Ձեզ եմ ներկայացնում անցնող տարվա լավագույն տեսողական խաբկանքների շարքը։ Չնայած խաբկանք ասվածը հարաբերական հասկացողություն է, սակայն եկեք որպես այդպիսին դիտարկենք այն ամենը, ինչ խեղում է իրականության մեր զգացողությունը և փոխում է դրա ընկալումը՝ սթրիթ արթից, մինչև հետաքրքիր գովազդ։
10. LG ընկերությունը որոշեց ի ցույց դնել թե ինչ իրական պատկեր են ի վիճակի ցույց տալ իրենց նոր մոնիտորները, նրանք իրենց գովազդը տեղադրեցին... վերելակներում, իսկ ավելի ճիշտ, այդ էկրանները մոնտաժեցին վերելակների հատակին։ Պատկերացրեք, դուք մտնում եք վերելակ և հանկարծը հատակը «փախնում է» Ձեր ոտքերի տակից։ Այս գովազդը «տեսածներից» ոմանք գուցե մոտ են եղել սրտի կաթված ստանալուն՝ մտածոլով, որ հեսա վերելակի փոսի մեջ կընկնեն, բայց այնուամենայնիվ, մի կողմ դնելով այս կատակի դաժանությունը, պետք է փաստենք, որ շատ կրեատիվ մոտեցում է։
9. Սթրիթ արտի ներկայացուցիչ Ֆինտան Մագին՝ հարգանքի տուրք մատուցելով ստրատոսվերայից ցատկ կատարած առաջին մարդուն՝ Ֆելքս Բաումգարտներին, ստեղել է մի գլուխգործոց, որն անվանել է «ֆելիքսը լողում է մեջքի վրա»։ Նա իր աշխատանքը կատարել է լքված մի տանհատակի ու պատերի վրա, որպեսզի նաև մարդկանց ուշադրությունը սևեռի լքված և մոռացված տեղերի վրա։
8. Վալենսիացի նկարիչ Էսկիֆը հսկայական անջատիչ էր նկարել մի շենքի վրա՝ Լեհաստանում տեղ գտած սթրիթ արթի միջազգային փառատոնի շրջանակներում՝ Կատովիցա քաղաքում։ Նա ընդամենը մի քանի գույն էր օգտագործել, բայց նրան իդեալականապես հաջողվել էր ստեղծել պտրանք, որ դա իրական անջատիչ է։
7. Նույն փառատոնի շրջանակներում, բրազիլացի նկարիչ Ռեգինա Սիլվեյրան պատկել է «Խորք» կոչվող իր գլուխ գործոցը, որը ցուցադրվում է լեհական Լոդզ քաղաքի պատկերասրահում։ Օգտագործելով պատկերասրահի հատակն ու պատուհանները, նա ստեղծել է մի անհատակ անդունդ, որի վրայով կարելի է անցնել։
6. Թրթռացող նկարներ. նայելով այս նկարին, քեզ թվում է, թե այն թրթռում է և թեթև գլխապտույտ է առաջանում։ Սա կոչվում է տեսողական վիբրացիա, որն առաջանում է երկու վառ գույների ճիշտ համադրության արդյունքում։
5. Նիկոլայ Արնդտը «կամուրջ» կոչվող այս գլուխգործոցի հեղինակն է։ Ինչպես ինքներդ եք տեսնում, ստեղծված է բացարձակ խաբկանք, իբր այս տղան անցնում է խարխուլ կամուրջի վրայով, իսկ նրա տակ մութ անդունդ է։
4. Նույն Նիկոլայ Արնդտը պտկերել է կոկորդիլոսներով այս 3D պատկերը հյուրասենյակի հատակին։ Ինչպես տեսնում ենք, կրկին անգամ բավական հաջողված օպտիկական խաբկանք է ստեղծվել։
3. Ջոն ու Մաքսը աշխարհում լավագույն սթրիթ արտիստներից են, ովքեր հայտնի էն հատկապես են «Ավիիրվող Գոտեմը» ցիկլի համար։ Այս նկարը նրանք ատկերել են հատուկ Բեթմենի մասին վերջին ֆիլմի՝ «Մուգ Ասպետը. լեգենդի վերածնունդը» շնորհանդեսի համար՝ Մդրիդի փողոցներում։
2. Ուզո՞ւմ ես քեզ զգալ Սարդ Մարդու պես ճարպիկ։ Արգենտինացի Լեոնարդո Էրլիխայի կողմից ստեղծված «Շենքը» իսկական հիթ է դարձել ինչպես փոքրեերի, այնպես էլ մեծերի համար։ Առաջին անգամ այն ցուցադրվել է Փարիզում և երեք ամիս շարունակ մարդիկ կարող էին մտնել պատուհանների միջով կամ ցատկել պատշգամփից՝ պատշգամփ։
1. Այնուամենայնիվ, գլխավոր հրաշագործն ու տեսաողական խաբկանք ստեղծովը անցնող տարվա ընթացքում ճանաչվում է մայր բնությունը։ Բոլիվիայում գտնվող Ույունի կոչվող աղային հարթավայրը ասես հսկայական հայելի լինի, երբ տարվա կոնկրետ սեզոնին այն ծածկվում է ջրի բարակ շերտով։ Այնպես որ, չմոռանաք այցելել հրաշագեղ Ույունի, եթե հանկարծ հայտնվեք Բոլիվիայում։
No comments:
Post a Comment