Thursday, March 14, 2013

Օրենքով գողերի 10 ամենաաղմկահարույց սպանությունները

Այս անգամ Ձեզ կներկայացնեմ քրեական աշխարհի թագավորների՝ օրենքով գողերի 10 ամենաաղմկահարույց սպանությունների 10-նյակը։

10. 2007 թվականի մարտի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվեց Նիկոլաև քաղաքի վերջին օրենքով գողը՝ Պարպուրան։ Սպանությունից մի քանի տտարի առաջ նա կասկածվում էր իր մրցակից Լապյուկայի սպանության մեջ, բայց դատարանն արդարացրել էր նրան։ Պարպուրայի սպանությունից հետո Նիկոլաև քաղաքում այլևս չկան կազմակերպված հանցավոր խմբավորումներ ու կարկառուն քրեական հեղինակություններ։


9. 2006 թվականի հունիսի 15-ին սպանվեց Իգոր Իլչենոկոն՝ Իգրիվիյ մականունով։ Նա Տաոլյատիում գտնվող «Ալդիս-Լադա» մեքենաների ընկերության և «1000 մանրունք» առևտրի կենտրոնի սեփականատերն էր, ինչպես նաև վերահսկում էր ավտոդիլերներությամբ զբաղվող խոշոր մի ընկերություն։ Քիլլերը գնդակահարեց Իլչենկոյին, երբ վերջինս գտնվում էր սեփական առագաստանավի վրա, որը խարիսխ էր գցել գետի ափին։

8. 2003 թվականին Կլին քաղաքում ինքնաձիգից գնդակահարեցին Անդրեյ Պավլովսկուն, ընդ որում, չմոռացան նաև ստուգիչ կրակոց արձակել վերջինիս գլխին։

7. 2011 թվականին Դոնի Ռոստովում գնդակահարվեց ազգությամբ հայ օրենքով գող Էդիկ Միրզախանյանը, ով հանդիսանում էր Կրասնոդարի կռայում գործող «Կանևսկիե» էթնիկական կազմակերպված հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկը։ Քիլլերը կրակել էր Միրզախանյանի ծոծրակին երբ վերջինս գնումներ անելուց հետո քայլում էր դեպի իր ջիպը։

6. Վիկտոր Սլոկան, ով ավելի հայտնի էր Վիտյա Մուրմանսկիյ մականոնով, զոհվեց 2000 թվականի հոգտեմբերին՝ սեփական տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ նա փորձում էր փրկվել ինքնաձիգերով զինված երկու անծանոթներից, բայց դա նրան չհաջողվեց։  Վիտյա Մուրոմսկին հանդիսանում էր «Հյուսիս-արևմտյան առևտրային ընկերություն», «Եվրոտեկս», «Եվրոմարկետ» ԲԲԸ-երի հիմնադիրը։

5. 2005 թվականին կասկածելի հանգամանքներում մահացավ Ալեքսանդր Խաբարովը, ում անունը կապում էին Դեդ հասանի հետ։ Նրա մարմինը գտել էին Եկատերինբուրքի թիվ 1 ՍԻԶՈ-յում կախված։ Դրանից ոչ շատ առաջ նա ստրելկա էր արել Ուսոյանի մարդկանց՝ նպատակ ուենալով դուրս մղել Ուսոյանի կլանը Սվերդլովսկի երկրամասից։

4. 2010 թվականի հոկտեմբերի 26-ին ինքնաձիգերից գնդակահարեցին Սոչու քրեական հեղինակությունների մեկը հանդիսացող մեր հայրենակից Էդուարդ Կակոսյանին՝ Կառաս մականունով։ Նա Դեդ հասանի մտերիմներից էր և հանդիսանում էր Սոչում ուսոյանի ռեստորանների և այլ սեփականության «նայողը»։

3. 2001 թվականին քիլլերների գնդակներից զոհվեց մեկ այլ մեյր հայրենակից՝ 36-ամյա Մայիս Կարապետյանը, ու շատերը համարում են վերջին իսկական օրենքով գողերից մեկը։ Կարապետյանի թիկնապահը փորձել էր հետապնդել սպաննողներին, բայց չէր կարողացել հասնել նրանց հետևից։
Մայիս Կարապետյանը հայտնի էր նրանով, որ խստագույնս հետևում էր օրենքով գողիպատվո կանոնակարգին. օրինակ՝ նա երբեք զենք չէր կրում և միշտ իր խոսքի տերն էր։ Ասեկոսեների համաձայն, նրա աճող հեղինակությունն անհանգստացրել էր այլ օրենքով գողերի և նրան վերացրել էին հենց այդ հեղինակության սկզբունքայնության համար։

2. 2009 թվականի հոկտեմբերի 9-ին ռեստորանից դուրս գալիս կատարված մահափորձի արդյունքում ի վերջո սպանվեց լեգենդար Յապոնչիկը, ում շատերը համարում էին ռուսական քրեական աշխարհի կնքահայր։ Պատահականության պատճառով Յապոնչիկի հոգևարքը ձգվեց ամբողջ երկու ամիս, որի ընթացքում բժիշկներն անդադար պայքարում էին նրա կյանքի համար և նա անգամ կինիկական մահից էր դուրս եկել։ Բանն այն է, որ դիպուկահարի կողմից գնդակն արձակելու պահին, Յապոնչիկը ինչ որ շարժում էր արել և գնդակը դիպել էր որովայնին։

1. Դե իսկ ամեաաղկահարույց սպանությունն անկասկած Դեդ Հասանինն էր, որին սպանեցին ս.թ. հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում, օրը ցերեկով։ Դիպուկահարի գնդակը խոցեց ծեր գողին «Каретный двор» ռեստորանից դուրս գալու պահին։ Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ լուրջ մահափորձն էր Հասանի վրա. 2010 թվականին նա երեք հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, բայց այդ ժամանակ նրան հաջողվել էր փփրկել։

No comments:

Post a Comment