Wednesday, January 9, 2013

Պատմության 10 ուժեղագույն էլիտար զորատեսակները

Ձեզ եմ ներկայացնում մի հիթ շքերթ, որում փորձել եմ ներառել պատմությանը հայտնի ամենազորեղ բանակների ամենաէլիտար զորատեսակներին։ Միանգամից ասեմ, որ դասակարգումը պայմանական է ու կրում է քրոնոլոգիկ բնույթ՝ ամենահներից մինչև ամենանոր զորատեսակները։ 
10. Անմահներ
Չնայած շատերիս մոտ կա տպավորություն, որ Անմահները՝ մարդակերի արտաքինով ու ինչ որ սև շորերով վախենալու էակներ են՝ շնորհիվ 2006 թվականի «300 սպարտացի» ֆիլմի։ Իրականում Անմահները եղել են պարսից բանակի էլիտար մասը և ստացել են իրենց անվանումը այն պատճառով, որ բացի այն ժամանակներով հոյակապ պատրաստվածություն ունենալուց, նաև ունեցել են անփոփոխ թվակազմ՝ 10000 և երբ մահանում էր մեկ Անմահ, նրան անմիջապես փոխարինում էին նորով։ Անմահները հավաքագրվում էին դեռ մանուկ հասակում՝ բացառապես պարթևական, մեդիական ու էլամական ընտանիքներից, իսկ նրանց առաջին հազարյակը հանդիսանում էր պարսից արքայի անձնական թիկնազորը և հավաքագրվում էր բացառապես ազնվազարմ ընտանիքներից։ Անմահները զինված էին լինում նետուաղեղով, թեթև վահաններով, կաշվե զրհաներով և կարճ նիզակներով, կարող էին հանդես գալ որպես հեծյալներ և ծանր հետևակ։ Նրանք անպարտելի էին համարվում մինչև հուն-պարսկական պատրեազմները, որտեղ նրանք գրեթե անզոր էին մետաղապատ զրահներով ու վահաններով, երկար նիզակներով ու կարճ թրերով զինված հունական հոպլիտների դեմ։

9. Սպարտական հոպլիտներ
Սպարտան հիրավի բացառիկ ռազմականացված քաղաքակրթություն էր, որը կարծես հաջողացրել էր իդեալական միլիտարիզացված հասարակություն ու ռազմիկի կերպար։ Միայն այն փաստը, որ իր հզորության գագաթնակետին անգամ սպարտական բանակը երբեք չի ունեցել մի քանի հազարից ավել հոպլիտ, բայց այնուամենայնիվ, անգամ այդպիսի պայմաններում այս քաղաք-պետությունը հպատակեցրել էր ողջ հելլադան ու անգամ սիցիլիան, արդեն իսկ խոսուն էր։ Սպարտական հոպլիտները բաղկացած էին բացառապես ազատ սպարացիներից, ովքեր արդեն 7 տարեկանից անցնում էին ռազմական դպրոց ու առաջին հերթին զինվոր էին։ Նրանց աննկարագրելի խիզախության ու տոկունության մասին լեգենդներ են հյուսվել և պատահական չէր, որ Սպարտայի անկումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ողջ Հունաստանով մեկ 1000 սպարտական հոպլիտ էլ չէր մնացել։ Սպարտացիները զինված էին մետաղյա զրահներով ու վահանով, երկար նիզակներով ու կարճ թրերով, բայց նրանց ամենաուժեղ զենքը խիզախությունն ու կարգապահությունն էր և մարտի դաշտում սպարտական ջոկատը գործում էր ասես մեկ մարմին։
8. Մակեդոնական ֆալանգիտներ


Շատերը կարծում են, որ մակեդոնական ֆալանգայի հեղինակը հենց Ալեքսանդր Մակեդոնացին էր, այնինչ, այս ռազմական նորարարությունը նրա հոր՝ Ֆիլիպպին է պատկանում, իսկ Ալեքսանդրը այն պարզապես կատրելագործեց։ Իրականում, ֆալանգիտները առանձնապես չէին տարբերվում հունական հոպլիտներից, նրանց գաղտնիքը հենց ֆալանգայի ձևն էր ու կարգապահությունը։ Ֆալանգիտները զինված էին ինչպես հոպլիիտները, բայց ունեին հատուկ երկրար նիզակներ՝ 3 մետրից ավել երկարությամբ։ Առաջին շարքերի մարտիկները նիզակներ պարզում էին իրենց առջև, իսկ նրանցից հետևի շարքերի մարտիկները դնում էին իրենց դիմացի ֆալանգիտի ուսին։ Երբ սպանվում էր դիմացի ֆալանգիտը, հետևից կանգնածը պարզապես զբաղեցնում էր նրա տեղը և այս կերպ, ֆալանգան անդաքակտելի նիզակապատ ու մահաբեր պատ էր դառնում, որը ոչնչացնում էր ամեն ինչ իր առջև։ Ֆալանգայի միակ թերությունը նրա դանդաղաշարժության մեջ էր, թևերի խոցելիության և հատված թույլ էֆֆեկտիվության մեջ էր։ Ալեքսանդրը այս թերությունները կոմպենսացնում էր նրանով, որ իր հեծելազորը և աջակցող հետևակը բաշխում էր անհավասարաչափորեն՝ ֆալանգայի աջ թևին տալով գերակայություն, որովհետև ձախ կողմի զինվորները գոնե կարող էին պաշտպանվել վահաններով։ Ի վերջո, ֆալանգան իր վերջնական ֆիասկոն ապրեց, երբ գհռոմեական լեգիոնները ջախջախեցին մակեդոնական վերջին արքայի զորքերը և կայսրությանը միացրեցին Մակեդոնիան։
7. Հռոմեական լեգիոներներ

Հռոմեացիները կատարելության հասցրեցին իրենց ժամանակ հայտնի բոլոր ռազմական մարտազարական ու ռազմավարական կանոնները և սինթեզեցին երկար դարեր անհաղթելի համարվող հռոմեական մարտավարությունը։ Ասածիս վառ ապացույցը թող  լինի, որ բացառապես մի քանի դեպքերից, երբ Հռոմը պատերազմի էր դուրս գալիս Պարթևական ու Հայկական միացյալ ուժերի դեմ, նա երբեք այնքան զորք դուրս չէր բերում իրեն անգամներով գերազանցող արտաքին թշնամու բանակի դեմ, որքան դա արվում էր, երբ Հռոմում հերթական քաղաքացիական պատերազմն էր տեղի ունենում։ Հռոմեացիների գաղտնիքը բնավ էլ ֆիզիկական ուժը չէր, որովհետև նրանք պարզապես մրցունակ չէին. հայտնի է, որ մի ժամանակ հռոմեական ողջ բանակի ամենաբարձրահասակ զինվորը եղել 180 սմ հասակով մեկը, մինչդեռ հռոմեացիք կարողնաում էին հանգիստ ջարդել իրենց ինչպես թվով այնպես էլ հաղթանդամությամբ գերազանցող բարբարոս գալլերի ու գերմանական ցեղերին։ Հռոմի գաղտնիքը իր հետևակային լեգիոներներն էին, դրանց կարգապահությունը, բաժանումը և արդի սպառազինությունը։ Հռոմեացի լեգիոները գիտեր, որ իր փրկությունը մարտակարգը պահելու մեջ է, որովհետև հռոմը երբեք չի ունեցել ուժեղ հեծելազոր, բայց ուներ լավ զրահ, լավ զինակից, պիլում տեգ և սուր գլադիուս թուրը։ Հռոմեացիք նաև վերամշակել էին ֆալանգի գաղափարը և կոտրել այն ավելի մոբիլ մասերի՝ լեգիոնների, քոհորտների և տասնյակների, որոնք մարտի դաշտում արագ կողմնորոշվում ու էֆֆեկտիվ տեղաշարժեր անելով խուճապի էին մատնում թշնամուն։
Հռոմեական բանակին է վերագրվում նաև դեցիմացիայի պրակտիկան, որի միջոցով պահվում էր երկաթյա կարգապահությունը։ Եթե հռոմեական ջոկատը նահանջել էր առանց հրամանի, կամ մարտի դաշտու էր թողել իր հրամանատարին, կամ անգամ նրա մարմինը, ապա կախված վերադասի որոշումից, շարվում էր ողջ քոհորտը (մինչև 150 հոգի), կամ լեգիոնը (մինչև 3000 հոգի) և տողան կազմած զորքից ընտրվում էր ամեն 10-րդը ու մահապատժի ենթարկվում՝ անկախ նրա մեղավորության ու նախկին վաստակից։

6. Բերսերկներ

Բերսերկները կամ բերսերկերները թերևս այս ցուցակի ամենաարյունարբու ներկայացուցիչներն են։ Առանց այն էլ արյունարբու ու ռազմատենչ վիկինգների այս էլիտար ռազմիկները սարսափ էին առաջացնում անգամ իրենց եղբայր վիկինգների մոտ, էլ չխոսեմ, թե ինպ ազդեցություն էին ունենում սրանք հակառակորդի վրա։ Բերսերկները նվիրաբերում էին իրենց կյանքը սկանդինավյան Օդին աստծուն և երդում տալիս ոչնչից չվախենալ։ Նրանկ ճակատամարտի ժամանկ չէին հագում զրահներ, այլ մինչև գոտկատեղ մերկ էին դուրս գալիս՝ մարմիններն ու դեմքերը սարսափազդու ներկած ու ծածկված միայն արջի մորթով։ Նրանք միշտ առաջին շարքերում էին ու մինչ մարտի նետվելը հասցնում էին իրենց չկառավարվող գազազածության աստիճանի և ընկնում էին այնպիսի տրանսի մեջ, որ մինչև մարտը սկսելը սկսում էին կծոտել իրենց վահանները, իսկ մարտի ժամանակ գորմարդկային ուժ, դիմացկունություն ու ռեակցիա էին ձեռք բերում։ Նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ անգամ մահացու վիրավորված բերսերկը շարունակել է մարտը, ասես ոչինչ էլ չի եղել։ Նրանք չէին վախենում մահվանից այլ կռվում էին այնպես, ասես հաճույքով են գնում առ մահ, իսկ մարտից հետո ողջ մնացած բերսերկները ընկնում էին ու խորը քնում։
Բերսերկների ֆենոմենը փորձում են մի քանի եղանակով բացատրել. ըստ մի տարբերակի, նրանք հասնում էին այս վիճակին հոգեմետ էֆֆեկտ ունեցող միջոցներ ու ալկոհոլ կիրառելով մարտից առաջ, իսկ այլ տարբերակի համաձայն, այս էֆֆկտը ձեռք էր բերվում հատուկ վարժանքների միջոցով ու հատուկենտ մարդկանց մոտ, ովքեր հոգեկան խնդիրներ ունեին։ Ամեն դեպքում, բերսերկներից սարսափում էին, իսկ յուրայինները թույլ չէին տալիս նրանց բնակվել սովորական մարդկանց հետ։ Բացառություն էին կազմում միայն այն բերսերկները, ովքեր հանդիսանում էին վիկինգների առաջնորդների թիկնազոր։ Այս դիվահար մարտիկները վերացան քրիստոնեության ընդունումից հետո միայն, երբ օրենքով արգելվեց բերսերկի կատաղության մեջ ընկնել, իսկ ցանկացած ոք, ով կխախտեր այս օրենքը լավագույն դեպքում արտաքսվում էր, իսկ վատագույն դեպքում... վատագույն դեպքից, ինչպես արդեն նշեցի, բերսերկները չէին վախենում։

5. Միջնադարյան ասպետներ
Միջնադարյան ասպետները մի քանի դար շարունակ հանդիսանում էին մարտի դաշտի աստվածները։ Հատկապես զրահապատ ծանր հեծելազորի ալիքին դիմակայելը գրեթե անհնար էր։ Կարելի ասել, որ ասպետները միջին դարերի տանկերն են եղել և հաճախ, հենց նրանց գործողություններից է կախված եղել ճակատամարտի արդյունքը։ Ասպետները ասպարեզից դուրս մղվեցին միայն հրազենի զարգացումով՝ 16-րդ դարում։ Ասպետներ կարող էին դառնալ միայն ապահովված ընտանիքների անդամները, որովհետև մարտական ձին, զենքն ու զրահը և համապատասխան կրթությունը մեծ գումարններ արժեին, բայց փոխարենը, մարտի դաշտում ասպետը երկար ժամանակ վախենում էր միայն ուրիշ ասպետից։ Հայտնի են դեպքեր, երբ ճակատամարտից հետո, ասպետի զրահի միջից հանել են մի քանի տասնյակ նետ, որոնք միայն քերծել էին ասեպետին, իսկ Առաջին խաչակրաց արշավանքից հետո ողջ սուրբ հողի հսկողությունը մի քանի տարի շարունակ հաջողությամբ կատարում էին ընդամենը մի քանի տասնյակ ասպետ և մի քանի հազար զրահապատ հետևակային, իսկ այդ արշավանքի լեգենդար ասպետներից մեկը՝ Տանկրեդը, սիրում էր մենակով դուրս գալ միանգամից մի քանի տասնյակ մուսուլման հաշվող ջոկատի դեմ, ջախջախել նրանց և վերադառնալ իր ամրոց իր զինակրի հետ, որը սայլակի մեջ բեռնած բերում էր տասնյակ սպանված թշննամիների գլուխները։
Նույն մուսուլմանները կարողացան հաղթեն ասպետներին միայն այն ժամանակ, երբ իրենք էլ սկսեցին կիրառել ասպետական սպառազինություն և հենց ասպետական Երուսաղեմի թագավորության տարբեր խմբավորումների խղդժություններից օգտվել։ Ասպետները աչքի չէին ընկնում բարդ ռազմավարության ու մարտավարության կիրառությամբ, նրանք մարտի էին նետվում անխոցելի ու անկասել երկաթյա ալիքի պես և եթե նրանց գրոհից հետո հակառակորդի բանակը չէր դիմում փախուստի, արդեն գործում էին ինքնուրույն՝ առանց որևիցէ լուրջ կոորդինացիայի։ Թերևս ամենաուշագրահ ասպետական գրոհը իրականացրել է երևի թե ամենաքաջ եվրոպական արքան՝ Ռիչարդ Առյուծասիրտը, որը երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ միայն մի քանի տասնյակ հավատարիմ ասպետների հետ նետվեց գրոհող մի քանի հազար սարացինների զորքի վրա և գլխովին ջախջախեց այն։ Ի սկզբանե, ասպետները կոչված էին մարմնավորելու աստվածային արդարությունն ու վեհությունը, պաշտպանել թույլերին, լինել հավատարիմ խաչին ու տերերին, բայց ժամանակի ընթացքում նրանք այլասերեցին բոլոր այս պատվիրանները, հատկապես Տաճարի օրդենի թեթև ձեռքով և ի վերջո զիջեցին իրենց տեղը մարտի դաշտում ավելի ժամանակակից զորատեսակներին։
4. Սամուրայներ
Ճապոնական ռազմական արվեստը, ինչես և քաղաքակրթությունը, միշտ էլ եղել է խիստ ինքնատիպ։ Անկասկած է մի բան, սպարտական ռազմական մեքենային ու կոդեքսին ամենամոտը հենց ճապոնացիք են եղել՝ իրենց սամուրայներով։ Սամուրայ լինելը չէր նշանակում լինել պարզապես զինվոր, որը զինված էր պատմության մեջ ամենալավ ու էֆֆեկտիվ կատանա թրերով ու գողեցիկ զրահներով։ Սամուրայ լինելը նշանակում էր անսահման նվիրվածություն դեպի իր տերը, հիվանդագին պատվի ու արժանապատվության զգացողություն և ծառայություն-ծառայություն-ծառայություն։ առհասարակ, Բուսիդո կոդեքսը այնքան կիրառական էր, որ ընկալվում էր, որպես ճապոնական բանակի կանոնագիրք մինչև Երկրորդ աշխարհամարտ, իսկ սամուրայական անձնազոհության մարմնացումը հենց կամիկաձներն էին, ովքեր իրենց գլխավոր սյուզերենի՝ կայսեր հրամանով գիտակցված ուղղում էին իրենց ինքնաթիռները ամերիկյան նավերի դեմ և նռանակները գրկած՝ նետվում տանկերի տակ։ Ի տարբերություն ասպետներ, սամուրայները այդպես էլ մնացին գիտկցության մեջ որպես պատվախնդրության ու հավատարմության խորհրդանիշ՝ պատրաստ զոհելու իրենց կյանքը հանուն իրենց սկզբունքների։ Հարկ է նշել նաև, որ Սամուրայների պատրաստությունը ենթադրում էր մարտարվեստների ուսումնասիրություն, որոնք դարերի ընթացքում բաժանվեցին տարբեր դպրոցների, իսկ Սամուրայները հիմնականում ուսումնասիրում էին ջիուջիցուի քլեմենտներ։
3. Մոնղոլական հեծելազոր
Մոնղոլների կայսրությունը պատահական չէր, որ բոլոր ժամանակների ամենահսկայածավալ տերությունն էր, որն իր մեջ ներառում էր Եվրասիա մայրցամաքի մեծ մասը։ Այն հիմնեց մեծն Չինգիսխանի կամքի ու խելքի և իհարկե, անպարտելի մոնղոլական բանակի վրա։ Չինգիսխանի գլխավոր փաստարկը իր հոյակապ պատրաստված բանակն էր, որտեղ իշխում էր կատարյալ կարգապահությունն ու մեխանիկության աստիճանի հասցված մարտավարությունը։ Մողնոլական բանակի սիրտը նրա հեծելազորն էր, որի մարտիկները վարգում էին մոնղոլական փոքրամին բայց շատ դիմացկուն նժույգներով և զինված էին երկաթյա զրահով, թրերով, վահաններով, հոյակապ նետուաղեղնորով, նիզակներով։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ էֆֆեկտիվ ռազմական ուժ էր մոնղոլական հեծելազորը, հատկապես Մողոլական պետության սկզբնական շրջանում, նշեմ, որ Չինգիսխանն ու իր հետնորդները գրեթե միշտ ճակատամարտ էին տալիս թվաքանակով անգամներով ավելի շատ զորքերի հետ, բայց գրեթե միշտ գլխովին ջախջախում էին թշնամուն։ Այսպես, դեպ «աշխարհի ծայրը» ուղղարկված երկու թումենները (10000-զորամիավորում) իրենց ճանապարհին ջախջախեցին պարսկական զորքերը, անդրկովկասյան պետությունները գրավեցին, իսկ Կալկայի ճակատամարտում գլխովի ջարդեցին մի քանի անգամ ավելի շատ զինվոր ունեցող ռուսական միացյալ զորքը։ Մոնղոլները հռոմեցիների պես ևս կիրառում էին դեցիմացիայի սկզբունքը՝ երկաթյա կարգապահությունը պահելու համար, ընդ որում, նրանց հակասականությունը թերևս անկրկնելի է պատմության մեջ. երբ քաղաքը հանձնվում էր առանց մարտի, մոնղոլները միայն մի քանի մարդ էին թողնում քաղաքում ու ինչ որ հարկ նշանակում, որ պետք է նոր հպատակները պարբերաբար վճարեին, բայց հարկը երբեք չափից ավել մեծ չէր լինում, և հեռանում էին, բայց եթե քաղաքը դիմադրում էր, կամ թողնված հարկահավաքներին սպանում էին, ապա մոնղոլները գրավելով քաղաքը սպանում էին ամեն կենդանի էակ, անգամ քաղաքում բնակվող շներին ու կենդանիներին։
2. Նինդզյա
Նինդզյա բառը նշանակում է «գաղտնի գործող», իսկ նինդզյաներին դժվար է համարել զուտ ռազմական միավորում, որովհետև դա լիարժեք ու ինքնուրույն ճյուղավորված կազմակերպություն էր՝ սեփական հոսքերով ու դպրոցներով, որը սփռված էր ճապոնիայով մեկ։ Սամուրայերի նմանությամբ, նինդզյաները հավաքագրում էին իրենց մարտիկներին դեռ դեռահասության տարիքում ու ինտենսիվ գաղաափարական ու ֆիզիկական պատրաստության միջով անցկացնում նրան, սակայն ի տարբերություն սամուրայների, նինդզյաները երբեք չէին ձգտում լուրջ քաղաքական դեր ստանձնել, որովհետև նրանց ուսմունքը չէր ենթադրում դա,ընդհակառակը, նրանք միշտ փորձում էին գաղտնի մնալ, իսկ պատերազմների ու խաղաղության ժամանակ, նրանց վարձում էին դիվերսիաներ, լրտեսություն և սպանություններ իրականացնելու համար։ Ճապոնիայի միավորուման պահին նրանք այնքան էին շատացել, որ Սյոգունը՝ վախենալով նրանց ուժից, իրար դեմ հանեց երկու հիմնական կլաներին որոնք տևական հակամարտությունից հետո այնքան թուլացան, որ Սյոգունը հանգիստ հպատակեցրեց բոլոր նինդզյաներին անձամբ իրեն։
Ի հեճուկս տարածված կարծրատիպի, նինդզյաները շատ հազվադեպ էին թրերով զինված լինում կամ երկար ձեռնամարտերի մեջ մտնում։ Ընդհակառակը, լավ ձեռնամարտ իմանալը ենթադրում է լավ ֆիզիկական տեսք, ինչը կառանձացներ նրանց ընդհանուր ամբոխի մեջ։ Նրանք գործում էին գաղտնագողի, կարող էին անգամ կրել վաճառականի կամ ակրոբատի հանդերձանքով լինել։ Նրանք հատուկ պատրաստվում էին շինությունների մեջ էֆֆեկտիվ ու անաղմուկ գործողությունների, Նրանց հիմնական զենքը այսպես կոչված «աստղիկներն էին», որոնք հմուտ ձեռքերում մահացու զենք էին, կամ էլ մանգաղատիպ դաշույնները, որոնց գնակին 2-3 մետրանոց շղթա կար, և որը հանգիստ կարելի էր քողարկել, կամ սովորական մանգաղի տեղ ընդունել։ Նինդզյաները ահավոր հմուտ էին թույների պատրաստման մեջ, ֆանտաստիկ տիրապետում էին սեփական մարմնին ու անսահման համբերատար էին։ Օրինակ, նինդզյան կարող էր զոհին մեկ ժամից ավել սպասեր ջրի տակ թաքնված՝ շնչելով բարակ եղեգնի միջով և հետո, ակնթարթային գրոհ իրականացներ ու աննկատ հեռանար։ Անկասկած, միջին հին ժամանակների ու միջին դարարի լավագույն դիվերսանտները ու ամենաէլիտար զիվորները հենց նինդզյաներն են եղել։
1. «Ալֆա» ջոկատ
Ես թվարկեցի անտիկ աշխարհի ու հին աշխարհի ամենաէլիտար զորատեսակները, բայց դրանք բոլորը ոչինչ են՝ համեմատած ժամանակակից հաուկ նշաննակության զորքերի հետ, հատկապես «Ալֆա» ջոկատի տղաների, որովհետև նախ, «Ալֆան» ունի ինքնաձիգներ, իսկ եթե լուրջ, այս ջոկատի մարտիկը ոչ միայն գիտի գրեթե այն ամենը ինչ վերանշյալ բոլոր զորատեսակների ներկայացուցիչները, այլև շատ ավելին, որոնց մեծ մասը մինչ այժմ էլ հույժ գաղտի է համարվում։ Ալֆան էլիտա է՝ էլիտայի մեջ. ջոկատ վերցվում են միայն այլ հատուկ նշանակության ջոկատների լավագույն մարտիկները, որոք անցնում են կատարելության մոտ հոգեբանական, մարտավարական, դիվերսիոն, ֆիզիկական և այլ տեսակի պատրաստություններ։ Ինչպես նշեցի, Ալֆայի մարտիկների պատրաստության մասին տեղեկությունները հույժ գաղտնի են, բայց որոշ հայտնի բաներ կան։ Ալֆայի մարտիկը կարող է օգտագործել ցանկացած տեսակի հրազեն ու սառը զենք, ավելին, ալֆայի մարտիկի փեռում կարող է զենքի վերածվել գրեթե ցանկացած իր՝ լինի դա խաղաթուղթ, թե պղնձի կարձ լար։ Ալֆայի մարտիկը տիրապետում է տարբեր մարտարվեստների ու հատկապես մարտական սամբոյի։ Ալֆայի մարտիկը կարողնում է հատուկ ֆիզիկական վարժանքների շնորհիվ ընկնել տրանսային վիճակի մեջ, որը սրում է նրա ռեակցիան, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ «դանդաղեցնում ժամանակի ընկալումը»։ Ալֆայի մարտիկը կրակում է շատ դիպու և արագ, իսկ հարկ եղած դեպքում, նա անում է դա անգամ լույսի բացակայության պարագայում՝ ձայնի վրա։ Ալֆայի հիմնական գործառույթը հակաահաբեկչակա գործողություններն են, բայց պատերազմական վիճակում, այն կիրառվում է, որպես էլիտար հատուկ ստորաբաժանում՝ որը պետք է ոչնչացնի հակառակորդի առաջնորդներին, գրավի ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Ալֆայի ամենահայտնի օպերացիան տեղի է ունեցել Աֆղանական պատերազմի ժամանակ, երբ Ալֆայի 30 հոգանոց ջոկատը ոչնչացրեց Աֆղանստանի նախագահ Ամինին՝ իր ամրոցում, որը հսկում էին մոտ 2000 աֆղանցի թիկնապահներ։ Օպերացիայի ավարտից հետո, որ զոհվել են 5 ալֆացիներ, վիրավոր են բոլորը, բայց նրանք կարողացել էին ոչնչացնել Ամինին, նրա որդիներին և ավելի քան 200 թիկնապահի, իսկ 1700 հոգի գերի էր վերցվել։ Ճիշտ է, այս օպերացիային նրանց աջակցում էիրն մոտ 170 դեսանտայիններ և ԳՀՂ հատուկ նշանակության զորքերի մուսուլմանական գումարտակի մարտիկները, բուն պալատի գրոհը ալֆացիներն էին իրականացրել, իսկ զոհվածների մեծ մասը մոհվել էր, երբ պալատի բակ մտնելուց ոչնչացվել էր 3 ԲՏՌ-ներից մեկը։

No comments:

Post a Comment