Tuesday, January 29, 2013

15 ամենասարսափելի տանջանքներն ու կտտանքները

Այս անգամ ձեզ կներկայացնեմ աշխարհի ամենադաժան 15 կտտանքների տեսակները, որոնք երբևիցե կիրառվել են պատմության մեջ։ Միանգամից զգուշացնեմ, որ կտտանքների ձևերի նկարագիրները բավականին մանրամասն են լինելու հու թույլ նյարդերով, ինչպես նաև ոչ չափահաս մարդկանց այս նյութը ընթերցել խորհուրդ չեմ տա։

15. Կտտանք բամբուկներով


Կտտանքի չինական այս տեսակի մասին բազմաթիվ սահմռկեցուցիչ պատմություններ կան, սակայն ի հեճուկս դրանց, մինչ օրս չի հայտնաբերվել ոչ մի իրեղեն ապացույց, որը կխոսեր, որ նման կտտանք իրականում կիրառվել է։
Ինչպես հայտնի է, բամբուկը աշխարհում ամենաարագ աճող բույսերից է և դրա որոշ տեսակներ կարող են մեկ օրում մինչև մեկ մետր աճել։ Այսպես, համաձայն ասեկոսեների, մարտուն կապում էին հորիզոնական դիրքով երիտասարդ բամբուկների վրա և այդպես թողնում էին նրան։ Այնուհետև դանակով սրում էին բամբուկի ծիլերի ծայրերը և դրանք արագ աճելով սկզբում պատռելով մաշկը՝ մխրճվում էին զոհի մարմնի մեջ և ի վերջող թափ ծակում-անցնում էին այն։ Զոհը մահանում էր երկար ու տանջալի մահով։


14. Երկաթյա Կուսը

Ինչպես և բամբուկներով կտտանքի դեպքում, Երկաթյա կույսով կտտանքների մասին բազմաթիվ ասեկոսեներ կան, բայց ոչ մի իրեղեն ապացույցներ։ Հավանաբար, դրա արտաքին տեսքն արդեն իսկ բավական էր, որպեսզի բանտարկյալները համաձայնվեին ամեն արած ու չարած չարագործություններ։ Ամեն դեպքում, այս դժողխային սարքը ստեղծվել է 18-րդ դարի վերջին՝ կաթոլիկ ինկվիզիցիայի մայրամուտ ժամանակ։
Տեսականորեն այն կիրառվում էր հետևյալ կերպ. զոհին մտցնում էին այս մեծ պահարան հիշեցնող տարրայի մեջ, որը ներսում ուներ բազմաթիվ շեղբեր և փշեր, որոնք բավական երկարություն ունեին զոհին վերքեր պատճառելուց, բայց այնքան երկար չէին, որ սպանեին։ Գոյություն ունեին նաև ծակեր, որոնց միջոցով կարելի էր մեխեր և դանակներ մտցնել զոհի մարմնի տարբեր մասերը։

13. Սարսափելի տանձը

Այս սարսափելի գործիքը ևս ինկվիզիցիայի զինանոցից է։ Դրանով դաստիրակում էին հերետիկոսներին, արտամուսնական կապեր ունեցած կանանց, սուտասաններին ու ոչ տրադիցիոն կողմնորոշում ունեցող տղամարդկանց։ Կախված զանցանքից, դահիճը միացած միճակում տանձ հիշեցնող չորս երկաթա տերևաձև շեղբերով այս գործիքը մտցնում էր մարդու բերանը, հետանցքը կամ հեշտոցը և սկսում էր դանդաղ պտտետլ պտուտակը։ Շեղբերն անասելի ցավ պատճառելով բացվում էին՝ գոյացնելով ներքին արյունահոսություն ու վնասվածքներ։ Այս տանջանքն այնքան ցավալի էր, որ դրան ենթարկվածների մեծ մասը մահանում էր ցավային շոկից։

12. Պղնձե ցուլը

Հույներրը ևս բավականին հնարամիտ էին կտտանքների գործիքների ստեղծման հարցում։ Օրինակ Պերիլլոսի ստեղծած պղնձե ցուլը պատվիրվել էր Սիցիալիայի հունական տիրան Ֆալարիսը, ով իր դժողային գործիքի առաջին փորձարկումն իրականացրեց հենց դրա ստեղծողի վրա։
Պղնձե ցուլն իրենից ներկայացնում էր ցլի արձան, որի մեջ կարող էր տեղավորվել չափահաս մարդ։ Ցլի մեջ կային հատուկ խողովակներ, որոնցով զոհը փորձում էր չնչել և գոռալ, այն բանից հետո, երբ տակը վառված կրակից ցուլը սկսում էր տաքանալ։ Արդյունքում, լսվում էին ցուլի ձայնի նման ձայներ, իսկ ռնգերից գոլորշի էր փչում։ Անասելի տանջանքների մեջ մարդիկ մահանում էին ավելի շուտ, քան վերջնականապես տապակվում էին այս դժոխային սարքում։

11. Կտտանք առնետներով

Թեև իր ծագումնաբանությամբ այս տանջնաքի ձևը գնում է դեպի չինաստան, բայց այն իր «կատարելությանը» հասցվեց 16-րդ դարում՝ Նիդերլանդներում։ Զոհին մերկացնում են և կապում են սեղանին։ Քաղցած առնետներով վանդակները տեղադրվում էին զոհի կրծքին և որովայնին, իսկ վանդակների հատակները հանվում էին։ Այնուհետև շիկացած ածուխներ էին դրվում վանդակների վերևում գտնվող հատուկ տարրաների մեջ, իսկ առնետները փորձելով պատսպարվել տապից, իրենց ուղին էին փորում... զոհի մարմնի միջով...

10. Հուդայի օրորոցը

Իսպանական ինկվիզիցիայի այս ամենաահավոր կտտանքներից մեկը, որքան էլ դա տարօրինակ հնչի, համարվում էր ամենամարդասիրական կտտանքներից մեկը, քանի որ չէր պատճառում կոտրվածքներ կամ լուրջ պատռվածքներ։ Զոհին նստացնում էին սրածայր բուրգի վրա և պարանների օգնությամբ աստիճանաբար ավելի սեղմում նրան։ Արդյունքում հետանցքը կամ կանացի սեռական օրգանները պատռվում էին։ Տանջնաք կարող էր տևել մի քանի -ամից մինչև մի քանի օր և եթե զոհը չէր մահանում արյան կորուստից կամ ցավային շոկից, ապա միևնույն է, որպես կանոն կնքում էր մահկանացուն ինֆեկցիաներից, որովհետև բուրջի ծայրը դեզինֆեկցիաի չէին ենթարկում։

9. Փղերով ճզմում

Այս սադիստական կտտանքը մի քանի դար շարունակ տարածված էր Հնդկաստանում և Հնդկաչին թերակղզու մի շարք այլ պետություններում։ Հատուկ վարժեցված փղերը տրորդում էին զոհերին։ Ընդ որում, երբեմն մինչ գլուխը տրորելը, դահիճները իրենց փղերին ստիպում էին տրորել զոհերի վերջույթները, այդ կերպով զվարճացնելով ամբոխին։

8. Շիրի (ուղտերի գլխարկ)

Այս մի կտտանքի հեղինակները մեր սիրելի հարևանների՝ թուրքերի նախապապերի հայտնագործությունն է։ Քոչվոր թյուրքական ցեղերը հատուկ տանջանք էին մտածել, որի արդյունքում կենդանի մնացածները կորցնում էին իրենց խելքը և հիշողությունը։ Այն կիրառվում էր հիմնականում տղամարդկանց, ընդ որում, ռազմագերիների նկատմամբ։ Սկզբում գերու գլուխը սափրում էին այնպես, որ ոչ մի մազիկ անգամ չմնա, իսկ հետո ուղտ էին մորթում և ուղտի թարմ կաթնագեցղձի կտորները ռետինի գլխարկի պես հագցնում էին զոհերի գլխին։ Նաև զոհրի վզին ամարացնում էին հատուկ տախտակներ, որոնք թույլ չէին տալիս, որ նրանց գլուխները գետնին կպչի։
Այնուհետև, ձեռքերն ու ոտքերը կապված գերիներին այս վիճակում տանում էին ինչ որ մի բայց դաշտ կամ տափաստան՝ բնակավայրերից հնարավորինս հեռու, որպեսի նրանց աղեկտուր ճիչերը ոչ ոքի չանհանգստացնի և թողնում էին այդպես հինգ օր՝ առանց հացի ու ջրի։ Արդեն երկրորդ օրը մազերը սկսվում էին աճել իսկ արև տակ ուղտի կաշին սկսում էր չորանալ և երկաթյա սեղմակի պես ճնշել գլխիդ։ Հանդիպելով խոչընդոտի, մազերը ճկվում էին ու սկում էին մխրճվել զոհերի գլխի մեջ՝ անասելի ցավ պատճառելով նրանց։ Արդյունքում, կենդանի էր մնում միան ամեն տասներորդը, ով վերջնականապես կորցնում էր բանականությունն ու հիշողությունը։ Այս կերպ հին թյուրքերը ստանում էին հլու-հնազանդ ստրուկներ, որոնց մանքուրտ էին անվանում։

7. Հետանցքի մեջ օդի փչում
Աս դաժան կտտանքի ամենահայտնի «երկրպագուն» եղել է նաև ռուսական Պետրոս Մեծ կայսրը։ Մենիզմն այսպիսն էր. զոհին կապելուց հետո, նրա ռնգերի, բերանի, ականջների մեջ բամբակ էին մտցնում, իսկ հետո հետանցի մեջ սկսում էին օդ փչել։ Զոհը սկսում էր ուռել և երբ «բավարար» քանակությամբ ուռչում էր, նրա հետանցքն էլ փակում էին բամբակով։ Լավագուն դեպքում նրան թողնում էին այսպես, որպեսզի նա հսկայական ճնշման ներքո տանջվի, իսկ վատագույն դեպքերը երկուսն էին. կամ կտրում էին հոնքերի վերևի երակները և արյունը մեծ ճնշման տակ ցայտում էր դուրս, կամ պարզապես կապում էին ինչ որ բարձր կետի վրա և սկսում էին նետահարել նրան՝ ստանալով ցայտող արյան նույն էֆֆեկտը։ Զոհը որպես կանոն մահանում էր արյան կորստից։

6. Ցցի վրա նստեցում

Այս զարհուրելի կտտանքը արմատներով արևելքից է՝ հավանաբար թյուրքական ծագման։ Այն ամենևին նպատակ չուներ ինչ որ գաղղտնիքներ կորզելու կամ դաս տալու։ Այս կտտանքը հետևում էր միայն մեկ նպատակ՝ հնարավորինս ցավալի մահ ապահովեր զոհին։ Զոհին պառկացնում էին փորի վրա, դահիճներից մեկը նստում էր նրա մեջքին, իսկ մյուսը բռնում էր վիզը, այդ կերպով անշարժացնելով նրան։ Այնուհետև զոհի հետանցքի մեջ սրված ցից էին մտցնում ու այդ դիրքով կանգնեցնում այն։ Մարմնի ծանրությունը ավելի ու ավելի խորն էր մտցնում ցիցը զոհի մարմնի մեջ, մինչև այն դուրս չէր գալիս նրա թևատակից կամ կողոսկրերի արանքից։

5. Կտտանքներ ջրով
Ջրով կտտանքի երկու տարածված տարբերակ գոյություն ուներ՝ իսպանական և չինական։ Առաջինի դեպքում կիրառվում էր երեք մեխանիզ. զոհին կապում էին սեղանի վրա և նրա բերանի մեջ ջագարիկի միջոցով մեծ քանակությամբ ջուր էին ցնում, իսկ այնուհետև սկսում էին խփել ուռչած փորին։ Մյուս տարբերակը կայանում էր նրանում, որ բերանի մեջ կտոր էին մտցնում և դրա վրա քիչ-քիչ ջոր էին լցնում, հետո հանում էին կտորը, հետո էլի դնում ու կրկնում պրոցեդուրան։ Եվ վերջապես երրորդ տարբերակը համարվում էր թեթև կտտանք և դրա միջոցով ստացված խոստովանությունները համարվում էին արդարակամ. զոհին մերկ վիճակում կապում էին և նրա վրա անդադար սառը ջուր էր հոսում, մինչև նա չէր խոստովանի, որ անգամ Քեննեդուն ինքը կսպանի մի 500 տարի հետո։
Չինականան ջրով կտտանքը ավելի դաժան էր։ Մարդուն կապում էին մութ և ցուրտ մեծ սենյակում այնպես, որ նա չկարողանա շարժվել։ Այնուհետև նրա ճակատին սկսվում էր սառը ջուր կաթալ։ Մի քանի օր հետո մարդը կամ մահանում էր ցրտից կամ էլ խելագարվում էր։

4. Պեկտորռալ
Պեկտորալն իրականում անտիիկ զարդարան էր, որը հիշեցնում էր ժամանակակից կրծկալ. թնակաժեք մետաղներից պատրաստված «կավաթները» հագնում էին կրծկալի պես, իսկ մարմնի վրա դրանք մնում էր բարակ շղթաների օգնությամբ։ Ինկվիզիցիայի դարաշրջանում պեկտորալիս սադիստական տարբերակ մշակեցի։ Վհուկության կամ այլ զանցնաքի մեջ կասկածվող կնոջը մերկացնում ու կապում էին սյանը, այնուհետև գավաթատիպ տարրան շիկացնում էին կրակի վրա, և հագցնում կրծքին։ Այսես պահում էին այնքան ժամանակ, մինչև զոհը չէր խոստովանում։ Իսկ եթե զոհը շատ դիմացկուն էր լինում ու դիմանում էր մինչև մարմնի ջերմությամբ կսառեցնի շիկացած երկաթը, ապա ինկվիզիտորը կրկին շիկացնում էր այն ու կրկին հագցնում էր կրծքի վրա։ Այս կտտանքից հետո կանանց մոտ երբեմն կրծքերից միայն ածխացած խոռոչներ էին մնում։

3. Կտտանք խուտուտով
Առաջին հայացքից անմեղ թվացող այս կտտանքը հավանաբար ամենադաժաններից մեկն է առանց այն էլ դաժան այս ցուցակում։ Երկար խուտուտ տալու դեպքում մարդու մոտ անհամեմատ բարձրանում է նյարդային զգայականությունը, իսկ այն թեթև հպումները, որոնք սկզբում ծիխաղ էին առաջացնում, սկսում են դժոխային ցավ ատճառել։
Գոյություն են ունեցե այս կտտանքի մի քանի տարբերակներ։ Սովորաբար զոհերին պարզապես խուտուտ էի տալիս ձեռքերով կամ փետորւներով ու դա անում էին ամենազգային մասերում՝ ոտնաթաթերի տակ, թևերի տակ, սեռական օրգանների շրջանում և այլն։ Մյուս տարբերակը արդեն ենթադրում էր տարբեր կենդանի էակների կիրառություն, ովքեր լպստում էին այդ մասերը, որտեղ ինչ որ բան էր քսած լինում։
Այս կտտանքի արդունքում զոհը կամ փոտովանում էր ամեն ինչ, կամ էլ զոհի մոտ շնչառական մկանների սպազմեր էին սկսվում և նա խեղդամահ էր լինում։

2. Արյունոտ արծիվ
Սա ամենահին ու ամենադաժան տանջանքներից մեկն է, որը հատկապես «սիրված էր» Սկանդինավիայում՝ նախաքրիստոնեական շրջանում։ Զոհին կապում էին երեսնիվայր։ Այնուհետև մաշկում էին նրա մեջքը, իսկ հետո կոտտրում էին կողերը և դուրս ցցում՝ թռչնի թեևերի նմանությամբ։ Որպեսզի զոհը չշեղվեր տանջանքներից, նրա վերքերի վրա պարբերաբար աղ էին լցնում....

1. Ամուսնություն

Թերևս ամենազարհուրելի ու ամենատարածբված կտտնաքը։ Կիրառվում է բոլոր հայտնի երկրների ու ժողովրդների կողմից ու դրա զոհն են դարձել միլլիարդավոր մարդիկ։ Սովորաբար զոհին տալիս են խայծ ու նա կուլ տալով այն հայտնվում է երկարամյա գերության մեջ, որի ընթացքում նրան էլ սղոցում են, էլ կիրառում են բոլոր վերոնշյալ տանջանքները՝ առնվազն հոգեկան առումով։ Սակայն հատկանշական է, որ զոհն էլ իր դահիճի դահիճն է այդ կտտանքները երկուստեք են լինում որպես կանոն։


No comments:

Post a Comment