Tuesday, April 30, 2013

Աշխարհի 10 ուժեղագույն բանակները



Գրեթե ամեն երկիր ունի իր բանակը, որը պետք է պաշտպանի տվյալ երկրի սահմանները, քաղաքացիներին ու շահերը՝ արտաքին ու ներքին թշնամիների հետ դիմակայության դեպքում և այդ բանակի ուժից է կախված, թե որքանով արդյունավետ կարող են լուծվել ծագող կոնֆլիկտները: Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ուժեղագույն բանակների թիվը՝ հիմնվելով դրանց թվաքանակի, տեխնիկայի քանակի ու որակի, ինչպես նաև հագեցվածության և տեխնոլոգիապես զարգացվածության վրա: 

Saturday, April 27, 2013

45 փաստ կրծքերի մասին (Մաս 2)


Շարունակում եմ կանացի կրծքերի մասին հետաքրքրաշարժ փաստերի լուսաբանումը: Եվ այսպես․․․
26. Մարկ Բրենդի ղեկավարությամբ գործող բրիտանացի գիտնականների խմբի կողմից անցկացված հարցումները, որոնց մասնակցել են 30-39 տարեկան 5000 կանայք, պարզել են, թե որ երկում են ապրում ամենաշատ մեծ կրծքով կանայք: Առաջատարը Միացյալ Թագավությունն է, իսկ նրան հետևում են Հոլանդիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան և Ավստրիան:

Thursday, April 25, 2013

Անտիկ Աշխարհի 10 մեծագույն մարզիկները

Չնայած նրան, որ հին աշխարհի սպորտաձևերը բավականին տարբերվում էին ժամանակակից սպորտաձևերից, այնուամենայնիվ, այն ժամանակների մեծանուն մարզիկներն ու չեմպիոնները ևս ընկալվում էին որպես հերոսներ՝ ժողովրդի կողմից:
Եվ նրանք անկասկած արժանի էին նման վերաբերմունքի, նամանավանդ, որ նրանցից ոմանց հիշում են առ այսօր, երբ նրանց մահվանից անցել են դարեր ու հազարամյակներ: Ձեզ եմ ներկայացնում հին աշխարհի 10 ամենամեծանուն մարզիկներին:
10․ Մեգարացի Օրսիպուս 
tumblr_m7u6wksHKw1rui49ao1_r1_1280
Օրսիպուսը դարձավ 15-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոնը վազքից՝ Ք․Ա․ 720 թվականին: Նա առաջին վազորդն էր, ով մրցավազքին մասնակցեց ամբողջովին մերկ: Այն ժամանակների «Սպորտային մեկնաբան» Պաուսանիասը գրել է իր հուշերում, որ վստահ է, որ Օրսիպուսը դիտավորյալ թույլ տվեց, որ իր շրջազգեստը «պոկվի»՝ շատ լավ հասկանալով, որ մերկ մարդը շատ ավելի ազատ է վազում, քան զգեստներով կաշկանդվածը:

Saturday, April 20, 2013

Ծննդաբերության ամենաանհավանական պատմությունները

Самые известные мамы и их дети. Книга рекордов Гинесса

Մահաջաբին Սիկհ ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 19-ին: Ծնվելու պահին նրա հասակը եղել է ընդամենը 10 սանտիմետր, իսկ քաշը՝ 244 գրամ: Այս ցուցանիշով նա համարվում է աշխարհի ամենափոքր նորածինը: Նշեմ նաև, որ մահաջաբինը ծնվել է 25 շաբաթ տևած հղիությունից հետո:

Friday, April 19, 2013

Մարդկանց մանիպուլյացիայի 11 կանոն


1. Հմուտ մանիպուլյատորը պահանջում է իր թիրախից, որպեսզի նա որոշումները կայացնի «հենց հիմա և հենց այստեղ»՝ սպելով հավատալ, որ «վաղն արդեն ուշ կլինի»:
2. Մանիպուլյատորը խաղում է զոհի ազարտի զգացողություն, ժլատության, նախանձի և դրամատիզմի նկատմամբ ունեցած թուլության («Սա վերջին օրինակն է․․․», «Ես կգնամ մեր մրցակիցների մոտ․․», «Մրցակիցներն արդեն անում են դա, իսկ մե՞նք», «Միթե մենք այդքան աղքատ ենք ու փող չունենք»․․․ և այլն):
3. Մանիպուլյատորը անընդհատ պետք է իրենց ձեռնտու չափորոշիչներ սահմանել զոհի համար, անգամ եթե դրանք կեղծ են: Հատկապես կիրառական են «վախենալու չափորոշիչները», որոնց համեմատ իրենց առաջարկածըը ուղղակի հրաշ ք է: Օրինակ․ «Ամբողջական սպասարկումը մեզ մոտ արժե 2 հազար դոլար, բայց եթե դուք հրաժարվեք լազերային էպիլյացիայից, իսկ այն Ձեզ պետք էլ չէ, ապա կոմպակտ փաթեթը Ձեր վրա կնստի ընդամենը 1000 դոլար․․․»

Thursday, April 18, 2013

Դուք պետք է երջանիկ լինեք, որպեսզի կարողանաք ապրել, իսկ ես՝ ոչ․ Քիանու Րիվզ


Այո, մետրոյի սովորական վագոնում թերթ կարդացող այս երիտասարդը Մատրիցայի լեգենդար դերասան Կիանու Րիվզն է: 

Կիանուն խնրահարույց ընտանիքից էր․ նրա հայրը բանտարկվեց, երբ նա 12 տարեկան էր, իսկ մայրը մերկապարուհի էր: Կիանուի մայրը տեղափոխվեց երեխաների հետ կանադա, որտեղ ևս մի քանի անգամ ամուսնացավ:

Կիանուն ականատես է եղել, թե ինչպես է մահացել իր սիրելին․ նրանք պատաստվում էին ամուսնանալ, երբ նրա սիրած էակը զոհվեց ավտովթարում, իսկ դրանից ավելի վաղ նրանք կորցրել էին իրենց երեխային: Այդ ժամանակից ի վեր Կիանուն խուսափում է լուրջ հարաբերություններից և չի ուզում երեխաներ ունենալ:

Նա այն քիչ հոլիվուդյան գերաստղերից է, ով չունի շքեղ առանձնատներ, այլ ապրում է սովորական բնակարանում, որտեղ ինչպես ինքն է ասում կա ամեն ինչ, ինչ իրեն անհրաժեշտ է: «Ինչի՞ս է պետք դատարկ ու մեծ տուն», - ասում է Րիվզը:

Գուշակիր թե ով է

Ծնվելիս նրա դեմքի նյարդային հանգույցները վնասվեցին և արդյունքում նրա այտը,շրթունքները և լեզուն այդպես էլ պարալիզացված մնացին:

Երբ նա 11 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին: 13 տարեկանում նա արդեն փոխել էր 10 դպրոց, որովհետև նրան պարբերաբար հանում էին դպրոցից՝ վատ վարքի համար:

Դպրոցում նրան մշտապես ծաղրում էին անհասկանալի խոսալու և կարճահասակ լինելու համար:

Մինչև 24 տարեկան նա աշխատում էր որպես կենդանաբանական այգու վանդակներ մաքրող, շվեյցար և անվտնագության աշխատակից՝ ռեստորանում:

Նա միշտ երազում էր դերասան դառնալ, բայց արտաքինի ու խոսքային բարդույթների համար նրան դերեր չէին տալիս:

Նա դիմել է ավելի քան 300 ստուդիաների՝ ամեն մեկին առնվազն 4 անգամ, բայց ամեն ինչ ապարդյուն էր, ոչ ոք չէր ուզում նրան որևիցե էական դեր տալ:

Wednesday, April 17, 2013

45 փաստ կրծքերի մասին


Путеводитель по женской груди1. Ցինցինատիի համալսարանի գիտնականները հաշվել են, որ կանացի կրծքի միջին քաշը կազմում է 400 գրամ: Սիլիկոնե իմպլանտներով կրծքերը հաշվի չէին առնվել:
2. Ամեն գիրացած 1 կիլոգրամի դիմաց կնոջ կուրծքը ծանրանում է 20 գրամով և ընդհակառակը՝ նիհարած ամեն կիլոգրամի հետ կուրծքը թեթևանում է 20 գրամով, այնպես որ, մահ՝ դիետոլոգներին:ՃՃՃ

Saturday, April 13, 2013

Աշխարհի 10 ամենաթանկ ամուսնալուծությունները

Stern ամսագիրը հրապարակել է պատմության 10 ամենաթանկ ամուսնալուծությունների ցուցակը, որում տեղ են գտել էլ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկից մինչև հոլիվուդյան դերասան Քեվին Քոսթների ամուսնալուծությունները:

Friday, April 12, 2013

5 ամենաանհավանական փախուստները բանտից

побег из тюрьмы
Խոստովանենք, որ բոլորիս էլ կլանում են պատմությունները, որտեղ նկարագրվում են ահավանական փախուստներ բանտերից։ Մի կողմից, նման փաուստները վատ են, որովհետև որպես կանոն, վտանգավոր հանցագործները հայտնվում ե ազատության մեջ, բայց դե մյուս կողմից էլ, չենք կարող չխոստովանել, որ նման պատմությունները անհնար է, որ ձանձրալի լինեն։ Ձեզ կներկայացնեմ 5 ամենաանհավանական բաննտային փախուստների պատմությունները...

1. Փախուստ դռան անցքի միջով

побег из тюрьмы
Քչերն են առիթ ունեցել տեսնելու բանտախցերի դռները, հատկապես արտասահմանյան բանտերում։ ներքոնշյալ պատմությունը տեղ է գտել մի բանտում, որտեղի բանտախցերի դռներ վրա mwt 40 քառասուն սանտիմետր երկարությամ և 17 սանտիմետր լանությամբ անցքեր էին՝, որպեսզի կալանավորները ուտելիքը դրանց միջով փոխաննցեին։
Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ այդ նեղլիկ անցքով մարդ է սողոսկել... ու զարմանալին այն է, որ իրոք այդպիսի մարդ եղել է՝ 50-ամյա Չոյ Գապ-Պոկն է, ում հարավկորեական ոստիկանությունը ձերբակալել էր կողոպուտի կասկածանքով։ Չոյը ռեցեդիվիստ էր, ով այնքան երկար ժամանակ էր անցկացրել ճաղերի հետևում, որ բավականին երկար ժամանակ  յոգայով էր զբաղվել։

Saturday, April 6, 2013

34 ամենաօրիգինալ վիրավորանքները

Իհարկե, կրեատիվությունը լավ բան է, այդ թվում նաև այն դեպքերում, երբ դուք ուզում եք վիրավորել ինչ որ մեկին։ Պարզապես պետք է զգույշ լինել, որ չափը չանցնել։ Այսպիիսով, Ձեզ եմ ներկայացնում 34 օրիգինալ վիրավորանք, որոնք կարող եք դուք էլ օգտագործել ըստ անհրաժեշտության.

1. Ցանկացած նմանություն Ձեր և մարդ արարածի միջև զուտ պատահականություն է։
2. Դու մի՞շտ եք այդքան հիմար, թե՞ այսօր է հատուկ օր։
3. Ի՞նչ կարծիք ունեք մարդկային ռասսայի մասին որպես աուտսայդեր։
4. Ես եծ սիրով ձեր բերաննին կտային, բայց ինչո՞ւ ես պետք է բարելավեմ Ձեր արտաքին տեսքը։
5. Համենայն դեպս մի դրականն բան կա ձեր կառուցվածքի մեջ. այն այնքան անճոռնի չէ, որքան Ձեր դեմքը։
6. Ուղեղի առկայությունը ամեն ինչի մասին չէ, որ խոսում է, իսկ Ձեր դեպքում դա ոչնչի մասին էլ չի խոսում։

Friday, April 5, 2013

Պատմության 5 ամենանշանավոր գրազները


1. Մարգարտե կոկտեյլ
Պատմության մեջ գրանցված ամենաառաջին ու ամենանշաավոր գրազներից մեկը եղել է Կլեոպատրա թագուհու և նրա սիրեցյալ Մարկոս Անտոնիոսի միջև։ Կլեոպատրան գրազ էր եկել, որ կարող է մեկ ընթրիքի ընթացքում խմել 10 միլլիոն ցեստերցիայի (հռոմեական ոսկեդրամ) գինի: Քանի որ առաջարկն ավելի քան անհավանական էր թվում Անտոնիոսին, նա ուրախությամբ համաձայնվեց գրազ գալ, բայց խորամանկ թագուհին բնականաբար խորամանկություն էր արել։
Ընթրիքի սկզբում նրա առջև դրեցին գինու քացախով լի գավաթը, իսկ կլեոպատրան իր ականջից հանեց հսկայական սև մարգարտով զարդարված ականջողը, որը հայտի էր իր աստղաբաշխական գնով և մարգարիտը գցեց գավաթի մեջ։ Կալցիիումի կարբոնատը ռեակցիայի մեջ մտավ մարգարտի հետ և սկսեց քայքայել այն և ընթրիքի վերջում այն ամբողջությամբ քայքայված էր և Կլեոպատրան դատարկեց գավաթը մեկ շնչով։ Անտոնիոսը ստիպված էր ընդունել իր պարտությունը։

Monday, April 1, 2013

35 հանճարեղ իրեր, որոնք կուզենային երիտասարդ ծնողները


1. Այս անձնական կրման ուլտրաձայնային սարքը միանում է ձեր սմարթֆոնին և դուք կարող եք տեսնել ձեր բալիկին անգամ տնային պայմաններում։
This personal ultrasound machine connects directly to your smartphone.