Saturday, March 30, 2013

Աշխարհի ամենաթանկարժեք ու էլիտար խմիչքները


luxury drinks
Այս անգամ Ձեզ կներկայացնեմ աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաէլիտար խմիչքների համար հատուկ ու խիստ սահմանափակ քանակությամբ պատրաստվող էլիտար խմիչքները, որոնցից յուրաքանչյուրի գինը սկսվում է մի քանի հազար դոլարից։ Որոշ շշեր ավելի թանկ են, քան դրանց բաղադրությունը, ուստի եկեք ուսումնասիրել դրանք։

Wednesday, March 27, 2013

Աշխարհի ամենատարօրինակ երեխաները

Իհարկե ամեն ծնող վստահ է, որ իր երեխան ամենա-ամենան է, բայց այս գրառման մեջ Ձեզ կներկայացնեմ մի քանի երեխաների, ովքեր էականորեն կբեկեն նման ծնողների համոզվածությունը։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենայուրահատուկ, տարօրինակ, անսովոր երեխաներին.
Լիզզի Քլարքը երևի աշխարհի ամենաչար երեխան է։ Նրա չարություններից ամենահիշարժանները գրանցվել են 1995 թվականին։ Թվեմ դրանցից մի քանիսը.

Tuesday, March 26, 2013

10 պատճառ՝ համբուրվելու համար


Այս անգամ Ձեզ կներկայացնեմ 10 գիտական փաստեր, որոնք փաստում են, որ համբուրվելը ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար։

Monday, March 25, 2013

5 ամենահայտնի ուրվական նավերը


Այս անգամ Ձեզ կներկայացնեմ պատմության ամենահայտնի 5 ուրվագան նավերը, որոնց մասին բազմաթիվ լեգենդներ են հյյուսվել, իսկ դրանցից ոմանք երկար տարիներ հանդիսացել են սնահավատ նավաստիների սարսափը.

1. Օկտավիուս
Օկտավիուսի գողությունը շատերը համարում են պարզապես լեգենդ, սակայն այս նավի մասին պատմությունները ամենահայտնիներից են։ 1775 թվականին Հերալդ անունով կետեր որսացող նավից նկատում են Գրենլանդիայի առափնյա ջրջրում, որն ակնհայտորեն չեր կառավարվում ոչ մեկի կողմից։ Երբ Հերալդի անձնակազմի անդամների Օկտավիուսի վրա են անցնում, հայտնաբերում են անձնակազմի և ուղևորների սառած դիակները, իսկ նավապետին հայտնաբերել էին իր սենյակում։ Նավամատյանի մեջ վերջին գրառումն արվել էր նավը հայտնաբերելուց 13 տարի անց։ Համաձայն լեգենդի, նավն այս ճակատագրին էր առաջացել նավապետի մեղքով, ով գրազ էր եկել, որ Անգլիա կվերադառնա արևելյան ուղղով, բայց ճանապարհին այն ընկել էր սառցային գերության մեջ և Օկտավուսի վրա գտնվող բոլոր մարդիկ մահացել էին։

Thursday, March 21, 2013

Աշխարհի 10 ամենասեքսուալ կանայք ըստ FHM ամսագրի

Ձեզ եմ ներկայացնում FHM ասագրի կազմած աշխարհի 10 ամենասեքսուալ կանանց հիթային շքերթը.

10. Ջեսսիկա Ալբա

40 հետաքրքիր փաստեր սոցցանցերի մասին


1. Սոցցանցերի պատճառով է տեղի ունենում աշխարհի ամեն երրորդ ամուսնալուծություն։
2. Սոցցանցերում գրանցված օգտատերերի 15 տոկոսը սոցցանցերն օգտագործում են ուրիշներին հետևելու համար։ Սա վաղուց արդեն կիրառում են տարբեր հատուկ ծառայություններ, իսկ տարբեր խմբավորումներ էլ  նույն կերպ անդամագրում են մարդկանց իրենց ցանցերի մեջ։
3. Սոցիալական ցանցերու ծանոթությունների հետևանքով ամուսնական դավաճանությունների թիվը եռապատկվել է։
4. Ֆեյսբուքը դեռևս 2011 թվականից պատենտավորել է օգտատերերին հետևելու մի համակարգ, որը թույլ է տալիս հետևել նրանց անգամ այն ժեմանակ, երբ նրանց օնլայն չեն լինում։
5. Սոցցանցերի օգտատերերի 37 տոկոսը հրապարակում է իրենց անձնական կյանքի այնպիսի տվյալներ, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում։

Wednesday, March 20, 2013

8 սովորական թվացող նկարներ, որոնք իրականում սենսացիոն են

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն վայրկյան մենք հեղեղված ենք տարբեր պատկերներով և հազվադեպ ենք վայրկյանից ավել կենտրոնանում այս կամ այն նկարի դետալների վրա, եթե նախորոք զգուշացված չենք, որ տվյալ նկարում ինչ որ յուրահատուկ բան կարող ենք տեսնել։ Եվ շատ իզուր էլ անում ենք, որովհետև երբեմն, առաջին հայացքից ձանձրալի ու ոչնչով չառանձնացող նկարն էլ կարող դարի խորհրդանիշը դառնալ շնորհիվ հենց այն դետալների, որոնք մենք չենք նկատում։ Այս անգամ Ձեզ կպատմեմ 8 նման նկարների մասին, որոնք հայտնի են դարձել հենց իրենց՝ առաջին հայացքից աննկատ մանցող դետալների շնորհիվ։

Thursday, March 14, 2013

Օրենքով գողերի 10 ամենաաղմկահարույց սպանությունները

Այս անգամ Ձեզ կներկայացնեմ քրեական աշխարհի թագավորների՝ օրենքով գողերի 10 ամենաաղմկահարույց սպանությունների 10-նյակը։

10. 2007 թվականի մարտի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվեց Նիկոլաև քաղաքի վերջին օրենքով գողը՝ Պարպուրան։ Սպանությունից մի քանի տտարի առաջ նա կասկածվում էր իր մրցակից Լապյուկայի սպանության մեջ, բայց դատարանն արդարացրել էր նրան։ Պարպուրայի սպանությունից հետո Նիկոլաև քաղաքում այլևս չկան կազմակերպված հանցավոր խմբավորումներ ու կարկառուն քրեական հեղինակություններ։

Monday, March 11, 2013

10 մարդիկ, ովքեր կենդանի են մնացել մահապատժից հետո


 1. Էլիզաբեթ Պրոկտոր

Էլիզաբեթի բախտը չէր բերում մինչև մահապատժի ենթարկվելու պահը. նրան 1692 թվականին ինկվիզիցիան դատապարտել էր մահապատժի՝ վհուկության համար՝ ի հեճուկս վկաների տված վկայությունների, որ նա անմեղ է։ Էլիզաբեթը հղի էր դատի ժամանակ և ծննդաբերեց բանտում, իսկ երբ եկավ մահապատիժն իրականացնելու պահը, նրա կախաղանի պարանը կտրվեց և նա չմահացավ։
2. Ջոն Հենրի Ջորջ Լի
Ջոն Հենրի Ջորջ Լիին կախաղանի էին դատապարտել՝ Էմմա Քեյսի անունով կնոջ սպանությանը հանցակցության մեղադրանքով։ Նրան երեգ անգամ լուկն էին բաց թողել՝ պարանը վզին և երեք անգամն էլ նա կենդանի էր մնացել։
3. Ուիլլիմ Դուելլ
 
Ուիլյամ Դուելլին և 4 այլ հանցագործների կախաղան էին հանել՝ Լոնդոնում երեխայի բռնաբարության և սպանության մեղադրաանքով։ Այդ ժամանակներում հանցագործների մարմինները օգտագործում էին բժշկական հետազոտությունների համար և երբ Դուելլի մարմինն արդեն պատրաստվում էին հերձել, ուսանողը վերջին պահին նա նկատել է, որ այս տմարդը դեռ շնչում է։
4. Զոլեյհադ Կադհոդա

 
Այս կնոջը ջերբակալել էին ամուսնական դավաճանության մեղադրանոքով և ինչպես ընդունված է բազմաթիվ մուսուլմանական երկրներում՝ դատապարտել էին քարկոծման միջոցով իրականցվող մահապատժի։ Մարդուն մինչև գոտկատեղ թաղում են հողի մեջ այնպես՝ որ նա չկարողանա ձեռքերով պաշտպանվել և սկսում են հարվածել քարերով քլխին և իրանին։ Զոլեյհադն էլ չխուսափեց այս բախտիվ, բայց երբ նրան արդեն դիահերձարան են տանում, պարզվու է որ նա՝ չնայած բազմաթիվ վնասվածքներին, կենդանի է մնացել։
5. Վինսելաո Միգել
Վինսելաո Միգելը ձերբակալվում է Մեքսիկյան հեղափոխության ժամանակ և նրան դատապարտում են գնդակահարության։ Վինսելաոն կենդանի մնաց, չնայած, որ նրա մարմնի  մեջ 9 գնդակ էր մտել։ Օգտվելով նրանից, որ նրան մահացած էին համարում, նա կարողացավ արյնաքամ լինելով փախչել և երկար կյանք ունեցավ։ 
6. Ջոն Սմիթ
Ջոն Սմիթը ևս պատկանում է այն հաջողակների թվին, ում հաջողվել է կենդանի մնալ կախաղան բարձրանալուց հետո (բանկերի և փոստային գրասենյակների կողոպուտների համար)։


7. Աննա Գրին

Աննա Գրինը հղիացել էր իր գործատուից ու ժամանակի ոգին այնպես էր, որ համարվում էր, որ նման դեպքերում մեղավոր կողմը կանայք են, քանզի նրանք են գայթակղում։ Երբ ժամանակն եկել էր, Աննան ծննդաբերել էր, բայց մանկիկը մահացել էր ծնվելուց անմիջապես հետո և Աննան փորձել էր թաքցնել մարմինը, բայց նրան բռնել էին և մեղադրել էին երեխայի սպանության մեջ։ Աննային դատապարտել էին կախաղանի, բայց նա ևս կենդանի էր մնացել, ինչը պարզվել էր, երբ թաղման ժամանակ Աննան՝ լինելով դագաղում սկսել էր շնչել։
8. Իոսիֆ Սամուիլ
Իոսիֆ Սամուիլին կախաղան բարձրացրեցին 1801 թվականին՝ մի քանի կողոպուտների և սպանությունների մեղադրանքով։ Իոսիֆին այդ օրը երեք անգամ կախեցին, բայց երեք անգամն էլ նա ողջ մնաց, քանի որ կամ պարանն էր կտրվում, կամ էլ նա էր դուրս գալիս պարանի միջից։ Արդյունքում նրա մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

9. Մեգգի Դիքսոն
Մեգգիի պատմություն գրեթե նույնությամբ կրկնում է Աննա Գրինի պատությունը։ Նա ևս երեխա էր ունեցել իր սիրեկանից, բայց ծննդաբերությունից անմիջապես հետո նրա երեխան մահացել էր և Մեգգին նետել էր մարմինը գետը, բայց մարմինը գտել էին, իսկ Մեգգիին դատապարտել մահապատժին։ Արդեն գերեզմանի ճանապարհին դագաղից թակոց էր լսվել և երբ բացել էին, պարզվել էր, որ Մեգգին ողջ է մնացել։ Մեգգի Դիքսոնը ապրեց ևս 40 տարի...



10. Վիլլի Ֆրենսիս
Սևամորթ այս հանցագործը սպանել էր մի դեղատան սեփականատիրոջ, երբ դեռ 16 տարեկան էր։ Նա իր մեղքը խոստովանել էր և նրան դատապարտել էին մահապատժի՝ էլէկտրական աթոռի միջոցով։ Մահապատժի ի կատա ածման ժամանակ Ֆրենսիսը գոռում էր ցավից, գալարվում էր, ցնցվում էր և այսպես բավական երկար ժամանակ, սակայն երբ լարումն անջատել էին, պարզվել էր, որ նա կենդանի է մնացել։ Չգիտեմ, թե որքանով կարելի է այս դեպքը հաջողակության դրսևորում համարել, քանի որ խեղճ Ֆրենսիսը ուղիղ մեկ տարի անց էլի ենթարկվեց մահապատժի՝ այս անգամ «բարեհաջող» ավարտով։

Thursday, March 7, 2013

Աշխարհի 10 լավագույն դիպուկահար հրացանները

Հաշվի առնելով ընթերցողների հետաքրքրությունը զենքի վերաբերյալ գրառումների նկատմամբ, այս անգամ էլ որոշեցի Ձեզ ներկայացնել Աշխարհի լավագույն 10 դիպուկահար հրացանների հիթ շքերթը։ Եվ այսպե՜ս...

Tuesday, March 5, 2013

21-րդ դարի 10 ամենախոշոր ռազմական օպերացիաները


Պատերազմները կրում են անդադար բնույթ ու միշտ ուղղեկցել են մարդկային քաղաքակրթությանը։ Ավելին, պատերազմները, որքան էլ դա տարօրինակ հնչի, հանդիսացե են մարդկային քաղաքակրթության զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Դարերի ընթացքում փոխվել են դրանց ձևերն ու մասշտաբները, բայց ոչ էությունը։ Այսօր էլ մոլորակի տարբեր կետերում անդադար բռնվում են նոր կոնֆլիկտների հրդեհներ, որոնք կամ մարվում են, կամ էլ վեր են ածվում լայնամասշտաբ պատերազմների, իսկ պատերազմները իրենցից ներկայացնում են տարբեր ռազմական օպերացիաների շղթաներ։ 
Այս անգամ Ձեզ կներկայացնեմ 21-րդ դարում իրականացված 10 ամենախոշոր ռազմական օպերացիաները, որոնք տեղ են գտել տարբեր կոնֆլիկների ու պատերազմական գործողությունների ժամանակ.

Saturday, March 2, 2013

Աշխարհի 10 լավագույն հրացանները


«Military Channel»-ը հրապարեկել է աշխարհի լավագույն 10 հրացանների ցանկը.
10. M-14
10-րդ հորիզոնականը զբաղեցրել է ամերկյան М-14-ը։ Ըստ էության, սա «գարանդ»-ի մոդերնիզացված տարբերակն է՝ 20 7.62x51մմ փամփուշտի տարունակություն ունեցող փամփշտակալով։

Friday, March 1, 2013

Աշխարհի 10 ամենաթանկ ավտովթարները


Ամեն անգամ, երբ ինչ որ մեկն ընկնում է ավտովթարի մեջ, դա ինքնին տխուր իրավիճակ է, քանզի այդ մարդիկ ստիպված են լինում գլուխ դնել վերանորոգման և ԱՊՊԱ-ի հետ, և այս ամենը կարող է արժենալ մինչև մի քանի հազար դոլար, բայց պատկերացրեք, թե ի՜նչ գլխացավանք է դառնում այս գործընթացը էկզոտիկ սպորատային մեքենանաների սեփականատերերի համար, եթե նրանք են ավտովթարի մեջ ընկնում։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենաթանկ մեքենաների մասնակցությամբ ավտովթարների տասնյակը։
10. Bugatti EB110 = $500.000
10_bugatti
Ավտոմեխանիկ Էմիլ Րեթլբենդը տեստային մրցավազք էր իրականացնում 1992 թվականի արտադրության էքսկլյուզիվ Bugatti EB110-ով... գուցե նա հոյակապ մեխանիկ է, բայց որ լավագույն դեպքում միջակ վարորդի կոչման կարող է հավակնել՝ փաստ է, քանիզի նա ժամմանակին չէր նկատել իր մեքենայից ձգվող յուղի հետքը և շուտով կորցրել էր մեքենայի կառավարումը... արդյունքում հենց նրա հերոսությունն է հայտնվել մեր 10-րդ հորիզոնականում։