Wednesday, February 6, 2013

Սկանդինավյան դիցբանության 10 ամենազորեղ աստվածները

Շատերս քիչ թե շատ պատկերացում ունենք հունական ու հռոմեական դիցաբանության մասին, բայց Հայաստանում բավականին քչերն են ուսումնասիրել սկանդինավյանդիցաբանությունը, որն ի դեպ իրոք շատ ուշագրավ է և ի տարբերություն հռոմեական դիցաբանության՝ հունականի քոփի-փեյսթը չէ։ Սկանդիավյան դիցաբանության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր աստվածները մահանում են վերջում։ Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում նորդական առասպելների ամենազորեղ աստվածներին։

1. Բալդեր
Balder - Ten Most Powerful Norse Gods
Բալդերը, կամ Բալդրը զբաղեցնում այս ցուցակի 10-րդ հորիզոնականը։ Հին վիկինգների մոտ նա ուրախության, անմեղության, գարնան, ներողամտության և ցանկացած դրական բանի աստվածն էր։ Նա Օդինի ու Ֆրիգգի երկրորդ որդին էր և անխոցելի էր ցանկացած տեսակի վնասվածքների ու վերքերի տեսակետից, ինչպես նաև կանանց սիրելին էր։ Նա այնքան զորեղ էր, որ նույնիսկ Տոր աստծո հայտնի մուրճը չէր կարող վնասել նրան, բայց չար Աստված Լոկին մի նետ սարքեց, որի ծայրը թունավորված էր, և համոզեց Բոլդերի կույր եղբորը, որ կրակի դրանով եղբոր վրա։ Հենց այդ նետն էլ սպանում է Բալդերին։


2. Լոկի
Loki - Ten Most Powerful Norse Gods
Լոկին խաբեության աստվածն էր սկանդինավյան դիցաբանության մեջ։ Ի սկզբանե, նրան սիրում էին, ինչպես բոլոր մյուս աստվածներին, բայց հետո նա փոխվում է։ Նա փոխակերպում էր և անգամ կարողնում էր փոխել իր սեռը։ Հենց Լոկին է ծնել լեգենդար Ֆերնիր գայլին, ով հետո սպանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Օդին աստծուն։ Լոկին ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր չարանում, նա վիրավորում էր այլ աստվածների, գողանում էր նրանց համար շատ թանկարժեկ ու կարևոր իրեր։ Այն բանից հետո, երբ Լոկիի պատճառով զոհվեց Բալդերը, նրան կապկպեցին ու նետեցին մի խոր քարանձավ, որտեղ նրա երեսին պետք է թույն կաթար մինչև վիկինգների աշխահի վերջը՝ Ռագնարոկը։ Այստեղ էլ Լոկին կնքեց իր մահկանացուն։

3. Հել
Hel - Ten Most Powerful Norse Gods
Հելը Լոկիի դուստրն էր ում անձամբ Օդինն էր վստահել մեռյալների թագավորությունը։ Ի տարբերություն հունական առասպելների, որտեղ Հադեսն էր մեռյալների թագավորության տիրակալը և հանդիսանում էր ամենազորեղ աստվածներից մեկը, Հելմին պարզապես տվել էին այն «գործը», որն ուրիշ ոչ ոք չեր ցանկանում ստանձնել։ Եթե մեկը հայտնվում էր Հելի տիրությունում, ապա այլևս չէր կարող դուրս գալ այնտեղից։ Անգամ Բալդերը՝ ընկնելով իր զարմուհու մոտ, այդպես էլ չկարողացավ դուրս գալ այնտեղից։

4. Ֆրիգգ
Frigg - Ten Most Powerful Norse Gods
Ֆրիգգն Օդին աստծո կինն էր և միակն էր, ում թույլատրված էր նստել Օդինի գահին, երբ վերջինս բացակայում էր։ Ֆրիգգը մայրության և պտղաբերության աստվածուհին էր։ Սկանդինավյան դիցաբանության մեջ Ֆրիգգը նաև բավականին «դուրս ընկած» կերպար ուներ, որովհետև պարբերաբար քնում էր վերջինիս եղբայրների հետ, իսկ Օդինն այդ մասին այդպես էլ չէր իմանում։ Այնուամենայնիվ, Ֆրիգգը Ասգարդի թագուհին էր և ուներ գուշակություններ անելու ունակություն, սակայն երբեք չէր հրապարակում դրանք։

5. Ֆրեյր
Freyr - Ten Most Powerful Norse Gods
Ֆրեյրը վիկինգների ամենասիրելի աստվածներից էր։ Նա էր Էլֆերի թագավորության տիրակալը, ջրերի, խաղաղության և տղամարդկանց «պտղաբերության» աստվածը։ Նա էր պատասսխանատու մահականացուներին խաղաղություն ու հաճույք պարգևելու համար։ Ֆրեյրն ամուսնացած էր Գերդ անունով հսկայի հետ, ում հետ ամուսնանալու իրավունքի համար նա ստիպված էր հրաժարվել իր կախարդական թրից, ինչը և պատճառ հանդիսացավ նրա մահվան համար, երբ Ռագնորակի ժամանակ նա ընկավ հրե հսկա Սութր հսկայի հետ մենամարտում։

6. Հեյմդալլ
Heimdall - Ten Most Powerful Norse Gods
Հեյմդալլը աստվածների պահապանն ու ծիածանային կամրջի պահակն էր, որը միակ հաղորդակցության ուղին էր Ասգարդի և Միդգարդի միջև։ Նա կանգնած էր այդ կամուրջի մոտ ու հսկում էր այն, իսկ Ռագնորակի ժամանակ նա պարտավոր էր ազդարարել դրա սկիզբը՝ փչելով հսկայական պոզը։ Հեիմդալլը միշտ ատում էր Լոկիին, անգամ երբ վերջինս դեռ սիրված էր և հենց նա է սպանում վերջինիս, բայց ինքն էլ ընկնում է ճակատամարտերից մեկի ժամանակ։

7. Ֆրեյա
Freya - Ten Most Powerful Norse Gods
Ֆրեյան սկանդինավյան դիցաբանության Աֆրոդիտեն էր՝ սիրո և գեղեցկության աստվածուհին, բայց ի տարբերություն հունական դիցուհու, ֆրեյան վիկինգների աստված էր, ուստի սիրո ու գեղեցկության աստվածուհու դիրքը չէր խանգարում, որպեսզի նա լինի նաև կատաղի ու սարսափազդու։ Ֆրեյան ռազմատենչ Վալկիրիաների առաջնորդն էր ու բազմաթիվ աստվածային ճակատամարտերի մասնակից։ Ֆրեյային էր նաև վերագրվում հյուսիսափայլը։

8. Տիր
Tyr - Ten Most Powerful Norse Gods
Տիրը փառքի, մենամարտի ու պատերազմի աստվածն էր։ Նա էր, ով գերեց Ֆարնիր գայլին, ով սպանել էր Օդինին, բայց այդ առաքելության ժամանակ նա կորցրեց իր ձեռքը, ինչի համար նրան անվանում էին նաև «Պատերազմի կռնատ աստված»։ Տիրը ևս ընկավ Ռագնորակի ժամանակ, իսկ նրան սպանողը դժոխքի պահպանն էր՝ Գարմ հսկայական ու դիվային շունը։

9. Օդին
Odin - Ten Most Powerful Norse Gods
Օդինը նորդական դիցաբանության մեջ գլխավոր աստվածն էր ու Ասգարդի տիրակալը։ Վիկինգները նրան էին վերագրում ամեն ինչ, իսկ նրանց դիցաբանության առանձնահատկությունն այն էր, որ միևնույն բանի աստված կարող էին հանդիսանալ միանգամից մի քանի տարբեր աստվածներ, ուստի պետք չէ զրմանալ, որ Օդինը պատերազմի, որսորդության, իմաստության, պոեզիայի, պտղաբերության, օդի... մի խոսքով ամեն ինչի աստվածն էր։ Համաձայն առասպելների, նա շատ երկար ու սպիտակ մորուք ուներ և միաչքանի էր։ Թեև նա ամենազոր էր, բայց չգիտես ինչու դա չօգնեց նրան Ֆարնիր գայլից և անգամ որպեսզի նա զբաղեցնի այս ցուցակի առաջին հորիզոնականը։

1. Տոր
Thor - Ten Most Powerful Norse Gods
Ահա և մեր հաղթող. Տորը ամպրոպի և կայծակի աստվածն էր, հսկաների ահն ու սարսափը, Մյոլլնիր մուրձի տիրակալն ու ամենազորեղ մարտիկը։ Տորը տեղաշարժվում էր երկնակամարով իր հսկայական պղնձակուռ կառքով, որը քա´ում էին երկու այծեր ու նա պաշտպանում էր մարդկանց ու աստվածներին չար հսկաների դավադրություններից ու հարձակումներից։ Հենց նա է համարվում սկանդինավյան դիցաբանության ամենազորեղ աստվածը։

3 comments:

  1. Հարգանքներս նյութը գրողին, շնորհակալ եմ որ շատերիս կողմից այսքան սիրելի Սկանդինավյան մշակույթը պռոպագանդում եք, այն ուղղակի մի հրաշալի դիցաբանություն է, հզոր և հիանալի հերոսներով, ցանկանում եմ մի քանի փոքր ուղղում-շտկում անել զուտ տեղեկատվական առումով:
    1. Բալդերի մայրը` Ֆրիգգը ամբողջ 9 աշխարհներով պտտվեց և բոլորին հրամայեց (խնդրեց) որպեսզի նրանք երդվեն որ չեն վնասի Բալդերին, քանի որ վերջինս երազում տեսել էր իր մահը, միայն մի ծաղիկ, անունը ցավոք չեմ հիշում, այնքան փոքր էր որ Ֆրիգը չնկատեց իրեն, իսկ Լոկին չարությամբ էր լցվել Բալդերի հանդեպ, քանի որ բոլորը Բալդերին սիրում էին իսկ Լոկիին ոչ այնքան, և Լոկին ծեր կնոջ կերպարանքով իմացավ Ֆրիգգից որ այդ մի փոքրիկ ծաղիկից նա երդում չի վերցրել, Լոկին գտավ և նետի ծայրին քսեց այդ ծաղկի հյութը և Բալդր կույր եղբայր Հյոդին հորդորեց կրակել Բալդրի վրա, քանի որ բոլորն իրենց հերթին ցանկացած կերպով փորձում էին վիրավորել Բալդրին և տեսնում էին որ նա չի վնասվում և ուրախանում էին, իսկ Հյոդի նետը սպանեց Բալդրին:
    2. Ոչ թե "Հենց Լոկին է ծնել լեգենդար Ֆերնիր գայլին" այլ Անգրբոդա անունով հսկան հղիացավ Լոկիից և ծնվեց Ֆենրիր գայլը, ի դեպ, նաև Լոկին չի մահացել, այլ կապված է քարանձավում և նրա վրա կաթում է օձի թույնը, իսկ նրա կինը` Սիգունը աման էր պահում թույնի տակ և երբ լցվում էր նա տանում էր որպեսզի թափեր թույնը և այդժամ թույնը կաթում էր Լոկիի դեմքին, նա գոռում էր ցավից և երկրաշարժ էր տեղի ունենում:
    3. Ոչ թե Տիր այլ Tyr, ինչը կարդացվում է Թյուռ:
    4. Օդինին սպանող գայլի անունը բոլոր տեղերում մի փոքր վրիպումով է գրված, ոչ թե Ֆարնիր կամ Ֆերնիր, այլ Ֆենրիր կամ Ֆենռիռ:
    5. Տոռը մահանում է Ռագնառոկի ժամանակ, երբ կռվում է Յոռմունդգանդ օձի հետ, ով նույնպես Լոկիի և Անգրդոբայի զավակն էր, ինչպես Ֆենրիրը և Հելը, Յոռմունդգանդը ջրային վիշապ էր, ով ապրում էր համաշխարհային օվկիանոսում, Տոռը Ռագնառոկի ժամանակ մուրճով հարվածում է Յոռմունդգանդին, սպանելով նրան, սակայն Յոռմունդգանդի թույնը երախից դուրս է գալիս և դիպչում Տոռին, սպանելով վերջինիս:
    Եվ որպես վերջաբան կցանկանամ նշել, որ իրոք արժէ ուսումնասիրել այս դիցաբանությունը, նաև կառաջարկեմ կարդալ իրենց Էպոսը "Էդդա" է կոչվում և կա երկու տեսակ, Ավագ Էդդա կամ այլ կերպ ասած старшая эдда և կրտսեր` младшая эдда: Երկուսում ել նկարագրված են Նորմանների կյանքը, մշակույթը և դիցաբանությունը:

    ReplyDelete
  2. Հրաշք տեղեկություն, երկուսիդ էլ շատ շնորհակալ եմ, կասեք, թե որտեղից կարելի է ձեռք բերել старшая և младшая эдда-ները:

    ReplyDelete
  3. Հրաշք տեղեկություն, երկուսիդ էլ շատ շնորհակալ եմ, կասեք, թե որտեղից կարելի է ձեռք բերել старшая և младшая эдда-ները:

    ReplyDelete