Monday, March 25, 2013

5 ամենահայտնի ուրվական նավերը


Այս անգամ Ձեզ կներկայացնեմ պատմության ամենահայտնի 5 ուրվագան նավերը, որոնց մասին բազմաթիվ լեգենդներ են հյյուսվել, իսկ դրանցից ոմանք երկար տարիներ հանդիսացել են սնահավատ նավաստիների սարսափը.

1. Օկտավիուս
Օկտավիուսի գողությունը շատերը համարում են պարզապես լեգենդ, սակայն այս նավի մասին պատմությունները ամենահայտնիներից են։ 1775 թվականին Հերալդ անունով կետեր որսացող նավից նկատում են Գրենլանդիայի առափնյա ջրջրում, որն ակնհայտորեն չեր կառավարվում ոչ մեկի կողմից։ Երբ Հերալդի անձնակազմի անդամների Օկտավիուսի վրա են անցնում, հայտնաբերում են անձնակազմի և ուղևորների սառած դիակները, իսկ նավապետին հայտնաբերել էին իր սենյակում։ Նավամատյանի մեջ վերջին գրառումն արվել էր նավը հայտնաբերելուց 13 տարի անց։ Համաձայն լեգենդի, նավն այս ճակատագրին էր առաջացել նավապետի մեղքով, ով գրազ էր եկել, որ Անգլիա կվերադառնա արևելյան ուղղով, բայց ճանապարհին այն ընկել էր սառցային գերության մեջ և Օկտավուսի վրա գտնվող բոլոր մարդիկ մահացել էին։


2. Ջոյտա
Այս նավը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ 1955 թվականին։ Այն անհայտացել էր Տոկելաու կղիզների մոտ և ազդանշան ստանալուց ժամեր անց արդեն որոնողական էկսպեդիցիա էր կազմակերպվել, սակայն նավը կարրողացե էին հայտնաբերել միայն 5 շաբաթ անց։ Հայտնաբերման պահին նավի վրա կենդանի շունչ չէր եղել։ Բացակայում էին նաև բոլոր փրկարարական նավակները և փոխադրվող բեռը, իսկ նավի մի կողմը ուժեղ վնասված էր։ Մանրամասն հետազոտությունը ցույց էր տվել, որր նավի ռադիոընդունիչը կարգավորվել էր օգնություն խնդրելու հաղորդագրություն ուղղարկելու վրա, իսկ նավի քթամասում հայյտնաբերվել էր բժշկական պայուսակ և մի քանի արյունոտ վիրակապեր։ Այնուամենայնիվ, նավի անձնակազմի և ուղևորների ճակատագիրը մինչ օրս էլ անհայտ է մնում, ինչպես նաև անհայյտացման պպատճառները։

3. Լեդի Լավիբոնդ
Սիմոն Փիլ նավի նավապետն՝ ամուսանանալուց հետո որոշում է կնոջ հետ ծովային ճանապարհորդության գնալ ի տիկնոջ հետ՝ չնայած, որ սնահավատ նավաստիների մոտ նավի վրա կնոջ ներկայությունը դժբախտության նախանշան է ընկալվում։ Նրանք ծով դուրս եկան 1748 թվականի փետրվարի 13-ին։ Ի դժբախտություն Փիլի և մնացած անձնակազմի, նրա կնոջը թունդ սիրում էր նաև նրա օգնականը, ով չարացած լինելով, որ նավապետի կինը իրեն չէր ընտրել, դիտավորությամբ ուղղել էր նավը դեպի ծանծաղուտ և նավն այնպես էր վնասվել, որ խորտակվել էր՝ իր հետ տանելով բոլոր ուղևորների և անձնակզմի անդմաների կյանքերը։ Համաձայն լեգենդի, Լեդի Լավիբոնդը հայտնվում է Քենթ դքսության ափերի մոտ ամեն 50 տարին մեկ։ 
4. Մարիա Ցելեստա
Մարիա Ցելեստան առևտրային նավ է, որի անձնակազմը լքել էր այն՝ թողնելով, որպեսի այն առանց կառավարման դեգերի Ատլանտյան օվկիանոսում։ Հայտնաբերման պահին նավը բացարձակ անվնաս էր, իսկ նրա պահհեստները լի էին ուտելիքով, բայց բոլոր փրկարարական նավակները, նավամատյանն ու որամենակարևորն է՝ անձնակազմը բացակայում էին։ Պայքարի նշույլներ անգամ չկային, իսկ ալկոհոլի պաշարները տեղում էին, ինչը բացառում էր, որ նավի վրա ծովահեններ են հարձակվել։ Ամենայն հավանականությամբ, անձնակազմը լքել էր նավը փոթորիկի, կամ էլ ինչ որ անհայտ տեխնիկական պատճառով։

5. Թռչող Հոլանդացի
Անկասկած, ծովային ֆոլկլյորում ամենահայտնի ուրվական նավը Թռչող Հոլանդացին է։ Նավի մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 1700-ականերով՝ Ջորջ Բերրինգթոի «Ճանապարհորդություն դեպ Բոտանի Ծովածոց»։ Համաձայն լեգենդի, Թռչող Հոլանդացին նավ էր, որն Ամստերդամից, որի նավապետն էր Վան դեր Դեկենը։ Նավն ուղղևորվում էր դեպի արևելյան Հնդկաստան Բարի Հույսի հրվանդանի մոտ ընկավ ուժեղ փոթորիկի մեջ։ Նշանակետին հասնելու վճռականությունից խենթացած նավապետ Վան դեր Դեկենը սպանում է իր առաջին օգնականին, որը դեմ էր, որ նավը անցներ հրվանդանով, մինչև փոթորիկի ավարտը, բայց նավապետը չկարողացավ սանձել փոթորիկը և նավը խորտակվեց և ինչպես ասվում է լեգենդում, այդ օրվանից ի վեր, նավն ու նավապետը դատապարտված են հավերժ դեգերել ծովերում և այդպես էլ չհասնել։

No comments:

Post a Comment