Wednesday, March 20, 2013

8 սովորական թվացող նկարներ, որոնք իրականում սենսացիոն են

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն վայրկյան մենք հեղեղված ենք տարբեր պատկերներով և հազվադեպ ենք վայրկյանից ավել կենտրոնանում այս կամ այն նկարի դետալների վրա, եթե նախորոք զգուշացված չենք, որ տվյալ նկարում ինչ որ յուրահատուկ բան կարող ենք տեսնել։ Եվ շատ իզուր էլ անում ենք, որովհետև երբեմն, առաջին հայացքից ձանձրալի ու ոչնչով չառանձնացող նկարն էլ կարող դարի խորհրդանիշը դառնալ շնորհիվ հենց այն դետալների, որոնք մենք չենք նկատում։ Այս անգամ Ձեզ կպատմեմ 8 նման նկարների մասին, որոնք հայտնի են դարձել հենց իրենց՝ առաջին հայացքից աննկատ մանցող դետալների շնորհիվ։

8. Գտիր բռնապետին
Առաջին հայացքից թվում է, թե այս նկարի միակ ուշագրավ պահը կայանում է նրանում, ամբոխի բոլոր տղամարդիկ միանման գլխարկներով են, այնինչ, այս նկարում մենք երկու դարակազմիկ պահ ենք տեսնում.
- նկարն արված է 1914 թվականի օգոստոսի երկուսին՝ Մյունհենի Օդեոնպլաց հրապարակում և այն ինչ մենք տեսնում ենք, ոչ այլ ինչ է, քան շարքային գերմանացիների ոգևորությունը՝ կապված Գերմանական կայսրության Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու մասին հայտարարության հետ։
- դե իսկ երկրորդ դարակազմիկ պահը՝ այն խրոխտ բեղավոր երիտասարդն է, ով այս նկարում հայտնվելուց 25 տարի անց արյան մեջ կխորտակի աշխարհը։ Ծանոթացեք, 26-ամյա երիտասարդ Ադոլֆ Ալոիսի Հիտլերն է։
Նկարի հեղինակը Հեյնրիխ Հոֆմանն է, ով ավելի ուշ դարձավ Հիտլերի անձնական լուսանկարիչը։ Վերջինս հանկարծակի նշմարել էր իր իսկ պատկերը 18 տարվա վաղեմության նկարի վրա, երբ 1932 թվականին այցելել էր լուսանկարչի արհեստանոց։

7. Մարդն ընդդեմ տանկերի


Եթե դուք չիմանայիք այս նկարի պատմությունը և տեսնաեիք այն ձեր ֆեյսբուքյան էջին, գուցե բացի երկու վազող երիտասարդներից ոչ մի հետաքրքիր բան չնկատեիք և այդպես էլ մոռանայիք։ Այնինչ, եթե ավելի ուշադիր լինեք, կնակտեք, որ հետին լանում երկու շատ տարօրինակ դետալներ կան։ Առաջին նման տարօրինակ դետալը նկարի աջ անկյունում երևացող տանկերի շարասյունն է։
Այսպես, արդեն հասկանալի է դառնում, որ այս մարդիկ հենց այնպես չեն վազում, այլ գլխիկորույս փաախում են տանկերից։ Այնուամենայնիվ, ամենակարևոր ու ամենաաննկատ մնացող դետալը նկարի ձախ անկյունին երևացող միայնակ մարդն է՝ տոպրակները ձեռքին։

Այո´, սա հենց այն անանուն մարդն է՝ Տյանանմեն հրապարակում 1989 թվականին արված հայտնի լուսանկարից։ Տանկերը, որոնք ուղղարկված էին, որպեսզի ցրեին ցուցարարների, բավականին երկար ժամանակ կանգ էին առել անորոշության մեջ՝ շնորհիվ այս քաջ մարդու արարքի։
Նկարի հեղինակը Թերրիլ Ջոնսն է, ով սկզբում մտածում էր, որ իր կադրն անօգուտ է, քանի որ համաշխարհային տարածում գտավ մեկ այլ լուսանկարչի կողմից արված լուսանկարը, որտեղ այս ըմբոստը անմիջապես տանկերի դիմացնն էր կանգնած և նա չհրապարակեց լուսանկարը մինչև 2009 թվականը՝ ի պատասխան շրջանառվող այն վարկածին, որ այդ մարդը պատահաբար էր հայտնվել տանկերի դիմաց՝ փողոցն անցնելիս։ Ջոնսի նկարի վրա արդեն պարզ երևում է, որ անանուն հերոսը վաղօրոք էր կատել տանկերը և դիտավորյալ էր գնացել ու նրանց դեմն առել...

... մինչ այս մի հերոսը հավանաբար մոտակա հանրային զուգարանն էր փնտրում՝ տանկերի առաջացրած սարսափից։

6. Գտիր բռնապետին - 2

Կարո՞ղ եք առանց շարունակությունը նայելու գտնել մեր օրերի ամենահայյտնի բռնապետերից մեկին։ Թվում է թե պարզապես սովորական դպրոցական նկար է, բայց այս նկարի վրա պատկերված կենսախինդ դեմքերից մեկը պատկանում աշխարհի ամենահակասական առաջնորդներից մեկին...
Դե ի՞նչ, էլի չե՞ք կարողանում գուշակել, թե ո՞վ է մեր հերոսը։ Դե լավ, շատ չտանջեմ, կարմիր շրջանակի մեջ առնված դեմքը պատկանում է Կիմ Չեն Ունին՝ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդին։ Պարզվում է, դեռահասության տարիներին, Կիմը ուսանել է Շվեյցարիայում՝ 1996-2001 թթ, իիսկ նրա դասընկերները անգամ պատկերացում չեն ունեցել, որ իրենց ընկերոջ հայրիկը Կիմ Չեն Իրն է։


2001 թվականի մի գեղեցիկ օր Պակ Ունը (այս անվան տակ էին նրան ճանաչում իր դասընկերները) պարզապես չեկավ դասի և նրա շվեյցարացի ընկերները չետսան նրան ամբողջ 10 տարի, մինչև 2011 թվականին կյանքից չհեռացավ Կիմ Չեն Իր և նրան փոխարինելու չեկավ իրենց սսիրելի դասընկերը, որթեև մի թեթեև փոխվել էր՝ մասնավորապես ավելացել էր նրա ճարպային զանգվածն ու մի երկու հատ էլ կեղծ ծնոտ, բայց միևնույն է՝ հին ու բարի Պակ Ունն էր։ 

5. Բիլլ Փեքսթոնը՝ Քեննեդու սպանության ականատես

Նայելով այս նկարին դուք հաստատ փորձում եք գտնել Ձեզ համար ինչ որ ծանոթ դեմ՝ չափահասների մեջ և շատ իզուր։ Այս մարդիկ 1963 թվականի նոյեմբերի 22-ին անհամբեր սպասում էին, որպեսզի տեսնեն իրենց նախագահ Ջոն Քեննեդուն, ով ժամանել ր իրենց հայրեննի Տեխաս նահանգ։ Ոմանք իրենց երեխաներին էլ էին բերել իրենց հետ։ Այդ երեխաներից մեկն էլ հոլիվության հայտնի դերասան Բիլ Փեքսթոնն էր, ում բախտ վիճակվեց արտակարգ անկայն տակ տեսնել, թե ինչպես Լի Հարվի Օսոալդի արձակած գնդակը ցրիվ տվեց ԱՄՆ ամենաերիտասարդ նախագահներից մեկի գանգատուփը։ Ահա և փոքրիկ Բիլլին...
Զարմանալի չէ, որ դուք չկարողացաք միանգամից ճանաչեմ Ապոլլո 13-ի, Տիտանիկի և Այլմոլորակային բլոքբասթերների աստղին, չ՞է որ նա ընդհամենը 8 տարեկան էր այդ օրը։

4. Վաշինգթոնի բերանի գաղտնիքը

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի այս դիմանկարրը ծանոթ է բոլորիս՝ 1 դոլարանոց թղթադրամի վրայից, բայց դժվար թե դուք երբևիցե ուշադրություն դրաձրած լինեիք Վաշինգթոնի բերանին...
Մասնավորապես, դուք երբևիցե նկատե՞լ եք ինչ մեծ, ձգված ու տարօրինակորեն փքված է նախագահի բերանը... Մինչդեռ այլ դիմանկարներում, Վաշինգթոնը պատկերված է միանգամայն նորմալ չափսի ու ձևի բերանով։ Ի՞նչն է պատճառը։


Պարզվում է, այս դիմանկարի ստեղծման ժամանակ, Վաշինգթոնն արդեն կորցրել էր գրեթե իր բոլոր ատամները և կրում էր արհեստական ատամնաշար, որը սակայն կոտտրվել էր, և այս դիմանկարի ստեղծման համար Վաշինգթոնը ներկայացել էր այլ պրոտեզով, որը չափազանց մեծ էր, այդ պատճառով էլ այնպիսի տպավորություն է, ասես Վաշինգթոնը բերանում ցորեն պահած դաշտամման բերան ունենա այս հանրահայտ նկարում։ Իրականում, Վաշինգթոնն ունեցել է սովորական բերան։

3. Լուսանկարված աշխարհի ամենաառաջին մարդը

Եթե ուսումնասիրեք 19-րդ դարի առաջին կեսին արված առաջին լուսանկարները, ապա այնպիսի տպավորություն կունենաք, որ ինչ որ հետապոկալիպտիկ իրավիճակներ էին այն ժամանակ, քանի որ նկարներում երևացող փողոցները գրեթե միշտ դատարկ էին ու անշունչ։ Իրականում խնդիրը նրանում էր, որ լուսանկարի այդ վաղ շրջանում, բավականին ժամանակատար գործ էր գոնե մեկ լուսանկար անելը, քանի որ պահանջվում էր մոտ 10 րոպե, որպեսզի գոնե մեկ կադրը նկարվի, ուստի մարդկանց լուսանկարներ սկսեցին հայտնվել միայն դարի վերջում։
Այս նկարն արվել է 1838 թվականին և մենք տեսնում եննք դատարկ փողոց, որի վրա միայն մեկ մարդ է երևում, ում կոշիկն են փայլեցնում։ Ահա այդ կադրի մոտիկացված տարբերակը.
Նկարի հեղինակը պատկերացնել անգամ չէր կարող, որ իր լուսանկարն անելուց 170 տարի հետո կպարզվի, որ նրա լուսանկարը պատմության առաջինն է, որտեղ կադրում մարդ է հայտնվել։ 
Մինչդեռ, աշխարհում ամենաառաջին լուսանկարված մարդու անձը ճշտելն անհնար է...

2. Առաջին լուսանկարը, որտեղ «մատ են» ցույց տալիս


Առաջին հայացքից թվում է, թե 1886 թվականին արված այս նկարի միակ ուշագրավ դետալը տղամարդկանց տարօրինակ գլխարկներն ու փարթամ բեղերն են, բայց եթե մենք ավելի ուշադիր նայենք նկարի վերրին ձախ անկյունի տղամարդուն, ապա գուցե նկատենք այս նկարի առանձնահատկության պատճառը...
Լեգենդար բեյբոլիստ Չարլզ Ռեդբորնը հետագա սերունդներին յուրօրինակ հաղորդագրություն է թողնել այս նկարում՝ ցույց տալով իր միջնամատ՝ հայտնի ժեստի միջոցով։ Եթե այս անպարկեշտ ժեստի ավելի վաղ լուսանկարներ էլ կան, ապա դրանք հայտնի չեն, այնպես որ Ռեդբորնի տվյալ նկարը այս պահի դրությամբ ամենավաղն է այս տեսակետից։
Ի դեպ, Ռեդբորնը շատ հայտնի բեյսբոլիստ էր 1880ականներին և նրա անունով անգամ քարտ էին թողարկել...
Բայց մի վայրկյան, ի՞նչ է սա... նորի՞ց...
Փաստորեն Չարլին նաև «մատնացույց» երկրորդ էպիկական նկարում է :)

1. Ազատամիտ գերմանացին


Կա տարածված կարծարտիպ, թե Հիտլերի օրոք բոլոր գերմանացիներն էլ նացիստ էին։ Նկարում մենք տեսնում ենք 1936 թվականին հավաքված մարդկանց ամբոխը նացիստական ողջույն է հղում ելույթ ունեցող Ադոլֆին։ Եվ թվում է թե բոլորն են դա անում...
Բայց դա միայն թվում է...

Իսկ եթե ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ նա ոչ մմիայն նացիստական ողջույն չի անում, այլ դեմքին զզվանքի անթաքույց արտահայտություն ունի...

Ոմանք կարող են փորձել ենթադրություններ անել, թե նա պարզապես հոգնած էր, կամ սա զուտ պատահականություն էր, կամ էլ էլի ինչ որ մի բան, բայց բարեբախտաբա, այս նկարի հերոսի ինքնությունը հայտնի է։ Դա Ավգուստ Լենդմեսսերն էր, ում իրականուն ձերբակալել են այս լուսանկարում հայտնվելուց որոշ ժամանակ անց՝ կիսահրեա կնոջ հետ ամունանալու համար, ինչը քրեական հետապնդման էր ենթակա այդ մութ օրերին։
Այսպես, մեր հերոսը ու նրա ամմուսնափորձի «զոհը» դատապարտվեցին և ցավոք, ոչ մեկը կենդանի չմնաց մինչ պատերազմի ավարտ, բայց փոխարենը՝ նրանց դստրերը փրկվեցին, ոոնցից մեկկը 1991 թվականին ճանաչեց իր վաղամեռիկ հորը այս հայտնի նկարի մինչ այդ աանհայտ հերոսի մեջ
Ճանաչե´ք, Ավգուստ Լենդմեսսեր. մարդ՝ ով հավատարիմ մնաց իր սկզբունքներին ու սիրուն, ինչի համար վճարեց իր կյանքով։

No comments:

Post a Comment