Friday, April 5, 2013

Պատմության 5 ամենանշանավոր գրազները


1. Մարգարտե կոկտեյլ
Պատմության մեջ գրանցված ամենաառաջին ու ամենանշաավոր գրազներից մեկը եղել է Կլեոպատրա թագուհու և նրա սիրեցյալ Մարկոս Անտոնիոսի միջև։ Կլեոպատրան գրազ էր եկել, որ կարող է մեկ ընթրիքի ընթացքում խմել 10 միլլիոն ցեստերցիայի (հռոմեական ոսկեդրամ) գինի: Քանի որ առաջարկն ավելի քան անհավանական էր թվում Անտոնիոսին, նա ուրախությամբ համաձայնվեց գրազ գալ, բայց խորամանկ թագուհին բնականաբար խորամանկություն էր արել։
Ընթրիքի սկզբում նրա առջև դրեցին գինու քացախով լի գավաթը, իսկ կլեոպատրան իր ականջից հանեց հսկայական սև մարգարտով զարդարված ականջողը, որը հայտի էր իր աստղաբաշխական գնով և մարգարիտը գցեց գավաթի մեջ։ Կալցիիումի կարբոնատը ռեակցիայի մեջ մտավ մարգարտի հետ և սկսեց քայքայել այն և ընթրիքի վերջում այն ամբողջությամբ քայքայված էր և Կլեոպատրան դատարկեց գավաթը մեկ շնչով։ Անտոնիոսը ստիպված էր ընդունել իր պարտությունը։

Ի դեպ, գիտնականներին միայն վերջերս հաջողվեց ապացուցել այս պատմության մեջ նկարագրված քիմիական փորձի իրական լինելը։ Նյու Ջերսիի համալսարանի պրոֆեսոր ոմն Պրունդես Ջոնսը՝ զինվելով քացախով և մարգարտով, ապացուցեց, որ 24 ժամը բավական է, որպեսզ քացախը ամբողջուփթյամբ քայքայի միջին մեծության մարգարիտը, ուստի կարելի է ենթադրել, որ խորամանկ Կլեոպատրան վաղորոք էր թաթախել իր մարգարիտը քացախի մեջ և երբ գրազի ժմանակ այն նետելիս է եղել գավաթի մեջ, այն արդեն փոփկած է եղել։ Բացի դրանից, պետք է հաշվի առնելով, ար անտիկ ժամանակներում հատկապես բարձրատոհմիկ հասարակության մոտ սովորական երևույթ էր, երբ ընթրիքը ձգձգվելով, վեր էր ածվում նախաճաշի։

2. Մրցավազք մսագործի հետ
Հաջորդ գրազի պատմությունը գալիս էր 18-րդ դարի Անգլիայից և արդարացիորեն կարող է համարվել ամենասրամիտ գրազը պատմությա մեջ։ Բրայթոն քաղաքում ապրում էր Բուլլոկ անունով մի մսագործ, ով ամբողջ քաղաքին հայտնի էր իր բացառիկ գիրության և հնարամտության շնորհիվ։ Նույն տեղանքում էր գտնվում նաև կոմս Բերրիմորի կալվածքը, ով թեթև ատլետիկայով տտարված երիտասարդ ազնվական էր։ ավելին, կոմսը համարվում էր իր ժամանակի լավագույն մարզիկներից մեկը Բրիտանակա կղզիներում։
Պատմությունը լռում է գրազի ծագման նախադրյալների մասին, բայց հայտնի է, որ մսագործ Բուլլոկը մի անգամ գրազ է գալիս կոմս Բերրիմորի հետ, որ կհաղթի վերջինիս 100 մետր մրցավազքում, բայց երկու պայմանով.մրցավազքի տեղը պետք է ընտրի մսգործը և կոմսը նրան պետք է 35 մետր առաջ թողնի։ Պարտվելու դեպքում Բուլլոկը իր վրա ստանձնում էր իր բիզնեսի գնին համարժեք գումար տալ կոմսին։ Բերրիմորին դուր եկավ այս հանդուգն առաջարկը և նա համաձայնվեց։
Միայն մրցավազքից մի քանի ժամ առաջ մսագործը «բացեց իր խաղաթղթերը». որպպես մրցուղի ընտրվել էր Բելք Լայոն Լեյն փողոցը, որը Բրիտանիայի ամենանեղ փողոցներից մեկն էր... Ստարտից անմիջապես հետո Բերրիմորը հասավ իր մրցակցին, բայց այդպես էլ չկարողացավ վազանցել նրան, որովհետև տեղ չկար։ Ասում են կոմսը ազնիվ մարդ էր և ընդունելով իր պարտությունը, վճարեց գրազի գումարը։

3. Բալզակյան կանայք
Այս մի գրազի պատմությունն ավելի շուտ գրական ասեկոսե է, քանի որ Օնորե դե Բալզակի պաշտոնականն կենսագիրներից և ոչ մեկը չի ֆիքսել այս դրվագը նրա կենսագրությունում, բայց կողմնակի փաստերը խոսում են նրա մասին, որ ամենայն հավանականությամբ նման դրվագ այնուամենայնիվ եղել է մեծ գրողի կյանքում։ Հայտնի է, որ Բալզակն ինքն իրեն համարում էր կանանց մեծ գիտակ և հաճախակի էր լինում, որ նա հորիներ փողոցում հանդիպած անծանոթ կնոջ կենսագրությունը հորիներ իր ուղեկիցներին զվարճացնելու համար։
Եվ այսպես, գրազի պատմությունը։ Մի անգամ Բալզակը իր ծաննոթի հետ ճեմելիս է լինում զբոսայգում և նրանք նկատում են, որ իրենց են մոտենում երկու կին, որոնք զարմանալ կոնտրաստ էին ստեղծում միմյանց համար։. մեկը շիկահեր գեղեցկուհի էր՝ հոյակապ կառուցվածքով և նրբագեղ շարժումներով, իսկ մյուսը ոչնչով աչքի չընկնող արտաքին տվյալներով սևահեր է լինում՝ գլխին անճոռնիագույն գլխարկ դրած։ Բալզակը միանգամից հայտարարում է, որ պատարաստ է գրազ գալ, որ շիկահերը բնիկ փարիզեցի է՝ մաքուր փարիզյան շարժուձևով, ամենայն հավանականությամբ նա ունի մի քանի հարուստ սիրեկան, երեխաներ չունի և անհոգ ու գեղեցիկ կյանքով է ապրում, իսկ սևահերը շիկահերի աղախինն է, ով հավանաբար մեկ երեխա ունի, ով երիտասարդության սխալի հետևանքով է ծնվել, և ով ապրում է տատիկի հետ, իսկ ինքը՝ սևահեր կինը, մի կերպ է ծայրը ծայրին հասցնում։
Զարմացած ծանոթն ընդունեց գրազը և պարտվողը պետք է մի լավ ռեստորանում հյուրասիրեր հաղթողին։ Գրողն առանց ամոթի նշույլի մոտեցավ կանանց և միանգամից ծանոթացավ նրանց հետ, բայյց որքան ավելի շատ հարցերի էին պատասխանում կանայք, այնքան ավելի էր խոժոռվում կանանց գիտակի դեմքը... արդյունքում պարզվել էր, որ շիկահերը գերմանացի է, ով երկու երեխանների բարեկիրթ մայր է և հայտնի դիվանագետի կին, իսկ այ սևահերը բնիկ դրանսիացի է։ Ավելին՝ խիստ ազատամիտ դերասանուհի, ով «դեմ չէ ընթրելու պարոնների հետ», ընդ որում, Բալզակին մի կերպ էր հաջողվել պրծնել այդ կնոջից, իսկ այ պարտված ընթրիքի համար վճարելուց նա խուսափել չկարողացավ։

4. Լուսնային գրազ
Այն պահին, երբ ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը իր առաջին քայլն արեց լուսնի վրա, ցնծում էր ոչ միայն ողջ Ամերիկան, այլև մի համեստ ու շարքային բրիտանացի՝ Դեվիդ Թրելֆոլ անունով։ Նրա բախտն անասելիորե բերել էր. այդ օրվանից 9 տարի առաջ՝ 1960 թվականին, նա մտել էր բուքմեքերային մի գրասենյակ՝ 10 ֆունտը գրպանում և միճ խելացնոր խաղադրույք անելու ցանկությամբ։ Առաջարկված ցանկից նրան ամենաշատը դուր էր եկել մոտակա 10 տարում մարդու կողմից դեպի լուսին ճանապարհորդելու տարբերակը և նա խաղադրույք էր արել՝ 1-ը 1000-ի գործակցով։ Պետք է հաշվի առել, որ այն ժամանակներում 10 ֆունտը այդքան էլ քիչ փող չէր հասարակ մարդու համար, որովհետև միջին աշխատավարձը կազմում էր 30-40 ֆունտ։ Այնուամենայնիվ, Դեվիդը ռիսկի դիմեց և ինչպես արդեն գիտենք՝ հաղթեց 9 տարի անց։ Շահած գումարով նա իրեն ճոխ սպորտային մեքենա գնեց։ Սակայն բախտի քմահաճույքով նրա հաղթանակն էլ հենց կործանեց նրան...Մի տարի չանցած Դեվիդը զոհվեց իր սպորտային մեքենայով Ճանապարհատրանսպորտայի պատահարի մեջ ընկնելով։

5. Աշխարհի շուրջ...
Համաշխարհային գրականության մեջ ամենանշանավոր գրազը նկարագրել է Ժյուլ Վեռնը՝ իր «Աշխարհի շուրջ 80 օրում» գրքում և այս պատմությունը շատերին է ոգեշնչել, որպպեսզի կրկնեն Ֆիլեաս Ֆոգի հերոսությունը։ Առաջին մարդը, ում հաջողվել իրական կյանքում սահմանել շրջերկրյա ճանապարհորդության Ժյուլվեեռնյան ռեկորդը, եղել է ամերիկացի լրագրող Նելլի Բլայը, ով 1888 թվականին առաջարկեց News of the World թերթի խմբագրի (ոչ ավել, ոչ պակաս՝ Պուլիցարին) գործուղման ուղղարկել իրեն՝ Ֆիլեաս Ֆոգի երթուղով՝ փոքր ճամպրուկով և 200 ֆունտը գրպանում։
Մինչ Նելլին պատրաստվում էր ուղևորությանը, Cosmopolitan ամսագիրը ևս հետաքրքրվեց այս հարցով և իր թղթակցուհուն հանձնարարեց կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն, բայց հակառակ երթուղով։ Արդյունքում, գրազ կնքվեց, թե կանանցից ո՞վ ավելի շուրջ պտույտ կտ աշխարհի շուրջ։
1889 թվականի նոյեմբերի 14-ին Նելլին նստեց Augusta Victoria նավն ու սկսեց իր ուղևորությունը։ Իհարկե, իրական կյանքում նրան սպասում էին շատ ավելի քիչ արկածներ, քան գրքում էր նկարագրված, բայց այնուամենայնիվ չի կարելի ասել, որ ամեն ինչ հարթ էր Նելլիի համար. եղան ուշացումներ գնացքներից, այցելություն բորոտով հիվանդների ճամբար՝ Չինաստանում, վարժեցված կապիկի գնում՝ Սինգապուրում, անգամ հանդիպում անձամբ Ժյուլ Վեռնի հետ։ Այս ամենը նելլին նկարագրում էր և ուղղղարկում էր իր ամսագիր, որտեղ հրապարակում էին իրենց թղթակցի հաղորդագրությունները։ 
1890 թվականի հունվարի 21-ին, Խաղաղ օվկիանոսում եղած փոթորկի պատճառով Նելլին 2 օր ուշացումով է հասնում ԱՄՆ և գիտակցելով, որ հասարակ գնացքով գնալու դեպքում ոչ մի կերպ չի տեղավորվի գրաֆիկում, կապնվում է Պուլիցերի հետ և վերջինս նրա հետևից անհատական գնացք է ուղղարկում։ Արդյունքում, Նելլին մեկնարկի վայ հասավ ամբողջ 8 օր ավելի շուտ, քան Ժյուլ վեռնի նկարագրած ժամկետն էր, մինչդեռ նրա հակառակորդն այդ պահին դեռ դեքերում էր ատլանտյան օվկիանոսի ջրերը...

1 comment: