Tuesday, January 22, 2013

Անհաջողակ մարդկանց թոփ 10-նյակ



Топ-10 неудачников.
1. 1993 թվականին՝ Կոկա Կոլայի գավաթի եզրափակիչ -աղում Արսենալի խաղացող Սթիվ Մորրոունն խփեց հաղթական գնդակը, որը և հաղթանակ բերեց նրա թմին։ Ավանդության համաձայն նրա թիմակիցները նրան առան ձեռքերի վրա, որպեսզի այդպես նրան տանեն դաշտից... թե ի՞նչ, թե ո՞նց, բայց տղերքը պահի տակ շեղվեցին ու խեղճ Սթիվը՝ 9.8 մ/վ արագացմամբ սլացավ դեպի գազոնը... արդյունքում, նա ստիպված էր ժամանակից շուտ ավարտել այդ մրցաշրջանը՝ աղեղաձև ոսկրի կոտրվածքից ապաքինվելու համար։

2. Քրիստոս Բերթսոսը սաստիկ տառապում էր շոգից ու այդ անիծյալ տապից ազատվելու համար՝ ձեռնամուխ եղավ սեփական նախագծման օդափոխիչ սարքել, որի հիմնական դետալը ինքնաթիռի հսկայական պտուտակն էր (пропеллер)։ Երբ օդափոխիչը վերջապես պատրաստ էր և կախված էր առաստաղից, հպարտ Բրեստոսը սեղմեց միացման կոճակը... նրախնդիրը մասամբ լուծված է, որովհետև նրա տունը դարձավ կաբրիոլետ, միակ խնդիրն այն է, որ նրա հանճարեղ ստեղծագործությունը պոկեց շենքի տանիքը և դրա հետ հանդերց՝ սլացավ անհայտ ուղղությամբ։
3. Շեֆֆիլդում բնակվող մի թոշակառու 20 տարի շարունակ առանց էլեկտրականության է ապրել, որովհետև չի ցանկացել աղմուկ բարձրացնել, որ իր տունը հոսանքազրկել են։ Այ թե ՀԱԿ-ական դուրս կգար էս տատիկից...

4. 1994 թվականն էր, երբ Դեյվիդ Ֆինլիի մեքենան մխրճվեց ձների մեջ ԱՄՆ հյուսիսում գտնվող լեռնային շրջաններից մեկում և փոխանակ Ֆինլին օգնություն փնտրեր, նա հույսը դրեց, որ եթե ինքը մնա մեքենայում և սպասի, ապա նրան անպայման կգտնեն։ Համենայն դեպս այս եզրակացությանն էին եկել դատաբժիշկները՝ երբ մի քանի ամիս անց հայտանբերելով Ֆինլիի մարմինը մեքենայի մեջ, պարզել էին, որ նա ապրել էր այդ հույսով մի մոտ երկու ամիս և արդյունքում մահացել էր սովից։ Հատկանշական է, որ եթե Ֆինլին մեքենայից բարեհաճեր դուրս գալ և ուսումնասիրել տեղանքը, ապա այդ ժամանակահատվածը ավելի քան բավարար կլիներ, որպեսզի ինքը իր գտնվելու վայրից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա բանուկ ու բարեկարգ մայրուղին հայտնաբերեր։

5. 1981 թվականին Վանդա Էննիսը բենզալցակայանից զինված կողոպուտ իրականացրեց։ Նրան համակեց սարսափը, երբ հաջորդ օրը հեռուստացույցով տեսավ այդ կողոպուտի մասին հաղորդող տեսանյութ, որտեղ նկարել էին տուժած բենզալցակայնը։ Զուտ կանացի տրամաբանությամբ նա ենթադրեց, որ քանի որ նկարել են բենզալցակայանը, ապա հաստատ իրեն էլ նկարած կլինեն ոնց էլ չլինի, ուստի սուս-փուս հավաքեց իրերը, գնաց ու հանձնվաեց ոստիկանություն, որտեղ նստած գլուխ էին ջարդում, թե ինչպե՞ս բացահայտել գրեթե ոչ մի հետք չթողած հանցագործի կողմից կատարված կողոպուտը...

6. Իվան Մակգուայերը սիրում էր զբաղվել պարաշյուտային թռիչքներով և մի օր էլ նա որոշեց հավերժացնել իր թռիչքը տեսախցիկի վրա։ Նա շատ հնարամիտ կերպով ամրացրեց տեսախցիկը իր սաղավարտին, որպեսզի այն հանկարց չկոտի կամ չկորցնի այն օդում և թռավ ուղղաթիռից կիլոմետրից ավել բարձրոււթյունից։ Պետք է նշել, որ տեսախցիկը իրոք շատ լավ էր ամրացվածմ որովհետև այն այդպես էլ չվնասվեց, չնայած այն հանգամանքին, որ Մակգուայերը ուղղաթիռից թռնելիս մոռացել էր հետը վերցնել իր պարաշյուտը...

7. Մի անգամ արգենտինացի աճպարար Մարվոն իր ներկայացումներից մեկի ժամանակ ցույց տվեց նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «մահացու համարը»։ Նա խնդրեց իր օգնականին նշան բռնել և կրակել իր վրա հրացանից։ Օգնականը այդպես էլ արեց, իսկ Մարվոն տրիումֆալ տեսքով բերանից հանեց փամփուշտը...
Այս համարը այնպիսի բուռն հիացմունք էր առաջացրել Մարկո Ասպրելլա անունով հանդիսատեսի մոտ, որ վերջինս «Իսկ դուք փորձեք այս մեկը բռնել» բացականչությամբ իր ատրճանակից կրակեց Մարվոյի գլխին։ Պատմության բարի կողմը նրանում է, որ Մարվոն շատ չտանջվեց, իսկ միամիտ ֆերմերը այնքան ընկճված էր դատավարության ժամանակ ու այնքան անկեղծորեն էր ցնցված, թե այդ ինչպե՞ս Մարվոն չկարողացավ բռնել փամփուշտը, որ ի վերջո նրան արդարացրեցին։

8. Երկու նյու-յորքյան իրավաբաններ երևում է խիստ ծանրաբեռնված աշխատանքային օր ունենալու պատճառով մի օր որոշեցին մրցավազք կազմակերպել երկնաքերի միջանցքով։ ԱՄՆ-ը հաանաբար օլիմպիական չեմպիոն կորցրեց 100 մետր վազքից, որովհետև իրավաբաններից մեկը այնքան արագացում էր հավաքել ու «ֆինիշի» մոտ չկարողացավ արգելակել և իր հետ հհավաքելով բավականին հաստ մարդաբոյ դիմապակին վայր ընկավ 39-րդ հարկից։

9. Մյունխենում տեղի ունեցած երկաթուղային պատահարի արդյունքում երկու տղամարդու ձեռքերը պոկվել էին։ Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել էր գտնել դրանք և «կպցնել», բայց նրանք այնքան էին շտապել, որ խառնել էին տղամարդկանց ձեռքերը։ Քանի որ երկուսն էլ ունեին արյան նույն խումբը, ձեռքերը բարեհաջող «կպել էին» և միայն որոշ ժամանակ անց էր պարզվել սխալմունքը... Ի վերջո տղամարդիկ որոշել էին համակերպվել նոր կացության հետ։

10. Լորեն Ռոդան գրազ եկավ ընկերների հետ, որ ինքը ուլտրաձայնային տեսողություն ունի՝ ինչպես չղջիկները և որպեսզի ապացուցի դա, աչքերը փակեց ինչ որ բան կապելով և այդ վիճակում մեքենան վարեց օտտավայի կենտրոնով։ Չգիտեմ ինչպես ուլտրաձայնով, բայց սովորական ձայնով կարելի է լսել մարդու հետիոտնի գոռոցը, ում ոտքի թաթի վրայով դու հենց նոր երթևեկեցիր... ինչևիցե, բացի մարդու ատքը տրորելուց, մեր չղջիկ-մարդը նաև հարվածել էր երեք մեքենաների, որոնցից վերջինը ոստիկանական էր.... Այս գրրազը նա պարտվեց, բայց փոխարենը նա այսուհետ միշտ կարող է հաղթել ուլտտրահիմար լինելու վերաբերյալ ցանկացած գրազ։


No comments:

Post a Comment