Monday, July 22, 2013

Ծանոթության կայքերում գրանցված մարդիկ սկսել են ավելի հաճախ ֆոտոշոփել իրենց նկարնեը

Pixtr photo editing appPixtr-ը նոր հավելում է iPhone-ների համար, որի միջոցով մարդիկ ավելի բարետես են դառնում համացանցում: 
Այն ունի հատուկ ալգորիթմ, որի շնորհիվ այն ոչ միայն կարողանում է ճանաչել դեմքեր, այլև սկան անելով լուսանկարը, կարողանում է շտկումներ մտցնել պատկերված մարդու արտաքնի մեջ՝ թեթևակի փոխելով քթի ձևը կամ դիմագծի այլ առանձնահատկություններ, աչքերի բացվածք, մազերի գույն և այլն:
Այս հավելումը հասանելի է դարձել այս տարվա ապրիլին և արդեն մեծ տարածում ունի iPhone-ների սեփականատերերի շրջանում: Այն արդեն ունի 100 հազար հետևորդ և դարձել է Apple-ի միջազգային խանութներից 4-ի թիվ 1 հավելումը:

Sunday, July 21, 2013

Լեդի Գագան լուսանկարվել է մերկ՝ V-ի համար (Photo)

Lady Gaga Naked
Ուզո՞ւմ ես տեսնել Լեդի Գագային, այնպես, ինչպես նա ծնվել է՝ մերկ և միայն ձեռքերով իր մերկությունը քողարկող: Հոլանդացի Լուսանկարիչներ Ինեզն ու Վինուդհը, ովքեր շախատել են Գագային «You & I» հոլովակի վրա, նկարահանել են երգչուհուն մերկ վիճակում՝ V ամսագրի համար և հրապարակել են լուսանկարներից մեկը Tumblr-ի իրենց էջում:

Monday, July 15, 2013

Ինչպես սպանեցին Ստալինին


Այս դեկտեմբերի 21-ին կլրանա Սատալինի 129-ամյակը: Ռուսական «Аргументы и факты» թերթին հաջողվել է պարզել, որ Կրեմլի գաղտնազերծված արխիվներում առկա են փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Ժողովուրդների հորը այնուամենայնիվ սպանել են՝ թունավորելով: Ո՞վ և ինչպե՞ս է դա արել. ներկայացնում եմ ձեզ պատմաբան Նիկոլայ Դոբրյուխայի հետազոտությունն՝ այս հարցի առնչությամբ:

Առողջական վիճակը մահվանից առաջ


Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոննց Ստալինի մահվան պատճառ հանդիսացած ուղեղային արյունահոսությունը հետևանք էր Ստալինի վատ առողջական վիճակի, ամբողջապես անհիմն են դառնում, եթե հաշվի առնենք, որ գաղտանզերծվել են Ստալինի բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք արվել են պարբերաբար՝ 30 տարիների ընթացքում:
Նույն այդ փաստաթղթերը հստակորեն փաստում են, որ բոլոր այն խոսակցությունները, համաձայն որոնց Ստալինը իր կյանքի վերջին տարիներին վախենում էր բժիշկներից և բուժման կուրսեր և հետազոտություններ չէր անցնում, ևս չեն համապատասխանում իրականությունը: Ընդհակառակը, ցանկացած առողջական խնդրի դեպքում նրան զննում էին բժիշկները և Ստալինը կարող էր գտնվել բժշկական վերահսկողության տակ օրեր շարունակ:

Saturday, July 13, 2013

10 ամենաանհեթեթ մահերը

1. 1988 թվականին հայտնի սքայդայվեր Իվան Մակգուայերը իսկապես խելահեղ քայլ արեց: Նա որոշեց նկարել իր թռիչքը 3 կիլոմետր բարձրությունից և գուշակեք, թե ի՞նչ պատահեց. տեսախցիկը նա ամենակրկիտ ձևով ամրացրեց իր սաղավարտին, համոզվեց, որ այն իր տեղում կմնա և կնկարի անդադար, բայց այ պարաշյուտը վերցնել իր հետ Մակգուայերը մոռացավ...
2. Կալիֆորնիայի 59-ամյա մի բնակիչ խիստ անհաջող նստեց լողավազանի հատակի ջրահեռացման խողովակին, որը ջուրը քաշում է 136 կիլոգրամ ուժով: Խողը փրկվելու շանս չուներ. նրա աղիքները պարզապես դուրս քաշվեցին մարմնի միջից:
3. Լեռնագնաց-վետերան Ժերար Օմելը իր կյանքի ընթացքում 6 անգամ բարձրացել է Էվերեստը, բայց մահացել է նա իր բնակարանում, երբ լամպը փոխելիս ընկել և գլուխր հարվածել էր լվացարանի ծայրին:

Thursday, July 4, 2013

Պատմության 10 ամենախելագար առաջնորդները

Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրեննց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայգ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին:
Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում:
Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենախելագար առաջնորդներին, որոնք իշխել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում:

1, Գեորգ III

Сумасшедшие правители прошлых времен

Wednesday, July 3, 2013

10 ամենաառեղծվածային կորած քաղաքաները (Մաս 2)

Շարունակում եմ ներկայացնել ձեզ 10 ամենաառեղծվածային կորած քաղաքները: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

5. Մաչու Պիկչու, ՊերուMachu-Picchu-1
Կորած քաղաքների ոչ մի ցուցակ ամբողջական չի կարող լինել, առանց Մաչու Պիկչու քաղաքի անվան: Ինկերի այս հինավուրց քաղաքը կառուցվել է Անդերի բարձրադիր հատվածում և բնակեցված է եղել շատ կարճ ժամանակ՝ 1450-1572թթ: Այն լքվել է Հարավային Ամերիկայի իսպանական նվաճումից հետո: Իսպանացիներին այդպես էլ չի հաջողվել գտնել կորած քաղաքը, իսկ տեղաբնակները նրանց չեն օգնել այդ հարցում, ուստի Մանչու  Պիկչուն ի հայտ եկավ միայն 20-րդ դարի սկզբին:

Ամենատարօրինակ սեքսուալ շեղումները (Մաս 2)

Շարունակում եմ Ձեզ ներկայացնել սեքսուալ ամենատարօրինակ ցանկը, որը սկսել էի օրեր առաջ: Եվ այսպես. 

1. Հիպեֆիլիա - կտրոների նկատմամբ տածվող հիվանդագին կիրք


2. Ինցեստոֆիլիա - սեփական ընտանիքի անդամների նկատմամբ սեքսուալ հակումների դրսևորում

3. Ինֆանտիլիզմ - Երեխաների ՛որեր հագնելուց, երեխայի պես պահելուց կամ սեփական անցձի նկատմամբ որպես երեխայի վերաբերմունք ստանալուց սեքսուալ բավարարվածություն ստանալու դրսևորում

4. Կատոպրոնոֆիլիա - հայելու առջև սեքսով զբաղվելու հիվանդագից ցանկություն

5. Կլեպտոֆիլիա - գողություն կատարելուց սեքսուալ հաճույք ստանալու դրսևորում