1. Աշխարհի ամենահին դրոշը
Առաջին դրոշներն ի հայտ են եկել անտիկ Չինաստանում և Հնդկաստանում, իսկ այնուհետև տարածվել են աշխարհով մեկ։ Քանի որ դա հազարամակներ առաջ էր, անհնար է ճշտել, թե կոնկրետ ինչ տեսք է ունեցել ամենաառաջին դրոշը, բաց ապացուցված է, որ Դանիաի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, գործող դրոշներից հնագույնն է աշխարհում։
Դաննեբորգը հանդիսանում է Դանիաի ազգային դրոշ 1219 թվականի հունիսի 15-ից և հիմք է դարձել սկանդինավան բոլոր երկրների դրոշների համար։ Մինչ պետական խորհրդանիշ դառնալն, ան կիրառվում էր վիկինգների կողմից վերահսկվող տարածքներում և ունեև եռանկունաձև տեսք։ Դանիական դրոշին ընդամենը 11 տարով է զիջում Ավստրիայի դրոշը։
2. Ազդանշանային դրոշներ
Լեզուն պարզապես խոսքից ու շարժումներից չէ բաղկացած։ Ծովայինների կողմից ժամանակին մշակվել է հատուկ լեզու, որով «խոսում են» ազդանշանաին դրոշների միջոցով, որպեսզի մեծ տարածությունների վրա հաղորդակցվեն։ Հատուկ կոդավորված ազդանշանների ու գունավոր դրոշների միջոցով նավաստիները կարողանում էին իրար պամանական ազդանշաններ ուղարկել։ Ազդանշանային դրոշները լանորեն կիրառվում են 19-րդ դարի սկզբից ծովագնացության մեջ և կիրառվում է մինչ օրս։
3. Ոչ ուղղանկունաձև դրոշ
3. Ոչ ուղղանկունաձև դրոշ
Աշխարհում միակ ոչ ուղղանկունաձև դրոշը Նեպալինն է։ Աս դրոշում կարմիր գույնը խորհրդանշում է երկրի խորհրդանիշ համարվող Ռոդոդենդրոն ծաղիկի գունը, ինչպես նաև պատերազմներում տարած հաղթանակները, կապույտը խորհրդանշում է խաղաղությունը։ Մինչև 1962 թվական, դրոշ վրա պատկերված արևն ու կիսալուսինն ունեին մարդկային երեսներ։ Ուշագրավ է նաև, որ այդ դրոշը բաղկացած է երկու դրոշներից, որոնք առանձին-առանձին կիրավել են վերջին երկու դարերի ընթացքում, իսկ միավորված տարբերակը կիրառության մեջ է 19-րդ դարից։
4. Սպիտակ դրոշ
4. Սպիտակ դրոշ
Սպիտակ դրոշը միջազգայնորեն ճանաչված խաղաղության, զինադադարի և բանակցութունների առաջարկության նշանն է։ Սպիտակ դրոշը վստահեցում է առ այն, որ այն կրող բանակցողը անզեն է և ունի միան հանձնվելու կամ երկխոսություն սկսելու նպատակ։ Սպիտակ դրոշը կրող մարդիկ իրավունք չունեն կրակ բացելու, բայյց միևնույն ժամանակ արգելված է կրակ բացել նրանց վրա։ Սպիտակ դրոշի կիրառելու պամաններն ընդգրկված է Ժնևյան կոնվենցիայում։
5. Սև դրոշ
5. Սև դրոշ
Սև դրոշը և առհասարակ սև գույնը կապում են 1880-ականների անարխիայի հետ, որովհետև բազմաթիվ անարխիստական կազմակերպությունների անունների մեջ անպաման հիշատակվում էր աս գույնը, իսկ հենց «Սև դրոշ» անունով մի քանի կազմակերպություններ պարբերաբար ի հայտ են եկել քաղաքական թատերաբեմ ու անհետացել են։ Ի տարբերություն սպիտակ դրոշի, սևը խորհրդանշում է անհնազանդություն և բոլոր ռեպրեսիվ կառույցների ժխտում։
6. Տրանս-դրոշ
Բոլորս էլ գիտենք գեյական շարժման դրոշի մասին՝ որը ծիածանի տեսք ունի, բաց քչերը գիտեն, որ տրանսսեքսուալները ևս ունեն իրենց առանձին դրոշը։ Այն ստեղծվել է 2000 թվականին, երբ ԱՄՆ արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցավ տրանսեքսուալների առաջին շքերթը։
Դրոշի դիզաները հետևյալ բացատրությունն է տվել՝ կապված դրա տեսքի հետ. երկնագույնը՝ ավանդական առնական գույնն է, վարդագույնը՝ կանացի, իսկ սպտակը՝ նեյտրալ սեռի։ Դրոշի խորհուրդը նրանում է, որ անկախ նրանից, թե ինչ գույն ես դու ընտրել, միևնույն է, այն քոզ ճիշտ ուղով կտանի։
7. Ուրախ Ռոջեր
7. Ուրախ Ռոջեր
Ուրախ Ռոջեր են կոչում բոլոր այն դրոշները որոնք կոչված են մատնանշելու տվյալ նավի ծովահենական պատկանելութունը։ Ամենաճանաչված Ուրախ Ռոջերը իրենից ներկայացնում է մարդու գանգի նկար՝ խաչված ոսկորների ֆոնին, որը պատկերված է սև կտավի վրա։ 17-18-դ դարերին լայն տարածում ուներ նաև ավազային ժամացուցի պատկերով Ուրախ Ռոջերը, քանզի ադ ժամանակ ավազաին ժամացուցները Եվրոպայում խորհրդանշում էին մահը։
8. Արևմտյան Աֆրիկայի դրոշը
8. Արևմտյան Աֆրիկայի դրոշը
Պատկերված դրոշը այյն չորս դրոշներից մեկն է, որոնք գտնվում են Գրինվիչի ծովային թանգարանում՝ Լոնդոնում։ Այն հաճախ շփոթմունքով համարում են Բենինան կասրութան դրոշը, որովհետև մինչ օրս էլ անհատ է, դրա ծագումնաբանությունը։ Բենինյան ծագում ունենալու վարկածը կապված է նրանով, որ այս դրոշը Բրիտանիա է բերվել Ֆ. Քեննեդու կողմից 1897 թվականին կատարած Բենինյան արշավանքից, որի ժամանակ բրիտանացիները բախումներ են ունեցել ինչպես բենինան զորքերի, այնպես էլ հարակից ժողովրդների հետ։
9. Մարսի Դրոշը
9. Մարսի Դրոշը
Որքան էլ դա տարօրինակ հնչի, բայց այս դրոշը Մարս մոլորակինն է և այն ստացե է մարսեցիների և մոլորակային միությունների կողմից։ Հասկանալի է, որ այն ոչ մի իրավաբանական ուժ չունի, բայց հեղինակների խոսքով, այն կոչված է պատկերելու մարսի ապագա պատմությունը. կարմիր գույնը խորհրդանշում է մոլորակի ասօրվա տեսքը, իսկ կանաչն ու կապույտը՝ մոլորակի սպասվող տեսքը, երբ այն տեռռաֆորմացիայի կենթարկվի։
10. Նացիստական դրոշը
10. Նացիստական դրոշը
Այս դրոշը թերևս ամենավիճելի դրոշն է պատմության մեջ։ Մինչ օրս այն արգելված է մի շարք երկրներում։ Այն նախագծվել է անձամբ Հիտլերի կողմից, ով համարում էր, որ անհրաժեշտ էր կիրառել Կայզերական Գերմանիայի գույները, ինչը կխորհրդանշեր, որ նոր Գերմանիան հարգանքի տուրքն է մատուցում փառահեղ անցյալին, որն ադքան մեծ պատիվ էր բերել գերմանացի ժողովրդին։
«Ամենակարևոր պահանջն առ դրոշը կայանում է նրանում, որ այն պետք ապացուցի իր արդյունավետությունը, որովհետև հայտնի են հարյուրհազարավոր դեպքեր, երբ իրոք լավ էմբլեմը դարձել է սկզբնապատճառ՝ շարժման նկատմամբ հետաքրքրության առաջացման», - ասում էր Ադոլֆը։
No comments:
Post a Comment