Thursday, April 18, 2013

Դուք պետք է երջանիկ լինեք, որպեսզի կարողանաք ապրել, իսկ ես՝ ոչ․ Քիանու Րիվզ


Այո, մետրոյի սովորական վագոնում թերթ կարդացող այս երիտասարդը Մատրիցայի լեգենդար դերասան Կիանու Րիվզն է: 

Կիանուն խնրահարույց ընտանիքից էր․ նրա հայրը բանտարկվեց, երբ նա 12 տարեկան էր, իսկ մայրը մերկապարուհի էր: Կիանուի մայրը տեղափոխվեց երեխաների հետ կանադա, որտեղ ևս մի քանի անգամ ամուսնացավ:

Կիանուն ականատես է եղել, թե ինչպես է մահացել իր սիրելին․ նրանք պատաստվում էին ամուսնանալ, երբ նրա սիրած էակը զոհվեց ավտովթարում, իսկ դրանից ավելի վաղ նրանք կորցրել էին իրենց երեխային: Այդ ժամանակից ի վեր Կիանուն խուսափում է լուրջ հարաբերություններից և չի ուզում երեխաներ ունենալ:

Նա այն քիչ հոլիվուդյան գերաստղերից է, ով չունի շքեղ առանձնատներ, այլ ապրում է սովորական բնակարանում, որտեղ ինչպես ինքն է ասում կա ամեն ինչ, ինչ իրեն անհրաժեշտ է: «Ինչի՞ս է պետք դատարկ ու մեծ տուն», - ասում է Րիվզը:


Նրա ամենամտերիմ ընկերը՝ Ռիվեր Ֆենիքսը (Հոակին Ֆենիքսի եղբայրը) մահացել է թմրանյութերի չարաշահումից: Նույն թվականին Կիանուի հորը նորից ձերբակալեցին: 

Կիանուի կրտսեր քույրը հիվանդ էր լեյկիմիայով: Բարեբախտաբար նա հաղթահարեց այդ մհացու հիվանդությունը և այդ բանից հետո Կիանուն Մատրիցա ֆիլմից ստացված իր բազմամիլլիոնանոց հոնորարի 70 տոկոսը հատկացրեց լեյկիմիայի բուժումով զբաղվող հիվանդանոցի:

Ի տարեդարձներից մեկի ժամանակ Կիանուն միայնակ մտնում է քաղցրավենիքի և հրուշակեղենի խանութ, իր համար տորթ է պատվիրում և սկսում է միայնակ ճաշակել այն, իսկ մոտեցող երկրպագուներին նա սիրալիրորեն հյուրասիրում էր իր տորթից և անկաշկանդ շփվում էր հետները:

Նա չունի թիկնապահներ և չի կրում թանկարժեք բրենդերի հագուստներ:

Երբ նրան անվանում են «Տխուր Կիանու», նա սիրում է ասել․ «Դուք պետք է երջանիկ լինեք, որպեսզի կարողանաք ապրել, իսկ ես՝ ոչ»:

No comments:

Post a Comment