Մատա Հարի (1876-1917)
Մատա Հարին անկասկած դասվում է պատմության ամենահայտնի լրտեսուհիների շարքին, ում իսկական անունը Մարգարիտա Հերտրուդա Ցելլե էր։ Մարգարիտան լավ կրթություն ուներ և ամբողջ 7 տարի բնակվել էր Յավա կղզում՝ իր ամուսնու հետ, ով հարբեցող էր և պարբերաբար դավաճանում էր Մարգարիտային։ Երբ նրանք վերադարձան Եվրոպա, Մարգարտան թողեց աուսնուն ու սկսեց աշխատել կրկեսում՝ սկբում որպես ձիավոր, իսկ հետո՝ արևելյան պարերի կատարող։ Շուտով Մարգարիտան՝ ով արդեն ընտրել էր Մատա Հարի կեղծանունը, իսկական աստղի վերածվեց Փարիզում։ Դեռ պատերազմից առաջ նրան հավաքագրեց գերմանական հետախուզությունը, իսկ պատերազմից հետո նա արդեն համագործակցում էր նաև ֆրանսիացիների հետ։ Նա խաղամոլ էր և նրան շատ փող էր պետք, որպպեսզի մարեր թղթաղից գոյացող իր պարտքերը։ 1917 թվականին, նա ձերբակալվեց ֆրանսիիացիների կողմից և նրան դատապարտեցին մահապատժի, որն ի կատար ածվեց հոկտեմբերի 15-ին։ Համարվում է, որ մահապատժի գլխավոր դրդապատճառը եղել է նրանում, որ նա չափից ավելի շատ էր շփվում բարձր դիրք գրավող ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ, ինչը կարող էր խիստ անցանկալի արդյունքներ կարող էր ունենալ վերջիններիս համար, իսկ ինչ վերաբերում է նրա լրտեսուհի լինելու պահին, ապա գիտնականները հակվում են նրան, որ նրա դերը՝ որպես լրտեսուհի շատ է գերագնահատված պատմության մեջ։
Բելլ Բոյդ (1844-1900)
Բելլ Բոյդը, ով հայտնի էր նաև Լա Բելլ Ղեբելլ (Գեղեցիկ Ըմբոստ) կեղծանվամբ, լրտեսական գործունեություն էր ծավալել ԱՄՆ-ում՝ Քաղաքացիական պատերազմի տարիներին։ Նա Հարավցիների կողմից էր և տեղեկությունները հաղորդում էր գեներալ Սթունվոլլ Ջեքսոնին։ 1862 թվականի մայիսի 23-ին, Բոյդը՝ Հյուսիսցիների աչքի առջև հատեծ շփման գիծը, որպեսզի հաղորդի, որ հարձակում է նախապատրաստում։ Նրա վրա կրակում էին էլ հրացաններով, էլ թնդանոթներով, բայց նա վախի նշույլ անգամ չդդրսևորեց։ Երբ նրան առաջին անգամ գերեցին, Բոյդն ընդամենը 18 տարեկան էր։ հետագայում նրան փոխարինեցին ռազմագերիների հետ։ Իսկ իր հիշողություններում Բելլ Բոյդը գրել էր, որ միշտ առաջնորդվել է «Ծառայել Հայրենիքին մինչև վերջին շունչս» կարգախոսով։
Պոլինա Կուշմեն (1833-1893)
Հյուսիսը ևս իր հայտնի լրտեսուհուն։ Պոլինա Կուշմանը ամերիկյան դերասանուհի էր, ով Քաղաքացիական պատերազմի ժամանակ, ինչպես Բոյդը, ևս անմասն չմնաց։ Արդյունքում, նրան ևս գերևարեցին և մահապատժի դատապարտեցին, բայց հետագայում ներում շնորհեցին։ Պատերազմի ավարտից հետո նա սկսեց ճամփորդել երկրով ու պատմել իր պատմությունը։
Յոշիկո Կավաշիմա (1907-1948)
Յոշիկոն սովորական լրտեսուհի չէր, նա ճապոնական արքայատոհմից սերող արքայադուստր էր, բայց նրա բացառիկությունը կայանում էր նրանում, որ նա այն աստիճան էր մտել իր դերի մեջ, որ ամբողջովին տղամարդակերպ էր դրձել ու անգամ սիրուհի ուներ։ Լինելով արքայական ընտանիքի անդամ, նա ազատ մուտք ուներ չինական արքունիք և նրա թիրախում էր չին արքայատոհմի ներկայացուցիչ Պու Ին էր, ով պետք է դառնար Ճապոնիայի կողմից մոգոնած Մանչժուրիա խամաճիկ պետության ղեկավարը։ Վերջին ահին նա հրաժարվեց գահից, բայց Կավաշիման ավելի խորամանկ գտնվեց և նրա անկողնում օձեր ու ռումբեր դնելով համոզեց որ նրան մեծ վտանգ է սպառնում, և 1934 թվականին Պու Ին վերջապես դարձավ Մանչժուրիայի կայսր։ Յոշիկոյին ի վերջո մահապատժի ենթարկեցին չինական Պեյպինգ բանտում, իսկ նրա դին դրեցին համայն հանրության առջև, որպեսզի այն անարգվի ու հոշոտվի։ Միայն որոշ ժամանակ անց նրա ընտանիքի անդամներին հաջողվեց վերցնել նրա մնացորդները և հուղարկավորել։
Էմի Էլիզաբեթ Տորպ (1910-1963)
Այս ականավոր կինը՝ Էլիզաբեթ Տորպը, զբաղվում էր դիվանագիտական ու ոչ միայն դիվանագիտական գործունեությամբ՝ Վաշինգթոնում։ Նրա լրտեսական կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ նա ամուսնացավ ամերիկյան դեսպանատան երկրորդ քարտուղարի հետ, ով ևս անգլիական հետախուզությունից էր։ Էլիզաբեթը բազմաթիվ արտամուսնական սիրային կապեր էր ստեղծել, որոնց միջոցով գաղտնի տեղեկատվություն էր հայթհայթում ու հանձնում ամուսնուն։ Պատմութան մեջ նա ավելի հայտնի է, որպես Ցինտիա գործակալ, ով հիմնականում ֆրանսիացիներին և իտալացիներին վերաբերող տեղեկություններ էր հայթհայթվում, իսկ նրա ամենամեծ սխրանքը ֆրանսիայի դեսպանի սեյֆից ֆրանսիական նավատորմի ծովային կոդի գողությունն էր, որն անչափ օգնեց 1942 թվականին, երբ դաշնակիցները Հյուսիսային Աֆրիկա լայնածավալ դեսանտ իջեցրին։
Գաբրիելա Գասթ (1943 - )
Գաբրիելա Գասթին հավաքագրվել է ԳԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից՝ 1968 թվականին։ Նրա համար ամեն ինչ սկվեց այն բանից հետո, երբ նա սիրահարվեց բարետես ու շիկահերի Շնայդերին, ով ինչպես հետո պարզվեց, Շտազիի գործակալ էր։ Արդեն 1973 թվականին Գաբրիելան ստացավ ԳՖՀ-ի դաշնային հետախուզության պաշտոն՝ Պուլլահում, մինչդեռ իրականում նա լրտեսում էր ԳԴՀ-ի (Արևելյան Գերմանիայի) համար։ Նա 20 տարվա ընթացքում գաղտնի տեղեկություններ էր փոխանցում Արևմտյան Գերմանիայից՝ Արևելյան Գերմանիային և այդ ողջ ընթացքում նրա գլխավոր մոտիվացիան Շնայդերի հետ ունեցած սիրային հարաբերություններն էին։ Այդ ժամանակամիջոցում Գաբրիելլային, ում կեղծանունը Լյայնֆելդեր էր, հաջողվեց կարիերային սանդուղքով բարձրանալ մինչև բարձր պաշտոններ և միայն 1990 թվականին նա բացահայտվեց և նրան դատապարտեցին 6 տարի և 9 ամիս ազատազրկման։ 1998 թվականին նա ազատվեց և մինչ օրս աշխատում է Մյունխենում գտնվող սովորական ինժեներային բյուրոյում։
Ռութ Վերներ (1907-2000)
Ուրսուլա Կուչինսկին գերմանուհի կոմմունիստ էր, ով դեռ երիտասարդ տարիքից ակտիվորեն մասնակցում էր գաղաքական գործընթացներին։ 1930 թվականին նա ամուսնացավ և ստիպված էր տեղափոխվել Շանհայ, որտեղ էլ նրան հավաքագրեցին սովետական հատուկ ծառայությունները՝ տալով Սոնյա կեղծանունը։ Չինաստանուն Ռութը ակտիվորեն տեղեկություններ էր հավաքում ԽՍՀՄ-ի համար և սերտ համագործակցում էր Ռիհարդ Զորգեի հետ, ընդ որում, նրա ամուսինը պատերացում անգամ չուներ, թե ինչով է իրականում զբաղված իր տիկինը։ 1933 թվականին «Սոնյան» հատուկ պատրաստության կուրսեր անցավ Մոսկվայում՝ հետախուզական դպրոցում, ինչից հետո նա վերադարձավ չինաստանն, որտեղ շարունակեց իր գործունեությունը։
Չինաստանից հետո նա աշխատում էր Լեհաստանում, Շվեյցարիայում, Անգլիայում և այլուր։ Սանյան ուներ իր ինֆորմատորներ ԱՄՆ-ում և Եվրոպական այլ երկրներում։ Ի դեպ հենց Ռութ Վերներն է օգնել հայթհայթելու տեղեկություններ, որ ԱՄՆ-ում ատոմային ռումբ է ստեղծվում, ինչես նաև այն նախագծողների ու ստեղծողների մասին տեղեկություններ։ 1950 թվականից Վերները բնակվում էր ԳԴՀ-ում, որտեղ նա մի քանի գիրք է գրել, այդ թվում նաև հայտնի «Սոնյան զեկուցում է»-ն։ Մի հետաքրքիր փաստ է Ռութի մասին. նա երկու անգամ առաջադրանքի է գնացել տղամարդ գործակալների հետ, որոնք միայն փաստաթղթերով էին նրա ամուսինը հանդիսանում, բայց հետագայում այդ երկուսն էլ դարձել են նրա իրական ամուսիններ։
Վիոլետա Ժաբո (1921-1945)
Ընդամենը 23 տարեկանում ֆրանսուհի Վիոլետա Ժաբոն դարձավ ամուրի և հենց այդ ժամանակ էլ նա որոշեց անդամագրվել բրիտանական հետախուզությանը։ 1944 թվականին նրան ուղղարկեցին օկկուպացված Ֆրանսիա՝ հատուկ առաջադրանքով, իսկ հայյրենի հողին նա կարողացավ ոտք դնել միայն գիշերվա մթի քողի տակ իրականացված պարաշյուտային թռիչքի միջոցով։ Այնուհետև նա ակտիվորեն մասնակցում էր հակառակորդի ուժերի քանակության ու տեղաշարժերի մասին տեղեկությունների հաղորդելով, ինչպես նաև անձամբ դիվերսիան էր էր կազմակերպում և իրականացնում։ Առաջին առաջադրանքը ավարտելուց հետո նա վերադարձվա լոնդոն՝ դստեր մոտ, բայց հունիսին նրան կրկին ուղղարկեցին Ֆրանսիա, բայց օպերացիան այս անգամ ձախողվեց. նրա մեքենան կանգնեցրեցին և այն բանից հետո, երբ նրա մոտ փամփուշտ չմնաց, որպեսզի դիմադրի, նրան գերեցին և ուղղարկեցին Ռեվենսբրյուկ կենտրոնացման ճամբարը, որը սարսափելի համբավ էր ձեռք բերել՝ շնորհիվ բանտարկյալների նկատմամբ իրականացվող դաժան կտտանքների և բժշկական փորձեր կատարելու հետևանքով։ Վիոլետտային մահապատժի ենթարկեցին 1945 թվականին փետրվարին՝ դաժան կտտանքներից հետո։ Նա մահացավ հաղթանակից ընդամենը ամիսներ առաջ, բայց նա դարձավ երկրորդ կինը, ով հետմահու պարգևատրվեց Գեորգյան Խաչով՝ 1946 թվականին։
Ժոզեֆինա Բեյքեր (1906-1975)
Ամերիկյան այս պարուհու և միաժամանակ լրտեսուհու իրական անունը Ֆրիդա Ջոզեֆին ՄակԴոնալդ էր։ Նա ծնվել էր հրեա երժշտիի և սևամորդ լվացքատան աշխատուհու ընտանիքում։ Իր ազգային ու ռասսայական պատկանելիության պատճառով նա տանջվում էր դեռ մանկուց։ Դեռ 11 տարեկանում նա ականտես եղավ գետտոյի վրա տեղի ունեցած դաժան հարձակմանը։ Բեյքերին չէին սիրում ԱՄՆ-ում, իսկ Եվրոպայում նա փառք ձեռք բերեց 1925 թվականին՝ շներհիվ Revue Negre շոուի փարիզյան հյուրախաղերի։ Այս յուրահատուկ կինը զբոսնում էր փարիզում իսկսկան հովազի ընկերակցությամբ, ինչի համար նրան կոչեցին Սև Վեներա։ Շուտով Ժոզեֆինա ամունսացավ մի արկածախնդիր իտալացու հետ, ինչի շնորհիվ նա ստացավ կոմսուհու տիտղոս։ Նա հիմնականում ելույթ էր ունենում Մուլեն Ռուժում, բացի դա էլ, նկարահանվում էր էրոտիկ ֆիլմերում։ 1937 թվականին նա ստացավ ֆրանսիայի քաղաքացիություն, բայց արդեն երկու տարուց սկսվեց Երկրորդ Աշխարհամարտը, որի ընթացքում Ժոզեֆինան ակտիվորեն աշխատում էր Ֆրրանսիական Դիմադրության օգտին։ Նա հաճախ էր լինում ռազմաճակատում, նա անգամ սովորեց ինքնաթիռ կառավարել և ստացավ լեյտենանտի կոչում։ Բացի դրանից, նա օգնում էր իր անձնական միջոցներով։ Իր կյանքի վերջին 30 տարիները նա նվիրեց իր երեխաների դաստիրարակությանը, որոնց նա որդեգրել էր աշխարհի տարբեր երկրներից, իսկ նրա ամրոցում բնակվող բազմամարդ ընտանիքը ծիածան էր հիշեցնում։ Այդ կերպ նա նաև բողոքում էր ԱՄՆ-ում տիրող ռասսայական խտրականության դեմ։ Իր վաստակի համար նա արժանացել է Ֆրանսիական Լեգիոնի շքանշանով և Ռազմական Խաչով։
Նենսի Ուեյք (Գրես Աուգուստա Ուեյք) (1912 -)
Նենսին ծնվել է նոր Նոր Զելանդիայում։ Հանկարծակի մեծ ժառանգություն ստանալով, նա տեղափոխվում է Նյու Յորք, իսկ հետո Եվրոպա։ 1930-ականներին ա աշխատում էր Փարիզում որպես լրագրող և հաճախ դատապարտում էր տարածվող նացիզմը։ Երբ Գերմանացիները ներխոժեցին ֆրնասիա, Նենցին և նրա ամուսինը առանց վարանելու անդամագրվել են Դիմադրությանը։ Նենսին մի քանի կեղծանուններ ուներ. Սպիտակ մուկ, Վհուկ, Մադամ Անդրե։ Ամուսնու հետ նա օգնում էր էվակուացնել հրեաներին և դաշնակիցների զինվորներին։ Որպեսզի իրեն չբռնեն, Նենսին 1943 թվականին փախավ Լոնդոն, որտեղ նա պրոֆեսսիոալ լրտեսուհու պատրաստություն անցավ և 1944-ին նորից վերադարձավ Ֆրանսիա։ Օվերանի շրջանում նա նոր մարդկանց էր հավաքագրում Դիմադրությանը ինչպես նաև ղեկավարում էր զենքի մատակարարման հարցերը։ Նրա ամուսնուն գերմանացիները գնդակահարեցին, այն բանից հետո երբ վերջինս այդպես էլ չհայտնեց, թե որտեղ է իր լրտեսուհի կինը։ Նենսիի համար Գեստապոն 5 իլլիոն ֆրանկ գլխագին էր սահմանել և Նենսին ստիպված էր վերադառնալ Լոնդոն։
Հետպատերզամյան տարիներին նրան շնորվեց Ավստրալիայի Շքանշան և Գեորգի մեդալ, իսկ 1985 թվականին Նենսի Ուեյքը հրատարակեց «Սպիտակ մուկ» կոչվող իր ինքնակենսագրական գիրքը։
Քրիստին Քիլլեր (1943 - )
Բրիտանացի նախկին մոդել Քրիստին Քիլլերը բբախտի բերմամաբ մարմնավաճառ դարձավ, ով 1960-ններին հայտնվեց մեծ քաղաքական սկանդաի կիզկաետում՝ այսպես կոչված Պրոֆյումի Գործի շրջանակներում։ Այդ աղուկից հետո Քրիստինին սկսեցին կոչել 60-ականների Մատա Հարի։ Նա աշխատում էր Գիշերային ակումբում, որտեղ նա ինտիմ կապ էր հաստատել Անգլիայի ռազմական նախարար Ջոն Պրոֆյումոյի և ԽՍՀՄ ռազմածովային կցորդ Եվգենիյ Իվանովի հետ։ Այս գեղեցկուհու երկրպագուներից մեկն այնքան բուռն էր հետապնդում Քրիստենին, որ նա հայտնվեց ոստիկանության, իսկ հետո նաև մամուլի ուշադրության կենտրոնում։ հետագայում պարզվեց, որ նա գաղտնի տեղեկություններ էր կորզում իր նախարար սիրեկանից և վաճառում էր դրանք իր ռուս սիրեկանին։ Այս սկնդալի հետևանքով սկզբոում պաշտոնը լքեց ինքը՝ Պրոֆյումոն, իսկ հետո նաև վարչապետը, իսկ դրան հետևած ընտրություններում պահպանողականները պարտություն կրեցին։ Պաշտոնանկությունից հետո նախկին նախարարը ստիպված էր ընդունվել աման լվացողի աշխատանքի ինչ որ սննդի կետում, իսկ ինչ վերաբերում է Քրիստինին, ապա նա միայն ավելի հարստացավ, որովհետև նա արդեն դառել էր իսկական աստղ։
Աննա Չապման (Կուշչենկո) (1982 - )
Աննա Չապմանի պատմությունը գրեթե բոլորն էլ գիտեն ու հիշում են, որովհետև այն հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում բոլորովին վերջերս։ Աննան 2003 թվականին տեղափոխվել էր Անգլիա, իսկ 2006 թվականից նա արդեն ղեկավարում էր սեփական ընկերությունը, որը զբաղվում էր ԱՄՆ-ում անշարջ գույքի առք ու վաճառքով։ 2010 թվականի հունիսի 27-ին ՀԴԲ-ն ձերբակալեց Չապմանին, իսկ արդեն հուլիսի 8-ին Աննան խոստովանեց, որ զբաղվել է հետախուզական գործունեությամբ՝ ԱՄՆ միջուկային սպառազինության, Մերձավոր Արևելքում պլանավաորվող ու իրականացվող քաղաքականության և ազդեցիկ դեմքերի վերաբերյալ։ Ֆոտոմոդելի արտաքին տվյալներով այս գեղեցկուհին միանգամից հայտնվեց լրագրողների ուշադրության կենտրոնում։ Հետաքննության ընթացքում պարզվեց նաև, որ Աննան հետախուզական գործունեություն էր ծավալել դեռ Լոնդոնում, որտեղ նա սիրային կապի մեջ էր Լորդերի պալատի պեռերից մեկի հետ և անգամ փորձել էր ելք գտնել դեպի բրիտանական արքայազնները։ Ճոխ ապրելակերպը նա ապահովում էր շնորհիվ իր բիզնեսից ստացվող եկամուտներից, որն ի դեպ այդպես էլ չպարզվեց, թե ում կողմից էր հովանավորվում։ Ի վերջո Աննային արտաքսեցին Ռուսաստան, որտեղ նա դարձավ հեռուստաաստղ։
Եկատերինա Զատուլիվետեր (1985 - )
ՊԱԿ-ի նախկին գնդապետ և բրիտանական հետախուզության գործակալ Օլեգ Գորդիեվսկին հայտարարել էր, որ Եկատերինա Զատուլիվետերն անկասկած հանդիսանում է վերջին 30 տարիների ընթացքում ամենահաջողակ ռուս լրտեսուհին։ Ընդ որում ինքը՝ Եկատերինան մինչ օրս էլ պնդում է, որ երբեք չի աշխատել ու չի էլ պատրաստվում աշխատել ռուսական հատուկ ծառայությունների համար։ Ըստ դավաճան գնդապետ, Եկատերինան՝ օգտվելով այն հանգամանքից, որ աշխատում էր Բրիտանական պառլամենտի պատգամավոր Մայքլ Հենքոքի օգնական, գաղտնի տվյալներ էր փոխանցում Կրեմլին։ Եկատերինային ձերբակալեցին 2010 թվականին՝ Գեթվիկ օդանավակայանում, իսկ դեկտեմբերին նրան մեղադրեցին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Ինչպես նշվեց, աղջիկը մինչ օրս էլ հերքում է ցանկացած կապ հատուկ ծառայությունների հետ։
No comments:
Post a Comment