Պատերազմները կրում են անդադար բնույթ ու միշտ ուղղեկցել են մարդկային քաղաքակրթությանը։ Ավելին, պատերազմները, որքան էլ դա տարօրինակ հնչի, հանդիսացե են մարդկային քաղաքակրթության զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Դարերի ընթացքում փոխվել են դրանց ձևերն ու մասշտաբները, բայց ոչ էությունը։ Այսօր էլ մոլորակի տարբեր կետերում անդադար բռնվում են նոր կոնֆլիկտների հրդեհներ, որոնք կամ մարվում են, կամ էլ վեր են ածվում լայնամասշտաբ պատերազմների, իսկ պատերազմները իրենցից ներկայացնում են տարբեր ռազմական օպերացիաների շղթաներ։
Այս անգամ Ձեզ կներկայացնեմ 21-րդ դարում իրականացված 10 ամենախոշոր ռազմական օպերացիաները, որոնք տեղ են գտել տարբեր կոնֆլիկների ու պատերազմական գործողությունների ժամանակ.
10. Peninsula Strike օպերացիա
10. Peninsula Strike օպերացիա
«Peninsula Strike» (թարգմանաբար՝ Հարված թերակղզուն), այս անվանում են էր կրում Իրաքյան երկրորդ պատերազմի ակտիվ ֆազայի ավարտից հետո առաջին խոշոր օպերացիան։ 2003 թվականի մայիսին Բաղդադի հյուսիսում գտնվող «սուննիական եռանկյունում» սկսեց ակտիվանալ օկուպացիոն զորքերի դեմ պարտիզանական շարժումը։ Ի պատասխան պարտիզանների գործողությունների, ԱՄՆ զինված ուժերը հունիսի 9-13-ն Տուլույա քաղաքի շրջանում իրականացրին «Peninsula Strike» օպերացիան, որին մասնակցում էին 3-րդ և 4-րդ հետևակային դիվիզիաները, ինչպես նաև 173-րդ օդադեսանտային բրիգադը։
Միակ խոշոր մարտական բախումը տեղի ունեցավ հունիսի 13-ին, երբ պարտիզանները ամերիկյան տանկային շարասյան անհաջող դարանակալման փորձ անցկացրեցին՝ կորցնելով 27 մարտիկ։ Հարկ է նշել, որ այս անհանգիստ շրջանը չխաղաղվեց օպերացիայից հետո։

9. ան-Նաջաֆի ճակատամարտը
Ան-նաջաֆի ճակատամարտը Երկրորդ Իրաքյան պատերազմի առանցքային իրադարձություններից մեկն է։ Ան-Նաջաֆը շիայական քաղաք է, որը գտնվում է Բաղդադից 150 կիլոմետր հեռավորության վրա։ Դաշնակիցները մարտի վերջին պաշարեցին քաղաքը և շրջափակեցին այն իսկ մարտի 26-27-ին տեղի ունեցան կատաղի բախումներ ամերիկյան 3-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումների և իրաքյան բանակի ու աշխարհազորի ստորաբաժանումների միջև։ Ամերիկյան տվյալներով երկօրյա մարտերի արդյունքում զովեցին քաղաքի 650 պաշտպաններ, իսկ ամերիկացիները կորցրեցին երկու Մ1 Աբռահամս տանկ եր մի քանի զինվոր։ Ի վերջո քաղաքը գրավվես ամերիկյան 101--րդ օդա-դեսանտային դիվիզիայի ուժերի երգրավման շնորհիվ։
8. Բութանի զորքերի գործողություններն ընդդեմ ասսամյան սեպարատիստների
8. Բութանի զորքերի գործողություններն ընդդեմ ասսամյան սեպարատիստների
2003 թվականին Բութանի կառավարական զորքերը մասշտաբային օպերացիա իրականացրեցին ասսամյան անջատողական ուժերի դեմ, ինչի արդյունքում սեպարատիստական մի քանի ռազմականացված կազմակերպությունների՝ Ասսամի ազատագրման միացյալ ճակատը (ULFA), Բոդոլանդի ազգայի-ժողովրդավարական ճակատը (NDFB) և KLO-ն դուրս մղվեցին բութանի տարածքից և վերադարձան Հնդկակաստանի արածքում գտնվող իրեննց բազաները։
7. Ռամադիի ճակատամարտը
2005 թվականի դեկտեմբերի 1-ին սկսվեց իրաքյան Ռամադի քաղաքի իրաքցի ապստամբ գրոհայինների կողմից, այն բանից հետո, երբ դեռ նոյեմբերին Անբար նահանգում իրավիճակը վերջնականապես դուրս էր եկել ամերիկացիների տիիրապետության տակից։ Տեղի նահանգապետին հնազանդ փոքրաթիվ ոստտիկանական զորքերն ի վիճակի չէին դիմակայելու 400 լավ զինված գրոհայիններին, որոնք մտան քաղաք կարճ հրետակոծությունից հետո։ Մի քանի կարճ փոխհրաձգություններից հետո նրանց հաջողվեց գրավելլ քաղաքի կենտրոնը, բայց արդեն ցերեկը քաղաք մտան 500 ամերիկյան ու բրիտանական զինվորներ։ Երկու ժամ տևած կատաղի մարտերից հետո վերջիններից հաջողվեց ցրել գրոհայինների ուժերը և վերականգնել վերահսկողությունը Ռամադի քաղաքում, բայց այս միջադեպը էապես սասանեց ամերիկյան զորքերի հեղինակությունն Իրաքում։
6. Ֆաոյի ճակատամարտը
Ֆաոյի ճակատամարտը Իրաքյան երկրորդ պատերազմի խոշորագույն ռազմական օպերացիաներից մեկն էր և այն գրավելլը կոալիցիոն ուժերից ուժերի մեծ լարում պահանջեց։ 2003 թվականին իրականացված այս օպերացիայի նպատակը նավթով հարուստ Ֆաո թերակղզու գրավումն էր՝ մինչ իրաքյան ուժերը կհասցնեին պայթեցնել նավթամուղերը։ Օպերացիային մասնակցում էին բրիտանական ծովային հետևակայինների 3-րդ բրիգադը և ամերիկյան ծովային հետևակայինների 15-րդ էկսպեդիցիոն ջոկատը։ Վճռական գրողը սկսվեց մարտի 20-ին՝ ուղղաթիռների և կործանիչ-ռմբակոծիչների ուժգին հարվածներով։ Արդեն ամսի 23--ին անգլո-ամերիկյան միացյալ ցամաքային ուժերը միացան գրոհին և խիստ համառ դիմադրությունը կոտրել կարողացան միայն ամսի 25-ին։ Զոհերի մասին հավաստի տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ մարտում զոհվեցին մի քանի հարյուր իրաքցիներ և մի քանի տասնյակ դաշնակիցներ։
5. Ում-Կասրի ճակատամարտը
Ում-Կասրի ճակատամրտը անմիջապես հետևեց Ֆաոյի ճակատամարտին։ Իրաքայն այս կարևոր նավահանգստի գրավման համար կիրառվեցին ամերիկյան ծովային հետևակայինների 15-րդ էքսպեդիցիոն ջոկատը, բրիտանական ծովային հետևակայինների 3--րդ բրիգադը և լեհական բանակային ստորաբաժանումները։ Չնայած իրաքցիների համառ դիմադրությանը, արդեն մարտի 25-ին քաղաքը գրավված էր, իսկ նավահանգստի ջրերը ականազերծվում էին հատուկ վարժեցված դելֆինների և սակրավորների միջոցով։
4. Բաղդադի գրավումը
Բաղդադի գրավման օպերացիան եզրափակիչ օպերացիան էր՝ Իրաքյան երկրորդ պատերազմի ակտիվ ֆազայում և տևեց 2003 թվականի ապրիլի 3-12-ը։ Հատկանշական է, որ Բաղդադի գրավումն իրականացվում էր բացառապես ամերիկյան ուժերով, բայց պետք է նշել, որ քաղաքն առանձնապես չէին էլ պաշտպանում։ Քաղաքի գրավմանը մասնակցում էին ամերիկյան Բանակի ու Ծովային հետևակայինների կորպուսի ստորաբաժանումները, որոնց աջակցում էին Աբրահամս տանկեր, M113 զրահափոխադրիչներ և Բրեդլի ՀՄՄ-ներ։
Գրոհի առաջին փուլում քաղաքը ենթարկվեց ինտենսիվ ռմբակոծության և հրետակոծության, ամսի 4-ին գրավվեց օդանավակայանը, ամսի 5-ին տանկերը սկսեցին առաջին կարճատև րեյդերը, ամսի 7-ին շեշտակի գրոհով գրավվեց Տիգրիս գետի ափին գտնվող Սադդամի պալատը։ Ամսի 9-ին Սադդամը վերջին անգամ դիմեց իր համաքաղաքացիների ամբոխին՝ որպես նախագահ, իսկ արդեն ամսի 10-ին ամերիկացիները գրոշում էին նրա բունկերը, սակայն նրանց չհաջողվեց գերևարել Հուսեյնին։ Հուսեյնի փախուստից հետո դեռ երկու օր իրաքցիները շարունակում էին դիմադրությունը։

3. Ֆալլուջայի առաջին օպերացիան
2004 թվականին ամերիկյան ծովային հետևակայինների 6000-անոց զորագունդը փորձեց կարգուկանոն հաստատել ապստամբոծ Ֆալլուջա քաղաքում, բայց քանի որ ամերիկացիները լուրջ թերագնահատել էին իրենց դիմակայող ապստամբենրի թիվը, օպերացիան կարելի է ասել ունեցավ խայտառակ ավարտ ամերիկացիների համար։
Ապրիլի 5-ին սկսված փողոցային մարտերը կարճ ժամանակ անց հստակորեն ցույց տվեցին, որ 6000 ամերիկացիներին, որոնց ակտիվորեն աջակցում էր ամերիկյան հրետանին ու ավիացին, դիմակայում էր լավ զինված ու պատրաստված 15-20.000 ապստամբ։ Ապրիլի 9-ին կնքվեց զինադադար և այդ ընթացքում ամերիկացիներին հաջովել էր իրենց հսկողության տակ առնել քաղաքի ընդամենը 16-25 տոկոսը։ Ամերիկացիները այդ կարճ ժամանկահատվածում կորցրեցին մոտ հարյուր զինվոր, ինչն ամենամեծ ցուցանիշն էր իրաքյան կոմպանիայի ընթացքում՝ այդ պահի դրությամբ։ Իրաքցիների զոհերն էլ հսկայական էին և հիմնականում խաղաղ բնակիչներ էին, քանզի քաղաքը ինտենսիվ հրետակոծվում ու ռմբակոծվում էր ամերիկացիների կողմից։ Համաձայն տարբեր աղբյուրների, այս օպերացիան խլեց մի քանի հարյուր իրաքցիների կյանք։
2. Ցխինվալյան օպերացիան

2008 թվակականի կարճատեվ Հարավ-օսական կոնֆլիկտի առանցքային մասը Ցխինվալյան մարտերն են, որոնք սկզբում ընթանում էին վրացական բանակի առավելությամբ, բայց նրանցից նախաձեռնությունը խլեցին վրա հասած ռուսական բանակի ստորաբաժանումները։ Մի քանի օր տևած մարտերի արդյունքում քաղաքը ենթարկվվեց երկուստեք հրետակոծության ու ռմբակոծության, իսկ բուն քաղաքում չէին դադարում փողոցային մարտերը։ Արդյունքում վրացական բանակը գլխովին ջախջախվեց ու փաստացի դադարեց գոյություն ունենալ որպես մարտունակ կառույց, բայց օսերի ու ռուսների համար էլ հաղթանակը էժան չնստեց։ Մինչ օրս հայտնի չեն զոհերի հստակ քանակը։ ըստ տարբեր աղբյուրների ռուս-օսական ընդհանուր մարտական կորուստները կազմեցին մոտ 500 մարդ, իսկ վրացիները կորցրեցին մոտ 2000 զինվոր։
1. Ֆալլուջայի երկրորդ ճակատամարտը
2004 թվականի նոյեմբերի 8-20-ը տեղի ունեցավ այս պահի դրությամբ 21-րդ դարի ամենախոշոր ռազմական օպերացիան, որը վերջացավ 21-րդ դարի առաջին խոշոր ռազմական հանցագործությամբ։ վերլուծելով առաջին ճակատամարտի անհաջող փորձը ամերիկացիները մի շարք հետևություններ արեցին և այս անգամ քաղաքի գրավման համար ներգրավեցին մոտ 20000 զինվորական։ Ի հեճուկս ամերիկացիների ակնկալիքների, անգամ այսքան զորքով ու էլ ավելի ուժգին հրետակոծության ու ռմբակոծության առկայության դեպքում, քան առաջին ճակատամարտի ժամանակ էր, Ֆալլուջան պակաս արյունահեղ չդառավ ամերիկացիների համար։ Փողոցային մարտերը օրեկան տասնյակ ամերիկացիների ու իրաքցիների կյանքեր էր խլում, բայց հաստատուն հաջողության հասնել չէր ստացվում։ Ի վերջո ամերիկացինները դիմեցին մի քայլի, որն իրականում ռազմական հանցագործություն է և հակասում է Ժնևյան կոնվենցիային՝ քաղաքի պաշտպանների դիրքերը ռմբակոծվեցին սպիտակ ֆոսֆոր պարունակող մարտագլխիկներով ռումբերով։ Սա արգելված զինատեսակ է և դասվում է քիմիական զենքերի շարքին։ Արդյունքում, մոտ երկու շաբաթյա մարտերի արդյունքում տալով 120 զոհ ամերիկացիներն ի վերջո հնազանդեցրին քաղաքը՝ սպանելով մոտ 5000 իրաքցու՝ մեծ մասամբ խաղաղ բնակիչների։
No comments:
Post a Comment