Friday, January 11, 2013

12 միֆեր ինկվիզիցիյի մասին


Անկասկած, ինկվիզիցիան դատապարտելի երևույթ է և մարդկության մութ անկյաններից է, բայց այն ինչ մենք «գիտենք» ինկվիզիցիայի մասին, իրականում այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, իսկ երբեմն էլ բացարձակ սուտ է իրենից ներկայացվում։ Ձեզ եմ ներկայացնում 12 միֆեր ինկվիզիցիայի մասին, որոնք կօգնեն Ձեզ դուրս գալ կարծրատիպերից ու թարմ աչքով նայել այս երևույթին։
  1. Ինկվիզիցիան գործում էր միջնադարում
  2. Ինկվիզիցիայի պրակտիկան սկսվել է միջնադարում, բայց դրա ծաղկունքը եղել է այդքան գովերգվող ու առաջադիմական Վերածննդի դարաշրջանում և հաջողությամբ շարունակվել է արդեն այսպես կոչված Նոր Ժամանակներում։ «Վհուկների մուրճը» հրապարակվում էր նույն ժամանակաշրջանում, ինչ Նյուտոնի աշխատությունները, վհուկներին այրում էին խարույկների վրա Վոլտերի ու Դիդրոյի ժամանակ՝ լուսավորության ժամանակաշրջանում, իսկ վերջին գրանցված ինկվիզիցիոն դատավճիռը, որը սահմանում էր այրել հերետիկոսին խարույկի վրա, տեղի է ունեցել մեր կողմից այդքան պաշտվող Եվրոպայում՝ 1826 թվականին, երբ Պուշկինն արդեն գրում էր իր «Եվգենիյ Օնեգին»-ը։
  3. Միյան ինկվիզիցիան էր զբաղվում վհուկների որսով
  4. Սուտ է։ Նախ, վհուկ լինելը երբեք էլ հարգված բան չի եղել, բայց վերադառնալով թեմային, նշեմ, որ մինչև 16-րդ դարի ավարտը, վհուկների որսը, դա աշխարհիկ դատարանի գործառույթն էր, իսկ եկեղեցու ռեֆորմացիայից հետո, երբ Գերմանիայում ինկվիզիցիան արգելված էր, այնուամենայնիվ ավելի քիչ մարդկանց չէին վառում խարույկների վրա, քան մոլի կաթոլիկ Իսպանիայում։ Տեղին է հիշել նաև տխրահռչակ Սալեմյան գործը, որը տեղ գտավ Ամերիկայում, որտեղ ինկվիզիցիա ի սկզբանե գոյություն չի ունեցել։
  5. Ինկվիզիտորները անմարդկային ու աննախադեպ կտտանքների էին ենթարկում զոհերին
  6. Մեզ իհարկե զարհուրելի են թվում այն կտտանքի գործիքերի նկարագրությունները, որոնք հասել են մեզ, բայց մենք իզուր ենք կարծում, որ դրանք հենց ինկվիզիցիայի կողմից ստեղծված նոու հաուներ էին։ Խիստ անհավանական է, որ ինկվիզիցիան ինքնուրույն ինչ որ նոր կտտանքի մեթոդ մշակած լիներ, թեկուզ այն պարզ պատճառով, որ ժամանակի ոգին այնպիսին էր, որ կտտանքների եղանակները խիստ բազմազան էին առանց ինչ որ հավելումների էլ։ Այդ ժամանակներում, մեղադրայլներին կտտանքների ենթարկելը սովորական պրակտիկա էր աշխարհիկ դատարաններում և ի հեճուկս տարածված պատկերացումների, միմյայն Իսպանիայում էին տարածված ինկվիզիցիայի բանտերը, ինկվիզիցիայի դահիճները և տանջախուցերը, իսկ այլ եվրոպական երկրներում դրանք գրեթե բացակայում էին։ Սովորաբար, ինկվիզիտորներն օգտվում էին աշխարհիկ իշխնությունների ծառայություններից և շատ քիչ հավանական է, որ սովորական դահիճը սովորական հանցագործին ավելի մեղմիկ կտտանքների ենթարկեր, քան ասենք ինչ որ մի հերետիկոս հռչակված մեկին։
  7. Ինկվիզիտորների ձեռքով անթիվ անհամար մարդիկ են կնքել իրենց մահկանացուն
  8. Մի լավ խոսք կա. կա պարզապես սուտ, կա հանդուգն սուտ և կա ստատիստիկա։ Որոշ հակաքրիստոնեական աշխատություններում բերված տվյալները իրոք տպավորիչ կարող են թվալ... մինչև չհամեմատես դրանք այլ թվերի հետ։ Ինկվիզիցիայի արդյունքում մահապատժի ենթարկվածների թիվը ոչինչ է՝ համեմատած աշխարհիկ դատարանների ու միապետների հրամաններով մահապատժի ենթարկվածների։ Օրինակ, Ֆրանսիական հեղափոխության տեռռորի մի քանի տարիների ընթացքում մահապատժի ավելի շատ մարդ է ենթարկվել, քան դարերի պատմություն ունեցող Ֆրանսիական Ինկվիզիցիան՝ իր ողջ պատմության ընթացքում։ Սա իհարկե ոչ մի կերպ չի արդարացնում ինկվիզիցիան, պարզապես ադեկվատ պատկերացման համար եմ բերում այս փաստերը։
  9. Բոլոր նրանց ում մեղադրանք էր ներկայացվում, այրվում էին խարույկի վրա
  10. Ո´չ։ Ամենատարածված դատավճիռները, որ անում էր ինկվիզիցիան՝ արտաքսումն ու ունեցվածքի բռնագանձումն էր։ Մահապատիժը կիրառվում էր միայն ծայրահեղ դեպքերում և որպես կանոն այն մարդկանց նկատմամբ, ովքեր հերետիկոսություն էին քարոզում և համառում էին իրենց համոզմունքները հերքելու հարցում։
  11. «Վհուկների մուրճը» գիրք է, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են այն սարսափելի կտտանքները, որոնք պետք է կիրառ վհուկների դեմ
  12. Այս հեքիաթը շրջանառության մեջ մտավ շնորհիվ Ստրուգացկի եղբայրների։ Իրականում, այս գրքում հիմնականում խոսվում էր ինկվիզիտորի աշխատանքի աստվածաբանական ու իրավական ասպեկտների մասին։ Իհարկե, կտտանքների մասին այնտեղ հիշատակվում է, քանզի դրանք ինչպես նշվեց, հանդիսանում էին դատաքննության անբաժանելի մասը, բայց ոչ մի մանրամասն նկարագրի ու դրվագների դուք չեք առնչվի, եթե ուսումնասիրեք այս աշխատությունը։
  13. Ինկվիզիտորները այրում էին մեղավորներին խարույկի վրա, որպեսզի փրկեն նրանց հոգին
  14. Անգամ ինկվիզիտորի տեսակտից, բուն մահապատիժը զոհի հոգին չի փրկում, առավել ևս, որ մահապատիժը կիրառվում էր այն հերետիկոսների նկատմամբ, ովքեր այդպես էլ չէին խոստովանում իրենց մեղքը, ուստի, խարույկի վրա այրելը պարզապես պատիժ էր զանցանքի համար։
  15. Ինկվիզիցիան հետապնդում էր գիտնականներին ու գիտությունը

  16. Ո´չ։ Ինկվիզիցիան շատ խախաղ գոյատևում էր տարբեր համալսարանների կողքին, իսկ Ջորդանո Բրունոյին՝ հակակրոնական քարոզչության դրոշակակիրը, մահապատժի է ենթարկվել բնավ էլ ոչ գիտական գործունեության համար, թեկուզ հենց այն բանի համար, որ նա գիտությամբ, որպես այդպիսին չէր զբաղվում, նրա հիմնական զբաղմունքը օկկուլտիզմն էր, ինչի համար էլ նրան այրեցին խարույկի վրա։
    Ջորդանո Բրունոյի հիմնական ուսմունքը հոգիների վերաբնակեցման մասին էր, ինչը դժվար է գիտական ուսմունք անվանել։ Բացի դրանից, Բրունոն ուներ հոգևոր սան և Դոմինիկյան օրդենի հոգևորական էր, մասնակցում էր տարատեսակ քաղաքական ինտրիգների, որոնք էլ իրենց հերթին նպաստեղին նրա ողբերգական վախճանին։ Ի դեպ, հենց Բրունոյի շնորհիվ է, որ Ինկվիզիցիան նախապաշարմունքներ ուներ Կոպեռնիկոսի աշխատությունների նկատամաբ, որովհետև Բրունոն Կոպեռնիկոսի տեսությունը կապել էր տարբեր օկուլտիստական պնդումների հետ։ Այնպես որ, միակ հայտնի դեպքը, որ կարելի է ասել, որ Ինկվիզիցիան մարդ է վառել իր գիտական հետազոտությունների համար, դա Գալիլեո Գալիլեյի նախադեպն է։
  17. Երկրի տափակ լինելու մասին ուսմունքը
  18. Նորից սուտ։ Աշխարհակենտրոն կոսմոգոնիայի հեղինակ Պտղոմայոսը, ի տարբերություն Բրունոյի գիտնական էր։ Օրինակ գնդի երկրաչափության մասին արված նրա որոշ հետազոտություններն ակտուալ են առ այսօր, իսկ նրա մշակած մի շարք թեորեմներ օգտագործվում են ժամանակակից գծային երկրաչափության ու հարթաչափության մեջ և կրում են նրա անունը։ Ի դեպ, Աստվածաշնչում ոչ մի բառ ասված չէ երկրագնդի ձևի մասին, ոչ էլ դրա շարժման ուղղեծրի։ 
  19. Ինկվիզիցիան ինքնուրույն ինստիտուտ էր
  20. Շատերը կարծում են, որ ինկկվիզիցիան ինչ որ ինքնուրույն ու անկախ ինստիտուտ էր, որը ինքնուրույն որոշումներ էր կայացնում, այդ թվում նաև քաղաքական։ Իրականում դա այդպես չէ։ Ի սկզբանե, ինկվիզիցան պարզապես մի մասշտաբային գործողություն էր, որ պլանավորվել ու կյանքի էր կոչվել եկեղեցական դասի կողմից։ Քրիստոնեական աշխարհով մեկ և հատկապես ակտիվ էր Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ միջնադարում և Իտալիայիում՝ ռեֆորմացիայի ժամանակ։ Ի դեպ, այն գոյություն ուներ արդեն 250 տարի, երբ Հռոմի Պապն առաջին անգամ Ինկվիզիցիային կարգեց, որպես Եկեղեցական իշխանության պաշտոնական օրգան։.
  21. Ինկվիզիցիան հալածում էր նաև հուդայականներին ու մուսուլմանների
  22. Մի կողմ դնենք խաչակրաց արշավանքները, զավթիչ արշավանքները և այլ «միջոցառումներ», որոնց նախաձեռնման մեջ ակտիիվ, իսկ հաճախ էլ ուղղակի դերակատում էր ունենում Ինկվիզիցիան։ Փաստացի, ինկվիզիցիան իրավունք չուներ պատժել այլ հավատների դավանողներին, մինչև նրանք չընդունեին քրիստոնեություն։ Այ իսկ եթե այդ այլ հավատ դավանողը անցնում էր քրիստոնեության, ապա ինկվիզիցիան ուշիմ հետևում էր, որպեսզի նրանք չշարունակեն իրենց հին կրոնական ծեսերը ու եթե հանկարծ պարզվում էր, որ նախկին հուդայականը Շաբաթի արարողակարգին է հավատարիմ մնացել, իսկ մուսուլմանը նամազ է արել, ապա որպես կանոն այդ նորաթուխ քրիստոնյաներին այրում էին խարույկի վրա։
  23. Ինկվիզիցիան գոյություն ունի առ այսօր
  24. Վերջին մարդը, ով մահապատժի է ենթարկվել Ինկվիզիցիայի կողմից եղել է մի ուսուցիչ, ով դեիզմի էր դավանում։ Որպես այդպիսին ու այդ անվանումով Ինկվիզիցիան գոյություն ունեցավ մինչև 19-րդ դարի կեսը։ Հետագայում այն վերանվանվեց և կոչվեծ Մեծ Կոնգրեգացիա։ Մեծ Կոնգրեգացիան գործում է առ այսօր։ Ճիշտ է, ոչ ոքի այլևս չեն վառում խարույկների վրա, բայց Մեծ Կոնգրեգացիան օժտված է նույն գործառույթներով, ինչ Ինկվիզիցիան, իսկ այն գոյություն ունի առ այսօր, ընդ որում, ներկայիս Պապը՝ Բենեդիկտոս 16-րդը, 25 տարի գլխավորել է Կոնգրեգացիան, այլ կերպ ասած, պաշտոնավարել է, որպես Մեծ Ինկվիզիտոր։

No comments:

Post a Comment