Ցանկացած ոք, ով մտադրություն ունի լրջով զբաղվել պրոֆեսսիոնալ
երաժշտությաբ և դրանով գումար վաստակել, վաղ թե ուշ բախվում է սեփական ալբոմի
ձայնագրման խնդրին։ Դուք կասեք, որ ի՞նչ է եղել որ, 10-15 երգ ես ձայնագրում ու
ալբոմը պատրաստ է։ Կասեք ու չարաչար կսխալվեք, որովհետև իսկական երաժշտական ալբոմը
պարզապես երքերի հավաքածու չէ՝ մեկտեղված ինչ որ մի կրիչի մեջ, լինի դա լսաերիզ թե
սկավառակ, այն այնուամենայնիվ գեղարվեստական աշխատանքի արգասիք է։ Այսպիսով, Ձեզ
եմ ներկայացնում մի շարք խորհուրդներ, որոնք հաստատ կօգնեն Ձեզ, եթե որոշեք դուք
էլ Ձեր ալբոմը թողարկել։
1. Ալբոմի
տիպը
Նախ և առաջ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ի՞նչ տիպի ալբոմ եք
ուզում պատրաստել։ Երաժշտական ալբոմները բաժանվում են 3 տիպերի՝ կապված դրանց
տևողությունից.
- LP – ստանդարտ ալբոմ՝ վինիլային սկավառակի վրա կամ
CD-ի, երբ վինիլի դեպքում տտևողությունը 35-60 րոպե է, իսկ CD-ի՝ 35-80 րոպե
- EP – մինի-ալբոմ՝ մինչև 35 րոպե տևողությամբ
- Մուլտիսկավառակային ալբոմ – այս դեպքում ալբոմը
ձայնագրվում է երկու և ավելի կրիչի վրա։
Կա նաև մի տիպ, որը դժվար է համարել
լիարժեք, որովհետև այն բաղկացած է լինում 2-3 երգերից։ Խոսքն այսպես կոչված սիլնգլների մասին է։
Հարկավոր է միշտ հիշել, որ ալբոմի տիը պետք է ընտրել մինչև այն
ձայնագրելը և միայն նոր սկսել աշխատանքերը դրա շուրջ։
2. Տևողությունը
Քանի՞ երգ է պետք ընդգրկել մեկ ալբոմի մեջ. 10, 15, 20, թե՞ 50…
Ուրեմն հիշեք, կարևորը ոչ այնքան երգերի քանակն է, այլ դրանց տևողությունը։ Փորձը
ցույ է տալիս, որ օրինակ 5 հատ տաս րոպեանոց երգը ընկալվում է լրիվ նույն կերպ,
ինչ 10 հատ 5 րոպեանոց երգը, եթե իհարկե երգերը մի ժանրի են պատկանում։
Ալբոմի ամենաօպտիմալ տևողությունը 40-45 րոպեն, որովհետև օրինակ 35
րոպեանոց ալբոմը թերի տպավորություն է թողնում, իսկ 60 րոպեանոցը վերջում արդեն
սկսում է հոգնեցնել։ Այնպես որ, անպայման հաշվի առեք այս հանգամանքը ևս։
3. Երգերի
քանակը
Կարևոր է նաև երգերի քանակը։ Եթե հենակետային ընդունենք այն
տարբերակը, որ այնուամենայնիվ ալբոմի ընդհանուր տևողությունը 40-45 րոպե է, ապա
ստացվում է, որ երգերի միջին թիվը պետք է լինի 10-12 հատ։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում կրկին
անգամ հիշեցնել, որ կարևորը ոչ այնքան երգերի քանակն է, այլ դրանց ընդհանուր
տևողությունը, այնպես որ երգերի քանակը երկրորդական կարևորություն ունի։
4. Երգերի
հերթականությունը
Եթե դուք ունեք որոշ
քանակությամբ պատրաստի կատարումներ, ապա պետք է նախորոք ու շատ մանրակրկիտ մտածեք,
թե ինչ հերթականությամբ դրանք կհայտնվեն ալբոմում։ Զարմանալի է, բայց փաստ, եթե
երգերը դասավորում եք ըստ դրանց ստեղծման հերթականության, ապա որպես կանոն ստանում
եք իդեալականին մոտ հերթականություն։ Անգամ եթե այս մեթոդը եր դուրը չէկավ, հոգ
չէ, մի վախեցեք փորձարկումներ անել։
Ամենադժվարը թերևս առաջին և վերջին երգերի ընտրությունն է։ Ապացուցված է, որ օրինակ հիթային երգի լավագույն տեղը ոչ թե առաջինն է, այլ երկրորդը, իսկ առաջին տեղում պետք է դնել ոչ հիթային մի կատարում։ Սա իհարկե չի նշանակում, որ վատ կամ չհաջողված երգ է պետք դնել, պարզապես ընտրեք այսպես ասած երկրորդ ամենահիթային կատարումն՝ առաջին տեղի համար։
Ամենադժվարը թերևս առաջին և վերջին երգերի ընտրությունն է։ Ապացուցված է, որ օրինակ հիթային երգի լավագույն տեղը ոչ թե առաջինն է, այլ երկրորդը, իսկ առաջին տեղում պետք է դնել ոչ հիթային մի կատարում։ Սա իհարկե չի նշանակում, որ վատ կամ չհաջողված երգ է պետք դնել, պարզապես ընտրեք այսպես ասած երկրորդ ամենահիթային կատարումն՝ առաջին տեղի համար։
Ինչ վերաբերում է բալլադներին, ապա խորհուրդ չի տրվում ալբոմի մեջ
ընդգրկել 2-3 նման ժանրի երգ և պետք է բաշխել դրանք 3-րդ, 4-րդ և 7-րդ տեղերում։
Եթե ալբոմում առկա է նաև 3-րդ հիթային երգը, ապա շատ լավ կանեք, եթե հենց դրանով
էլ եզրափակեք ցանկը, իսկ մնացած հորրիզոնականները բաշխեք շարքային կատարումների
միջև։
Կարևոր է հիշել, որ պետք է խուսափել հավասարաչափ
հերթականությունից, օրինակ՝ արագ-միջին-դանդաղ-արագ-միջին-դանդաղ… Փորձարկեք, լսեք, նորից
փորձարկեք և յսպես այնքան ժամանակ, մինչև չսինթեզեք ամենալավ շարադասությունը։
5.
Տոնային պլան
Ամփոփելով խորհուրդներիս ցանկն,
անպայման ուզում եմ անդրադառնամ նաև այսպես կոչված տոնային պլանին, որը ևս մեծ
կարևորություն ունի։ Եթե դուք ունեք նույն տոնայնության մի քանի երգեր, ապա պետտք
չէ դրանք միանգամից իրար հետևից շարել, անգամ եթե մնացած բոլոր չափորոշիչներով
դրանք համադրելի են։ Բանն այն է, որ նույն տոնայնությամբ մի քանի երգերի իրար
հետևից լսելը հոգնեցուցիչ է լսողի համար, այնպես որ, կառուցելով շարադասությունը
փորձեք հաշվի առնել նաև այս չափորոշիչը։
Հուսով եմ այս գրառմամ կարողացա օգտակար
լինել սկսնակ և ինչո՞ւ միայն սկսնակ երգիչներին։ Վստահեցնում եմ, որ խորհուրդների
կիրառությունից դուք միայն կշահեք։
No comments:
Post a Comment