուրբ հողի վրա։ 1187թ., երկարատև ինտրիգներից հետո և կեղեքված տարատեսակ ալասերվածությամբ ու անբարոյականությամբ, Երուսաղեմի թագավորության 20-50 հազարանոց բանակը և 30 հազարանոց մահմեդականների բանակը՝ մեծն Սալահ Ադ Դին սուլթանի գլխավորությամբ, բախվեցին իրար Հաթթինի Պոզեր կոչվող տեղանքում։
7 ժամ տևած ճակատամարտի արդյունքում խաչակիրները խայտառակ պարտություն կրեցին՝ միայն զոհվածներով կորցնելով ավելի քան 10000 մարդ։ Գերի ընկան բազմաթիվ ազնվազարմ խաչակիրներ, այդ թվում նաև Երուսաղեմի թագավորության նորաթուխ թագավոր Գի Դե Լուսինյանը, Տամպլիերների գլխավոր մագիստրոս Ժերար Դե Րիդֆորը, Կիլիկյան Հայաստանի վրա արշաված ու իր ժամանակի ամենաստոր մարդկանցից մեկը համարվող Ռենե Դե Շատիյոնը և այլոք։
Ճակկատամարտը ոչ միայն որոշիչ էր այդ պատերազմում, այլև որոշիչ դեր ունեցավ առհասարակ Խաչակիրների պետության վրա և մի քանի տասնամյակի ընթացքում մահմեդականները շեշտակի հարվածներով հետ վերցրեցին բոլոր այն հողերը, որոնք կորցրել էին 1-ին ու թերևս միակ հաջողված Խաչակրաց Արշավանքի արդյունքում։

1 comment:

  1. լավ հոդված էր , ուղղակի մի նկատառում , 3րդ խաչակրաց արշավանքի ժամանակ ամենակարևոր ճակատամարտն Ակրայինն էր , ոչ թե Հաթինինը: Եթե Սալահ ադ Դինը պարտվեր էտդեղ ուրեմն նորից <> խաչակիրների գերիշխանություննը կլիներ

    ReplyDelete