Tuesday, April 30, 2013

Աշխարհի 10 ուժեղագույն բանակները



Գրեթե ամեն երկիր ունի իր բանակը, որը պետք է պաշտպանի տվյալ երկրի սահմանները, քաղաքացիներին ու շահերը՝ արտաքին ու ներքին թշնամիների հետ դիմակայության դեպքում և այդ բանակի ուժից է կախված, թե որքանով արդյունավետ կարող են լուծվել ծագող կոնֆլիկտները: Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ուժեղագույն բանակների թիվը՝ հիմնվելով դրանց թվաքանակի, տեխնիկայի քանակի ու որակի, ինչպես նաև հագեցվածության և տեխնոլոգիապես զարգացվածության վրա: 

10. Իսրայելի բանակ

Տասնյակը բացում է Իսրայելի բանակը: 7.9 միլլիոն բնակիչ ունեցող այս փոքր պետությունը մշապես ունի ակտիվ 240․000 զինվոր և ևս 600․000 պահեստային: Իսրայելական բանակն ունի ավելի քան 13.000 միավոր տեխնիկա, որոնցից 1964-ը մարտական ինքնաթիռներ են, իսկ 64-ը՝ ռազմածովային ուժերի նավեր: Բանակի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 15 միլլիարդ դոլար:

 9. Ճապոնիայի բանակը

Ունենալով 127.8 միլլիոն բնակչություն, ճապոնիան պահում է 247 հազարանոց բանակ և ևս 60․000 պահեստազոր: Մարտական տեխնիիկայի թիվը ճապոնական բանակում 5.320 է, որից 1965-ը մարտական օդանավեր են, իսկ 110՝ ՌԾՈ նավեր: Պաշտպանական բյուջեն 58 միլլիարդ դոլար է:

 8. Ֆրանսիական բանակ

65.4 միլլիոն բնակիչ ունեցող ֆրանսիայի բանակն ունի 230.000 ակտիվ և 105․000 պահեստային զինծառայող: Սրան գումարելով 10.621 միավոր թեխնիկա (1757 օդային և 289 ծովային մարտական տեխնիկա) և 44 միլլիարդ եվրո կազմող ռազմական բյուջե և կստանաք աշխարհի 8-րդ ուժեղագույն բանակը:

 7. Հարավային Կորեայի բանակ

ՀԿ-ի բնակչությունը 49.7 միլլիոն մարդ, որից 640.000-ը ակտիվ զինծառայություն են անցնում, իսկ ևս 2.9 միլլիոնը պահեստազորում են: Սպառազինությունն ընդգրկում է 13.361 ցամաքային տեխնիկա, 1568 ուղղաթիռ և ինքնաթիռ, 170 միավոր տեխնիկա՝ նավատորմում: Այս ամենն ապահովելու համար տարեկան 27 միլլիարդ դոլար կազմող պաշտպանական բյուջե է հատկացվում:

 6. Թուրքիայի բանակ

Թուրքիան ունի մոտ 75 միլլիոն բնակիչ և այդ թիվն ամեն տարի ավելանում է 1 միլլիոնով: Բանակը հաշվում է 660 հազար ակտիվ և 579 պահեստազորային և աշխարհազորային: Թուրքական բանակը զինված է 69774 միավոր ցամաքային, 1940 միավոր օդային և 268 միավոր ծովային տեխնիկայով: Ռազմական այս հզոր մեքենայի համար տարեկան հատկացվում է 25 միլլիարդ դոլար:

5. Մեծ Բրիտանիայի բանակ

Մեր շքերթի 5-րդ հորիզանականում են հայտնվել թագուհու զինված ուժերը: Բրիտանական կղզիների բնակչությունը 62.2 միլլիոն է, որոնցից 220 հազարը կազմում են բանակի ակտիվ թվակազմը, իսկ 181 հազարը՝ պահեստազորը: Բրիտանական բանակը հաշվում է 11.630 միավոր ցամաքային տեխնիկա, 1663՝ օդային և 99՝ ծովային, իսկ ռազմական բյուջեն 74 միլլիարդ դոլար է:

4. Հնդկաստանի բանակ

Աշխարհում բնակչությամբ (1.2 միլլիարդ մարդ) 2-րդ երկիրը՝ Հնկաստանը ունի 1.325.000 ակտիվ զինծառայող և 2.142.821 պահեստազորային հաշվող բանակ: 48.9 միլլիարդ դոլար ամեն տարի հատկացվում է, որպեսզի հնարավոր լինի պահել այս հսկայական ռազմական մեքենան: Հնդկական բանակն ունի 2452 միավոր օդային և 175 միավոր ռազմածովային տեխնիկա, իսկ ցամաքային տեխնիկայի թվակազմի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան:

3. Չինաստանի բանակ

Աշխարհի ամենախոշոր՝ 1.3 միլլիարդ մարդ կազմող բնակչություն ունեցող Չինաստանի բանակը նաև ամենաշատ զինծառայող ունեցողն է՝ 2.2 միլլիոն ակտիվ և 800.000 պահեստազորային զինծառայող: Չինակն բանակն ունի 57.575 միավոր ցամաքային, 5176 օդային և 972 ծովային տեխնիկա, իսկ ռազմական տարեկան բյուջեն 106 միլլիարդ դոլար է:

 2. Ռուսաստանի բանակ

Ռուսաստանի բնակչությունը կազմում է մոտ 140.000.000, որից մոտ 1 միլլիոնը ծառայում զինված ուժերում, իսկ ևս 20 միլլիոնը հանդիսանում է պահեստազորային: Ռուսական բանակն ունի 91.715 միավոր ցամաքային, 2747 միավոր օդային և 233 միավոր ռազմածովային տեխնիկա, իսկ ռազմական բյուջեն մոտենում է 100 միլլիարդ դոլարի:
1. ԱՄՆ-ի բանակ
Միացյալ Նահանգները հասել են պատմության մեջ աննախադեպ հեգեմոնիայի նաև ռազմական առումով: Ամերիկյան բանակի հզորությունն ու սփռվածությունը կարող է համեմատվել միայն Հռոմեական Կայսրության բանակի հետ՝ իր ծաղկունքի շրջանում: 311 միլլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ը պահում է 560 հազար ակտիվ և 567 հազար պահեստազորային զինծառայող: Այս թվակազմին սպասարկում և ապահովում է 56.269 միավոր ցամաքային տեխնիկա, 18.234 միավոր օդային տեխնիկա, որոնցից 5573-ը ինքնաթիռներ են, 2384 տարատեսակ ռազմանավ: Սրան գումարում ենք 450 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և 32 ռազմական արբանյակ և այս ամենը մարտունակ պահելու համար ծախսվող 692 միլլիարդ դոլարը (ավելի շատ, քան բոլոր մնացած երկրները՝ միասին վերցված) և ստանում ենք աշխարհի հզորագույն բանակը, որն ի վիճակի է ցանկացած պահին, մոլորակի ցանկացած կետում ապահովել իր պետության շահերը:

No comments:

Post a Comment