Saturday, February 9, 2013

Սիլիկոնե կուրծքը ճանաչելու 5 եղանակ


Շատ տղամարդկանց ու ոչ միայն տղամարդկանց հետաքրքում , թե ինչպե՞ս տարբերել սիլիկոնե կուրծքը բնակնից։ Իրականում դա այդքան էլ բարդ չէ ու մեծ հմտություններ չի պահանջում, պարզապես պետք է 5 բանի ուշադրություն դարձնել։

  1. Չափից դուրս կլորավունություն
    Սիլիկոնե իմպլանտները կրծքին մի քիչ անգնական տեսք են տալիս՝ այն գնդակի պես փչված տեսք է ունենում։ Եթե կրծքի վերին հատվածը ուռուցիկ է, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այն բնական  չէ։ Առհասարակ, ցանկացած ուռուցիկություններ, «ելուստներ» և անկյուններ խոսում են սիլիկոնի առկայության մասին։
  2. Անփոփոխ ձև
    Եթե ուսումնասիրվող կրծքի տիրուհին պառկել է հանգստանալու, իսկ նրա կրծքերը նույն դիրքում են, ինչ կանգնած ժամանակ՝ գայթակղիչ կլորավուն ու բարձր, ապա դա ևս առիթ է՝ սիլիկոնի ներկայություն կասկածելու համար, որովհետև պառկած վիճակում բնական փափուկ կուրծքը ենթարկվում է երկրի ձգողականության որենքին։
  3. Պտուկներ
    Եթե կուրծքը տպավորիչ չափսերի է, իսկ պտուկները՝ փոքր, ապա վստահաբար գործ ունենք պլաստիկ վիրաբույժի աշխատանքի արգասիքի հետ։ Բնական մեծ կրծքերը բնականաբար պետք է ունենան մեծ մակերես ունեցող պտուկներ։
  4. Հետքեր
    Արհեստական բյուստի երջանիկ տիրուհիները բոլորն էլ անխտիր ունեն սպիներ, որոնք կապված վիրահատության որակից ավելի քիչ կամ ավելի շատ տեսանելի են և գտնվում են կրծքի այն շրջանում, որտեղից մտցվել է սիլիկոնե իմպլանտը։
  5. Վազք
    Եթե վազելիս կնոջ կուծքը պարզապես թփթփում է՝ չնայած բավականին տպավորիչ չափսերի, ապա դա հերթական հետևանքն է սիլիկոնե իմպլանտներ ունենալու։ Բնական կուրծքը ճոճվում է և որքան ավելի մեծ է այն, այնքան ավելի տեսանելի է այդ ճոճքը։

No comments:

Post a Comment