Friday, April 12, 2013

5 ամենաանհավանական փախուստները բանտից

побег из тюрьмы
Խոստովանենք, որ բոլորիս էլ կլանում են պատմությունները, որտեղ նկարագրվում են ահավանական փախուստներ բանտերից։ Մի կողմից, նման փաուստները վատ են, որովհետև որպես կանոն, վտանգավոր հանցագործները հայտնվում ե ազատության մեջ, բայց դե մյուս կողմից էլ, չենք կարող չխոստովանել, որ նման պատմությունները անհնար է, որ ձանձրալի լինեն։ Ձեզ կներկայացնեմ 5 ամենաանհավանական բաննտային փախուստների պատմությունները...

1. Փախուստ դռան անցքի միջով

побег из тюрьмы
Քչերն են առիթ ունեցել տեսնելու բանտախցերի դռները, հատկապես արտասահմանյան բանտերում։ ներքոնշյալ պատմությունը տեղ է գտել մի բանտում, որտեղի բանտախցերի դռներ վրա mwt 40 քառասուն սանտիմետր երկարությամ և 17 սանտիմետր լանությամբ անցքեր էին՝, որպեսզի կալանավորները ուտելիքը դրանց միջով փոխաննցեին։
Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ այդ նեղլիկ անցքով մարդ է սողոսկել... ու զարմանալին այն է, որ իրոք այդպիսի մարդ եղել է՝ 50-ամյա Չոյ Գապ-Պոկն է, ում հարավկորեական ոստիկանությունը ձերբակալել էր կողոպուտի կասկածանքով։ Չոյը ռեցեդիվիստ էր, ով այնքան երկար ժամանակ էր անցկացրել ճաղերի հետևում, որ բավականին երկար ժամանակ  յոգայով էր զբաղվել։
побег из тюрьмы
Հստակ տեղկություններ չկան, թե արդյո/ք նա սկսել էր զաղվել յոգայով փախուստ իրականացնելու համար, թե հենց այնպես, բայց ամեն դեպքում 23 տարվա յոգ լինելով, Չոյն օգտվեց առիթից և փախավ բանտից։ Փախուստի նախօրեին Չոյը գանգատվել էր մաշկի գրգռվածությունից և հատուկ մաշկային քսուկ էր խնդրել ադմինիստրացիայից, իսկ երբ պահակազորտ գնացել էր քնելու, անցել էր գործի և մի քանի րոպե անց արդեն ազատության մեջ էր։ Չոյի երջանկությունը չափ չուներ, բայց տևեց ընդամենը 6 օր, որից հետո նրան հայտանաբերեցին և այս անգամ նստացրեցին այնպիսի բանտախուց, որտեղ դռան վրա հարմար անցք րկար։

2. Բանտային փախուստների աստղը - Ջեք Շեփարդ

побег из тюрьмы
Եթե դուք ամպրեիք 18-րդ դարի Լոնդոնում, ապա դուք անպայման լսած կլինեիք Ջեք Շեփարդի մասին։ Այս մանր գողություններով զբաղվող հանցագործը հայտնի էր դարձել շնորհիվ անթիվ ու անհամար փախուստների փորձերի։ Ամենայն հավանականությամբ ֆիլմերում այդքան պոպուլյար դարձած փախուստը՝ սավաններից պատրաստված պարանի միջոցով այդքան հայտնի է դարձրել հենց Շեփարդը։
172795_v1
Իշխանություններն անգամ առանց պատուհանների բանտախուց էին գցել Շեփարդին, որպեսզի նա չկարողանա սողոսկել իր սիրած եղանակով, բայց Շեփարդը ամենահեշտ լուծումն էր գտել. պարզապես անցք էր փորել արտաքին պատի մեջ և դրա միջով էր փախչել։ Հասականալի է, որ ներքև ընկնող պատի կտորը աղմուկ է բարձրացնում և մինչ նա կհայտնվեր գետնին, նրան արդեն փնտրում էր ողջ քաղաքի ոստիկանությունը և հազարավոր անցորդներ հետաքրքրությամբ դրդված՝ ևս։ Այդժամ Շեփարդը ձևացնում է, թե ինքնել է անցորդ և հասած ոստիկաններին մատնացույց անելով այն ուղղությունը, որով իբր փախել էր հանցագործը, ինքնել է նետվում հետապնդելու հանցագործին, այսինքն՝ ինքն իրեն։
Նմանատիպ բազմաթիվ փախուստներից հետո ոստիկանության համբերությունը սպառվեց և վերջին ձերբակալությունից հետո, Շեփարդին նետեցին մահապարտների խուց և գամեցին նրա ձեռքերն ու ոտքերը երկաթյա շղթաներով, որպեսզ երաշխավորեն, որ իրենց պարբերաբար խայտառակ անող հնարամիտ հանցագործը այլևս չի կարողանա հիմարացնել իրենց։
172796
Բայց Շեփարդ դու Շեփարդ, անգամ այս անելանելի թվացող այս իրավիճակից նա չընկրկեց և շարունակեց գործել։ Օգտվելով վաղորոք պահած մեխից, նա սկզբում ձերբազատվեց ձեռնաշղթաներից, իսկ այնուհետև նաև մնացած շղթաներից։ Օգտագործելով ոտքերը գամող երկաթյա շղթան նա սկզբում որի միջոցով ճանապարհ բացեց դեպի հարևան բանտախուց․․․ ընդհանուր առմամբ նա կոտրեց 6 ճաղերով դռներ և անգամ ցատկել հարևան շենքի տանիքին, որտեղից աննկատ իջավ ներքև և անհետացավ մթության մեջ:
Ի վերջո Շեփարդին կախաղան բարձրացրի 1724 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ նրա մահապատիժը տեսնելու համար հավաքվել էր Լոնդոնի բնակչության 1/3-ը:

3. Մարդ, ով համոզեր էլ իր բանտապահին, որ նա բանտային տեսուչ է․ Ֆրենկ Աբիգնեյլ

побег из тюрьмы
Ֆրենկ Աբիգնեյլ՝ հանցագործ ում պատմությունը անգամ հիմք հանդիսացավ հոլիվուդյան բոլքբասթերի համար («Բռնիր ինձ, թե կարող ես»): Նրան մարմնավորել է ինքը՝ Լեոնարդո ԴիԿապրիոն: Նա կեղծում էր բանկային չեկեր, ձևանում էր ուսուցիչ, օդաչու, բժիշկ և անգամ իրավաբան, դիմում էր այնպիսի հնարքների, որոնք անգամ մուլտֆիլմերում չէին նկարագրել: Այնուամենայնիվ, նրա բոլոր խորամանկությունները միասին ոչինչ են համեմատած այն անհավանական փախուստի հետ, որ նա իրականացրեց բանտից 1971 թվականին:
Աբիգնեյլին դատապարտել էին 12 տարվա ազատազրկման՝ տարատեսակ զանցանքների համար և ազատության մեջ հայտնվելու հնարավորություն հայտնվեց այն բանից հետո, երբ նրան տեղափոխող դաշնային մարշալը մոռացավ վերցնել իր հետ կալանավորի մասին փաստաթղթեր: Ինքնին, դա դեռ ոչինչ չէր նշանակում, բայց Աբիգնեյլի մոտ մի միտք ծագեց, որի իրականացման համար խելահեղություն կհերիքեր մենակ Աբիգնեյլի մոտ: Նա դիտավորյալ այնպիսի վարք սկսեց դրսևորել բանտում, որպեսզի բանտապահների մոտ կասկածներ առաջանան, որ իրականում ինքը բանտային տեսուչ է, ով գաղտնի առաջադրանք է կատարում՝ ձևանալով կալանավոր, ստուգու է բանտերը: Սկզբում բանտապահների մոտ պարզապես կասկածներ էին, որովհետև Աբիգնեյլ իրոք նման չէր ռեցեդիվիստի՝ շատ կիրթ էր ու բարետես: Հետո նրանք սկսեցին կասկածել, որ նրան ուղղարկել են, որ իրենց հետևեն, ինչում Աբիգնյլը անընդատ «օգնում էր» որ նրանք ավելի համոզվեին:
Նրա հետ սկզբում վարվում էին անհամեմատ ավելի լավ և պահում էին անհամեմատ ավելի լավ պայմաններում, քան այլ կալանավորների հետ, որովհետև բանտապահները կարծում էին, որ նա ստուգում է բանտի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանները: Եվ երբ ամեն հարց լուծված էր թվում բանտապահներին, աբիգնեյլը վերջնականապես մատ արեց նրանց․ նա զանգահարեց իր ընկերուհի Ջին Սեբրինգին, ում ժամանակին այցելում էր Աբիգնեյլին ձերբակալած ՀԴԲ-ի գործակալ Ջո Շին և համոզեց, որ նա կեղծի գործակալի թողնված այցեքարտը: Այնուհետև, Սեբրինգը՝ ձևացնելով, թե լրագրող է, ով հետաքննող նյութեր է գրում ամերիկյան բանտերի մասին, նա նաև ճարեց բանտային տեսուչի վկայական և դա էլ կեղծեց, իինչից հետո այցելելով Աբիգնեյլին բանտում՝ ներկայացավ որպես նրա հարսնացու և փոխանցեց դրանք իր սիրեցյալին:

Այնուհետև նա «խոստովանեց» բանտապահին, որ ինքն իրականում գաղտնի գործակալ է, ով ստուգում էր բանտը: Քանի որ բանտապահները վաղուց էին կասկածում Աբիգնեյլին դրա մեջ, բանտապահը հեշտությամբ հավատաց դրան, առավել ևս, երբ Աբիգնեյլը ցույց տվեց նրան բանտային տեսուչի վկայականն և հայտարարեց, որ նա շտապ պետք է կապնվի ՀԴԲ-ի հետ:
Ֆրենկը փոխանցեց նրանց կեղծված այցեքարտը, որի վրա գրված էր Աբիգնեյլի ընկերուհու համարը և նրանցք զանգահարեցին այդ համարով․․․ Նախորոք մշակված պլանի համաձայն, Ջինն ասաց, որ նա պետք է վերցնի աբիգնեյլին բանտից և նա կսպասի բանտի մուտքի մոտ: Բանտապահները հավատացին նրան, որովհետև նրանք իրոք վստահ էին, որ խոսում էին ՀԴԲ աշխատտակցի հետ, նրանք կարծում էին, որ Աբիգնեյլը դաշնային տեսուչ է: Եվ բանտապահները թեթև սրտով ու առանց հոգու կսկիծի նայում էին, ինչպես է իրենց կալանավորը մի կերպ զսպելով խեղդող ծիծաղը նստում իր ընկերուհու մեքենան և հեռանում:


4. Աստիճան, բանալի և հրազեն սարքած «Պարկխյորստի» բանտարկյալները

побег из тюрьмы

1995 թվականին Էնդրյու Ռոջերը, Քիթ Ռոուզը և Մեթթյու Ուիլիամսը փախան «Պարկխյորստ» բանտից՝ իրենց իսկ ձեռքերով պատրաստաված գործիքների միջոցով: Ընդ որում, դուք չարաչար սխալվում եք, եթե ձեզ թվում է, որ խոսքը ասենք թե գդալից պատրաստված ինչ որ մանր ու պրիմիտիվ գործիքների մասին է: Նրանք պատրաստել էին 7.5 մետրանոց աստիճան, որի միջոցով պետք է մագլցեին բանտի պատի վրայով, բայց սա դեռ ամենը չէ: Բացի աստիճանից, նրանք՝ աշխատելով մետաղյա թիթեղի բանտային արտադրամասում, նրանք հաջողացրել էին պատրաստել իսկական ատրճանակ և հատուկ ունիվերսալ բանալի, որով կարելի էր բանալ բանտի բոլոր դռները: Հատկանշական է, որ բանալին նրանք պատրաստել էին զուտ հիշելով բանտապահների մոտ տեսած բանալիների ձևը:
Այսպիսով, փախուստի օրը նրանք բանալիով բացել էին սպորտային դահլիճի հետևի դուռը, անցք էին բացել մետաղյա ցանցի մեջ և աստիճանի օգնությամբ մագլցելով անցել էին պարիսպի վրայով: Նրանց բռնեցին 4 օրից հետո, որովհետև ցավոք, կամ բարեբախտաբար, նրանք դեռ չէին հասցրել իրականացնել իրենց փախուստի երկրորդ մասը՝ ինքնաթիռի գողությունը:

5. Փախուստ մահվան ճամբարից

побег из тюрьмы
Բոլոր թվարկված փախուստները իրականացվել էին առանց բռնության գործադրման, որովհետև հանճարեղ փախչողները կարողանում են ի կատար ածել իրենց պլանները առանց բռնության կիրառության և գաղտնագողի: Փախուստի ժամանակ ամենակարևորը խորամանկությունն ու հնարամտությունն են, բայց երբեմն անհնար է փախչել, առանց արյուն թափելու: Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստական կոնցլագերներում խիստ դաժան պատիժ էր նախատեսված ապստամբությունների դեպքում՝ ամեն բացահայտված ըմբոստի ու ապստամբի դիմաց նրանք սպանում էին մ քանի տասնյակ հլու-հնազանդ կալանավոր և այդպիսի կալանավորներից մեկը՝ հրեա Լեոնիդ Ֆելդհենդլերը այլևս չդիմանալով նման անարդարության ու դաժանության, որոշեց վերջ դնի այդ ամենին:
Սոբիբոր կոնցլագերում նա ընկերանում է սովետակն ռազագերի Ալեքսանդր Պեչորսկու հետ, ով ևս հրեա էր: Միասին, նրանք որոշում են հավաքել կոնցլագերի բոլոր գերիներին և միասին ուժերվ գրոհել գերմանացիներին: Նրանց հաշվարկը հետևյալն էր․ ճամբարը ղեկավարվում էր գերմանացի ՍՍ-ականների կողմից, բայց նրանք քիչ էին՝ պահակազորի մեծ մասը տեղի ուկրաինական բնակչությունից հավաքագրված դավաճաններն էին և եթե հաջողվեր սպանել գերմանացիներին, ապա ուկրաինացիների դիմադրությունը արագ կկոտրվեր: Որոշեցին այդպես էլ անել․․․
печерский
Ալեքսանդր Պեչորսկիյ

Բանտարկյալները սկսեցին գաղտնագողի զենքեր պատրաստել ճամբարի արհեստանողներում՝ դանակներ, բզեր և այլ սուր և կտրող-ծակող կործիքներ: Նրանգ քաջ գիտակցում էին, որ հսկայական ռիսկի են ենթարկում իրենց, քանի որ եթե նրանց բռնացնեին, ապա բոլորին կգնդակահարեին: Երբ ամեն ինչ պատրաստ էիր, նրանք անցան լանի երկրորդ մասին․ նրանք հերթով կանչում էին գերմանացի ՍՍ-ականների արհեստանոցներ՝ տարբեր պատճառաբանություններով և հենց գերմանացին հայտնվում էր արհեստանոցի ներսում, նա արդեն մահացու ծուղակում էր, որից անհնար էր դուրս պրծնել: Այսպես նրանք հերթով սպանեցին ճամբարի բոլոր ՍՍ-ականաններին, ընդ որում, նրանք չէին նայում նրան, թե զինված է գերմանացին, թե՞ անզեն՝ մորթում էին բոլորին անխտիր: 
172787
Այս հանդուքն հնարքի շնորհիվ, ճամբարի 600 գերիներից 300-ին հոջողվեց փախչել, որոնցից 100-ին հետո հաջողվեց բռնել, իսկ Սոբիբոր ճամբարի բոլոր գերիներից փրկվեցին 70 հոգի, ինչը մեծ թիվ է՝ համեմատած այլ ճամբարների ցուցանիշները: Դրան հաջողվեց հասնել հուսհատ քաջության, լավ պլանավորվածության և մասսայական սպանության գնով:

No comments:

Post a Comment