Thursday, February 28, 2013

Wednesday, February 27, 2013

7 միֆեր գարեջրի օգտակարության մասին


Միֆ 1. Գարեջուրը օգտակար ալկոհոլային խմիչք է
Իրականում գարեջուրն ավելի վնասակար է քան օղին, քանի որ դրա մեջ 10-100 անգամ ավելի շատ թունավոր միացություններ (ալդեհիդներ, մեթանոլ, եթերներ...) կան, թան կարձրօրակ թորած սպիրտից ստացվող օղու մեջ։

Saturday, February 9, 2013

Սիլիկոնե կուրծքը ճանաչելու 5 եղանակ


Շատ տղամարդկանց ու ոչ միայն տղամարդկանց հետաքրքում , թե ինչպե՞ս տարբերել սիլիկոնե կուրծքը բնակնից։ Իրականում դա այդքան էլ բարդ չէ ու մեծ հմտություններ չի պահանջում, պարզապես պետք է 5 բանի ուշադրություն դարձնել։

Thursday, February 7, 2013

6 հոգեկան շեղումներ, որոնք առաջանում են միայն կոնկրետ վայրում

Մենք բոլորս էլ սովոր ենք մտածելու, որ խելագարությունը ունիվերսալ երևույթ է և անկախ նրանից, թե որտեղ է ապրում մարդը, նա սովորական մարդ է՝ սովորական մարդկային ուղեղով, որը կարող է խափանվել ինչ-ինչ պատճառներով։ Իհարկե, ամեն մեկն յուրովի է խելագարվում. մարդ կա՝ այլմոլորակայիններ է տեսնումմ, մարդ էլ կա՝ դևերի, բայց դա արդեն դետալներ են։ Սակայն գոյություն ունեն անհավանական թվացող հոգեկան շեղումներ, որոնք հանդիպում են մոլորակի միայն կոնկրետ շրջանում։ Ձեզ եմ ներակայացնում 6 նման հոգեկան շեղումներ.

1. «Զրոյական» շեղում
Երկրորդ աշխրահամարտից անմիջապես հետո, Գերմանիայում աննախադեպ ինֆլյացիա սկսվեց. մեկ բաժակ սուրճի գինը կարող էր կրկնապատկվել այն խմելու ժամանակամիջոցում։ Խանութները պարզապես չէին հասցնում փոխել գնապիտակները ու շուտով ինչ որ մի հասարակ ապրանքի գինը հասել էր միլլիարդավոր մարկերի։ Այս խառնաշփոթի ու սարսափի հորձանուտում, որոնցով զուգակցվում էր ցանկացած գնում, Գերմանիայում ձևավորվեց շատ յուրահատուկ հոգեկան շեղում, որն արտահայտվում էր նրանով, որ այս երևույթի զոհերի մոտ անհաղթահարելի ցանկություն էր առաջանում՝ անտվերջ զրոներ գրելու։
Այս հոգեկան շեղումը հատկապես տարածված էր հաշվապահների, բանկիրների ու դրամարկղերի աշխատակիցների մոտ, ովքեր խելագարվում էին ամեն օր այդ գնաճի տատանումները հաշվելիուց (կուլմինացիոն պահին 1 հատ հացի գինը կազմում էր 1 միլլիարդ մարկ) ու երեկոյան չէին կարողանում անգամ քնել, որովհետև նրանց ուղեղները շարունակում էին հաշվարկներ կատարել, որտեղ համաատարած զրոներ էին։ Այս շեղման ավելի սուր տարբերակի դեպքում, ոչ միայն անվերջ զրոներ էին նկարում, այլ սկսում էին հավաստիացնել, որ իրենց ասենք 35 միլլիարդ տարեկան են կամ ունեն 40 տրիլլիոն երեխա։ 

Wednesday, February 6, 2013

Սկանդինավյան դիցբանության 10 ամենազորեղ աստվածները

Շատերս քիչ թե շատ պատկերացում ունենք հունական ու հռոմեական դիցաբանության մասին, բայց Հայաստանում բավականին քչերն են ուսումնասիրել սկանդինավյանդիցաբանությունը, որն ի դեպ իրոք շատ ուշագրավ է և ի տարբերություն հռոմեական դիցաբանության՝ հունականի քոփի-փեյսթը չէ։ Սկանդիավյան դիցաբանության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր աստվածները մահանում են վերջում։ Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում նորդական առասպելների ամենազորեղ աստվածներին։

1. Բալդեր
Balder - Ten Most Powerful Norse Gods
Բալդերը, կամ Բալդրը զբաղեցնում այս ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Հին վիկինգների մոտ նա ուրախության, անմեղության, գարնան, ներողամտության և ցանկացած դրական բանի աստվածն էր։ Նա Օդինի ու Ֆրիգգի երկրորդ որդին էր և անխոցելի էր ցանկացած տեսակի վնասվածքների ու վերքերի տեսակետից, ինչպես նաև կանանց սիրելին էր։ Նա այնքան զորեղ էր, որ նույնիսկ Տոր աստծո հայտնի մուրճը չէր կարող վնասել նրան, բայց չար Աստված Լոկին մի նետ սարքեց, որի ծայրը թունավորված էր, և համոզեց Բոլդերի կույր եղբորը, որ կրակի դրանով եղբոր վրա։ Հենց այդ նետն էլ սպանում է Բալդերին։

Tuesday, February 5, 2013

Գիտակցության 11 ծուղակներ, որոնք խանգարում են ռացիոնալ մտածել


11 "ловушек" сознания, которые не позволяют нам мыслить рационально
Մարդու ուղեղն ունակ է 1 վարկյանում 10-16 գործողություն կատարել, ինչը նշանակում է, որ այն ավելի հզոր է քան ամենաժամանակակից համակարգիչը։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ մարդկային ուղեղի հնարավորություններն անսահման են։ Օրինակ սովորական հաշվիչն անհամեմատ ավելի արագ է կատարում թվաբանական հաշվարկները, բացի դրանից, մեր գիտակցութունը հակված է հայտնվել սեփական թակարդները, ինչ ի արդունքում մենք հաճախ սխալ որոշումներ ու սխալ եզրահանգումներ ենք անում։ Ձեզ եմ ներկայացնում 11 նման գիտակցության ծուղակներ, կամ գիտական լեզվով ասված՝ «կոգնիտիվ աղավաղումներ»։

Saturday, February 2, 2013

10 հետաքրքիր փաստ դրոշների մասին


1. Աշխարհի ամենահին դրոշը

10 фактов о флагах
Առաջին դրոշներն ի հայտ են եկել անտիկ Չինաստանում և Հնդկաստանում, իսկ այնուհետև տարածվել են աշխարհով մեկ։ Քանի որ դա հազարամակներ առաջ էր, անհնար է ճշտել, թե կոնկրետ ինչ տեսք է ունեցել ամենաառաջին դրոշը, բաց ապացուցված է, որ Դանիաի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, գործող դրոշներից հնագույնն է աշխարհում։
Դաննեբորգը հանդիսանում է Դանիաի ազգային դրոշ 1219 թվականի հունիսի 15-ից և հիմք է դարձել սկանդինավան բոլոր երկրների դրոշների համար։ Մինչ պետական խորհրդանիշ դառնալն, ան կիրառվում էր վիկինգների կողմից վերահսկվող տարածքներում և ունեև եռանկունաձև տեսք։ Դանիական դրոշին ընդամենը 11 տարով է զիջում Ավստրիայի դրոշը։