Ինչպես և տուտմոս փարավոը, Կլեոպատրան ևս եգիպտացի չէր և սերում էր հունա-մակեդոնական ազնվազարմ նախնիներից, որոնք հաստատվեցին Եգիպտոսում հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդներից մեկի՝ Պտղոմայոս 1-ինի շնորհիվ։ Պտղոմայոսյան արքայատոհմն իշխեց Եգիպտոսում Ք.Ա. 323-30 թթ. և այս արքայատոհմի ներկայացուցիչների մեծամասնությունը հավատարիմ էր հունական ավանդույթներին ու մշակությաին տարրերին։ Կլեոպատրան ուշագրավ էր նաև այն փաստով, որ նա այս արքայատոհմի առաջին ներկայացուցիչներից մեկն էր, ով խոսում էր եգիպտերեն և ոչ հունարեն։
2. Աշխարհի ամենաառաջին խաղաղության պայմանագրերից մեկը եգիպտացիներն են կազմել
Մոտ երկու դար շարունակ Եգիպտոսը պատերազմում էր Խեթական տերության հետ՝ Սիրիայի վերահսկողության համար։ Այս կոնֆլիկտի ընթացքում տեղի ունեցան հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, ինչպիսիք են Ք.Ա. 1274թ տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, բայց մինչ Ռամզես 2-րդի իշխանության գալը կողմերից և ոչ մեկը չէր կարողանում վճռական առավելության հասնել հակառակորդի նկատմամբ։
Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց, երբ ինչպես եգիպտացիքին, այնպես էլ խեթերին սկսեցին սպառնալ այլ ազգեր և Ք.Ա. 1259 թվականին Ռամզես 2-րդը և խեթերի արքա Հաթթուսիլիս 3-րդը կնքեցին պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերից մեկը, որով սահմանվում էր, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլ կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Այս պատմական պայմանագրի կրկնօրինակը կարող ենք տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի սրահում։
3. Եգիպտացիները սիրում էին սեղանի խաղեր
Երկար աշխատանքային օրվանից հետո, հին եգիպտացիները սիրում էին հանգստանալ՝ խաղալով տարբեր սեղանի խաղեր։ Հայտնի են մի քանի այդպիսի խաղեր. Մեհեն, Շներ և շնագայլեր, իսկ ամենատարածվածը Սենետ խաղն էր։ Այս խաղը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի և այն խաղում էին 30 վանդակ ունեցող տախտակի վրա։ Ամեն խաղացողը դասավորում էր խաղաքարերը և շարժում էր դրանք առաջ՝ զառ նետելուց հետո։ Ճիշտ է, պատմաբանները մինչ օրս էլ վիճում են այս խաղի օրենքների վերաբերյալ, բայց այն, որ Սենետը խիստ տարածված էր՝ ոչ ոք չի վիճարկում։ Օրինակ, Նեֆերտիտի թագուհին պատկերված էէ այս խաղը խաղալուց, իսկ մի շարք փարավոնների, այդ թվում նաև Թութանհամոնի հետ, թաղված են եղել նաև Սենետի խաղատախտակներ և ֆիգուրներ։
4. Եգիպտացի կանայք ունեյին բազմաթիվ ազատություններ ու իրավունքներ
Թեև եգիպտացի կանայք նոմինալ համարվում էին տղամարդկանց ենթականեր, նրանք օժտված էին մի շարք իրավական ու ֆինանսական ազատություններով ու իրավունքներով։ Նրանք կարող էին անշարժ գույք գնել կամ վաճառել, լինել դատավոր, կտակներ կազմել և անգամ օրինական պայմանագրրեր կնքել։ Եգպտացի կանայք, ի տարբերություն իրենց ժամանակակից այլ ազգերի կանանց, կարող էին ունենալ գրեթե բոլոր այն աշխատանքները, որոնք ունեին տղամարդիկ, ընդ որում, նրանց պարտավոր էին վարցատրել նույնքան, ինչքան տղամարդկանց։ Ի տարբերություն իրենց հույն ժամանակակիցները, որոնք հանդիսանում էին իրենց ամուսինների սեփականությունը, եգիպտուհիներն իրավունք ունեին ամուսնալուծվել և կրկին ամուսնանալ, իսկ գիտութանն այժմ հայտնի են դեպքեր, երբ եգիպտական զույգերի մեջ տեղ են գտել ամուսնական պայմանագրերի կնքման դեպքեր։ Այսպիսի պայմանագրերում, որպես կանոն, նշվում էր ողջ այն ունեցվածքն ու գույքը, որ կինը իր հետ որպես օժիտ էր բերել և երաշխավորվում էր, որ ողջ այդ ունեցվածքը կշարունակի պատկանել նրան՝ ամուսնալուծություն դեպքում։
5. Եգիպտացի աշխատավորները հայտնի էին գործադուլներ կազմակերպելու համար
Չնայած այն հանգամանքին, որ իշխող փարավոնն ուներ կենդանի աստծո կարգավիճակ, դա չէր խանգարում եգիպտացի աշխատավորներին հաճախակի անցկացնել բողոքի ակցիաներ՝ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներով։ Թերևս ամենահայտնի օրինակը նման ակցիայի տեղ է գտել Ք.Ա. 12--րդ դարում՝ Նոր Արքայության Ռամզես 3-րդ փարավոնի իշխանության օրոք։ Երբ Դեյր էլ-Մեդինայում քտնվող արքայական նեկրոպոլիսի շինարարության մեջ ներգրավված աշխատողները չստացան իրենց հասանելի վարձատրությունը, նրանք բողոքի ցույց կազմակերպեցին, որը համարվում է գրանցված ամենաառաջին նմանօրինակ ակցիաներից մեկը պատմության մեջ։ Ակցիան իրենից ներկայացնում էր նստացույց. մարդիկ մտել էին դամբարաններ և հրաժարվում էին դուրս դուրս գալ այնտեղից այնքան ժամանակ, մինչև իրենց չվճարեն իրենց հասանելիք աշխատավարձը։ Ի դեպ, այս ակցիան ուժ ունեցավ և մարդիկ ի վերջո ստացան իրեննց հասանելիքը։
6. Եգիպտացի փարավոնները սովորաբար գեր էին
Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու ատլետիկ արտաքինով, բայց իրականում, նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն ներառում էր այնպիսի բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպիսիք են գարեջուր, մեղր ու հաց։ Բացի դրանից, այս եզրահանգմանը նպաստել է նաև հայտնաբերված Եգիպտական փարավոնների ու բարձրաստիճան այրերի մումիաների հետազոտությունները։ Այս առումով դիտարժոն օրինակ է լեգենդար Հաթշեփսութ թագուհին, ով ապրել է Ք.Ա. 15-րդ դարում, ում սարկոֆագի ձևը իրականում էապես տարբերվել է մարմնի ձևից։
7. Բուրգերը ստրուկները չեն կառուցել
Բուրգերի շինարարերի կյանքը բնավ էլ հեշտ չէր. հայտնաբերված կմախքների վրա պարզ երևում են կյանքի ընթացքում ստացված բազմաթիվ վնասվածքներ ու դեֆորմացումներ, բայց այնուամենայնիվ, փաստերը խոսում են այն մասին, որ այդ մարդիկ ոչ թե ստրուկներ են եղել, այլ վարձու աշխատողներ։ Պարզվում է, եգիպտոսում շինարարությունը շատ տարածված ու բավականին հարգված մասնագիտություն էր։ Բուրգերի մերձակայքում հայտնաբերված տարբեր գրառումներից երևում է, որ շինջոկատներն իրենց զվարճալի անվանումներ են տվել՝ «Մենքուարի հարբեցողներ», «Կուֆուի ընկերները» և այլն։ Ստրուկ շինարարների մասին վարկածը հղացրել է դեռ Հերոդոդոսը, բայց այժմ բազմաթիվ պատմաբաններ հակված են հերքելու այդ ենթադրությունը, որովհետև գնալով ավելի շատ փաստեր են վկայում այն մասին, որ եգիպտացիները ստրուկներին օգտագործում էին հիմնականում գյուղատնտեսական և տնային աշխատանքների համար։
8. Թութմոս արքային սպանել է գետաձի
Շատ քիչ բան է հայտնի Թութանհամոն արքայի մասին, բայց շատ պատմաբաններ որպես նրա մահվան պատճճառ մատնանշում են գետաձիու հարձակումը։ Նրա մումիա սկանավորում ը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու հեռացված կրծքավանդակի պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է զարհուրել վնասվածքներից՝ մարմնի այդ շրջանում ստացված։ Եգիպտագետները նշում են, որ գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ Թութմոս-Թութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը, ուստի տրամաբանական է ենթադրել, որ հենց դա էլ բերեց դեռահաս փարավոնի անժամկետ վախճանին։
9. Եգիպտական բժշկությունը տարբեր ոլորտների էր բաժանված
Հին աշխարհում սովորական երևույթ էր, որ բժիշկը, կամ ավելի ճիշտ բժշկողը, ամեն առողջական հարցով էլ զբաղվեր, բայց Հին Եգիպտոսում դա այդպես չէր։ Բազմաթիվ վկայություններ կան, որ եգիպտացի բժիշկները տարբեր բժշկական ոլորտների մեջ էին մասնաիտանում։ Այս մասին առաջին հիշատակումը պատկանում է հույն ճանապարհորդ ու պատմաբան Հերոդոդոսին և արվել է մոտավորապես Ք.Ա. 450 թվականին։ Նկարագրելով եգիպտական բժշկությունը, նա գրել է. «Ամեն բժիշկ զբաղվում է միայն կոնկրետ հիվանդության բուժմամբ. ոման աչքերն են բուժում, ոմանք ատամները, իսկ ոմանք էլ որովայնը»։
Այս մասնագետներն անգամ ունեին իրեննց մասնագիտական անվանումները։ Ատամնաբույժներին հին եգիպտերենով անվանում էին «ատամների բժիշկներ», իսկ պրոկտոլոգների եգիպտական անվանումը թարգմանվում էր, որպես «կտրված անուս»։
10. Եգիօտացիները բազմաթիվ ընտանի կենդանիներ ունեին
Եգիպտացիները հավատում էին, որ կենդանիները իրենց աստվածների երկրային մարմնավորումներն են և սա առաջին քաղաքակրթություններից է, որտեղ ընտանի կենդանիներ էին պահում ոչ միայն գյուղատնտեսական նկատառումներով։ Եգիպտացիք հատկապես գնահատում էին կատուներին, որը նույնացվում էր Բաստետ աստվածուհու հետ, բայց նրանք նաև մեծարում էին բազեներին, շնագայլերին, առյուծներին, շներին և բաբուիններին։ Այս կենդանիները հատու դիրք ունեին եգիպտական տներում և հաճախ, նրանց մումիֆիկացնում էին և թաղում իրենց տերերի հետ։ Որոշ կենդնանիների էլ հատուկ վարժեցնում էին՝ մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ հայտնի, որ եգիպտացի ոստիկանները հաճախ ունենում էին ծառայողական շներ և հատուկ վարժեցված կապիկներ, որոնք օգնում էին նրանց պարեկություն իրականացնել։
11. Եգիպտացի թե´ կանայք, թե´ տղամարդիկ շպարվում էին
Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել պատմության ողջ ընթացքում և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների պոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվու էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված հատուկ շպարման համար նախատեսված գործիքներով։ Եգիպտացի կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հենայով գունավորում իրենց ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական բուժիչ հատկություն ունի և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ բաղադրության մեջ կապար պարունակող շպարը, որը խիստ տարածված էր Նեխոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից։
No comments:
Post a Comment