Monday, January 21, 2013

Աշխարհի 10 ամենաանհեթեթ հանցագործությունները

10. Սկաուտի մայրին ու ոստիկանական շունիկը
Մի կնոջ ձերբակալել էին սկաուտական հավաքի ժամանակ, որտեղ մասնակցում էր նրա որդին։ Մինչ նա հանգիստ ունկնդրում էր, թե ինչպես է ոստիկանը երեխաներին և ծնողների ցուցադրում կինոլոգիական ծառայության շան աշխատանքին, շունը այյդ կնոջ պայուսակի մեջ մարիհուանա էր գտել։

9. Չափահասության հավաստիքը
Օրերից մի օր, մի անբռնազբոսիկ երիտասարդ՝ որսորդական հրացանը ձեռքին ներխում է խանութ և պահանջում իրեն  հանձնել կասսայում եղած ողջ գումարը։ Փողը ստանալուց հետո նա արդեն պատրաստվում էր լքել հանցագործության վայրը, երբ նրա տեսադաշտում հայտնվեց վիսկիի շիշը։ Տվայտված երիտասարդը պահանջեց դա ևս ավելացնել իր գողոնին, սակայն վաճառողը մերժեց նրան՝ պատճառաբանելով, որ նա վստահ չէ, որ ավազակի 21 տարին լրացած է, իսկ ինքը իրավունք չունի ավելի փոքր տարիքի մարդկանց ալկոհոլ վաճառել։ Սկսվեցին երկար-բարակ բանակցություններ ու հավաստիացումներ և ի վերջո հանցագործը գտավ լուծումը. նա վաճառողին ցույց տվեց իր վարորդական իրավունքը և վերջապես ստացավ այդ վիսկին... Եվ որքան մեծ էր նրա զարմանքը, երբ ժամեր անց ոստիկանությունը ձերբակալեց նրան՝ ստանալով նրա մասին հիմնական տվյալները կողոպտված վաճառողի կողմից։

8. Մեքենայի անհաջողակ առևանգողը
Մի տիկին զանգահարում է ոստիկանություն և բողոքում, որ գողացել են իր ավտոմեքենան, ընդ որում, մեքենայի մեջ է մնացել նաև նրա բջջային հեռախոսը։ Ոստիկանը հավաքում է կնոջ բջջայինի համարը, իսկ խելոք գողը պատասխանում է դրան։ Ոստիկանը ասում է, որ նա վաղուց էր երազել հենց այդ մեքենան ձեռք բերելու մասին ու լավ գին է առաջարկում։ Պայմանավորվում են հանդիպել։ Հանդիպումը կայանում է, ինչպես նաև ձերբակալությունը, դատավարությունը և ազտազրկումը...

7. Բյուրոկրատիայի զոհը
Այս մի դրվագը կհամոզի, որ երբեմն մարդիկ իրոք կարող են լինել անհույս բթամիտ։ Մի ամերիկացի որոշում է բանկ թալանել։ Նա վեր է կենում ու գնում է մոտակա բանկը, որը բախտի բերմամբ Bank of America-տեղական մասնաճյուղն է լինում։ Մեր տաղանդավոր կողոպտիչը դեպոզիտային բլանկի վրա խիստ անգրագետ ձևով գրոտում է մոտավորապես այսպիսի մի տեքստ «Սա կողոԲուԴ է, ես ձեր բանԳը թաԼնելու հմար եմ եկել, մի հատ ցելԱֆանի եջ դրեք փոքերը ու ընձի տվեք»։ Վերջին պահին նրա մոտ կասկած է առաջանում, թե արդյո՞ք նրան չնկատեցին այս տեքստը գրելուց ու գուցե արդեն ոստիկանություն են զանգել, ուստի նա վերցնում է իր գրությունը և անցնելով փողոցը մտնում է մեկ այլ բանկ։ Այստ անգամ է Wells Fargo-ի տեղական մասնաճյուղը և առանց վարանելու հանձնում է իր մտքի արգասիքը սպասարկող պատուհանի հետևը կանգնած աղջկան։ Տեքստիից հասկանալով, որ գործ ունի մտքի գիգանտի հետ, աղջիկն ասում է, որ չի կարող բավարարել այ պահանջը, քանի որ այն գրված է Bank of America-ի բլանկի վրա, ուստի նա պետք է կամ իրենց բլանկի վրա գրի, կամ էլ իր պահանջը հանձնի Bank of America-ի մասնաճյուղին։ Մտահոգված մեր խելոքը սուսուփուս լքում է բանկը, իսկ հնարամիտ աղջիկը իանգամից զանգում է ոստիկանություն։ Եվ ի՞նչ եք կարծում, որտե՞ղ էր մեր խելքի պահոց... այո, նա Bank of America-ից էր գնացել իր բլանկով փող կողոպտեր։

6. Կրեատիվ նամակագրություն 
Մի անգլիացի գալով տուն ու ստուգելով իր փոստարկղը հայտնաբերում է, որ իրենց արագության գերազանցման համար տուգանել են 40 ֆունտով ու ուղղարկել են դրա անդորրագիրը։ Այդժամ մեր հումորասեր վարորդը նկարում է 40 ֆունտ սթերլինգ և ուղղարկում է այդ նկարը ի պատասխան անդորրագրի։ Հաջորդ օրը պատասխան նամակ է գալիս ոստիկանությունից, որտեղ միայն ձեռնաշղթաների նկար է լինում։ Մեսսիջն այնքան ազդեցիկ է լինում, որ 40 ֆունտ տուգանքը մարվում է հենց այդ օրը։

5. Ատրճանակը, կոկայինը և հռհռացող դատավորը

Միչիգանում ընթացող դատավարություններից մեկի ժամանակ, որտեղ ոմն Քրիստոֆեր Յանսենին մեղադրում էին թմրանյութերի իրացման ու պահպանության մեջ, մեղադրայլը բողոքարկել էր իր ձերբակալությունը, քանզի իրեն խուզարկել էին առանց համապատասխան օրդեր ունենալու։ Ի պատասխան, մեղադրող կողմը հայտարարել էր, որ խուզարկության պատաճառ էր հանդիսացել ոստիկանի կասկածը, որ մեղադրվողը իր բաճկոնի ծոցագրպանում ատրճանակ ունի պահված, քանի որ բաջկոնը տարորինակ ձևի դուրս էր ցցված այդ մասում։ Սրան ի պատասխան մեղադրվողը բուռն առարկություններ սկսեց, հայատարարելով, որ դա բացարձակ սուտ է և իր հագին հենց հիմա նույն այն բաճկոնն է ու որպես ապացույց, որ ինքն անմեղ է, տվեց այն, որպեսզի դատավորն ինքը համոզվի, որ այնտեղ ատրճանակ պահելն անհնար էր... արդյունքում դատական նիստը ստիպված էին հետաձգել մի քանի րոպեով, որովհետև դատավորի մոտ հիստերիկ ծիծաղ էր սկսվել, երբ ինքն՝ իր ձեռքով ևս մի փաթեթ կոկաին էր գտել Յանսենի գրաններից մեկից։

4. Ափսոս քեզ չգյուլլեցի

Օկլահոմայում կայացած մեկ այլ դատավարության ժամանակ զինված կողոպուտի մեջ մեղադրվող Դեննիս Նյուտոնը հրաժարվել էր փաստաբանի ծառայությունից և որոշել էր ինքը պաշտպանել իրեն։ Սկզբում դա նրա մոտ բավականին հաջող էր ստացվում, բայց ամեն ինչ հօդս չնդեց, երբ վկայություն տալու համար հրավիրվեց գլխավոր վկան։ Երբ վերջինս վստաորեն հաստատեց, որ հենց Նյուտոնն էր զինված ավազակը, Դեննիսը վրդովված բացականչեց.
- I should have shot your head off (ափսոս ես գո գլուխը ցրիվ չտվեցի)..., հետո՝ գլխի ընկնելով, թե ինչ սխալ է արել նա, միանգամից ավելացրել էր. - ... if that was me (եթե դա ես լինեի)։
Երդվյալ ատենակալներից ընդամենը 20 րոպե պահանջվեցմ որպեսզի միաձայն որոշում կայացնեն Նյուտոնի մեղավորության մասին և դատավորը դատապարտեց նրան 30 տարվա ազտազրկման։

3. Շատ բան իմանաս, շուտ կբանտարկվես

Արևային մի գեղեցիկ օր էր Դետրոյտում, այնպիսին ինչպիսին հազվադեպ է լինում այդ մռայլ քաղաքում։ Մի քաղաքացի դուրս եկավ փողոց, որպեսզի զբոսնի և տեսավ, որ ոստիկանական մեքենայի մոտ բազմաթիվ մարդիկ ու երեխաներ են հավաքվաց ու հետարքրությամբ նայում են, թե ինչպես են ոստիկանները ինչ որ բան ցույց տալիս համակարգչով։ Մոտենալով նրանց, քաղաքացին հետաքրքրվեց թե այդ ի՞նչ սարք է։ ոստիկանը խնդրեց նրանից վարորդական իրավունքը, որպեսզի ցույց տա, հավաքագրեց տվյալները... և արդե երկու րոպե հետո խեղճ քաղաքացին վայելում էր արևային օրը ասֆալտի վրա բերանքսիվայր առկած։ Համակարգիչը ցույց էր տվել, որ նա արդեն երկու տարի է գտնվում է հետախուզության մեջ զինված կողոպուտի համար՝ Միչիգան նահանգում։

2. Ոչ ոք ՉՇԱՐԺՎԻ
Կրկին ԱՄՆ և կրկին Դետրոյտ։ Հայտնի չէ, թե արդյո՞ք հերթական արևոտ օրն էր այնտեղ, բայց այս անգամ էլ երկու զինված ավազակ ներխոււժում են երաժշտական տեխնիկայի խանութ և խիստ լարված ու նյարդայնացած ատրճաաները այս ու այն կոմ տանելով գոռգոռում, որ ով շարժվեց, տեղում կգյուլլեն։ Հավանաբար համարելով, որ տղու ասածը՝ ասած է ավազակներից մեկը գնդակահարում է իր գործընկերոջը, երբ վերջինս ուզում է մոտենալ կասսային՝ գումարը վերցնելու համար։

1. Հրդեհված սիգարները
Մի քաղաքացի շատ թանկարժեք սիգարների է առնում, որոնք այնքան լավն են լինում, որ նա ապահովագրում է դրանք 15000 դոլարով, սակայն դեռ առաջին վճարումը չարած, նա արդեն ծխած վերջացրած է լինում այդ սիգարները։ Քանի որ նա իր պայմանագրով ապահովագրել էր սիգարները նաև հրդեհից (անգլերենում ինչպես հրդեհն, այնպես էլ կրակը արտահայտվում են մեկ բառով՝ fire), նա դիմում է ապահովագրական ընկերություն և պահանջում է իր 15000 դոլարը, քանի որ ինչպես նա էր նշել «սիգարները ոչնչացել էին 24 փոքրիկ հրդեհների արդյունքում»։ Ընկերությունը բնականաբար մերժում է, հայտարարելով, որ նա որքան էլ դա հրդեհ կոչի, այնուամենայիվ ծխել է դրանք իր կամքով։ Այդժամ մեր խելոքը դատի է տալիս և հաղթում է դատը։ Ինչպես դատավորն էր ամփոփել իր խոսքը. «Իհարկե ես հասկանում եմ, որ սա անհեթհեթություն է, բայց քանի որ պայմանագրում նշված է եղել, որ կրակի հետևանքով սիգարների ոչնչացումը ևս ապահովագրական դեպք է, ապա ընկերությունը պարտավոր է վճարել քաղաքացուն 15000 դոլար»։
Սակայն մեր խելոքը երկար չհասցրեց ուրախանալ, քանի որ չեկը կանխիկացնելուցանմիջապես հհետո ձերբակալեցին և ապահովագրված գույքի ոչնչացման ապացուցված 24 դեպքերի համար դատապարտեցին 24 ամսվա ազատազրկման և 24000 դոլար տուգանքի։


No comments:

Post a Comment