Մահաջաբին Սիկհ ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին: Ծնվելու պահին նրա հասակը եղել է ընդամենը 10 սանտիմետր, իսկ քաշը՝ 244 գրամ: Այս ցուցանիշով նա համարվում է աշխարհի ամենափոքր նորածինը: Նշեմ նաև, որ մահաջաբինը ծնվել է 25 շաբաթ տևած հղիությունից հետո:
Ռուսաստանում բնակվող ընտանիքը, որը մտել է Գիննեսի ռեկկորդների գրքի մեջ՝ որպես ամենաբազմազավակ ընտանիք, ապրել է 18-րդ դարում և հայտնի է, որ ընտանիքի մայրը 27 հղիությունների արդյունքում ունեցել է 69 երեխա:
Օմակրի Փանվարն անսահման ցանկություն ուներ որդի դառնալու և նրա իղձն իրականացավ․ 70 տարեկան հասակում նա երկվորյակներ ունեցավ՝ արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալուց հետո (դրա համար պահանջվեց վաճառել գրեթե ողջ ունեցվածքը): Կինը արդեն ուներ երկու դուստր, հինգ թոռնիկ, սակայն ոչ Օմակրին, ոչ էլ նրա 77-ը դյուզ ինչ չեն ափսոսում, այլ կրկնակի ուրախ են, որ այժմ ունեն ևս երկու որդի:
42-ամյա Քերոլ Հորլոքը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես սուրրոգատային մայր: 13 տարվա ընթացքում նա կյանք է տվել 12 երեխայի (մեկ անգամ եռյակ է ունեցել): Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ սկզբնականում նա պլանավորում էր ընդամենը մեկ անգամ սուրրոգատային մայր դառնալ, բայց առաջին անգամից հետո նա այլևս չկարողացավ կանգ առնել: Կինը նշել է, որ նման «զբաղմունքի» դրական կողմը հարցի նյութական մասն է (ամեն երեխային համար՝ 25-30 հազար դոլար), իսկ բացասական կողմը ըստ Քերոլի հիմնականում հղիությունը ուղղեկցող առողջական հարցերն են: Հատկանշական է, որ քերոլի հարազատները չեն կիսում նրա խանդավառությունը և օրինակ նրա հայրը համարում է, որ Քերոլը պարզապես վաճառում է իր թոռներին:
Պատմությանը հայտնի ամենաերիտասարդ մայրը Լինա Մեդինան է, ով ծննդաբերել է 5 տարեկան 7 ամսեկան տարիքում: Ծնողները աղջկան հիվանդանոց էին բերել որովայնի ուռուցքի կասկածով և որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ պարզվել էր, որ աղջնակը հղիության 7-րդ ամսում է: Արդյունքում նա ծննդաբերել էր կեսարյան հատման միջոցով, իսկ հետազոտությունները ցույց էին տվել, որ աղջկա սեռական հասունացման պրոցեսսն ավարտվել էր դեռ 4 տարեկանում:
Անձամբ ինձ զարմացնում է թերևս այն հարցը, թե ինչո՞ւ այսքան բանը պարզելով հանդերձ ոչ ոք չէր փորձել պարզել, թե այդ ո՞վ էր 4 տարեկան երեխային հղիացրել:
2009 թվականին Նադյա Դաուդ-Սուլեման Գուտիերրեսը ծննդաբերեց միանգամից 8 երեխայի: Սա գրանցված երկրորդ դեպքն է, երբ միանգամից 8 երեխա է ծնվում ու նրանք ողջ են մնում: Առաջին դեպքը գրանցվել էր 1998 թվականին՝ ԱՄՆում: Ի դեպ, Նադիան բացի այս 8 երեխայից ունի ևս 6-ը և գործազուրկ է։
Էլիզաբեթ Էնն Բեթթլը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ծննդաբերությունների միջև ընկած ժամանակային միջակայքի մեծությամբ: այն կազմել է ամբողջ 41 տարի․ նրա առաջնեկ աղջիկը ծնվել է 1956 թվականի մայիսի 19-ին, երբ Էլիզաբեթը 19 տարեկան էր, իսկ իր երկրորդ զավակին՝ որդուն, Էլիզաբեթն ունեցել է 60 տարեկանում: Տղայի անունը Ջոզեֆ է:
Առաջին տղամարդը, ով երեխա է ունեցել Թոմաս Բիթին էր, բայց այս պատությունը այդքան էլ միանշանակ չէ: Բանն այն է, որ նա ի սկզբանե աղջիկ է եղել, բայց տևական ժաանակ արական հորմոններ ընդունելուց ու մի քանի վիրահատություններից հետո փոխել էր սեռը: Թոմասը հղիացել է արհեստական բեղմնավորման արդյունքում, իսկ նրա կինը՝ Նենսին, գոհ է արդյունքից:
Հնդկուհի Ռաջո Դեվի Լոհանը դարձել է առաջին կինը, ով 70 տարեկանում մայրացել է՝ 40 տարի շարունակ հնղիանալու անհաջող փորձերից հետո: Նա ծննդաբերեց 2008 թվականին և լույս աշխարհ բերեց առող մանկիկի:
Օմակրի Փանվարն անսահման ցանկություն ուներ որդի դառնալու և նրա իղձն իրականացավ․ 70 տարեկան հասակում նա երկվորյակներ ունեցավ՝ արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալուց հետո (դրա համար պահանջվեց վաճառել գրեթե ողջ ունեցվածքը): Կինը արդեն ուներ երկու դուստր, հինգ թոռնիկ, սակայն ոչ Օմակրին, ոչ էլ նրա 77-ը դյուզ ինչ չեն ափսոսում, այլ կրկնակի ուրախ են, որ այժմ ունեն ևս երկու որդի:
42-ամյա Քերոլ Հորլոքը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես սուրրոգատային մայր: 13 տարվա ընթացքում նա կյանք է տվել 12 երեխայի (մեկ անգամ եռյակ է ունեցել): Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ սկզբնականում նա պլանավորում էր ընդամենը մեկ անգամ սուրրոգատային մայր դառնալ, բայց առաջին անգամից հետո նա այլևս չկարողացավ կանգ առնել: Կինը նշել է, որ նման «զբաղմունքի» դրական կողմը հարցի նյութական մասն է (ամեն երեխային համար՝ 25-30 հազար դոլար), իսկ բացասական կողմը ըստ Քերոլի հիմնականում հղիությունը ուղղեկցող առողջական հարցերն են: Հատկանշական է, որ քերոլի հարազատները չեն կիսում նրա խանդավառությունը և օրինակ նրա հայրը համարում է, որ Քերոլը պարզապես վաճառում է իր թոռներին:
Անձամբ ինձ զարմացնում է թերևս այն հարցը, թե ինչո՞ւ այսքան բանը պարզելով հանդերձ ոչ ոք չէր փորձել պարզել, թե այդ ո՞վ էր 4 տարեկան երեխային հղիացրել:
Ամենացածրահասակն մայրիկը շուտով կծննդաբերի երրորդ անգամ: Նա երջանիկ է, որովհետև ժամանակին չլսեց բժիշկներին, ովքեր խորհուրդ չէին տալիս նրան գնալ նման ռիսկի:
No comments:
Post a Comment