Ասում են, թե մարկությունը շատ ավելի շատ բան գիտի Լուսնի մասին, քան մեր մոլորակի մեծ մասը ծածկող օվկիանոսների հատակի։ Հիրավի, մարդը արարածը հետազոտել է համաշխարհային օվկիանոսի միայն 5 տոկոսը։ Որպես համեմատություն, կարող եմ ասել, որ մեր օրերում գոյություն ունեն Մարս մոլորակի մակերևույթի ավելի մանրամասն քարտեզներ, քան Համաշխարհային օվկիանոսի հատակի։
Մի հետաքրքիր փաստ. մարդ՝ առանց որևէ հանդերձանքի ու պաշտպանության, կարող է ամբողջ երկու րոպե ապրել լուսնի վրա, իսկ օվիկիանոսի ամենախոր մասերում, նա անգամ մեկ միլիվայրկյան չի ապրի, որովհետև այդ խության վրա ջրի հսկայական ճնշումը պարզապես կճզմի նրան մեկ ակնթարթում։
Ուրիշ մի զուգահեռ լուսնի ու օվկիանոս հատակի միջև. Լուսնի մութ կողմում ավելի շատ լույս է լինում, քան աշխարհի ամենախորը՝ Մարիանյան փողրատի հատակին և այնուամենայնիվ, այդ աներևակայելի պայմաններում, որտեղ լույս չկա, իսկ ճնշումը մեկ քառակուսի դյույմի 1 քառակուսի սանտիմետրի վրա կազմում է ավելի քան մեկ տոննա, գոյություն ունի կյանք...
1960 թվականին, Օգյուստ Պիկարդն առաջին մարդն էր, ով բատիսկաֆով իջավ այդ փողրատի հատակը և նա առաջինն էր, ով տեսավ այս տարօրինակ արարածներին։
Գիտնականներն անընդհատ նորանոր տարօրինակ արարածների են հայտննաբերում օվկիանոսի խորքերից, որոնք մինչ այդ անհայտ էին գիտությանը։
Ինչպես նշվեց, այդ խորությունների վրա արևի լույսն ի սպառ բացակայում է և որոշ արարածներ էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել ֆոսֆորիկ լուսարձակում ունեցող մարմնի մասեր ունենալու հատկություն, որոնք գիշատիչները կիրառում են որպես խայծ՝ իրենց զոհերի համար։ Grammatostomias flagellibarba-ն, կամ ինչպես նրան այլ կերպ են անվանում՝ Վիշապ ձուկը, հենց նման ձկնատեսակներից է, որը որս է անում՝ օգտվելով «կենսաբանական լուսարձակումից»։ Այս ձուկը իրոք հրեշ է հիշեցնում, հատկապես իր հսկայական ժանիքների պատճճառով։
«Ծովային ձկնորսը» մեկ այլ հրեշավոր ձուկ է, որը իր որսին գայթակղբում է լուսարձակող խայծով, բայց այն ոչ թե միանգամից կուլ է տալիս իր զոհին, այլ նախ խոցում է լծակատի իր լուսարձակով, ասես հարպունով, հետո նոր միայն ուտում։
Ավստրալիայի ափերը ողողող Կորալային Ծովում բնակվում է եվս մեկ ձկնատեսակ, որին անվանում են «Ծովային մազոտ գիշատիչ»։ Այս ձուկը տեղեկություններ է հավաքում իր շրջակա միջավայրի մասին մեջքի վրայի «մազ» հիշեցնող ելուստով։
«Երկարագլուխ քնկոտը» ևս մի գիշատիչ ձուկ է, որը վերջերս է հայտնաբերվել Գրենլանդիայի ափերի մոտ։
Բաթիզավր կոչվող այս ձուկը կկծի ամեն ինչ, ինչին հասնի, իսկ նրա երկարությունը հասնում էր 60 սանտիմետրի։
Պակաս գեղեցկադեմ չէ այսպես կոչված «Գոլուկա ձուկը», որն իրոք շատ տարօրինակ տեսք ունի։ Բացի դրանից, այս ձկան առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նրա գլուխը թափանցիկ է, իսկ աչքերը պտտվում էն բոլոր ուղղություններով ու ցանկացած անկյան տակ։
Ատոլլ ու պերիֆիա մեդուզաները
Թափանցիկ ծովային վարունգը՝ Էնիպնիաստան, հայտնաբերվել է երկու կիլոմետր խորության վրա։ Այն ապրում է Մեքսիկական ծոցի հյուսիսային մասում, իսկ աջից արդեն Դամբո փղիկի անունը կրող ու զվարճալի «ականջներով» էակն է։The transparent sea cucumber, Enipniasta, was seen at a depth of 1.5 miles. It lives in northern part of tge Gulf of Mexico. The right photo shows "Dambo" - with funny "ears".
Պինգ պոնգի ծառը գիշատիչ է և կարող է աճել մինչև 60 սանտիմետր։
Աջից Գրանջորո մեդուզն է, որն ունի տարորինակ տեսք ու ասես պլաստիկից պատրաստված լինի։
Մինչ այժմ մեր տեսած ոչ մի էակ հսկայական չափեր չունեն, իսկ ստորև արդեն կարող եք ակնդրել այսպես կոչված Խորքային Գիգանտիզմ ունեցող արարածների։ Առհասարակ, որքան ավելի խորն է ապրում այս կամ այն արարածը, այնքան ավելի մեծ է այն ու ավելի զզվելի տեսք ունի։
Այս ծովային բլոճը կատվի չափ է և կշռում է մոտ երկու կիլոգրամ։
Մեծ խորությունների վրա բնակվում են նաև հսկայական սարդակերպ ծովախեցգետիններ։ Օրինակ այս ճապոնական ծովախեցգետինը ունի մինչև 4 մետր լայնություն և հանդիսանում է գիգանտիզմի դասական օրինակ։
Իսկ ի՞նչ կասեք Արկտիկայի ծովերում բնակվող այս վամպիր ծովային սարդերի մասին...
Չնայած սրանք մեծ չափսեր չունեն, բայց ունեն ալ կարմիր գունավորում և նույն գույնի լույս են արձակում։
իհարկե, կարելի է ժամերով պատեմ օվկիանոսի խորքերում ապրող կենադանիների մասին, որովհետև գրեթե ամեն օր մի նոր, էլ ավելի տարօրինակ արարած է հայտնաբերվում։
Վերադառնանք խորքային գիգանտիզմին։ Տարբեր ասքերում ու լեգենդներում դարեր ի վեր հիշատակվել է մի էակ, որի նկարագրի մեջ հանդիպում ենք արդեն ծանոթ ու դեռևս անհայտ էակկներին բնորոշ հատկանիշներ։ Խոսքը Կրակենի-հսկայական ութոտնուկի-հսկայական կաղամարի մասին։ Անցան դարեր և վերջապես այս էակի մտածածին չլինելու ապացույցն ի հայտ եկավ... մինչ այդ, գիտնականները միայն գուշաություններ էին անում ու դատողություններ՝ ուսումնասիրելով վիաշաբաձկերի մարմինների վրայի տարօրինակ սպիները, որոնք չէին կարող պատճառվել հայտնի և ոչ մի արարածի կողմից, մինչև մի օր ձկնորսական ցանցերի հայտնվեց հսկայական Արքիթեութիս կաղամարները, որն ուներ 10 մետր երկարություն, իսկ նրա աչքը մեծ ափսեի չափ էր։ Գիտնականները ենթադրում են, որ սա ձագ է եղել, իսկ մեծերը երևի աշխարհի ամենամեծ կենդանիներն են։
No comments:
Post a Comment