Thursday, January 17, 2013

Պատմության 10 ամենանշանավոր զորավարները

Այս անգամ ձեզ կներկայացնեմ պատմության ամենանշանավոր զորավարներին և այս անգամ ևս նրանց դասավորությունը կլինի հիմնված նրանց ապրած ժամանակների հիմման վրա, այլ ոչ թե նրանց զորավական տաղանդի։ Նաև, ցուցակում ընդգրկել եմ այն զորավարներին, որոնք ոչ թե պարզապես պատերազմներ ու ճակատամարտեր են հաղթել, կամ ղեկավարել են բազահազարանոց բանակներ, այլ կարողացել են հասնել անհավանական թվացող հաղթանակների՝ շնորհիվ զորքերի հմուտ կառավարման և անձնական խիզախության։

1. Ռամզես 2-րդ (Մեծ)


Եգիպտոսի փարավոն Ռամզես Մեծը պատմության մեջ ամենամեծ հետքը թողած փարավոններից մեկն էր՝ հատկապես իր ռազմական նվաճումների համար։ Ընդ որում, Ռամզեսը գահին նստած կարգադրություններ տվողներից չէր, նա անձամբ էր ղեկավարում նշանակալից ռազմական արշավները, իսկ նրա մարտական փառքի գագաթնակետը համարվում է Քադեշի ճակատամարտը, որտեղ բացառապես նրա կամքի ուժի ու զորավարական տաղանդի հաշվին, եգիպտական բանակը ոչ միայն գլխովին չջախջախվեց, այլև հարաբերական հաղթանակ գրանցեց՝ խեթական բանակի նկատմամբ։ Ի դեպ, հենց այս ճակատամարտի նկարագրության մեջ առաջին անգամ հանդիպես «շտռաֆբատի» սկզբունքին, երբ խուճապը բացառելու համար նետաձիգները նետահարում էին առանց հրաման նահանջած ցանկացած եգիպտացու։

2. Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր Մեծ... Կարելի էր այսքանով սահմանափակվել թերևս, որովհետև Ալեքսանդրի անունը վաղուց դադարել է պարզապես անուն լինելուց և դարձել է հանճարեղ զորավարի, հուտ ռազմիկի և անսահման կամքի տեր իմաստները կրող վերացական հասկացողություն։ Ալեքսանդրը ընդամենը 16 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց ճակատամարտի, արդեն 20 տարեկանում նա Թագավոր էր, իսկ 33 տարեկանում, երբ նա մահացավ հիվանդությունից, նա հասցրել էր գրավել այդ ժամանակ ճանաչված աշխարհի կեսը, իսկ հիվանդացավ դեպի Կարթագեն արշավանքից 5 օր առաջ։ Մակեդոնացին բացառիկ կերպար է, որը իր մեջ ներառում էր փայլուն զորավարի և ուժեղ մարտիկի կողմերը. ղեկավարելով ու պլանավորելով ճակատամարտի ընթացքը, Ալեքսանդրին հաջողվում էր ջախջախել իրեն անգամներով գերազանցող բանակների և ելքեր գտնել անելանելի իրավիճակներից, իսկ բուն ճակատամարտի ժամանակ, նա որպես կանոն անձամբ էր գլխավորում հեծելազորի գրոհը և գտնվում էր դրա առաջին շարքերում։

3. Սպարտակ

Սպարտակը հին աշխարհի ֆենոմեններից էր, որին թերգնահատում էին ինչպես իր ժամանակակիցները, այնպես էլ մեր ժամանակակիցները, այնինչ, ազատատենչ այս մարդը սպառնում էր կործանել Հռոմեական գերտերությունը, իսկ նրա հետ պատերազմը ավելի արյունալի էր Հռոմի համար, քան Պոնտոսի ու Հայաստանի հետ ունեցած պատերազմները։ Պատմաբանները համարում են, որ Սպարտակը հռոմեական բանակի նախկին զինծառայող է եղել, ով ինչ-ինչ պատճառներով կորցրել էր իր ազատությունը ը դարձել էր գլադիատոր։ Նա չեմպիոն էր ու այնքան ճանաչված, որ նրան վերստին շնորհվել էր ազատություն, բայց նա դրանով չսահմանափակվեց և ստրուկների ապստաբություն բարձրացրեծ իսկ մի քանի ամիս անց, նա արդեն ուներ 90 հազարանոց բանակ և մի քանի անգամ ջախջախեց հռոմեական զորամիավորումները՝ որոնք ուղղարկված էին ապսամբության վերջը դնելու համար։ Ի վերջո, Սպարտակն ընկավ հերոսի մահով՝ իր ողջ բանակի հետ, երբ ոչինչ չէր մանցել, բացի իրեն փակուղի մտցարած Մարկոս Կրասսոսի ու Գնեոս Պոմպեոսի միացյալ բանակներին ճակատամրտ տալուց։

4. Հուլիոս Կեսար

Անհնար է պատերացնել ցանկացած նմանատիպ ցուցակ, որտեղ նշավծ չի լինի Հայոս Հուլիոս Կեսարի՝ Հռոմի առաջին կայսեր անունը։ Կեսարը՝ լինելով հին ու ազնվազարմ, բայց աղքատ ընտանիքի ներկայացուցիչ, իր վերելքով պարտական է հատկապես իր զորավարակա տաղանդին և սուր խելքին։ Կեսարը սկզբում ջարդեց գալլերին, այնուհետև՝ քաղաքացիական պատերազմի տարիներին՝ Տիգրան Մեծին հաղթանակած Պոմպեոս Մեծի զորքերը և դարձավ Հռոմի միանձնյա ղեկավարը։ Ուշագրավ է նաև, որ Կեսարը տառապում էր էպիլեպսիայից։ 

5. Չնիգիս Խան

Այս մարդու հետ իր վաստակով կարող է համեմատվել թերևս միայն Ալեքսանդր Մեծը։ Տեմուչին անունով այս մարդը՝ բացառապես իր կամքի ուժի, հնարամտության, խելքի ու փայլուն ռազմական տաղանդի, կարողացավ դառնալ Չինգիսխան ու կերտել բոլոր ժամանակների ամենամեծ տերությունը՝ Մոնղոլական Կայսրությունը։ Լինելով անգրագետ, Չինգիսխանը 0-ից նոր պետություն կառուցեց ու մշակեց իր օրենսգիրքը, պետական կառավարման ապպարատը ու շատ այլ բաներ։ Ամբողջ աշխարհի համար նա հզոր զորավար ու պետական այր է, իսկ Մոնղոլիայում նա ունի աստվածության կարգավիճակ։

4. Սալադին

Հիրավի բացառիկ մարդ՝ բացառիկ կենսագրությամբ։ Ազգությամբ քուրդ զորական, ով դարձավ Եգիպտոսի սուլթան, իսկ հետո վերանվաճեց խաչակիրների բոլոր նվաճումներն ու սկիզբ դրեց դրանց մայրամուտին։ Սակայն ինձ համար ամենազարմանալին այն է, որ այս մարդը՝ լինելով մուսուլման ու խաչակիրների ահն ու սարսափաը ամենաասպետավայելն ու արդարն էր և անգամ նրա թշնամիների չէին կարողանում կասկածի տակ դնել նրա մարդկային որակները։ Ինզուր չեն նրան ասում Արևելքի Ասպետ։ Ամեն դեպքում, նա պատմության մեջ կմնա հավերժ, որպես ազնվագույն տիրակալ, որը ջախջախեց ամենահզոր՝ երրորդ խաչակրաց արշավանքը և հետ նվաճեց Երուսաղեմը։

3. Ալեքսանդր Սուվորով

Փաքրամարմին ու բարի տեսքով այս մարդուկը հիրավի մեծագույն զորավարներից մեկն է պատմության մեջ, ով ոչ միայն արդար կերպով վաստակեց ամենաբարձր զինվորական կոչումը՝ գեներալիսսիմուս դառնալով, այլև չպարտվեց և ոչ մի ճակատամարտում, թեև նա գրեթե միշտ գործ էր ունենում թվով իր զորքը անգամներով գերազանցող թշնամու հետ։ Ալպերի անցումը, Իսմայիլի գրավումը, Ավտրիական արշավանքը, Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ տարված փայլուն հաղթանակները... այս ամեն Սուվորովն էր, բայց նրա ամենամեծ զորավարական գաղտնիքը նրանում էր, որ նա անսահման սիրում ու վստահում էր իր զինվորներին, որոնք էլ իրենց հերթին պատրաստ էին գրոհել դժողքի դարպասները, որովհետև վստահ էին, որ քանի դեռ Սուվորովն իրենց հետ է, պարտությունն անհնար է։

2. Նապոլեոն Բոնապարտ
Այս մարդու ռազմական տաղանդը կարող էր համեմատվել միայն նրա ամբիցիաների հետ։ Նա ուզում էր գրավել ամբողջ աշխարհը, բայց բահկանացուն կնքեց հեռավոր ու ամայի կղզու վրա։ Նա հեղափոխության զավակ էր և հարգում էր միայն ուժը։ Նա նոր ժամանակների միակ նշանակալից առաջնորդն էր, ով կարողացավ գահը վերադարձնել այնպիսի փառահեղությամբ, որ կարող էր համեմատվել միայն գահը կորցնելու շուտափության հետ։ Նապոլեոնը հրետանու և հեծելազորի կիրառության մեջ նոր խոսք մտցրեց ու համարվում էր շրջապատող գործողությունների վարպետ։ Նա կարողացավ միավորել ողջ Եվրոպան, բացի Բրիտանական կղզիներից, բա նա ամենազոր էր ցամաքում, ուստի ծովում նրա նավատորմը ջախջախվեց Ծովակալ Նելսոնի կողմից, իսկ ցամաքում... ցամաքում նա արեց այն մեծ սխալը, որը այդքան կայսրություններ էր կործանել՝ հարձակվեց Ռուսաստանի վրա։ Հետևանքները հայտնի են բոլորից։

1. Գեորգի Ժուկով

Իրոք դժվար էր ընտրել ժամանակակից զորավարներից ամենապանծալիին, որովհետև երկրորդ համաշխարհայինից հետո զորավարների անհատական հմտության դերը նվազել է՝ տեխնոլոգիաների ու միջոցների զարգանալուն զուգահեռ, իսկ Աշխարհամարտի ժամանակ փայլուն զորավարներ ունեին ինչպես գերմանացիները (Ռոմմել, Գուդերիան, Մոդել, Մանշտեյն...), այնպես էլ ԽՍՀՄ (Ժուկով, Ռոկոսսովսկի, Վատուտին, Բաղրամյան...)։ Բայց ի վերջո, իզուր չի մարդու կեղծանունը դարձել Հաղթանակի Մարշալ և իզուր չէր, որ հենց Ժուկովն էր, որ ԽՍՀՄ Քառակի հերոս էր։ Նա ջարդեց ճապոնացիներին Խալխին Գոլի ճակատամարտում, նա կայունացրեց իրավիճակը 1941 թվականին՝ սկզբում Լենինգրադի, իսկ հետո Մոսկվայի տակ։ Նրա անմիջական մասնակցությամբ իրականացվեցին Ստալինգրադի ու Կուրսկի օպերացիաները, նրա հրամանատարությամ ազատագրվեց ուկրաինայի մեծ մասը և հաղթահարվեց անպարտելի համարվող Զեյնելյան աբրձրունքների ամրաշրջանը, նա գրավեց Բեռլինը և ի վերջո, նա ընդունեց նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ Նշեմ նաև, որ վերոնշյալ բոլոր զորավարաների բանակները միասին վերցված ավելի փոքր էին, քան Ժուկովի ղեկավարած զորամիավորումները։

No comments:

Post a Comment