Tuesday, November 27, 2012

Պատմության ամենակարևոր ճակատամարտերի թոփ 10. Մաս 2


Շարունակելով մարդկության պատմության ամենակարևոր ճակատամարտերի թոփ 10-նյակը, Ձեզ կներկայացնենք 15-րդ դարից մինչ օրս եղած 5 ճակատամարտերի մասին, որոնք փոխեցին պատմության ընթացքը։

5. Կոստանդնուպոլսի անկումը, 1453թ
Հիրավի, կոնստանդնուպոլսի անկումը հաարվում է պատմության ամենադրամատիկ ճակատամարտերից ու ամենացավալի պարտություններից մեկը։ վերջանականապես թուլացած Բյուզանդիան իր կենաց մահու ճակատամարտն էր տալիս՝ վերջին Բյուզանդական կայսր Կոնստանտին 11-րդ գլխավորությամբ՝ ընդդեմ դարավոր արհավիրք դարձած Օսման թուրքերի՝ Մեհմեդ 2-րդ Զավթիչի գլխավորությամբ։
Հռոմի երբեմնի վեհության իրավահաջորդի վեհությունից էլ բան չէր մնացել։ Ի ր ժամանակի Եվրոպայի ամենամեծ քաղաքը, որն ավելի մեծ էր, քան Լոնդոնը, Փարիզը և Բեռլինն իրար հետ վերցրած, ուներ ընդամենը 10000 պաշտպան՝ բաղկացած հույներից, վենեցիացիներից ու գենուեզցիներից։ Նրանք պետք է պաշտպանեին հսկայական քաղաքը 80000 կանոնավոր բանակից և 100.000 բաշիբոզուկներից բաղկացած թուրքական բանակից։
Քաղաքի պաշարումը սկսվեց 1453 թվականի ապրիլի 2-ին և 57 օր տևած արյունահեղ մարտերից հետո թուրքերին՝ հսկայական կորուստների գնով հաջողվեց գրավել քաղաքը։ Պաշտպաններն այքան համառ դիմադրություն էին ցույց տվել, որ սպանելով տասնյակ հազարավոր թշնամիների իրենք էլ գրեթե բոլորով ընկել էին մարտում, այդ թվում նաև բյուզանդական վերջին կայսրը՝ Կոնստանտինը։ Թուրքերը կարողացեռլ էին վերցնել միայն 500 մարտիկի, այն էլ մեծամասամբ վիրավորների։
Կոնստանդնուպոլսի անկումով մի քանի դարով վերջ դրվեց այլընտրանքային քրիստոնեական քաղաքակրթությանը և միայն 2 դար անց 3-րդ հռոմի դերն իր վրա վերցրեց Ռուսական պետությունը։ Դե իսկ մեզ՝ հայերիս վրա այս պարտության հետևանքները ավելի թանկ ննստեցին, քան բոլոր պատերազմներում կրած պարտություններն իրար հետ վերցրած։

4. Վիեննայի ճակատամարտ. 1683թ
Կոնստանդուպոլսի անկումից ուղիղ 230 տարի անց Օսմանյան կայսրությունը սպառնում էր արդեն ոչնչացնել ողջ արևմտյան քրիստոնեկան քաղաքակրթությունը, իսկ 200.000-անոց թուրքական բանակը պաշարել էր Ավստարիայի մայրաքաղաք Վիեննան, որի անկման դեպքում ճանապարհ կբացվեր դեպի կենտրոննական և արևմտյան Եվրոպա։
Գիակցելով այս վտանգը, Լեհաստանը, Ավստրաիան, գերմանակն մի շարք տերություններ և Զապոռոժյեի կազակները միավորվեցին և 85.000 հոգանոց ուժով առաջ շարժվեցին դեպի թուրքական հորդաները՝ Լեհաստանի արքա Յան Սոբեսկու գլխավորությամբ։
Վիեննայի ճակատամարտը տեղի ունեցավ 1683 թվականի սեպտեմբերին։ Թուրքական բանակի համանատար Կարա Մուստաֆայի հրամանով առավոտյան ժամը 4-ին թուրքերը գրոհեցին Վիեննային հասած քրիստոնեական միացյալ ուժերին, որպեսզի թույլ չտա դրանց լիարժեք ծավալումը։ 13 ժամ արյունահեղ ճակատամարտ էր ընթանում հիմնականում հետևակայինների միջև, իսկ թուրքերը ճակատագրական սխալ էին թույլ տվել. Կարա Մուստաֆան շեշտը դրել էր քաղաքի վճռական գրոհի վրա, ոչ թե բուն ճակատամարտի։ Արդյունքում, Յան Սոբեսկին՝ 20000-անոց ծանր հեծելազորով իրականացրեց պատմության ամենախոշորագույն հեծելազորային գրոհներից մեկը և կանխորոշեց ճակատամարտի արդյունքը։ Թուրքերն ու իրենց դաշնակիցները ջախջախիչ պարտություն կրեցին՝ մարտի դաշտում թողնելով 15000 զոհված ու վիրավոր և 5000 գերի։ Թուրքերը կորցրեցին նաև իրենց ողջ հրետանին ու նահանջեցին։
Վիաննայի ճակատամարտով կարելի է ասել կասեցվեց Իսլամի ռազմական էքսպանսիան դեպի քրիստոնեական Եվրոպա։

3. Բորոդինոյի ճակատամարտ, 1812թ.
1812թ. օգոստոսի 26-ի (Սեպտեմբերի 7-ի) լուսաբացին, Մոսկվայից 125 կիլոմետրի վրա գտնվող Բորոդինո գյուղի մոտի դաշտում իրար դիմաց էին դուրս եկել եվրոպայի միացյալ բանակի՝ Մեծ Բանակի գլխավոր ուժերը (135.000 զինվոր, 587 թնդանոթ)՝ Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ներքո և Ռուսական Կայսրության գլխավոր ուժերը (130-140.000 մարտիկ, 624 թնդանոթ)` գեներալ Կուտոզով հրմանատարության ներքո։
Ճակատամարտը սկսվեց 5։30՝ ֆրանսիական հրետանու համազարկով։
Գրեթե 14 ժամ տեղած արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են՝ ֆրանսիացիները Բորոդինոն համարում են իրենց հաղթանակը, որովհետև գրավեցին ռուսական ճակատի կենտրոնն ու թևը, իսկ ռուսները համարում են իրենց հաղթանակը, որովհետև թեև ֆրանսիացիք գրավեցին դիրքերը, բայց նահանջեցին առանց մարտի։
Կորուստների մասին տվյալները ևս հակասական են։ Ըստ տարբերա աղբյուրների, Ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիարվորներով և գերիներով, իսկ ռուսները 40-45.000. Փաստ է, որ ճակատամարտից հետո ռազմի դաշտում մնացած դիակները այրելիս, հավաքել են մոտ 50.000 դի։
Ամեն դեպքում, Բորոդինոյի ճակատամարտը համարվում է մինչ այդ եղած ճակատամարտտերից ամենաարյունահեղը ու թեև այն չունեցավ վճռական կարճաժամկետ հետևանք հակամարտող կողմերի համար, այն կանխորոշեց 1812 թվականի Հայրենական Մեծ Պատերազմի հաղթական արդյունքը ռուսների համար, որովհետև Նապոլեոնը չկարողացավ հաղթեր ռուսական գլխավոր ուժերին։

2. Ստալինգրադի Ճակատամարտ, 1942-1943թթ
Ստալինգրադի ճակատամարտը գինեսի ռեկորդակիր է, որպես ամենաերկար տևած ու ամենաշատ կյանք խլած եզակի ճակատամարտ ու այս ցուցանիշով այն գերազանցում է 1-ին աշխարհամարտի երկու ամենաարյունահեղ ՝ Մառնի ու Վերդեննի ճակատամարտերի ցուցանիշները։ Սկսվելով 1942 թվականի հուլիսի 12-ին այն ձգվեց մինչև 1943 թվականի փետրվարի փետրվարի երկուսը՝ խլելով ավելի քան 2 միլլիոն մարդու կյանք։
Ստալինգրադի ճակատամարտը վճռորոշ նշանակություն ուներ նաև մեր համար, որովհետև գաղտազերծված արխիվային փաստաթղթերում ֆիքսված է, որ Նացիստական Գերմանիան պայմանավորվածություն ուներ Միլիտարիստական Ճապոնիայի և Թուրքիայի հետ, համաձայն որի, նրանք պետք է ներքաշվեին պատերազմի մեջ Գերմանիայի կողմից հենց գրավվեր Ստալինգրադը։ Ուժերի անմարդկային լարումով ու աննկարագրելի քաջության մասսակայան դրսևորումների գնով, Սովետական Կարմիր բանակին հաջողվեց փայլուն հաղթանակ տանել ֆաշիստների նկատմամբ և ճակատամարտի արդյունքներով ռազմավարակկան նախաձեռնությունն անցավ Սովետական Միության կողմը ու թեև վերջին տարիներին անընդհատ փորձում են այլասերել այդ հաղթանակը և դրա գինը, անհերքելի փաստ է, որ սովետակկան բանակը հաղթեց ու հակասելով ամերիկյան ֆիլմերում նկարագրածի հաղթեց ոչ թե հետևից կրակող գնդացիրների, այլ իր տոկունության ու հմտության շնորհիվ։ Եթե զոհվածների թվից հանենք քաղաքացիական բնակչությունը, ապա կտեսնենք, որ Կարմիր Բանակի ռազմական անվերադարձ կորուստները կազմել են 643.000 մարդ, իսկ Վերմախտինը՝ 841.000 անվերադարձ և սանիտարական կորուստ, գումարած մոտ 240.000 գերի։

1. Կուրսկի ճակատամարտ. 1943թ.
Կուրսկի ճակատամարտը մարկության պատմության ամենախոշոր ճակատամարտն է՝ կիրառված միջոցների ու կենտրոնացված ուժերի հաշվարկով։ Ճակատամարտը որոշեց ոչ միայն երկրորդ աշխարհամարտի արդյունքը, այլևս մարդկության ողջ նորագույն պատմության ընթացքը։ Ճակատամարտն անվանում են նաև նացիստական Գերմանիայի տանկային զորքերի կարապի երգը... Մի խոսքով, ճակատամարտից հետո Գերմանիան այլևս չկարողացավ և ոչ մի լուրջ ու հաջողված հարձակում իրականացնել, իսկ Կարմիր բանակը հաղթական ու արյունալի երթով հասավ մինչև Ռայխսթագ։
Կուրսկի ճակատամարտի սկզբին կողմերը կենտրոնացրել էին հիրավի աննախադեպ մասշտաբի ուժեր՝ սահմանափակ ռազմագծի երկայնքով։ Այսպես, Սովետական Միությանը 1.9 միլլիոն մարտիկ հաշվող, մոտ 5.000 տանկ, 26.500 փող հրետանի և 2.700 ինքնաթիռ հաշվող զորախմբին Հիտլերը հակադրել էր մոտ 1 միլլիոն զինվոր, մոտ 3000 տանկ և 2000 ինքնաթիռ։ Ճակատամարտը մի քանի ֆազա ունեցավ և մի քանի առանձին ճակատամարտերի (այդ թվում պատմության մեջ խոշորագույն տանկային մարտում՝ Պրոխորովկա գյուղի մոտ, որին երկու կողմից միաժամանակ մասնակցում էր գրեթե 1500 տանկ) արդյունքում Կարմիր բանակը սկզբում կանգնեցրեց գերմանական հարձակումը և այնուհետև հակահարձակման անցնելով ջախջախեց այն։ Կողմերի կորուստները զարհուրելի էին և զիջում էին միայն Ստալինգրադի մսաղացի ցուցանիշներին։ Այսպես, հուլիսի 5-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր բանակը կորցրեց 255.000 հազար զինվոր, 6000 տանկ և ԻՀՀ, 5.200 միավոր հրետանի և 1600 ինքնաթիռ, իսկ գերմանական կկողմը կորցրեց 0.5 մլն մարդ, 1500 տանկ և մոտ 1700 ինքնաթիռ։

No comments:

Post a Comment