Thursday, March 21, 2013

40 հետաքրքիր փաստեր սոցցանցերի մասին


1. Սոցցանցերի պատճառով է տեղի ունենում աշխարհի ամեն երրորդ ամուսնալուծություն։
2. Սոցցանցերում գրանցված օգտատերերի 15 տոկոսը սոցցանցերն օգտագործում են ուրիշներին հետևելու համար։ Սա վաղուց արդեն կիրառում են տարբեր հատուկ ծառայություններ, իսկ տարբեր խմբավորումներ էլ  նույն կերպ անդամագրում են մարդկանց իրենց ցանցերի մեջ։
3. Սոցիալական ցանցերու ծանոթությունների հետևանքով ամուսնական դավաճանությունների թիվը եռապատկվել է։
4. Ֆեյսբուքը դեռևս 2011 թվականից պատենտավորել է օգտատերերին հետևելու մի համակարգ, որը թույլ է տալիս հետևել նրանց անգամ այն ժեմանակ, երբ նրանց օնլայն չեն լինում։
5. Սոցցանցերի օգտատերերի 37 տոկոսը հրապարակում է իրենց անձնական կյանքի այնպիսի տվյալներ, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում։

6. Հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելը ավելացնում է սուիցիդ կատարելու ռիսկը, քանի որ մենք կորցնում ենք կապը իրական աշխարհի ու շրջապատի մարդկանց հետ։
7. Սոցցանցերում երկար մնալը բերում է մտահորիզոնի եղացման, փոխարենը, մենք ավելի կախված ենք դառնում անիմաստ և ոչ մի կարևորություն չունեցող նորություններից որոնք հայտնվում են մեր լրահոսում։
8. 2011 թվականին միայն գովազի վրա Ֆեյսբուքն աշխատել է 4.27 միլլիարդ դոլար։
10. Սոցցանցերը վաղուց արդեն անցել են պորնոգրաֆիկ կայքերին՝ որպես առցանց ժամանցի ամենապոպուլյար եղանակ։
11. Աշխահի ամեն երկրորդ զույգ ծանոթացել է սոցցանցերի միջոցով։
12. ԱՄՆ-ում ամեն 8-րդ ընտանիք կազմվում է սոցցանցային ծանոթությունների արդյունքում։
13. Սոցցանցերի միջին օգտատերը օրեկան երկու անգամ մտնում է իր էջ։
14. Սոցցանցերի միջին օգտատերը 195 ընկերն ունի։
15. Սոցցանցերում գրանցված երեխաների 69 տոկոսի մոտ իրենց ծնողները գրանցված են նրանց ընկերների ցուցակում։
16. Աշխարհի 25 խոշոր թերթերից 24-ը կորցրել են իրենց տպաքանակի զգալի մասը՝ նորություններ ստանալու այլընտրանքային տարբերակի պատճառով, որն ընձեռել են սոցցանցերը։
17. 2010 թվականի դրությամբ, «զարգացած» բնակչության 96 տոկոսին հասանելի էին սոցցանցերը։
18. 50 միլլիոնանոց լսարան ունենալու համար, ռադիոյից պահանջվեց 38 տարի, հեռուստատեսությունից՝ 13 տարի, իսկ համացանցից դա խլեց ընդամենը 4 տարի։
19. Ռուսաստանում սոցցանցերի միջին օգտատերը շաբաթական միջինը 6.6 ժամ է անցկացնում ինտերնետում և 1307 էջ է մտնում։
20. Ընկերությունների 80 տոկոսը աշխատակիցներ է փնտրու նաև սոցցանցերի միջոցով։
21. Սոցիալական ցանցերում օգտատերերի ամենաարագ աճաղ տարիքային խումբը 55-65 տարեկաններն են, որոնց մեծ մասն էլ կանայք են։
22. Արդեն 2009 թվականին, ամերիկյան քոլեջների մեծաասնությունը կոնտակտային տվյալներում էլեկտրոնային փոստը փոխարինեցին սոցցանցերի իրենց էջերի հասցեներով։
23. Սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը իրենց առցանց ընկերներին ավելի շատ է վստահում, քան իրական կյանքի ընկերներին։
24. Սոցցանցերում գրանցված երեխաների 23 տոկոսը օնլայն է լինում միջինը 7-14 ժամ, 57 տոկոսը՝ 12-14 ժամ, իսկ 20 տոկոսը՝ ավելի քան 21 ժամ։
25. Ամեն 5-րդ երեխան շաբաթական մեկ օր անց է կացնում սոցցանցերում, իսկ ամեն երկրորդ երեխան ինտենսիվորեն մոտենում է այս ցուցանիշին։
26. Երեխաների միջին տարիքը, երբ նրանք սկսում են օգտվել սոցցանցերից կազմում է ընդամենը 20 տարեկան։
27. Մարդկանց 57 տոկոսը մինչև իրական կյանքում ծանոթանալը, նախորոք ծանոթանում են ֆեյսբուքում։
28. Ֆեյսբուքում ամեն 20 րոպեն մեկ տարածվում է 1 միլլիոն հղում։
29. Single կարգավիճակ ունեցողների թիվը ֆեյսբուքում ավելի շատ է քան In relationship, engaged, married, it's compllicated կարգավիճակ ունեցողները բոլորն իրար հետ։
30. Ամեն րոպե ֆեյսբուքում 100000 մարդ է ընկերանում։
31. Ամեն վայրկյան 8 մարդ է գրանցվոմ որևէ սոցցանցում։
32. Սոցցանցերի օգտատերերի շրջանակում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց 80 տոկոսը իր կյանքը չի պատկերացնում առանց օրեկան գոնե մեկ անգամ իր էջը մտնելու, իսկ ամեն երրորդը սարսափ է ապրում այն մտքից, որ իրենց էջի հետ կարող է ինչ որ բան լինել։
33. Հոգեբանության մեջ արդեն գոյություն ունի հատուկ հասկացություն՝ Ֆեյսբուքից կախվախվածության շեղում», որը ունի մոտավորապես նույն բնույթը, ինչ օրինակ ծխախոտից կախվածությունն է։
34. Սոցցանցերը խթանում են խանդ զգացողությունը։
35. Աշխատավայրում ֆեյսբուք կամ թվիթթեր մտնող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունն 9 տոկոսով ավելի բարձր է, քան այն աշխատակիցներինը, որոնք չեն մտնում սոցցանցեր աշխատանքային ժամերից, բայց սա իայն այն դեպքում, եթե նման դադարները կարճատև են, իրոք կարճատև։
36. Սոցցանցերը կարող են բերել դեպերսսիայի, քանի որ սոցիալական ցանցերում օգտատերերը հիմնականում ի ցույց են դնում իրենց ու իրենց կյանքի դրական կողմերը, իսկ երբ ինչ որ բան այն չէ եր կյանքու, մենք վախենում ենք նման լուրերով կիսվել, քանզի ենթագիտակցաբար վախենում ենք, որ մեզ կդատապարտեն։ Հենց սա էլ բերում է հոգեբանական ֆոնի վատթարացման, որը կարող է վերաճել լիարժեք դեպրեսսիայի։
37. Սոցցանցերը բարձրրացնում են օգտատերերի ինքնագնահատականը, քանի որ կրկին ենթագիտակցաբար, բայց օգտատերերը հաճախ են գլուխ գովում, ինչը ավելացնում է դրական լիցքերը մարդու ներաշխարհում, այնպես որ, սոցցանցեր արժե մտնել միայն լավ տրամադրությամբ։
38. Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսին դուր չի գալիս իրենց արտաքինը, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ նրանցից 51 տոկոսը գալիս է այդ եզրահանգմանը այն բանից հետո, երբ համեմատում է իր նկարները այլ օգտատերերի նկարների հետ։
39. Սոցցանցերը նման են խոշորացույցի, որովհետև դրանք բազմապատկում են ինչպես դրական, այնպես էլ բացասական էմոցիաները։
40. Սոցցանցերի օգտատերերի 36 տոկոսը հաճախ ինչ որ բան է գրում զուտ նրա համար, որովհետև այդ պահին ձանձրացած է լինում։

No comments:

Post a Comment