Ամեն անգամ, երբ ինչ որ մեկն ընկնում է ավտովթարի մեջ, դա ինքնին տխուր իրավիճակ է, քանզի այդ մարդիկ ստիպված են լինում գլուխ դնել վերանորոգման և ԱՊՊԱ-ի հետ, և այս ամենը կարող է արժենալ մինչև մի քանի հազար դոլար, բայց պատկերացրեք, թե ի՜նչ գլխացավանք է դառնում այս գործընթացը էկզոտիկ սպորատային մեքենանաների սեփականատերերի համար, եթե նրանք են ավտովթարի մեջ ընկնում։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհի ամենաթանկ մեքենաների մասնակցությամբ ավտովթարների տասնյակը։
10. Bugatti EB110 = $500.000
Ավտոմեխանիկ Էմիլ Րեթլբենդը տեստային մրցավազք էր իրականացնում 1992 թվականի արտադրության էքսկլյուզիվ Bugatti EB110-ով... գուցե նա հոյակապ մեխանիկ է, բայց որ լավագույն դեպքում միջակ վարորդի կոչման կարող է հավակնել՝ փաստ է, քանիզի նա ժամմանակին չէր նկատել իր մեքենայից ձգվող յուղի հետքը և շուտով կորցրել էր մեքենայի կառավարումը... արդյունքում հենց նրա հերոսությունն է հայտնվել մեր 10-րդ հորիզոնականում։
9. Pagani Zonda C12 S = $650.000
Այս մեքենայից ընդամենը 15 հատ են սարքել, իսկ դրանցից մեկի Հոնկոնգցի սեփականատերը այսքան անփույթ վարվեց իր գանձի հետ։ Նրանից ընդամենը մեկ ակնթարթ պահանջվեց, որպեսզի այս գեղեցկութին վերածվի մետաղի ջարդոնի։
8. Mercedes Benz SL 300 = $750.000
Մասնագետերի կարծիքով SL 300 «Gullwing» (Թևավոր ճայը) լավագույններից մեկկն է Մերսեդեսի բոլոր մեքենաների մեջ՝ իր ողջ պատմության ընթացքում։ Գրանցվել են մի քանի ավտովթարներ՝ այս մեքենաների մասնակցությամբ, իսկ նկարում մենք տեսնում ենք միայն մինչև 1965 թվականն արտադրված մեքենաների էքսկլյուզիվ «La Carrera Panamericana» մրցավազքի ժամանակ գրանցված ավտովթարը։
7. Jaguar XJ220 = $1.000.000
Նկարի մեջ մմենք տեսնում ենք երբեմնի ամենաարագընթաց սերիական մեքենան ու այն ջարդուխուրդ արած տիրոջ սառած ու անտարբեր դիրքը։ Երևի նա չգիտեր, որ բացի ապահովագրական ընկերության անկեղծ ատելությունից կարժանանար նաև մեր 7-րդ հորիզոնականին։
6.McLaren F1 = $1.250.000
6-րդ հորիզոնականում է տեղակայվել ոչ ավել, ոչ պակաս, բայց ինքը՝ միսթր Բինի դերակատար Ռոուեն Աթկինսոնն՝ իր ջարդուխուրդ արված Մակլարենով։ Ի դեպ, Աթկինսոնը բացի աշխարհի ամենաարագընթաց սերիական մեքենա հանդիսացող Մակլարնեից, հաջողացրել է ևս մի քնի էքսկլյուզիվ մեքենաների հեր անիծել, այդ թվում նաև Ասթոն Մարտինի։
5. Enzo Ferrari = $1.300.000
Գրնացված ավտովթարների քանակով չեմպիոնը հանրահայտ Enzo Ferrari մակնիշի սուպերմեքենան է. Գրանցված է այս մեքենաների ավտովթարների 14 դեպք, որոնց արդյունքում մեքենաները վերականգննմանը ենթակա չեն եղել այլևս։ Նկարում պատկերված Ֆեռռարին ավտովթարի է ենթարկվել 315 կմ/ժ արագությամբ ընթանալիս...
4. Bugatti Veyron = $1.600.000
Աշխարհի ամենաթանկ սերիական մեքենայյի մասնակցությամբ ավտովթարը զբաղեցրել է մեր շքերթի 4-րդ հորիզոնականը։ Այս մեքենայից արտադրվել է ընդամենը 300 հատ, որոնցից երկուսն արդեն հասցրել են հայտնվել ավտովթարներում։ Նկարի մեջ մենք տեսնում ենք անձրոտ եղանակին 160 կմ/ժ արագությամբ երթևեկելու հետևանքները։
3. Ferrari 250 GT TDF = $1.650.000 – это третье место нашего рейтинга
Եվ այսպես, պատվավոր 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է այս խիստ հազվագյուտ հանդիպող ռարիտետային Ֆեռռարին։ Նկարում կարող եք տեսնել Ferrari 250 GT «Tour de France»-ը՝ 1959 թվականի արտադրութամբ, որը ողջ արագությամբ բախվել էր պատին Shell Ferrari-Maserati Historic Challenge մրցաշարի ժամանակ՝ 2003 թվականին։
2. Ferrari 250 GT SPYDER = $10.000.000
2008 թվականին California Spyder աճուրդում 1961 թվականի արտադրության Ferrari 250 GT-ն վաճառվեց 10 894 900 դոլարով! Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ անտրամադիր էր մեքենայի տերը, երբ այն հայտնվեց պատկերված վիճակում, երբ հենց այն լողխափին, որի մոտ կայանված էր աս հրաշքը հարվածեց ուժգին փոթորիկը... արդյունքը կարող եք տեսնել ինքներդ։
1. Ferrari 250 GTO = $28.500.000
Եվ վերջապես աշխարհի ամենաթանկ ավտովթարը, որը տրամաբաննորեն պատահել է աշխարհում ամենաթանկ մեքենայի մասնակցությամբ։ 2008 թվականին այս բացառիկ մեքենան գնվել էր Անգլիայում՝ 28.500.000 դոլարով, ինչն ի դեպ ավելի շատ է, քան վերոնշյալ 14 կործանված Էնցո Ֆեռռարիների ընդհանուր արժեքը։ Զարմանալի է, թե ինչպե՞ս է մեքենայի սեփականատերը համարձակվել անգամ ավտոտնակից հանել այս մեքենան, բայց դե եղածը՝ եղած է... մեքենան ստացել է լուրջ վնասվածքներ՝ դիմացիի մասում, երբ առջևից ընթացող մեքնենան կտրուկ արգելակել է, իսկ նրա սեփականատերը ստացել է մեր առաջին հորիզոնականն ու հավանաբար սրտի կաթված...
Подробнее на:http://alltop10.ru/samye-dorogie-avtomobilnye-avarii/
Подробнее на:http://alltop10.ru/samye-dorogie-avtomobilnye-avarii/
No comments:
Post a Comment