«Արդեն երեք տարի է անցել, սակայն ես ամեն ինչ հիշում եմ երեւանյան մրցաշարից: Հիշում եմ, թե ինչպես մեզ դիմավորեցին Բաքվում: Եզրափակիչում ես պարտվեցի, քանի որ մրցավարն օգնեց ռուս մարզիկին, թեեւ ինքս էի մեղավոր: Երեւանյան մրցաշարը այնքան էլ չէր տարբերվում մյուսներից: Մենք հոգեբանորեն պատրաստ էինք տրիբունաների ճնշմանը: Վստահ եմ, որ այս տարի մեր բռնցքամարտիկները հաջողություններ կունենան Հայաստանում:Երեւանում մենք չենք զբոսնել քաղաքում, քանի որ դուրս չէինք գալիս հյուրանոցից: Մեզ հսկում էին բարձր մակարդակով: Ընդհանրապես, ամեն ինչ լավ էր կազմակերպված: Մենք հանգրվանել էինք առանձին հյուրանոցում եւ մրցմանը ժամանում էինք ոստիկանների ուղեկցությամբ: Մեր ավտոբուսը չէր կանգնում կարմիր լույսի տակ: Նույնիսկ երբ զուգարան էինք գնում, այնտեղ մեզ մեկ թիկնապահ էր հսկում»։Ի դեպ, ավելի վաղ Ադրբեջանը հաստատել էր, որ կմասնակցի նոյեմբերի 25-ին Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Friday, November 2, 2012
Հայ թիկնապահները հսկել են ադրբեջանցի մարզիկներին անգամ զուգարանում
Ադրբեջանցի ձյուդոիստ Իլգար Մուշկիևը, ով 3 տարի առաջ Երևանում կայացած ձյությի Եվրոպայի առաջնության ժամանակ արծաթե մեդալի էր արժանացել, հարցազրույց է տվել ադրբեջանական azerisport.com կայքին, որտեղ պատմել է, թե ինչ բարձր մակարդակով էր կազմկերպված ադրբեջանական դելեգացիայի անվտանգության ապահովման հարցը.
Labels:
ադրբեջան,
անվտանգություն,
թիկնապահ,
մարզիկ,
սպորտ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment