1. «Զրոյական» շեղում
Երկրորդ աշխրահամարտից անմիջապես հետո, Գերմանիայում աննախադեպ ինֆլյացիա սկսվեց. մեկ բաժակ սուրճի գինը կարող էր կրկնապատկվել այն խմելու ժամանակամիջոցում։ Խանութները պարզապես չէին հասցնում փոխել գնապիտակները ու շուտով ինչ որ մի հասարակ ապրանքի գինը հասել էր միլլիարդավոր մարկերի։ Այս խառնաշփոթի ու սարսափի հորձանուտում, որոնցով զուգակցվում էր ցանկացած գնում, Գերմանիայում ձևավորվեց շատ յուրահատուկ հոգեկան շեղում, որն արտահայտվում էր նրանով, որ այս երևույթի զոհերի մոտ անհաղթահարելի ցանկություն էր առաջանում՝ անտվերջ զրոներ գրելու։
Այս հոգեկան շեղումը հատկապես տարածված էր հաշվապահների, բանկիրների ու դրամարկղերի աշխատակիցների մոտ, ովքեր խելագարվում էին ամեն օր այդ գնաճի տատանումները հաշվելիուց (կուլմինացիոն պահին 1 հատ հացի գինը կազմում էր 1 միլլիարդ մարկ) ու երեկոյան չէին կարողանում անգամ քնել, որովհետև նրանց ուղեղները շարունակում էին հաշվարկներ կատարել, որտեղ համաատարած զրոներ էին։ Այս շեղման ավելի սուր տարբերակի դեպքում, ոչ միայն անվերջ զրոներ էին նկարում, այլ սկսում էին հավաստիացնել, որ իրենց ասենք 35 միլլիարդ տարեկան են կամ ունեն 40 տրիլլիոն երեխա։
2. Սերմնահեղուկը կորցնելու վախ
Հնարավոր է, որ այս շեղումը կապված է դեմոգրաֆիական քաղաքականության հետ, կամ որևէ այլ խնդրի, բայց մի պահ էր հասունացել, երբ Չինաստանում ազգաբնակչության սեքսուալ ակտիվության ճնշումը սկսել էր ծայրահեղական դրսևորումներ ստանալ։ 1980-90 թվականներին հազարավոր մարդիկ էին ընկնում հիվանդանոց՝ հետագայում «շենկույ» անվանումը ստացած վիճակում։
Չինացիկ տրադիցիոն շատ զգուշավոր են վերաբերվում սեռական ակտերին՝ համարելով դրանք ռիսկային, քանզի համարում են, որ սերմնահեղուկի կորուստը բերում է «յանի»՝ արական էներգիայի նվազմանը, իսկ կորցնելով «յանը», կորցնում ես արյուն։ Հենց այս երևույթն էլ, երբ սերմնահեղուկի կորուստի խուճապային վախ է առաջանում, բերում է վերոնշյալ «շենկույ» վիճակին, որի ժամանակ մարդը գլխապտույտ է ունենում, ցավեր՝ գոտկատեղի շրջանում, սեքսուալ դիսֆունկցիա ու անքնություն, և այս ամենը ոչ մի ֆիզիկական հիմնավորում չի ունենում։
Ի դեպ, նման ախտանիշներ հանդիպում են նաև Հնդկաստանում՝ «դխատ» կոչվոխ երևույթի ժամանակ, որը գրեթե նույնն է, ինչ շենկույը՝ այն տտարբերությամբ, որ հնդիկներին թվում է, որ սերմնահեղուկը դուրս է գալիս մեզի հետ։
3. Արկտիկական հիստերիա
Դժվար չէ կռահել, որ հիստերիայի այս տեսակին հակված են հյուսիսային ազգերը։ Էսկիմոսների մոտ այն կոչվում է «պիբլոկտոկ»։ Այս հիստերիան ի հայտ է գալիս որպես կանոն ձմռանը և հաճախ նմանվում է համաճարակի։ Արկտիկական հիստերիայի նոպաները կարճատև են՝ ընդամենը մի քանի րոպե, բայց դրանց ժամանակ հիվանդը սկսում է ինչ որ անհոդաբաշխ բաներ գոռալ, պոկել վրայի հագուստը, մերկ վազել ու թավալ գալ ձների մեջ և անգամ ուտել սեփական կկղանքը։ Երբ նրանք ուշքի են գալիս, ապա ոչինչ չեն հիշում իրենց արարքներից։ Էսկիմոսները այս հոգեկան շեղումը համարում են դիվահարության դրսևորում, իսկ գիտնականները համարում են, որ այս ախտի հիմքում ընկած է վիտամին Ա-ի ավելցուկը, որը պայմանավորված է հյուսիսային ազգերի խոհանոցում դրա հագեցվածությամբ։
4. Վայրի խոզի սինդրոմ
Եթե դուք լինեիք նորապսակ երիտասարադ տղամարդ, ով ապրում է Նոր Գվինեայում և ունի ֆինանսական խնդիրներ, ապա դուք կհայտնվեիք վայրի խոզի սինդրոմի թիրախային խմբում, ինչը նշանակում է, որ դուք կարող եք ներթափանցել հարևանի տուն, գողանալ ինչ որ բացարձակապես անպետք իր ու հաջորդ առավոտյան բացարձակապես ոչինչ չհիշել դրա մասին։ Այս հոգեկան շեղումը հանդիպում է բացառապես 25-35 տարեկան տղամարդկանց մոտ, իսկ վայրի խոզի անուն է կրում այն պատճառով, որ դրա նոպաների ժամանակ, ախտահարված գիտակցությամբ տղամարդիկ շատ ագրեսիվ ու հիպերակտիվ են դառնում՝ վայրի կենդանիների պես։
Երբեմն, այս հիվանդության զոհերը գողությունից հետո փախնում են անտառ և մի քանի օր շարունակ դեգերում այնտեղ՝ կտոր-կտոր անելով իրենց գողոնը, իսկ հետո վերադառնում են գյուղ, սակայն կրկին բան չեն հիշում։ Տեղաբնակները հմարում են, որ այս հիվանդությունն առաջանում է, երբ վերջրես մահացած ընտանիքի ոգին ծեծում է մարդուն, իսկ որպես բուժում հիվանդին այնքան են ծախահարում, մինչև նրա գիտակցությունը վերադառնա։
Երբեմն, այս հիվանդության զոհերը գողությունից հետո փախնում են անտառ և մի քանի օր շարունակ դեգերում այնտեղ՝ կտոր-կտոր անելով իրենց գողոնը, իսկ հետո վերադառնում են գյուղ, սակայն կրկին բան չեն հիշում։ Տեղաբնակները հմարում են, որ այս հիվանդությունն առաջանում է, երբ վերջրես մահացած ընտանիքի ոգին ծեծում է մարդուն, իսկ որպես բուժում հիվանդին այնքան են ծախահարում, մինչև նրա գիտակցությունը վերադառնա։
5. Ուղեղի հոգնածության սինդրոմ
Եթե դուք լինեիք ուսանող աֆրիկյան մի որևէ երկրում, որը գտնվում է Սահարա անապատից հարավ, ապա կլիներ մեծ հավանականություն, որ դուք քննություններին պատրաստվելիս մեկ էլ զգայիք, որ ձեր ուղեղը անսպասելիորեն կորցրել է ինչ որ բան հասկանալու ունակություն այն ամենից, ինչ դուք կարդում եք։ Դուք կզգաք նաև ծայրաստիճան հոգնածություն, անգամ խոսելը բավականին բարդ կլինի ձեզ համար, իսկ ձեռքերն այնպես կդողան, որ անհնարին կլինի ինչ որ բան գրելը։ Այս ամենն իրականում հոգեկան բնույթի շեղում է, որն Աֆրիկայում անվանում են «Հոգնած ուղեղի սինդրոմ»։
Թվում է թե ի՞նչն է սրա առանձնահատուկ, ցանկացած ուսանող կամ աշակերտ զգացել է սա, սակայն սա իրոք բացառիկ երևույթ է, որը ներգրավում է Արևմտյան Աֆրիկայի ուսանողությանը և բացառապես նրանց, ովքեր Արևմտյան կրթական համակարգով են ուսանում։ Այս ֆենոմենն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ որքան բարձր մակարդակի վրա է տվյալ ուսանողի մոտ անգլերենի իմացությունն, այնքան ավելի խոցելի է նա այս սինդրոմի համար։ Ընդ որում, յս սինդրոմը ոչ թե պարզապես նայարդային դող է՝ ակնկալվող քննությունների հետ խայմանավորված։ Ուղեղի հոգնածության սինդրոմը կարող է առաջացնել ցավ, վզի ու գլխի շրջանում ճնշման զգացողություն, այլայլված տեսողություն, պուլսի արագացում և այնպիսի զգացողություն, ասես մաշկի տակ ինչ որ միջատներ են շարժվում։ Մինչ այժմ անհայտ է, թե որն է այս տարօրինակ շեղման սկզբնապատճառը։
6. Խելագարության վարակ
Մեզանից շատերի համար ինչ որ մի վարակը վատագույն դեպքում կարող է բերել մեկ ամիս անկողնային ռեժիմով թեյ խմելուն ու ջերմաչափ դնելուն, իսկ Կենտրոնական Ամերիկայում բնակվող Միսկիտո ցեղի բնակիչների համար այն կարող է վերաճել իսկական խելահեղության։ Ներքոնշյալ հիվանդությունը տեղաբնակներն անվանում են «գրիսի սիկնիս»։
Այս խիստ վարակիչ ու տարօրինակ ախտը առաջացնում է ջղաձգումներ, ուշագնացություն, իսկ երբեմն էլ՝ կոմա։ Ընդ որում, անգիտակից վիճակը մեկ էլ կարող է կտրուկ փոխվել բուռն ակտիվությունով։ Ինչ որ միստիկ ուժի ազդեցությամբ հիվանդները փորձում են վազել փակ աչքերով, ձեռքն են վերցնում ամեն ինչ, ինչ կարելի է որպես զենք կիրառել և սկսում պաշտպանվել ինչ որ անտեսանելի շնամիներից։ Ականատեսների վկայությամբ, նոպայի ժամանակ հիվանդնրին համակում է գերմարդկային ուժ, այնպես, որ 4 հասուն տղամարդ դժվարությամբ են կարողանում բռնել ու կապկպել ախտահարվածին, իսկ դա պարզապես անհրաժեշտ է անել, քանի որ այդպես փակ աչքերով այնքան կարող են վազվզել, որ ընկնեն անդունդից, կամ մեկ այլ փորձանքի բախվել։
Գիտնականներին այս երևույթը տարակուսանքի մեջ է գցել, որովհետև այն տարածվում է ինչպես ինչ որ համաճարակ, սակայն արյան հետազոտությունները ոչ մ արտասովոր բան չեն կարողանում պարզել։ Ոչ մի դեղ չի կարողանում օգնել այս վիճակում գտնվող մարդուն, իսկ նման առաջին դեպքերի մասին հաղորդագրությունները արձանագրվել են դեռ 19-րդ դարի սկզբին։ Այս վարակի 1910 թվականի հաաճարակը տևել է ամբողջ 20 տարի, իսկ անցած տարի, այս վարակով տառապող 65 մարդ է հաշվառվել։
Տեղաբնակները համարում են այն պատիժ՝ գործած մեղքերի համար։ Այսպես թե այնպես, բայց բժշկությունն առայժմ ի զորու չէ ինչ որ բանով օգնել, իսկ տեղացի բուժակներին մեկ-մեկ է միայն հաջողվում փրկել այս սինդրոմով տառապող մարդկանց։
Տեղաբնակները համարում են այն պատիժ՝ գործած մեղքերի համար։ Այսպես թե այնպես, բայց բժշկությունն առայժմ ի զորու չէ ինչ որ բանով օգնել, իսկ տեղացի բուժակներին մեկ-մեկ է միայն հաջողվում փրկել այս սինդրոմով տառապող մարդկանց։
No comments:
Post a Comment