Wednesday, February 27, 2013

7 միֆեր գարեջրի օգտակարության մասին


Միֆ 1. Գարեջուրը օգտակար ալկոհոլային խմիչք է
Իրականում գարեջուրն ավելի վնասակար է քան օղին, քանի որ դրա մեջ 10-100 անգամ ավելի շատ թունավոր միացություններ (ալդեհիդներ, մեթանոլ, եթերներ...) կան, թան կարձրօրակ թորած սպիրտից ստացվող օղու մեջ։

2. Գարեջրային ալկոհոլիզմը մտածածին հասկացողություն է
Իրականում գարեջրային ալկոհոլիզմը ծանր հոգեբանական հիվանդություն է։ Դրա ամենատիպիկ դրսևորումներից մեկը անոզոգոնիան է՝ հիվանդության առկայության բացարձակ ժխտումը հիվանդի կողմից։ Գարեջուր խմելու համար պետք չէ առատ սեղան, պետք չէ առիթ, այն կարելի է խմել մենակով կամ մի քանի հոգով, տանը կամ փողոցում, նստած կամ քայլելիս և այլն, այդ իսկ պատճառով, նարկոլոգիայում գարեջրային ալկոհոլիզմը ալկոհոլիզմի ծանր ու շատ դժվար բուժվող տեսակ է։
3. Գարեջուրն օգտակար է օղուց հրաժարվողների համար
Իրականում գարեջուրն ինքնախաբեության մեծագույն աղբյուրներից է։ Մեկ շիշ գարեջուրը հավասարազոր է 50-100 գրամ օղու՝ կապված դրա պնդությունից։ Հետևաբար, օրեկան 5-6 շիշ գարեջուր խմելը հավասարազոր է մեկ շիշ օղի խմելուն, աբյց գարեջրի դեպքում գործում են հոգեբանական խոչընդոտներ, որոնք խանգարում են մարդուն գիտակցել իր վիճակը. օրեկան մեկ շիշ օղի խմողն անկասկած ալոհոլիկ է համարվում, իսկ այ 2-3 լիտր գարեջուր խմողը՝ նորմալ մարդ, դեռ մի բան էլ ավելին՝ երբեմն հաջողակ ու երջանիկ մարդ կարող է համաարվել։ Բացի վերը նշվածից, փորձը ցույց է տալիս, որ գարեջրի օգտագործման ավելացմանը ուգահեռ աճում է նաև օգտագործվող օղու քանակը։ Ռուսներն իզուր չեն ասում, որ օղին՝ առանց գարեջրի փողը քամուն տալ է։
Միֆ 4. Գարեջուրն օգտակար է մարսողության համար
Մարդկանց մեծամասնության համար գարեջրի համը սկզբում հաճելի չէ, անգամ զզվելի և դառը, բայց քանի որ գարեջուր խմելը որպես հասունության դրսևորում է ընկալվում, մարդիկ շարունակում են խմել այն։ Ինչ օգտակար հատկանիշներ վերագրվեն գայլուկին, դրա մեջ պարունակվող ծծումբը հանդիսանում է կոնցերոգեն և դրանք անում են իրենց սև գործը՝ նպաստելով աղեստամոքսային տրակտում քաղցկեղի զարգացմանը։
Միֆ 5. Գարեջուրը հարուստ է վիտամիններով։
Կա տարածված թյուրիմացություն, համաձայն որի, գարեջրի ամենօրյա օգտագործումն ապահովում է մեզ անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամինների օրեկան չափաբաժիններով։ Այո´, գարեջրի բաղադրամասերը հարուստ են վիտամիններով, հատապես՝ վիտամին B-ով, բայց դրանց կոնցենտրացիան գրեթե զրոյանում է և դառնում է աննշան գարեջրի եփման գործընթացում։ Որպեսզի միայն գարեջրով ապահովել անհրաժեշտ վիտամինների օրեկան չափաբաժինները, անհրաժեշտ է օրեկան խմել 10 լիտր գարեջուր...
Միֆ 6. Գարեջուրն օգտակար է երիկամների համար
Գարեջուրն օրգանիզմից դուրս է հանում սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալիում, մագնիում և վիտամին C: Կալիումի դեֆիցիտը սպառնում է բերել սրտի առիթմիայի, առաջացնում մաշկի չորացում և ցավեր սրունքներում։ Մագնիումի պակասը վտանգավոր է նրանով, որ փոխվում է տրամադրության ֆոնը՝ բերելով դյուրագրգիռություն, լացկոտության, սակավաքնության։ Վիտամին C-ի պակասը վնասում է օրգանիզմի դիմադրողականությանը, զարգանում է ուղեղի հիպոքսիան, տուժում է ինտելեկտը, հաճախակիանում են մրսածությունները։ Հասկանալի է, որ երիկամների համար օգտավետության մասին իրականում ոչ մի խոսք չի կարող լինել, առավել ևս հաշվիի առնեելով, որ երիկամների միջով հսկայական քանակության գարեջուր է անցնում։
Միֆ 7. Գարեջուրն ավելացնում է սեքսուալ պոտենցիան
Եվս մեկ տարածված թյուրիմացություն կա, համաձայն որի, գարեջուրը նխաստում է սեքսուալ պոտենցիայի բարելավմանն ու հեշտացնում է շփումը հակառակ սեռի հետ։ Իրականում ամեն ինչ տրամագծորեն հակառակ է։ Գարեջուրն արդգելափակում է անդրոգենների արտադրությունը, ինչն ուղղակիորեն խանգարում է, որպեսզի սեռական ձիրգ զգա մարդ հակառակ սեռի նկատմամբ։ Տղամարդկանց մոտ գարեջրի շարունակական չարաշահումը կարող է բերել սերմնային պարանիկների անդառնալի դեգեներատացման, ինչի արդյունքում սկսվում է արդադրվել նյութ, որը ճնշում է արական տեստաստերոն հորմոնի արտադրությունը, ինչն էլ իր հերթին բերում է տղամարդկանց արտաքին տեսքի փոփոխությունների. սկսում են աճել կրծքերը, լայնանում է տազը։ Գարեջուրը չարաշահող կանանց մոտ ավելանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, իսկ եթե կինը նաև կերակրող մայր է, ապա այդ կնոջ կաթով սնվող նորածինները կարող են էպիլեպտիկ ցնցումներ ունենալ։ Նաև, կանանց մոտ կոշտանում է ձայնն ու առաջանում են այսպես կոչված գարեջրային բեղիկներ։

No comments:

Post a Comment