Շարունակում եմ կանացի կրծքերի մասին հետաքրքրաշարժ փաստերի լուսաբանումը: Եվ այսպես․․․
26. Մարկ Բրենդի ղեկավարությամբ գործող բրիտանացի գիտնականների խմբի կողմից անցկացված հարցումները, որոնց մասնակցել են 30-39 տարեկան 5000 կանայք, պարզել են, թե որ երկում են ապրում ամենաշատ մեծ կրծքով կանայք: Առաջատարը Միացյալ Թագավությունն է, իսկ նրան հետևում են Հոլանդիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան և Ավստրիան:
27․ Ուլրիխի բժշկական համալսարանական կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր չեն դիմել կրծքերի մեծացման վիրահատությունների ավելի քիչ են դիմում ինքնասպանության, քան նրանք, ովքեր իմպլանտների օգնությանն են դիմել:
28. 1886 թվականին ստեղծվել է աշխարհում առաջին բյուստգալտերը: Նորարարությունը պատկանում էր անգլիացիներին և ի սկզբանե կոչվում էր «Կրծքի տեսքի բարելավման հարմարանք»: Այն նամն էր թեյի ֆիլտրերի, որոնք հագցված էին կրծքերին և ամրացված էին ժապավենով:
29․ Աֆրիկայում և Հնդկաստանում գերադասում են խոշոր կրծքերով ու խոշոր պտուկներով կանանց, ինչը պայմանավորված է տեղի կրոններում առկա մայրության պաշտանմունքի փաստով, իսկ Եվրոպայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մարդիկ նախապատվությունը տալիս են փոքր պտուկներով կրծքերին:
30. 2001 թվականին իտալական բանակի հրամանատարությունը տեղեկացրեց կառավարությանը, որ կին-կամավորների մոտ մեծ կրծքի առկայությունը խոչընդոտում է, որպեսզի նրանք կատարեն պատնեշներ հաղթահարման վարժանքներ և վազեն խորդուբորդ տեղանքով: Դրանից հետո ընդունվեց որոշում, համաձայն որի, մեծ կուրծք ունեցող այն կանայք, ովքեր ցանկություն ունեն ծառայելու զինված ուժերում, պետք է կրծքի փոքրեցման վրահատություն անցնեն, որպեսզի ստանան այդ իրավունքը: Քանի որ նման վիրահատությունների թռիչքային աճ չի նկատվել, ապա մենք կարող ենք հանգիստ լինել, որովհետև Իտալիայի հետ պատերազմի դեպքում, նրանք չեն կարողանա շեղել մեր քաջարի մարտիկներին:ՃՃՃ
31. Կանայք անկասկած սրամիտ և ստեղծարար էակներ են, այդ իսկ պատճառով, մեծ հավանականությամբ կարող ես նրանց կրծկալներում կրծքերից զատ կարող եք հայտնաբերել ատրճանակ, գաղտնի կոդեր, բամբակ, բարձիկներ, սիլիկոնե ներդիրներ, և այլն․․․
32. Ծննդաբերությունից առաջ կանանց կուրծքը էականորեն մեծանում է՝ ընդհուպ 700 գրամով:
33. Ավստրալացի աբորիգենները փոքր կրծքերով կանանց ոչ լիարժեք մարդ էին համարում և կրծքերի մեծացման համար դրանց վրա քսում էին յուղեր, «կախարդական» մածուկներ, իսկ պտուկների շուրջ շրջաններ էին նկարում, իսկ եթե սա էլ չէր օօգնում (որպես կանոն այդպես էլ լինում էր), ապա նրանք ծանրոցներ էին կախում կրծքերից:
34. 2000-ականների սկզբին Չինաստանի Հունան նահանգում մի քանի տարի շարունակ գործում էր օրենք, որը պարտավորեցնում էր պետական ծառայություն անցնող կանանց ունենալ նույն չափսի կրծքեր: Դա ստուգվում էր հարցազրույցի ժամանակ և ասիմետրիկ կրծքերով աղջիկները չէին անցնում հարցազրույցը: Այս խայտառակությունը տևեց մինչև 2004 թվական, երբ համալսարանի մի շրջանավարտ, ով ուներ տարբեր չափսի կրծքեր չկարողանալով աշխատանք գտնել հենց այդ պատճառով, մեծ աղմուկ էր բարձրացրել խոշորագույն թերթերից մեկի միջոցով, ինչի պատճառով այդ օրենքը չէղյալ էր հայտարարվել ի վերջո:
35. Որոշ հյուսիսային ժողովուրդների մոտ կա սխալ պատկերացում, որ երեխայի սաղմնավորումը սկսվում է կրծքում, ինչից հետո էմբրիոնն իջնում է մոր որովայնը:
36. Adidas ֆիրմայի մասնագետները պնդում են, որ ըստ կրծքի վրա գործադրվող ծանրաբեռնվածության, մարզաձևերը բաժանվում են երեք խմբի․ ցածր, միջին ու մեծ ծանրաբեռնվածությամբ: Ծանր խմբի մեջ են ներառվում վազքը, թենիսը, մաունթբայքինգը, ձիասպորտը, աէրոբիկան, խաղային մարզաձևերը: Այդ բոլոր մարզաձևերը վատ են ազդում կրծքերի վրա, որովհետև ինտենսիվ շարժվելով, կինը կարող է ցավեր ունենալ կրծքերի շրջանում, հատկապես եթթե նրա կրծքերը մեծ չափսերի են: Եթե նման դեպքերում կանայք չեն կրում հատուկ ներքնաշորեր, ապա կուրծքը կարող է կախ ընկնել, իսկ եթե կինը որոշել է զբաղվել բոդիբիլդինգով, առհասարակ կարող է զրկվել կրծքերից, որովհետև այս մարզաձվում կրծքի բաղկացուցիչ մաս հանդիսացող ճարպային բջիջները շատ արագ են այրվում:
37. Ժամանակակից կանանց կրծքերի միջին չափսը կազմում է 91.4 սանտիմետր:
38. Իտալացի գիտնականները հաշվարկել են կնոջ կրծքի իդեալակն չափսերն ու ձևը: Դիտենք ստորև պատկերված գծագիրը․ եթե AC-ի երկարությունը բաժանում ենք երկուսի, իսկ հետո այդ արդյունքը բաժանում ենք AB-ի երկարունով և ստանում ենք 0.4-0.6, ապա կրծքերն իդեալակկան չափսի են: Եթե արդյունքը ցածր է 0.4-ից ուրեմն կուրծքը կախ է, եթե այն բարձր է 0.6-ից, նշանակում է չափից ավել ցցված է:
39. Որպեսզի տարբերել ձիգ կուրծքը փափուկ կրծքից, պետք է մատիտով փորձն անցկացնել, որը ենթադրում է հետևյալը․ պետք է մատիտը դնել կրծքի տատ և եթե այն ընկնի գետնին, ապա կուրծքը ձիգ է․․․ ափսոս, որ այս փորձի բարդությունը կայանում է նրանում, որ խիստ դժվար է այն աննկատ իրականացնել:ՃՃՃՃ
40. Ֆիզիոլոգիայի տեսակետից, կաթնագեղձը մի քիչ ձևափոխված քրտնագեղձ է․․․ այ այսպիսի տափակ ու բռի գիտություն է ֆիզիոլոգիան:ՃՃՃ
41. Այն օրվանից, երբ մարդը սկսեց երկու ոտքերի վրա քայլել, նա հասկացավ, որ ճակատագրական սխալ է արել, որովհետև․․․ իգական սեռի մոտ էականորեն բարդացավ հակառակ սեռին հասկացնել սեռական գրգռվածության պահը, երբբ դա պետք էր, ինչն էականորեն ավելի հեշտ էր, երբ նախամարդիկ դեռ չորս վերջույթների վրա էին շարժվում: Այդ ժամանակ օգնության հասան ամենափրկիչ կրծքերը, որոնք իրենց վա վերցրեցին համապատասխան ազդակներ հաղորդելու գործառույթը:
Էվոլյուցիոն տեսության այս վարկածի կողմնակիցները հենց սրանով են բացատրում այն հանգամանքը, որ կաթնասուններից միայն մարդկանց մոտ է, որ կուրծքը ստաբիլ մեծ չափսի է լինում, այլ ոչ թե մեծանում է միայն կրծքով կերակրման ժամանկաշրջանում:
42. Եվրոպացի կանանց հատուկ է կրծքի կիսագնդաձևությունը, ասիացիներին՝ կոնաձևությունը, իսկ աֆրիկացիներին՝ տանձաձևությունը:
43. Կոլիական թերակղզում գտնվող Սեյդ լճի հարևանությամբ կա մի սար՝ Նինչուրտը, որի անունը սաամերենից թարգմանաբար նշանակում է «կնոջ կրծքեր»:
44. Ամերիկյան Dow Corning ընկերությունը, որը զբաղվում է կրծքային իմպլանտների արտադրությամբ, 90-ականների կեսերին ստիպված էր 4 միլլիարդ դոլար փոխհատուցում պահանջել իր արտադրանքից տուժած մարդկանց: Ընկկերությունը մեղադրվում էր նրանում, որ նրա արտադրած սիլիկոնե իմպլանտները քաղցկեղ էին առաջացնում իսկ դատական հայցերի թիվը հասել էր 200.000-ի: Ի վերջո, 1995 թվականի մայիսին ընկերությունը սնանկ ճանաչվեց:
45. Ցրտի ազդուցության ներքո կնոջ կուրծքը ձգվում է և ավելի գեղեցկանում, հենց այդ պատճառով մերկապարուհիները բեմ դուրս գալուց առաջ հաճախ կրծքերը սառույցով են շփում:
No comments:
Post a Comment