Saturday, March 30, 2013

Աշխարհի ամենաթանկարժեք ու էլիտար խմիչքները


luxury drinks
Այս անգամ Ձեզ կներկայացնեմ աշխարհի ամենաթանկարժեք ու ամենաէլիտար խմիչքների համար հատուկ ու խիստ սահմանափակ քանակությամբ պատրաստվող էլիտար խմիչքները, որոնցից յուրաքանչյուրի գինը սկսվում է մի քանի հազար դոլարից։ Որոշ շշեր ավելի թանկ են, քան դրանց բաղադրությունը, ուստի եկեք ուսումնասիրել դրանք։
The Highland Park 50-ամյա վիսկի
Այս թանկարժեք խմիչքի շիշը պատրաստվում է մաքուր արծաթից՝ աշխարհահռչակ Maeve Gillies of MaeVona դիզայներական ընկերության կողմից։ Ընդհանուր պատրաստվել է 275 շիշ, որոնք վաճառքի կհանվեն մինչև հոկտեմբերի վերջ, իսկ յուրաքանչյուր արժեքը կլինի 16500 դոլար։ 
luxury drinks
Hennessy “Paradis Horus”
«Դրախտային ժամեր» կոչվող այս էլիտար կոնյակի շշերի պատրաստման համար անհրաժեշտ է 18 կարատ ոսկի, իսկ շշերի դիզային հեղինակը իտալացի տաղանդավոր դիզայներ Ֆերրուչիո Լավիանին է։ Նա շշերին այրվող կրակի տեսք է տվել՝ ոգեշնչված եգիպտական Հորուս արևի աստծո կերպարից։ Միյան կոնյակը, որը լցվում է այս շշերի մեջ 25-130 տարվա հնության կուպաժ է ներկայացնում իրենից և արժե 1400 եվրո։
luxury drinks
luxury drinks
Dom Perignon Vintage 1995 White Gold Jeroboam
Dom Pérignon Vintage 1995 White Gold Jeroboam-ը սկսել է թողարկվել 2008 թվականից և հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք շամպայնը՝ մեկ շիշն արժե 17000 դոլար։ Սա երեք լիտրանի շշի մեջ լցվող շամպայն է, իսկ շիշը մատուցվում է սպիտակ ոսկուց պատրաստված և փորագրված թիթեղյա շապիկով։ Այս թանկարժեք հաճույքից արտադրվել է ընդհամենը 100 շիշ։
luxury drinks
luxury drinks
Rémy Martin Black Pearl Grande Champagne
“Black Pearl Louis XIII” էլիտար կոնյակից արտադրվել է ընդհամենը 786 շիշ, որոնցից յուրաքանչյուրի գինը սկսվում է $15,000 դոլարից. Baccarat ֆրանսիական ընկերությունը 20 դիզայներներ հատկացրեց, որպեսզի սև ճենապակուց շշեր և դրանց տարրաններ պատրաստվեն։
luxury drinks
The Dalmore’s 1951 Sirius Vintage վիսկի
2009-ին The Dalmore ընկերությունը հայտարարեց աշխարհի վիսկիի ամենաէլիտար տարարտեսակներից մեկի՝ Սիրիուսի հատուկ խմբաքանակի արտադրության մասին, որի ամեն մի շշի գինը 10000 ֆունտ սթերլինգ էև կազմում։ The Dalmore’s 1951 Sirius Vintage ալկոհոլի պարրունակությունը 45% է և այն հասանելի է միայն VIP գնորդների համար՝ աշխարհի մի շարք World Duty Free խանութներում։
luxury drinks
luxury drinks
DIVA Premium Vodka
“DIVA Premium Vodka”-ը եռակի թորում անցած էլիտար օղի է, որն արտադրվում է Blackwood Distillers շոտլանդական ընկերության կողմից։ Այս օղու բացառիկության պատճառը դրա թորման ձևի մեջ է. այն թորում են ոչ միայն հատուկ ածխագնդիկների միջոցով, այլև ադամանդի փոշու, իսկ ամեն շշի մեջ կա թանկարժեք քար։ Կախված նրանից, թե ինչ թանկարժեք քար է տվյալ շշում և ինչ չափսի, այս խմիչքի մեկ շշի գինը տատանվում է 3700-1 միլլիոն դոլարի սահմաններում։
luxury drinks
luxury drinks
luxury drinks
luxury drinks
57-ամյա Macallan Lalique՝ Decanter (Lalique III)-ում
Ֆրանսիական Lalique ճենապակյա իրերի ընկերությունը հատուկ The Macallan-ի 57-ամյա վիսկիի համար շշեր է պատրաստել՝ 400 հատ, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 15000 դոլար։luxury drinks
luxury drinks
Bollinger 007: James Bond edition
Ձեյմս բոնդի մասին պատմող ֆիլմերի 4-րդ ցիկլի կապակցությամբ Bollinger շամպայնների ընկերությունը թողարկեց էլիտար շամպայնների սահմանափակ խմբաքանակ։ Այս էլիտար խմիչքից թողարվել է ընդհամենը 207 շիշ շամպայն, որնց տարրաների դիզայնը մշակվել է ֆրանսիացի Էրիկ Բերտյեի կողմից։ Ամեն շիշն ունենալու է իր սերիական համարը, իսկ  The Bollinger 007 համարի շիշն արժենալու է 6000 դոլար։
luxury drinks
luxury drinks
L’Or de Jean Martell կոնյակ
Martell Cognac կոնյակների ընկերությունը թողարկել է բացառիկ համային որակներով  L’Or de Jean Martell կոնյակը, որն իրենից ներկայացնում է կրկնակի թորում անցած 4 լավագույն բերքերի կուպաժավորումից ստացված հրաշալի կոնյակ։ Այս խմիչքի մե շիշն արժե 2800 եվրո։
luxury drinks
luxury drinks
Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne
Henry IV-ը վաճառվում է 24 կարատ ոսկուց և պլատինից շշերով, որոնց վրա հեղինակավոր ոսկերիչ Խոսե Դավալոսի կողմից հղկված և տաշված 6500 ադամանդներ են։ 100-ամյա կոնյակն ունի 41 աստիճան թնդություն, իսկ այս խմիչքի մեկ շիշը կշռում է 8 կիլոգրամ։ Այս խմիչքի մեկ շշի գինը սկսվում է 1 միլլիում ֆունտ սթերլինգից։
luxury drinks
luxury drinks

No comments:

Post a Comment