Monday, September 24, 2012

Ամենագեղեցիկ ռեստորանային ուտեստների թոփ 10-նյակ


«Այգու կարմիր պտուղներ» ուտեստը մատուցվում է իսպանական Ռենտերիա քաղաքում գնտվող «Mugaritz» ռեստորանում, որի գլխավոր խոհարար Անդոնի Լուիսից մի քանի տարի պահանջվեց, որպեսզի կարողանա ստեղծի հատապտուղներից և բազուկից պատրաստվող այս պղպջակավոր դելիկատեսի բաղադրատոմսը վերջնականապես կազմեու համար։

Փարիզյան Pierre Gagnaire ռեստորանում մատուցվում է «Քամու բյուրեղ» անվամբ այս հրաշագեղ ուտեստը, որը պատրաստվում է բեզեյից, որին գլխավոր խոհարար Պյեր Գանյեր ջուր և շաքար ավելացնելով ավելի օդային է դարձնում։
Ֆրանսիական Լագիյոլ քաղաքում գտնվող «Michel Bras» ռեստորանի գլխավոր խոհարար Միշել Բրասը, կախված տարվա եղանակից՝ ընտրում է բանջարեղենների, խոտաբույսերի, ծաղիկների և սերմերի տարբեր համադրություններ, որոնց մեջ մտնում է մոտ 60 անվանում, որպեսզի պատրաստի իր հեղինակած «Գարգույու» կոչվող այս գեղեցիկ աղցանը։
«Արմավենու միջուկ» կոչվող այս այս հրաշքը մատուցվում է Չիկագոյի Ainea ռեստորանում։ Այս ուտեստի հեղինակը 2002 թվականին աշխարհի լավագույն երիտասարադ շեֆ խոհարար ճանաչված Հրանտ Ահատցն է։ Ուտեստը մատուցվում է հինգ մասով. 5 արմավենու կտոր՝ 5 տարբեր միջուկներով։
Նյու Յորքում գտնվող Momofuku Ko ռեստորանում Փիթեր Սերպիկոյի այս ախորժալի ուտեստը պատրաստվում է 48 ժամ շարունակ Sous Vide կոչվող վակուումային տեխնոլոգիայով։ Ուտեստի անվանումն էլ արտաբերելու համար մոտավորապես նույնքան ժամանակ է պահանջվում. «Նուրբ կողային եզր՝ ապխտած դայկոնով, մարինացված գազարով և մանանեխի սերմերով»։
by José Andrés ռեստորանում, որը գտնվում է Լոս Անջելեսում, ցանկության դեպքում կարող եք պատվիրել «Միդիաները՝ մարինադում» կոչվող այս գեղեցկությունը։ Ռեստորանի գլխավոր խոհարար Խոսե Անդրեասը մարինացնում է միդիաները քացախի մեջ, դրանց տալով պղպեղի բուրմունք և մատուցում այն մետաղյա տարրայով։
«Հավկիթ ա լյա L`Arpège» ուտեստը մատուցվում ե Կալիֆորնիայի Լոս Գատոս քաղաքում գտնվող Manresa ռեստորանում։ Գլխավոր խոհարար Դեվիդ Քինչը կրկնորինակել է փարիզյան L`Arpège ռեստորանի բաղադրատոմսով պատրաստված հավկիթը. հավկիթի դեղնուցը եփվում է խերեսի քացախում, այնուհետև սերուցքում, իսկ այնուհետև սիրոպում։
«Ձնով համեմված ձուկ» կառաջարկեն Ձեզ Տոկիոյի Aronia de Takazawa ռեստորանում, որտեղ ընդամենը երկու սեղան կա, սակայն այստեղ մատուցվում են հիրավի արտիստիկ ուտեստներ։
«Ձնային ծովախեցգեետնի էքստրավագանտ տապակա» կգտնեք մեկ այլ ճապոնական ռեստորանի մենյուի մեջ։ Nihonryori Ryugin ռեստորանի գլխավոր խոհարար Սեյջի Յամամոտոն իր այլ զարմանահրաշ ուտեստներից բացի պատրաստում է նաև այս հրաշքը, որը նա եփում է  Среди изысканных блюд шеф- ժամ շարունակ՝ գոլորշու վրա։
Թերևս ամենայուրահատուքը այս շքերթում այսպես կոչվող «Կիբեր ձուն» է, որի հեղինակը  Իտալիայի Ռիվոլի քաղաքի Combal.Zero ռեստորանի գլխավոր խոհարար Դաոաիդե Սկաբինն է։ Այն իրենից ներկայացնում է պոլիէթիլենային փափեփի մեջ մատուցվող փկնկիթ և պաշոտ-ձու։

«Տաշիր Գրուպը» 32-րդ տեղում է Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկությունների Forbes ամսագրի կազմած ցուցակում


Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր կամ ոչ հրապարակային (ֆոնդային բորսաներում բաժնետոմսեր չունեցող) ընկերությունների վարկանիշային աղյուսակը։
200 մասնավոր ընկերությունների միագումար շրջանառությունը 1 տարվա ընթացքում աճել է 27.5%-ով՝ կազմելով 10.2 տրլն ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 327 մլրդ ԱՄՆ դոլար)։

Ֆավորիտները, ըստ Forbes-ի, այն ընկերություններն են, որոնք օգնում են իրագործել հսկայական պետական նախագծերը, շինարարություն են անում, ճանապարհներ և խողովակաշարեր են կառուցում։ Բայց միայն նրանք չէ, որ աճել են, նկատում է Forbes-ը՝ ի մասնավորի նշելով նաև ագրոհոլդինգներին, ավտոմեքենաների առևտրականներին և այլոց։

Forbes-ի վարկանշային աղյուսակը կազմվել է՝ հիմնվելով 2011թ.-ի հասույթի ցուցանիշի վրա։ Ըստ այդմ՝ խոշորագույն ընկերությունը նավթավերամշակման և էներգետիկայի ոլորտում մասնագիտացած «ՏԱԻՖ» ընկերությունն է, որի հասույթը 2011-ին կազմել է 433.5 մլրդ ռուբլի (շուրջ 14 մլրդ դոլար)։ Այս ընկերությունում աշխատում է 45 800 մարդ։ 2-րդ տեղում շինարարական «Ստրոյգազկոնսալտինգն» է՝ (333 մլրդ ռուբլի հասույթ, 60 000 աշխատող), իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեծածախ առևտրով զբաղվող «Մեգապոլիս» ընկերությունը (316 մլրդ դոլար, 13 843 աշխատող):

Մեր հայրենակից Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունն այս տարի զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 77 մլրդ ռուբլի (շուրջ 2.5 մլրդ դոլար) հասույթով։ 2011-ի արդյունքներով «Տաշիրն» ունեցել է 35 700 աշխատող։ Ի դեպ, թեև տարեկան կտրվածքով «Տաշիրի» հասույթը շուրջ 20% աճ է գրանցել, այնուամենայնիվ, ընկերությունը նախորդ տարվա 30-րդ տեղից երկու կետով ներքև է իջել։

«Տաշիրի» մասին տեղեկանքում Forbes-ը նշում է. որ ընկերությունը հիմնվել է 1999 թ.-ին հայաստանյան ծագումով Սամվել Կարապետյանի կողմից՝ «Կալուգագլավսնաբ» մեծածախ ընկերության հիմքի վրա։

Այժմ «Տաշիր» խմբի մեջ մտնում են մի քանի շինարարական ընկերություններ, շինանյութերի, ստվարաթղթի և սննդամթերքի արտադրության գործարաններ, լցակայանների ցանց, բանկ և էլեկտրացանցային ընկերություն։

«Տաշիրը» կառուցել է ավելի քան 65 օբյեկտներ՝ ընդհանուր 1.8 մլն քմ տարածքով, այդ թվում՝ 19 առևտրա-զվարճանքային կենտրոններ, 7 գրասենյակային կենտրոններ և 7 հյուրանոց Ռուսաստանի տարբեր ռեգիոններում և Երևանում:

2011-ին «Տաշիրը» սկսեց 7 նոր դեվելոփերական նախագծեր՝ դրանցում ընդհանուր առմամբ ներդնելով 1 մլրդ դոլար:

Forbes-ը նաև հիշեցնում է, որ Տաշիրը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քաղաքի անուն է, որտեղ և ծնվել է Կարապետյանը:


Նյութը՝ Tert.am-ից

Friday, September 21, 2012

Այսպես էր ծնվում անկախությունը. Բացառիկ ֆոտոշարք


Տոնն առաջին հերթին համաժողովրդական է համարվում այն պարագայում, երբ դա նշանավորվում է ոչ թե հասարակության որեւէ շերտի, այլ բոլորի համար` անկախ սեռից, տարիքից, սոցիալական պատկանելությունից կամ նախասիրություններից:
Այս առումով Հայաստանի համար բացառիկ է Անկախության օրը` 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին մեծամասնությունը դրական պատասխան տվեց:
Իսկ ասվածի ճշմարատացիության մասին փաստում են լուսանկարները:


Armenpress.am-ից

Wednesday, September 19, 2012

15 հետաքրքիր փաստ աղբի մասին


Интересные факты об отходах
  • Հարավային Կորեայում օգտագործած պահպանակներից պատրաստում են մազերի լենտեր։ Թեև այս լենտերը բավականին լավ են վաճառվում, այնուամենայնիվ որոշ բժիշկների մոտ հարցեր կան՝ կապված հարցի հիգիենիկ կողմի հետ։
  • Շատ ավելի հավանական է, որ միջին ստատիստիկական ամերիկացին կգնա հին իրը վերամշակման հանձնելու, քան ընտրությունների մասնակցելու։
  • Միայն ԱՄՆ-ում տարեկան 18 միլլիարդ օգտագործած տակդիր է աղբը նետվում։

Tuesday, September 18, 2012

Թիկնապահը միզել է նախագահ ելույթի ժամանակ



ԱՄՆ  Օհայո նահանգում նախագահ Բարաք Օբամայի  բացօթյա ելույթի ժամանակ նրա թիկանապահական խմբի անդամներից մեկը որոշել է կողքի խոտածխածակ տարածության վրա հոգալ իր բնական  կարիքները. նա միզել է բազմաթիվ մարդկանց նեկայությամբ:
Ներկաներից մեկի ֆոտոխցիկը  ֆիքսել է նշված պահը: Լուսանկարը ողողել է ողջ Twitter-ը:
Asekose.am

Monday, September 17, 2012

Օվկիանոսում 4 ամիս շարունակ դեգերող մարդուն փրկել է շնաձուկը

Անհավանական պատմություն է գրանցվել 6 երեխաների հայր մի ճապոնացու հետ, ով չորս ամիս առաջ իր աներձագի հետ 15 մետրանոց ձկնորսական նավակով դուրս է եկել ծով, սակայն ճակատագիրը նախատեսել էր որ նախատեսված մի քանի ժամի փոխարեն այս մարդը 106 օր անցկացներ բաց ծովում՝ կենաց մահու պայքար մղելով։

Saturday, September 15, 2012

ՀԱՊԿ (ОДКБ) զորքերի զորավարժությունները սկսվեցին (Photo)

 Հայաստանում այսօր մեկնարկեցին ՀԱՊԿ արագ արձագանքման զորքերի համատեղ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները։ Հայաստան են ժամանաել հարյուրավոր զինծառայողներ՝ Ռուսաստանից, Բելոռուսից և Ղազախստանից։ Զորավարժությունների առաջին օրը՝ մեկ ֆոտոշարքով.

Ավստրալիայում ձերբակալել են մի խումբ հայերի՝ շատ զվարճալի հանցագործության համար

Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը մի քանի տարի առաջ ձերբակալել էր ավստրալաբնակ հայերի մի խումբ՝ շատ զվարճալի մեղադրանքով. բանն այն է, որ այս «հանցավոր խմբավորումը» մի քանի տարի շարունակ ճապոնացի տուրիստերի վաճառել է պուդելներ, սակայն ի զարմանս ճաոնացիների, մի որոշ ժամանակ հետո պարզվում էր, որ իրենց գնած պուդելները... ոչխարներ են։

Friday, September 14, 2012

Բերեզովսկին և Հովսեփյանը հայկական ֆուտբոլի լեգենդներն են. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի մեդիայի բաժանմունքի թղթակցին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումով:

- Հայաստանի հավաքականըհոկտեմբերին իրառաջինտնային հանդիպումըկանցկացնի Աշխարհի 2014թվականի առաջնությանընտրականփուլում՝ընդունելովսեփական հարկի տակ Իտալիային: Կարո՞ղեն արդյոքհայերը խնդիրներ ստեղծել նման լուրջ թիմի,ինչպես նաևմյուս մրցակիցների համար:

- Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն խնդիրներ ստեղծենք իտալացիների համար, այլ նաև կխաղանք հաղթանակի համար: Չէ՞ որ մենք հանդես ենք գալիս սեփական հարկի տակ, մեր երկրպագուների առջև: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ հաղթանակի համար:

Monday, September 3, 2012

Երբևէ գտնված ամենաթանկարժեք գանձերը

Ամերիկյան Odyssey Marine Exploration վերջերս հաղորդել է, որ հաջողվել է 1941 թվականին խորտակված ռազմա-տրանսպորտային նավի միջից 48 տոննա մաքուր արծաթ հանել. Նավը խորտակվել էր իռլանդական Գոլուեյ քաղաքի 300 մղոն հեռավորության վրա։ 48 տոննա արծաթն այսօրվա շուկայաական գներով կազմում է մոտ 50 միլլիոն դոլար, ինչը ամենևին էլ ռեկորդ չի հանդիսանում՝ համեմատած գտնված այլ գանձերի արժեքների հետ։


Золото с крейсера «Эдинбург», 1981 год   В конце апреля 1942 года крейсер вышел из Мурманска в Англию с 5,5 тонн золота на борту, но, получив повреждения от немецких военных кораблей, был затоплен по приказу капитана. 

Եվ այսպես, մեր հիթ շքերթը սկսենք «Էդինբուրգ» հածանավի խորտակված գանձից։ 1981 թվականին, այս նավի պահոցներից ջրի երես կարողացան բարձրացնել 5.5 տոննա մաքուր ոսկի։ Նավը 1942 թվականին՝ Մուրմանսկից Անգլիա վերադառնալու ճանապրհին, վնասվել էր գերմանական գրոհի արդյունքում և խորտակկվել էր նավապետի հրամանով։ Ի դեպ, 5.5 տոննա ոսկու գինն այսօր կազմում է մոտ 223 միլլիոն դոլար։
Пиратские сокровища на флоридском пляже, 1984 год   Клад был найден одним из самых известных кладоискателей Барри Клиффордом всего в нескольких сотнях метров от пляжа Кейп-Код на побережье Флориды. 

Իսկ այս մարդը հանդիսանում է աշխարհի ամենահայտնի գանձերի որսորդը։ Նրա անունը Բարրի Քլիֆֆորդ է, ով հանրահայտ դարձավ այն բանից հետո, որբ Ֆլորիդայի առափնյա Քեյփ-Քոդ լողափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հայտնաբերել էր դեռևս ծովահենների ժամանակաշրջանում արված գանձերի թաքստոց։ 
Երևի նրա գտածոից հետո այնքան են փորփրել տեղանքը, որ կարող են հանգիստ կարտոֆիլ ցանել՝ հողը վարած է։Ճ
Сокровища галеона «Аточа», 1985 год   Легендарные сокровища испанского галеона, который потерпел крушение в 1622 году из-за шторма у берегов Флориды, были найдены после 15 лет поисков. 

Մյուս գանձը ևս հայտնաբերվել է Ֆլորիդայի արևաշատ ափերի մոտ։ 1985 թվականին՝ 15 տարի տևած փնտրտուքներից հետո, վերջապես գտնվել է «Ատոչա» գալեոնում եղած գանձերի մի մասը։ Հարավային Ամերիկայի գաղութներից իսպանական մետրապոլիա գանձեր փոխադրող նավը խորտակվել էր 1622 թվականին՝ փոթորիկի արդյունքում։
Полмиллиона золотых и серебряных монет, 2007 год   В мае 2007 года компания Odyssey Marine Exploration, специализирующаяся на поисках морских кладов, заявила о находке затонувшего судна с 500 тысячами золотых и серебряных монет на борту. 

Իսկ այժմ ուշադրություն։ Odyssey Marine Exploration ընկերությունը, որի փեշակը հենց գանձեր փնտրելն է, 2007 թվականին, խորտակված մի նավի մեջից հայտնաբերել է 500 հազար ոսկյա և արծաթյա դրամներ, որոնց իրական գինը դժվար է որոշել, քանզի մետաղադրամները գնահատվում են ոչ միայն որպես զուտ թանկարժեք մետաղի գրամմաժով, այլ մեծ պահանջարկ են վայելում մետաղադրամների ու հնությունների հավաքածուներ հավաքով մեծահարուստների մոտ։ 
Золото, платина и алмазы на «судне без названия», 2009 год   Останки британского грузового судна, потопленного нацистами в июне 1942 года, были обнаружены у северо-восточного побережья Южной Америки. 

Ընդհանրապես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին տոննաներով ոսկի, պլատինա, արծաթ և ադամանդներ են հայտնվել ծովի հատակաին՝ նացիստների սուզանավերի գործողությունների պատճառով։ Այսպես, 2009 թվականին, 1942 թվականին խորտակված անանուն մի նավ է հայտնաբերվել Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելյան ափերի մոտ, որի մեջ Ոսկի, Պլատինա և ադամանդնե էին։
Золото и драгоценности в Стаффордшире, 2009 год   Клад, относящийся к англо-саксонской эпохе, раскопал археолог-любитель Терри Херберт. 

Սիրողական հնեաբանությամբ զբաղվող Թերրի Հերբերթի բախտը բերել է։ 2009 թվականին նա պատահաբար հայտանաբերել է անգլո-սաքսոնական դարաշրջանի գանց՝ ոսկու և զարդարանքների տեսքով։ Դեպքը տեղի է ունեցել Բրիտանկան Սթաֆֆորդշիրի մերձակայքում պեղումներ անելու ժամանակ։
Полтора центнера римских монет, 2010 год  Клад монет Римской империи весом более 160 кг был найден в Великобритании.Бронзовые монеты хранились в глиняном кувшине,который находился всего лишь под 30-сантиметровым слоем земли и был обнаружен. 

2010 թվականին, էլի նույն Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 160 կիլոգրամ ընդհանուր քաշով հռոմեական բրոնզե մետաղադրամներ, որոնք ծածկված են եղել 30 սանտիմետր հաստությամբ բողաշերտով ծածկված կավե կճուճի մեջ։
$22 млрд в индийском храме, 2011 год   Один из самых крупных кладов в истории человечества был обнаружен в храме Падманабхасвами, расположенном в индийском штате Керала. 

Երբևէ հայտնաբերաված ամենախոշոր գանձերից մեկի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլլիարդ դոլար։ Հանձը պահված է եղել Պադմանաբխասոամի կոչվող հնդկական վանքում՝ Հնդկաստանի Կերալա նահանգում։
Миллионы из немецкой библиотеки, 2011 год   Коллекция уникальных греческих, римских, византийских монет, а также французских монет эпохи Наполеона Бонапарта была найдена среди книг государственной библиотеки в одном из городков Баварии. 

2011 թվականի բավարական բոքրիկ քաղաքներից մեկի գրադարանում պատահաբար հայտնաբերել են յուրահատուկ մետաղադրամների հավաքածում՝ բաղկացած հունաան, հռոմեական, բյուզանդական, ինչպես նաև բոնապարտյան Ֆրանսյիայի ժամանակաշրջանի նմուշների։ Հավաքածուի շուկայական արժեքը կազմում է միլլիոնավոր դոլարներ։
17 тонн серебра на глубине 2,5 км, 2011 год   Клад был обнаружен на борту британского судна Mantola, затонувшего в Атлантическом океане в 1917 году в результате атаки немецкой подводной лодки U-81. 

Եվս 17 տոննա արծաթ են հայտնաբերել 2011 թվաանին՝ 2.5 կմ խորության վրա գտնվող բրիտանական խորտակված «Մանթոլա» (ո՞վ էլ լիներ իրանց տեղը, մանթո կլիներ) նավի մեջ, որը խորտավել էր դեռևս 1917 թվականին՝ կրկին գերմանացիների կողմից։ Հայտնաբերված գանձի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 միլլիոն դոլար։